Օրվա լրահոսը

Մանկապարտեզներում ֆիզդաստիարակությունը դառնում է սպորտի նախարարության գերակա ծրագիր

Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2016 թվականին իրականացվող ծրագրերի գերակա խնդիրները. երիտասարդության եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներ, հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում եւ մարզադպրոցներում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման խնդիրներ, Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթների վերականգնում, արմատավորում եւ տարածում: Նախարարը առանձին-առանձին անդրադարձավ դրանց իրականացման ուղղությամբ պլանավորած միջոցառումներին: Aravot.am-ի

Թբիլիսիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 28-րդ տարելիցի ոգեկոչմանը. armenian-community.ge

Անցնող ձմեռվա վերջին հանգստյան օրերին` փետրվարի 27-28-ին Թբիլիսիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 28-րդ տարելիցի ոգեկոչմանը: Առաջին միջոցառումը` «Սումգայիթ1988 / Խոջալու 1992» դասախոսություն-քննարկումը տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի կենտրոնական գրասենյակում: Դասախոսության նախաձեռնողը և կազմակերպիչը Վրաստանի Հայ Համրանքի Երիտասարդական-Ուսանողական Միության անդամներն էին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ Սումգայիթյան ջարդերի մասին, ինչպես նաև կարդացվեցին

Նոր ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները

Եվրոպական Միության Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի  անգլերեն տարբերակը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրել է այն և առանձնացրել առավել հետաքրքիր նորամուծությունները: Ընտրական տարածքները 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրական

«Արարատը ոչնչի հետ չես փոխի, ուզում ես դնել ճամպրուկիդ մեջ ու տանել հետդ ». Մարկուս Օյատուս

«Մենք պատրաստում ենք եվրոպական երկրների պահանջներին համապատասխան մասնագետներ, բայց մեր երկրի համար»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Երևանի հայ-հունական պետական քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը: Նա նշեց, որ քոլեջը հիմնադրման օրից մինչ այսօր պատրաստում է որակյալ կադրեր. «Մեզ մոտ սովորում են տարբեր տեսակի եվրոպական ուտեստների պատրաստում, զբոսաշրջության գաղտնիքները, մասնակցում տարբեր տեսակի սեմինարների, միջոցառումների, ամեն

«Չեմ պատկերացնում՝ ինչ խայտառակ վիճակ է լինելու Հայաստանի համար»,- ասում է ՄԻԵԴ դիմած Սարգիս Քլոյանը

«Պատասխանը մեկն է՝ Չերյեմուխա 7 տեսակի զենքով երեք քաղաքացի զոհվել է, ներքին զորքերն են սպանել: Չգիտեմ՝ Հայաստանի կառավարությունն ունի՞ պատասխան, թե՞ չունի պատասխան կամ ինչ պատասխան կտա, բայց մեր փաստաբանները լավ հակահարված կտան կառավարության տված հարցերին ու պատասխաններին»,- Aravot.am-ին ասաց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Սարգիս Քլոյանն ասաց, որ զրուցել է գործը

«Օձի թթու» եւ օրհնված խաչով գաթա. այսօր տոնում են Միջինքը (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով այս տարի Մեծ պահքի Միջինքը մարտի 2-ին է: Տոնի խորհրդի մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում խոսեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: «Միջինքով կիսվում է Մեծ պահքը, այն Մեծ Պահքի 24-րդ օրն է: Միջինքն այն տոներից է, որը տասնյակ տարիներ մոռացության է մատնվել: Միջինքի

Երևանում կցուցադրվեն կանանց մասին իտալական ժամանակակից ֆիլմեր

Երևանում իտալական ֆիլմերի շաբաթն այս տարի կսկսվի մարտի 7-ից: Այդ օրվանից մինչև մարտի 11-ը «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի հինգ ֆիլմ՝ «Ամուսնություններ և այլ աղետներ», «Աստծո ողորմությամբ», «Երջանկության աթոռը», «Առաջին նշանակումը», «Հեռու մնա ինձնից»: ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանության մշակութային ծրագրերի պատասխանատու, Երևանի պետական համալսարանի դասախոս Լաուրա Պաչենտին նշեց, որ նշված ֆիլմերի հիմնական

Վարորդները հրաժարվում են վճարել տուգանքները. գոնե 2-3 տաքսու համար նախատեսված վայր լինի. «Ա1+»

Այսօր մի խումբ անհատ տաքսու վարորդներ Սմբատ Զորավար 11/1 հասցեում պիկետ էին կազմակերպել՝ պահանջելով վերանայել լիցենզավորման կարգը, տույժ-տուգանքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև քաղաքի տարբեր հատվածներում տաքսիների համար նախատեսված կայանատեղիներ տրամադրել: «Տուգանքների քանակը չափից դուրս շատ է, որտեղ կանգնում ես, անմիջապես տուգանվում ես, կայանատեղիներ էլ չկան՝ 50 կամ 100 կայանատեղին շատ քիչ է: Մեկ պատվիրատուին

