Օրվա լրահոսը
Ստեփանակերտը և Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշան դարձել են քույր քաղաքներ
Փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Որոշման մեջ նշվում է, որ այն հիմք կդառնա տարբեր ծրագրերի և համաձայնագրերի իրականացման համար, որոնք կնպաստեն քաղաքների միջև սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության հաստատմանը։ Նախատեսվում է նաև
Վլադիմիր Գասպարյանը Շիրակի ոստիկանապետ նշանակեց այն անձին, որին պաշտոնազրկում ու նույն օրը փոշմանելով՝ հետ էր բերում
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզի ոստիկանապետ է նշանակվել 2013-2014 թվականներին Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Մարտիրոսյանը: Այս ոստիկանապետի հետ կապված շատ հետաքրքիր մի պատմություն կա. Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար պաշտոնազրկում ու նորից վերականգնում էր նրան պաշտոնին: Անգամ եղել է դեպք, երբ Վլադիմիր Գասպարյանը նրան պաշտոնազրկել է մի քանի ժամով ու
Էդվարդ Նալբանդյան. «Հայկական դիվանագիտությունը կանգ չի առնելու, չի բավարարվելու ձեռքբերածով»
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Դիվանագետի օրվա կապակցությամբ ԱԳՆ աշխատակազմի հետ հանդիպմանը Սիրելի գործընկերներ, Այսօր մենք նշում ենք Դիվանագետի օրը, և պատակահան չէ, որ հենց այս օրն է ընտրված. մարտի 2-ին քսանչորս տարի առաջ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Հատկանշական է, որ այս տարի մենք այն նշում ենք ընդգրկված լինելով ՄԱԿ-ի պատվո ցանկում՝ որպես կառույցի
Ոստիկանության ներկայացուցիչ. Գայանե Առուստամյանը թո՛ղ ասեր՝ այ տղա, ինչի՞ ես սուլում
Սոնա Մելիքյանի խոսքերով՝ Գայանե Առուստամյանի պահվածքը ոչ ադեկվատ է եղել
«Սրանով Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում, սա կոպիտ սխալ էր». Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի մասին
Դաշնակցությունը դուրս էր եկել կոալիցիայից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով, հիմա ՀՅԴ-ն նորից հետ է եկել կոալիցիա, ու սա Թուրքիան միանշանակ օգտագործելու է: «Ես անձամբ վստահ եմ, որ 2017-ին ինչքան էլ իշխանությունները փորձեցին, որ Սահմանադրական փոփոխություններով հանգիստ անցնեն, հակառակն է լինելու: Վստահ եմ, որ իրենք փոշմանելու են իրենց քայլից: Վստահ եմ, որ խորհրդարանական ճանապարհը մեր ճանապարհը չէր:
Ֆիննախը միլիոններ է, որ վճարել է «Յուքոմին»
Ֆինանսների նախարարությունը «յուքոմիֆիկացվեց» Գագիկ Խաչատրյանի` նախարար դառնալուց հետո
Հայաստանի մասին անդրադարձները Թմրանյութերի վերահսկման միջազգային խորհրդի հրապարակած 2015թ. ամփոփիչ զեկույցում
2016թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի տեղեկատվական ծառայության կենտրոնը Թմրանյութերի վերահսկման միջազգային խորհրդի (ԹՎՄԽ) հետ համատեղ Բեռլինում հրապարակեց Խորհրդի ամենամյա հերթական՝ 2015թ. մասին զեկույցը։ Զեկույցում մեծ կարևորություն է տրվել թմրամիջոցների վերահսկման միջազգային դաշնագրերի առանցքային նպատակ հանդիսացող մարդկանց առողջությանն ու բարեկեցությանը։ Թեման հատկապես արդիական է 2016թ. ապրիլին նախատեսված՝ թմրամիջոցների համաշխարհային հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի ընդհանուր վեհաժողովի հատուկ նստաշրջանին ընդառաջ։
Սերժ Սարգսյան. Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում է գտնում միջազգային ասպարեզում
Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ Հարգելի դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ Դիվանագետի օրվա կապակցությամբ։ Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ ձեռքբերումներ է ունեցել: Դրա խոսուն վկայությունն են այս տարիների ընթացքում շուրջ 160 պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինը տասնյակ միջազգային կազմակերպություններին անդամակցումը, շուրջ 2000 միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի ստորագրումը: Դա արտաքին գործերի նախարարության կենտրոնական
Տիգրան Բալայանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Տ. Կ. ԲԱԼԱՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության
Սեյրան Օհանյանը ընդունել է քաղաքացիների հերթական խմբին
Մարտի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել է ընդունելություն: Նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ներկայացած զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու հարցերը բազմաբնույթ էին և առավելապես վերաբերում էին սոցիալական, բուժսպասարկման ու իրավական ոլորտներին: Ծանոթանալով հանդիպմանը մասնակցող անձանց խնդիրներին և դրանց առնչությամբ պատասխանատու ստորաբաժանումների
«Դանդի Կապանը» վաճառվեց. sosi-tv
