Օրվա լրահոսը

Բերնի Սանդերս. Հանրապետական կուսակցության բանավեճերը բացատրում են, թե ինչու պետք է ներդրումներ կատարենք հոգեկան առողջապահության ոլորտում. Business Insider

ԱՄՆ նախագահի թեկնածու, Դեմոկրատական կուսակցության անդամ Բերնի Սանդերսը խոստացել է իր ընտրվելու դեպքում զարգացնել ամերիկացների հոգեկան առողջապահության պահպանման ոլորտը, տեղեկացնում է Business Insider-ը։ Արտահայտվելով այս թեմայի մասին՝ Դեմոկրատական կուսակցության անդամը ասել է. «Եթե ինձ ընտրեն ԱՄՆ նախագահ, մենք բազմաթիվ ներդրումներ կկատարենք ԱՄՆ-ում հոգեկան առողջապահության ոլորտում։ Երբ դուք նայում եք հանրապետականների հեռուստաբանավեճերը, դուք հասկանում եք, թե

Դավիթ Պառավյանը Մոսկվայում մտավ առաջատարների խումբ

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում շարունակվող շախմատի «Aeroflot Open» փառատոնի վեցերորդ տուրում ռուսաստանաբնակ հայ միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (նկարում) առավելության հասնելով Ալեքսանդր Մոսկալենկոյի նկատմամբ՝ իր անվան դիմաց գրանցեց 4,5 միավոր եւ միացավ առաջատարներին: Նա մրցաշարային աղյուսակում ներկայումս զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Նույնքան միավոր ունի նաեւ հայաստանցի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը, որը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քեմերոնը կոչ կանի աջակցել Անկարային և օգնել Աթենքին. «ՏԱՍՍ»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը 2016թ. մարտի 7-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիություն-Թուրքիա գագաթնաժողովի գործընկերներին կոչ կանի աջակցել Անկարային և օգնել Աթենքին՝ փախստականների անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Խոսելով փախստականների անօրինական միգրացիայի մասին՝ Քեմերոնն ասել է. «Միգրացիոն ճգնաժամը ամենամեծ խնդիրն է, որին այսօր բախվել է Եվրոպան։ Մեծ Բրիտանիան երբեք չի

«Գազպրոմի» հետ բանակցությունների դեմ բողոքի ակցիա՝ Վրաստանում

Վրացական ընդդիմությունն ասում է, որ թույլ չեն տա Վրաստանն ընկնի Ռուսաստանի վերահսկողության տակ

Թուրքիայից Հունաստան  տեղափոխվող 18 միգրանտ խորտակվել է թուրքական ափերի մոտ

ԵՄ֊Թուրքիա գագաթաժողովի նախաշեմին միգրանտներ են խորտակվում

Չի բացառվում, որ Հենրիխ Մխիթարյանը հայտնվի «Բարսելոնի» հետաքրքրության շրջանակներում

«Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած Դորտմունդի «Բորուսիայի» եւ Մյունխենի «Բավարիայի» հանդիպմանը ներկա է եղել «Բարսելոնի» մարզական տնօրեն Արիեդո Բրաիդան: «Sport.es»-ի տեղեկություններով Բրաիդան, որպես իսպանական ակումբի միջազգային սկաուտական բաժնի ղեկավար, Բունդեսլիգայի առաջատար թիմերի հանդիպմանը ներկա է եղել «Բորուսիայի» առաջատար ֆուտբոլիստների խաղին հետեւելու նպատակով: Կոնկրետ անուններ չեն հնչեցվում, բայց քանի որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» լավագույն ֆուտբոլիստներից է,

Շախմատի շրջանային մրցաշար Արցախում

Դպրոցականների մասնակցությամբ մարտի 5-ին Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոցում կայացավ շախմատի շրջանային մրցաշար, որը կազմակերպվել էր շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի(ԿՍ) բաժնի կողմից՝ ԼՂՀ ԿԳՍ նախարարության աջակցությամբ: Մրցույթին մասնակցեցին 40-ից ավելի աշակերտներ Բերձորի թիվ 1, Ծաղկաբերդի Աշոտ Նավասարդյանի անվ., Երիցվանքի Մանվել Գրիգորյանի անվ., Ուռեկանի, Վուրգավանի, Գանձայի, Վարդուտի, Գողթանիկի, Վակունիսի Վուրգ Ոսկանյանի անվ.