«Մեր ընկերությունում աններելի է որեւէ տեսակի անօրինական քայլ»

Հարցազրույց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանի հետ – «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեությունը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է՝ թե՛ այն պատճառով, որ էներգետիկան այն կարեւորագույն ոլորտներից է, որ ապահովում է ողջ տնտեսության սահուն գործունեությունը, եւ թե՛ որպես զուտ կենցաղային ոլորտ, որի հետ առնչվում է յուրաքանչյուր շարքային քաղաքացի: Բոլորին հայտնի «Էլեկտրիկ Երեւան»-ի դեպքերն արդեն

Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի ոստիկանապետերը հեռացվել են աշխատանքից

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքից ազատել է Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի ոստիկանապետերին։   Մանրամասներն՝ ավելի ուշ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ. Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են

Հանդիպման օրակարգում էին հաջորդ շաբաթ նախատեսված Հայաստան + 28 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։

Այլեւս որեւէ գումար չեմ վճարի. Դերասան Վարդան Պետրոսյանի պայմանը՝ավտովթարից տուժողներին

Մենք հիմա գումար ենք տալիս՝ օգնություն որպես: Եթե մենք ընդունենք դա դատական վնաս, դա գիտե՞ք ինչ կանի, փաստաբանները այնպես կհաբրգեն ու կսնանկացնեն կողմերին՝ բացատրեց Նիկոլայ Բաղդասարյանը

Արամ Մանուկյան. Հաղորդման ընթացքում Աշոտյանի հարցերն անաչառ չէին, ծափերն էլ՝ նախօրոք ծրագրված

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը կարծում է, որ հարցերը Վահրամ Բաղդասարյանին աջակցող էին

«Մեռած հոգիների»՝ հավաքարարների գործը գերազանցում է նախորդ աղմկահարույցներին

Երեւանի քաղաքապետարանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քրեական գործով ճանաչվել է տուժող: Երեկ հրապարակվեցին «Կենտրոն-Մաքրություն» ընկերությունից առգրավված աշխատավարձերի ստացման մասին արձանագրությունները, հաշիվ-ապրանքագրերը, բանկոմատներից իբր հավաքարար աշխատածների գումարների մասին տեսանյութերի զննության մասին տեղեկատվությունը: 52 հատորանոց այս գործը գերազանցում է «Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների», «Միսակ Մարտիրոսյան եւ դատական կարգրադրիչների» գործերին թե՛ իր ծավալով,

Դերսիմահայերը հայկական եկեղեցի վերականգնելու գումար չունեն եւ ՀՀ կառավարությանը օժանդակելու կոչ են անում (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երեւանում են մի խումբ դերսիմահայեր, որոնք բարձրաձայնում են հայկական արմատների եւ ինքնության մասին: «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր Դերսիմի հայերի միության հիմնադիր Միհրան Փրկիչ Գյուլթեքինն ասաց, որ Արեւմտյան Հայաստանում ծպտյալ հայերի թիվը մեծ է, տարբեր տվյալներով` 3-4 միլիոն: «Նրանք ճնշված են ապրում: Եթե շրջապատում իմանան, որ նրանք հայ են, դժվարություններ

Քննարկվեցին պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները

ՀՀ պաշտպանության նախարարը արժևորեց պաշտպանական գերատեսչության համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ծառայեցվում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմանը, այնպես էլ Հայաստանում պաշտպանական վերափոխումների իրականացմանը:

Դերսիմցի հայը` 70 տարեկանում մկրտվելու եւ «Դիակների գետ»-ի մասին (Տեսանյութ)

Թուրքիայում ապրող իսլամացած հայության մի մեծ զանգված այսօր ապրում է Դերսիմում: Դերսիմահայերը վերջին տարիներին կապ են հաստատել քաղաքագետ Արա Պապյանի ղեկավարած «Մոդուս վիվենդի» կենտրոնի հետ եւ  բարձրաձայնում են հայկական արմատների մասին: Դերսիմի հայերի միության որոշ անդամներ այսօր հյուրընկալվել էին «Պոստ Սկրիպտում»  մամուլի ակումբում: Կինոռեժիսոր, վավերագրող Ուղուր Էգեմեն Իրեսը խոսեց Թուրքիայում նկարահանված «Հոգու անարատ վիճակը» ֆիլմի

«Անգամ ամենազարգացած երկրում կարող են մարդու ճակատագրի հետ խաղալ»