Չկա ծուխ առանց կրակի. «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության վաճառքի թեման արդեն մի քանի ամիս է՝ կապանցիների խոսակցության կենտրոնում է: Ռուսնե՞րն են գնել, կադրային ջարդ կլինի՞ թե՞ ոչ ,արդյո՞ք Հրաչ Ջաբրայանը տնօրեն կմնա՞. այս բոլոր հարցերին պատասխանեց ձեռնարկության ղեկավարը 30 րոպե տևած արտահերթ հանդիպման ընթացքում: Այո, վաճառվել է ռուսական «Պոլիմետալ» ընկերությանը՝ գիշերը՝ ժամը 2:30: Հրաչ
Աշոտ Հովակիմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ա. ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ. Դիվանագետի օրվա առթիվ, երկարամյա անբասիր գործունեության
Հայաստանին տրամադրված 6 ականներ հայտնաբերող շներից երկուսը գնվել են ամերիկացի երեխաների կողմից հավաքված բարեգործական միջոցների հաշվին
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան «Մարշալ Լեգասի» կազմակերպության տնօրեն-նախագահ Փերի Բալթիմորին, Սլովենիայի «Միջազգային վստահության» հիմնադրամի ղեկավար Դամյան Բերգանտին, Բոսնիա և Հերցեգովինայի Ականներ հայտնաբերող շների կենտրոնի ղեկավար Ներմին Հաջիմույագիչին: Նշված կազմակերպությունները հումանիտար ականազերծման ոլորտում պարբերաբար աջակցություն են ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը,
«Հերթական դրսեւորումն է, երբ մարդիկ զբաղվում են ոչ իրենց գործով». Արա Պապյանը` ՀՀ դեսպանի մասին
Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը պետք է հրաժարական տա: Այս կարծիքին է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանը: Հիշեցնենք, որ դեսպանը փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ ցեղասպանությունը համարել է զավեշտական: Նա ասել էր. «Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգը հիմնարար փոփոխությունների կարիք ունի. Ա. Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորությամբ մարտի 2-ին քննարկվել է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընտանիքների անդամների նկատմամբ «բացակա» և «հարգելի բացակա» ծածկագրերը կիրառելու հիմքերի ուսումնասիրության իրականացման արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է նախարարի հրամանով 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հունվարի 31-ը նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի, վերլուծության և մոնիթորինգի վարչության կողմից: Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են
«Առաքելություն» կուսակցության առաջարկը «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ
Կարևորելով Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումների անհրաժեշտությունը` «Առաքելություն» կուսակցությունը փաստում է, որ արդեն 2 տասնամյակ կեղծվող ընտրությունների «մեղավորն» ամենևին էլ Ընտրական վատ օրենսգիրքը չէ: Փաստացի՝ յուրաքանչյուր ընտրություն ուղեկցվում է լայնածավալ ընտրակեղծիքներով, որոնք, Ընտրական օրենսգրքի փոփոխությանը զուգահեռ, նույնպես կատարելագործվում են: Արդյունքում, մի քանի հազար հանցագործներ, կատարելով Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ, ապահովում են ընտրությունների ցանկալի ելքը
«Զավեշտալի ցեղասպանությունը»՝ ըստ Յուրի Վարդանյանի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ձեռնպահ են մնում մեկնաբանություններից
Մարզաձեւեր կան, որոնք Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն
Այսօր, խոսելով 2016 թվականին Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության գերակա ծրագրերի մասին, նախարար Գաբրիել Ղազարյանը նշեց, որ նկատի ունենալով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, մեր հարեւաններին, կառավարությունը գերակա ծրագիր է ընտրել նաեւ հանրապետության տարածքում՝ հրաձգարանների ցանցի ընդլայնումը: «Սա մեր երկրի համար նաեւ ռազմավարական նշանակություն ունի: Նախատեսվում է եղածները նորոգել եւ գործարկել, նաեւ կառուցել նորերը: Զբաղվել ու զբաղվելու
Արարատի մարզում 33-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությամբ բացահայտվել են նոր հանցագործություններ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 33-ամյա երիտասարդի սպանության մեխանիզմը, շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը։ Բացի այդ, քննությամբ բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։ Նորամարգում փետրվարի 22-ին հայտնաբերվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 33-ամյա Գ.Արզունյանի այրված դին, ում անհետ կորելու վերաբերյալ ահազանգ էր ստացվել
Վարագույրների վաճառքի կետում կնոջը որսորդական դանակով սպանած Ա.Ա.-ն իրեն մեղավոր ճանաչեց (Տեսանյութ)
Դատարանում ներկայացվեցին սպանության մանրամասները
Տարածաշրջանային կայունությանն ուղղված հայ-ռուսական վերլուծական աշխատանքն ավելի մեծ պահանջ ունի. Յուրի Նավոյան