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Mtaes.am. Հանրապետության տարածքում` Մարտի 7-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է անձրև, 7-ի ցերեկը, 8-11-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 7-ին կնվազի, իսկ 8-11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում՝ Մարտի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Երազեք, եւ ձեր ենթագիտակցությունը կփնտրի այն իրականացնելու ճանապարհը

Վերջերս Մերգելյան ինստիտուտում մասնակցում էի մի դասախոսության, որի վարողը Գրիգոր Առաքելյանն էր, առավել հայտնի՝ «Զարթուցիչի» Գրիգոր: Ի դեպ, նա մեր իրականության ամենավառ  ու օրինակելի մարդկանցից է, որը ոչ միայն կարողացել է սեփական ուժերով լուրջ ձեռքբերումներ ունենալ, այլ նաեւ իր օրինակով ուրիշներին է փորձում վարակել հաջողության հասնելու ձգտումներով: Այդ օրվա դասախոսությունն իսկապես շատ ոգեւորող էր, բայց

Նոր ընտրական օրենսգրքի գերկարևորությունը

2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեից անմիջապես հետո՝ ՀՀ իշխանությունները չափազանց արագ ոչ միայն ձեռնամուխ են եղել ՀՀ նոր ընտրական օրենսգրքի մշակմանը, այլև մի քանի օր է, ինչ այդ օրենսգրքի անգլերեն  տարբերակն արդեն տեղադրված է Վենետիկի Հանձնաժողովի կայքում: Շատ լավ է, որ մեր իշխանություններն այդքան օպերատիվ են աշխատում, սակայն շատ վատ է, որ այդ նախագծի

Metal Attack 2016. Մետալ երաժշտության ոգին

«Մենք ագրեսիա չենք քարոզում, այլ միայն ներսում կուտակված բացասական էներգիայից ենք ազատվում այս երաժշտության միջոցով», ասացին Metal Attack ամենամյա մետալ-փառատոնի մասնակիցներից շատերը: Փառատոնին, որը տեղի ունեցավ մարտի 4-ին և 5-ին, մասնակցում էին ռոք/մետալ խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից, Լիբանանից: Դրանց թվում էին «Առասպել», «Dismorial», «Tacit Fury», «Deathlam» և այլ խմբեր: Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ  

Սնկով եւ պանրով քյուֆթա

«Քյավառի քյուֆթան» շատերիս սիրելի ուտեստներից է, եւ ընդունված է մատուցել տոնական սեղաններին՝ սնկով եփված հաճարով փլավի հետ: Քյուֆթան կարելի է մատուցել նաեւ ոչ թե եփված վիճակում, այլ՝ ջեռեփ: Փորձեք ավանդական քյուֆթայի այս տարբերակը, եւ այն կդառնա ձեր սեղանի զարդերից: Անհրաժեշտ մթերքները Քյուֆթա- 1 կգ Գլուխ սոխ- 1 հատ միջին՝ քյուֆթայի մեջ գցելու համար եւ 1

Հոլլի Հոլմն արժանացավ Ռոնդա Ռոուզիի ճակատագրին

Լաս-Վեգասում անցկացված UFC 196 մրցաշարի գլխավոր մենամարտերից մեկում ամերիկացի Միշա Թեյթը 5-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Հոլլի Հոլմին եւ խլեց չեմպիոնական գոտին: Հիշեցնենք, որ Հոլմը անցած տարի նոկաուտով սենսացիոն հաղթանակ էր տարել լեգենդար Ռոնդա Ռոուզիի նկատմամբ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Getty Images-ի  

Միայն անձանձրույթ աղոթքը կհասնի իր նպատակին

Մեծ պահքի հերթական կիրակին կոչվում է «Անիրավ դատավորի կիրակի», որը ունի հատուկ պատգամ: Հիսուս հերթական առակը պատմելիս` խոսեց անիրավ դատավորի մասին. «Մի քաղաքում մի դատավոր կար, ով ոչ Աստծուց էր վախենում եւ ոչ էլ մարդկանցից ամաչում: Նույն քաղաքում մի այրի կին էլ կար, ով դիմում էր նրան եւ խնդրում. «Իրավունքս պաշտպանիր իմ հակառակորդից»: Դատավորը երկար

Քաղաքացիները դուրս եկել ձկնորսության և չեն վերադարձել

Մարտի 6-ին, ժամը 07.30-ին Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Ժամը 09.39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.37-ին Սևանա լճում՝ ափից մոտ 5 կմ հեռավորությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի դին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: *** Մարտի 5-ին, ժամը 09.15-ին Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.)