Շվեդիայում ապրող հայի միակ հույսը Հայաստանի փաստաբաններն են Արդեն 20 տարուց ավելի է՝ Շվեդիայում ապրող ազգությամբ հայ Սերգեյ Սագիյանը այդ երկրում քաղաքացիություն ստանալու եւ իր իրավունքները վերականգնելու համար է պայքարում: Այս մասին նա է «Առավոտին» պատմել: Դիմել է Շվեդիայում պատկան մարմիններին, շատ իրավաբանների ու իրավապահների, փորձել է խնդիրը բարձրաձայնել տեղական, հետո միջազգային լրատվամիջոցներով, սակայն ըստ

Զարուհի Փոստանջյան. Շանթ Ոսկերչյանի հետ կատարվածը քաղաքական հետապնդման նման մի բան է

Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Սովետական Միության ավանդույթների ներքո գործող ընթացակարգեր են կիրառվում

Կանանցից մեկը հետախուզվում էր ավազակության, մյուսը՝ սուտ մատնության մեղադրանքով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 29-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բակունցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Սրբուհի Ժամկոչյանը, ով փետրվարի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: *** Փետրվարի 29-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների

Արթուր Սաքունց. «Շանթ Ոսկերչյանը պետք է ազատ գա Հայաստան, վե՛րջ»

Արթուր Սաքունցը կատարվածը որակում է որպես քաղաքական հայացքների համար հետապնդման հերթական դեպք

Փաստաբանի դիտարկմամբ՝ դատավորը չի ծանոթացել առեւանգման գործի նյութերին

Սաշա եւ Հովհաննես Ղալթախչյանների, Գագիկ Ալավերդյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին, միջնորդել էր, որ դատավորը ինքնաբացարկ հայտնի: Դատավորի նախագահությամբ ընթացող քրեական գործը դատական քննության նշանակելու մասին այս տարվա հունվարի 12-ի որոշման պատճառաբանական մասում նշվել էր. «Բացի այդ, նյութերի ուսումնասիրությամբ չի պարզվել քրեադատավարական օրենքի էական խախտում` գործի մինչդատական վարույթում»:

Դերասան Վարդան Պետրոսյանը ավտովթարից տուժող Հակոբյաններին կվճարի 2 մլն դրամ. Հաշտություն դատարանում

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ քրգործի շրջանակներում Վարդան Պետրոսյանը վճարել է ավելի քան 20 հազար դոլար:

Տարոն Մարգարյան. «Ամեն ինչ դիտարկեք համաչափ զարգացման համատեքստում»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի շինբարեկարգման վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում զեկուցվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը: Ոլորտի վերաբերյալ քաղաքապետը ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները: «Վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել շինարարության և բարեկարգման ոլորտում և հատկանշական է, որ այդ աշխատանքների զգալի մասը, մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված մեր

Հայ-ռուսական հարաբերությունները՝ Բաքվի բողոքի նոտայի ֆոնին

Փետրվարի 24-ին Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ իր կառավարությունը բողոքի նոտա է հղել ՌԴ կառավարությանը՝ Հայաստանին զենք-զինամթերք վաճառելու վերաբերյալ: Այս նոտան և ռուսական կողմի արձագանքը դրան, միանշանակորեն մատնանշեցին ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական հարաբերությունների տարբերությունները: Ռուսական զենքն ու Ադրբեջանը Այս պատմությունը սկսվեց դեռևս ամռանը, երբ «Էլեկտրիկ Երևան» խորագիրը ստացած բողոքի ակցիայի ընթացքում Կրեմլը Երևանի

Համատիրությունները պետք է հաշվետու լինեն բնակիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցների հետ, որի ընթացքում ներկայացվել է վարչության 2015թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև ջրամատակարարման և սանմաքրման ոլորտում արձանագրած ձեռքբերումները, ինչի հետ կապված քաղաքապետն արել է իր դիտարկումները.«Շատ լավ է, որ վերջին տարվա ընթացքում ունենք հստակ ձեռքբերումներ թե՛ ջրամատակարարման բարելավման և թե՛ աղբահանության

Երբ զուգահեռվում են հոգեւոր եւ օպերային առաքելությունները

Օրերս Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի Շոստակովիչի անվան սրահում կազմակերպված «Միջազգային վոկալ մրցույթների դափնեկիրների համերգը» երեկոյին հրավիրված էր նաեւ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Ներսեսյանը: Երիտասարդ բասը դեռեւս ուսանում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ ճանաչված բարիտոն, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանի ղեկավարությամբ: Բնականաբար, ստեղծագործական երկար կենսագրություն չունի. շուրջ 2 տարի է, ինչ համալրել է թատրոնի

ԱԱԾ. Շանթ Ոսկերչյանը չի կարող իմանալ Հայաստան մուտք գործելու արգելքի հիմնավորումները եւ ժամկետը

Թաթուլ Ղուկասյանը նշեց, որ սպառնալիքները ի հայտ են եկել օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում

Լյուդմիլա Սարգսյանը բացառում է ընդդիմության միավորումները (Տեսանյութ)

Պատգամավորը`նոր Ընտրական օրենսգրքի մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031