Փետրվարի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում` նվիրված Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ստեղծման 24-ամյակին: Ինստիտուտին շնորհավորելու էին եկել ՌԴ նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, Պետական Դումայի, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ինստիտուտի գործունեության մասին տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովի ամփոփիչ զեկույցից հետո ելույթներ ունեցան ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Եվգենի Լուկյանովը և ՌԴ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետի տեղակալ
Ցեղասպանությունը զավեշտական համարող ՀՀ դեսպանը բառե՞րն էր սխալ ընտրել
Փետրվարի 26-ին վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի 2015 թվականի գործունեության տարեկան ժողովի ժամանակ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը ցեղասպանությունը համարել է զավեշտական: «Ես ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա, որով ցեղասպանություն ինչ է նշանակում ցեղ վերացնել, ինչ է նշանակում
Հակոբ Չաքրյան. «Թուրքիան ցանկանում է տապալել Ասադի ռեժիմը եւ նոր կառավարություն ձեւավորել»
Ըստ նրա՝ Թուրքիան իր նպատակներին հասնելու համար ցանկանում է օգտագործել ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին
Թեւոսիկի պատճառով Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց 4 ոստիկանապետի
Մոտ երկու ժամ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել են միանգամից չորս ոստիկանապետ՝ Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, որը Շիրակում հասցրեց պաշտոնավարել ընդամենը մեկ տարի, Կոտայքի ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը, Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետ Ավետիք Աբրահամյանը: Գրիշա Ամիրխանյանի պաշտոնազրկումը ոչ միայն անակնկալ է եղել Շիրակի մարզի
ԱԱԾ նախկին ղեկավարը կարծում է, որ Շուշան Պետրոսյանը պետք է հանրության առջեւ պատասխան տա
Գուրգեն Եղիազարյան. «Պատկերացնո՞ւմ եք Շուշան Պետրոսյանը ոնց է գլուխ պոկելու»
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը՝ զինված ուժերի կառավարման խնդիրների և կիրառման պլանների մասին
Մարտի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի և բանակային զորամիավորումների հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր զինված ուժերի կառավարման խնդիրների և կիրառման պլանների քննարկմանը, զինծառայության անվտանգության կանոնների պահպանման ու զինված ուժերի մարտունակության բարձրացմանը միտված քայլերի ու միջոցառումների իրականացման ընթացքին: Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զինված
Մանկապարտեզներում ֆիզդաստիարակությունը դառնում է սպորտի նախարարության գերակա ծրագիր
Նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ներկայացրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2016 թվականին իրականացվող ծրագրերի գերակա խնդիրները. երիտասարդության եւ հաշմանդամություն ունեցող անձանց հետ տարվող աշխատանքներ, հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում եւ մարզադպրոցներում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման խնդիրներ, Հայկական ազգային կոխ ըմբշամարտի ավանդույթների վերականգնում, արմատավորում եւ տարածում: Նախարարը առանձին-առանձին անդրադարձավ դրանց իրականացման ուղղությամբ պլանավորած միջոցառումներին: Aravot.am-ի
Թբիլիսիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 28-րդ տարելիցի ոգեկոչմանը. armenian-community.ge
Անցնող ձմեռվա վերջին հանգստյան օրերին` փետրվարի 27-28-ին Թբիլիսիում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Սումգայիթի հայկական ջարդերի 28-րդ տարելիցի ոգեկոչմանը: Առաջին միջոցառումը` «Սումգայիթ1988 / Խոջալու 1992» դասախոսություն-քննարկումը տեղի ունեցավ Վրաստանի Հայ Համայնքի կենտրոնական գրասենյակում: Դասախոսության նախաձեռնողը և կազմակերպիչը Վրաստանի Հայ Համրանքի Երիտասարդական-Ուսանողական Միության անդամներն էին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ֆիլմ Սումգայիթյան ջարդերի մասին, ինչպես նաև կարդացվեցին
Նոր ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները
Եվրոպական Միության Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի անգլերեն տարբերակը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրել է այն և առանձնացրել առավել հետաքրքիր նորամուծությունները: Ընտրական տարածքները 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու): Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք՝ 1-ին ընտրական

















