Դոնալդ Տրամպ. «Ես Ջոն Քերիի նման հեծանիվ չեմ վարի, որ ընկնեմ ոտքս կոտրեմ»

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ի 58-րդ նախագահի ընտրությունում Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչ Դոնալդ Տրամպին համեմատում են ռուսաստանցի Վլադիմիր Ժիրինովսկու հետ: Բայց նա ավելի հարուստ է ($4 միլիարդ), ավելի ազդեցիկ եւ ավելի անկանխատեսելի: Տրամպը բոլոր իրերը եւ բոլոր կազմակերպությունները կոչում է իր անունով, նախատեսում է Մեքսիկայի սահմանի երկարությամբ պատ կառուցել, երազում մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելելու մասին, ինչի համար նրան

Հույս փրկության …

(պոեմ) Ով դուք մեղավոր…, մեղք արարածներ, Մի՞թե դուք գոհ եք ձեր ապրած վարքից, Անում եք միայն սին, անմիտ քայլեր, Գարշանք է ծորում ձեր «վեհ» պահվածքից… Կտրել եք կապը Սուրբ Արարչի հետ, Եվ ամեն մեկդ ձեզ կարծում եք տեր… Գթա նրանց Տեր, մեղք են ու անգետ, Քո զավակներն են, մի թողնիր անտեր… Մոլորյալներ են…, Տեր, խղճա

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գործարանի կոմպրեսորային արտադրամասում և բարձրավոլտ էլ. ենթակայանում

Մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում և մոտակա

Պայթյուն Պղնձամոլիբդենային գործարանում

Մարտի 6-ին, ժամը 06.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արին-Բերդ փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՝ դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

Հայ երեք շախմատիստներ «Aeroflot Open»-ում բարձր տեղ են զբաղեցնում

Հայաստանցի պատանի շախմատիստ 14-ամյա Արթուր Դավթյանը (նկարում) Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող «Aeroflot Open»-ի «C» խմբում հինգ տուրից հետո 3,5 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը: «B» խմբում միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը 4,0 միավորով մնում է երրորդ հորիզոնականում, իսկ ուժեղագույնների խմբում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն այսօր տարած հաղթանակից հետո 3,5 միավորով 29-րդ հորիզոնականից բարձրացավ 15-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մոսկվայում հարգել են Ստալինի մահվան հիշատակը (ֆոտոշարք). Varlamov.ru

63 տարի առաջ մահացել է ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար  Իոսիֆ Ստալինը: Մինչեւ հիմա պարզ չէ, թե որ օրն ու ինչպես է մահացել Ստալինը: Արխիվները գաղտնի են, սակայն նրա մահվան պաշտոնական օրը մարտի 5-ն է. հաղորդում է Varlamov.ru-ն: Կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Ստալինի գերեզման են անցել Մոսկվայի մի շարք բնակիչներ: Նրանցից ոմանք գնացել են երեխաների հետ:

 «Մութ» պատմություն Հռոմի պապերից մեկի կին լինելու մասին

Պապ-ուհու ծննդաբերելը վերջակետ դրեց նրա կյանքին ու կարիերային

«Եթե Գասպարիի վրա մի կապտուկ գտնեք, ես պատասխան կտամ». 1in.am

Մամուլի հրապարակումների համաձայն, ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած վերջին իրադարձությունները կարող են ճակատագրական լինել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի՝ Ռուբեն Ստեփանյանի համար։  Մասնավորապես, նույն տեղեկությունների համաձայն, այդ իրադարձություններից հետո ՔԿՀ-ի պետը կարող է պաշտոնանկ արվել և նրան կփոխարինի Արսեն Աֆրիկյանը, որը նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը։ «Առաջին լրատվական»-ը փորձեց Ռուբեն Ստեփանյանից պարզել,

Ուշունցներից իշխանափոխություն չի լինում

Նկատել եմ այսպիսի մի օրինաչափություն: Եթե  որեւէ ծայրահեղ ընդդիմադիր գործչի մոտենում է ընդդիմադիր կամ չեզոք համարում ունեցող լրատվամիջոցի ներկայացուցիչը եւ հարցնում է, ենթադրենք, գարնան մասին, ապա այդ գործիչը պատասխանում է հարցին միանգամայն ադեկվատ` օրերը տաքացել են, ծառերը բողբոջել են, խոտը կանաչել է եւ այլն: Բայց երբ նույն գործչին մոտենում է իշխանամետ համարում ունեցող որեւէ հեռուստաընկերության

«ՌՈՍՍԻԱ Մոլն» իր տեսակի մեջ միակն է, որն անմիջական մուտք ունի մետրոպոլիտենից (ֆոտոշարք)

ՌՈՍՍԻԱ Մոլի շենքը վեցհարկանի կառույց է, այն իրենից ներկայացնում է եվրոպական չափանիշներին համապատասխանող շինություն, հագեցված է գերժամանակակից սարքավորումներով, անվտանգության և հակահրդեհային համակարգերով։ Կառույցի ընդհանուր մակերեսը 12600քմ   է,  որից 8000քմ  առևտրային տարածք է։ Ներդրումները 29.02.2016թ. դրությամբ կազմում է մոտ 15 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (տեղեկանքի տրամադրման պահին կազմում է 7,410,000,000 ՀՀ դրամ)։ Ֆինանսավորումը իրականացվել է

Պրոֆեսիոնալ մարզիկ Ալբերտ Ղազարյանը աշխարհում ընդհանուր մենամարտերի կազմակերպիչների ուշադրությանն է արժանացել

Մարտի 10-ին Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը եւ պրոֆեսիոնալ մարզիկ, 56 կգ քաշային Ալբերտ Ղազարյանը մեկնում են Մոսկվա, որտեղ երկու օր անց «Լուժնիկի» մարզահամալիրում Ալբերտը մասնակցելու է OFS7 վարկածով աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Հայկ Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ 23-ամյա մարզիկն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում մոսկովյան մրցելույթին: «Նրանով արդեն լրջորեն հետաքրքրվում են աշխարհում ընդհանուր

ԵԽԽՎ նախագահը մտահոգություն է հայտնել Ստամբուլի դատարանի՝ ԶԼՄ-ներին վերաբերող որոշման կապակցությամբ

«Սա Թուրքիայում խոսքի ազատության հետ կապված հերթական անհանգստացնող զարգացումն է։ Բազմակարծությունը լրատվամիջոցներում եւ անկախ ու դիվերսիֆիկացված աղբյուրների մատչելիությունը ժողովրդավարության անկյունաքարերից է»,- այս հայտարարությունն այսօր արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը։ Նշենք, որ Ստամբուլի դատարանը երեկ նշանակել է հոգաբարձուների խորհուրդ, որը պետք է ստանձնի «Feza Media Group»-ի կառավարումը։ Այս կազմակերպությունում է ներառված Թուրքիայի

Շատ մութ ու խառը պատմություն՝ Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր հարցաքննվել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին ծեծի ենթարկելու գործի քննության շրջանակում:  Նրա հետ Կենտրոնի ոստիկանության բաժին են գնացել երկու փաստաբաններ` Արա Զաքարյանն ու Վարուժան Ավետիսյանը: Պարզվում է` Սուրեն Սուրենյանցը հաղորդում է տվել, որ 2015թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 2-ի սահմաններում, իրեն ծանոթ անձնավորությունը գլխավոր դատախազության

«Հայկական վերածնունդը» որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին

Այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհրդի նիստը, որը վարել է ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նիստում քննարկվել են ս.թ. ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին վերաբերող հարցեր: Կառավարման խորհուրդը միաձայն որոշում է կայացրել մասնակցել Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ և կուսակցության Կոտայքի մարզի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031