Օրվա լրահոսը

Լեզուն մտքի հայելին է

Դուք նկատե՞լ եք, որ այն մարդիկ, որոնք հանդես են գալիս ծայրահեղ ազգայնական դիրքերից, սովորաբար համացանցում գրում են տրանսլիտով: Հավանաբար, գտնում են, որ լատինական տառերով իրենց խարազանումները եւ վիրտուալ հարվածները՝ ուղղված azgi davajanner-ին, ավելի շեշտակի ու մահացու կդառնան: Մեկ այլ օրինակ բերեմ՝ երդվյալ պուտինիստները՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում, երբ համացանցում որոշում են պաշտպանել իրենց

«Georgian Airlines»-ից հերքում են Միխայիլ Բաղդասարովին

«Այս տեղեկությունը սուտ է, ու ոչ մի նման բան չկա: Այդ ամենը հորինվածք է»,- sputnikarmenia.ru-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Georgian Airways»-ի տնօրենի պաշտոնակատար Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա այդպես է արձագանքել «Newmag» ամսագրին տված հարցազրույցում գործարար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի ասածին. «Ամեն ինչ նոր էջից եմ սկսել: Վրացական «Georgian Airlines»-ը առաջարկել է փոխնախագահի պաշտոնը»: Sputnikarmenia.ru-ն

Գևորգ Սաֆարյանի նամակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին՝ մարդկանց, ում անվանում են անկախության սերունդ․ կախաղան հանված անկախության։ Մեր ավագ սերունդը մեզ չժառանգեց անկախություն և ազատություն՝ թողնելով մեզ այն ճահճի մեջ, որում այսօր ապրում ենք, և մենք ստիպված ենք ինքներս նվաճել մեր ազատությունը։ Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր և նաև մեզ չի տրվելու։ Ազատությունը կարելի

Գեւորգ Սաֆարյանի հարցով կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան

Առաջիկա օրերին Վերաքննիչ դատարանում կքննվի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող` 2 ամսով կալանավորված Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու բողոքը: Ակտիվիստի փաստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, մերժման դեպքում եւս մեկ անգամ կդիմեն առաջին ատյանի դատարան՝ խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու պահանջով, ինչից հետո մերժման դեպքում անմիջապես կդիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Վտանգը ռեալ է,

Ձմեռային զորակոչ

Հունվարի 18-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում՝ զինկոմիսարիատի մոտ, մարդաշատ էր. սկսվել է 2016 թվականի ձմեռային զորակոչը: Շրջանի տարբեր բնակավայրերից են զորակոչիկները, ովքեր ծնողների, բարեկամների, ընկերների ուղեկցությամբ տեղ էին հասել և ներկայացել զինկոմիսարիատ: Շրջանային զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ բոլորն էլ բժշկական հանձնաժողովի կողմից զննվել են, առողջական խնդիրներ չունեն և պատրաստ են՝ իրենց պարտքը կատարել հայրենիքի

«Հիմա ուզում եք, որ ես 10 տարվա ընդդիմության բոլոր հարցազրույցների համար պատասխա՞ն տամ». Զուրաբյան

Այսօր հրավիրած ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանն ու իշխանությունները ճգնաժամի մեջ են, Սերժ Սարգսյանն ընկել է դժվար կացության մեջ: Aravot.am-ը պարոն Զուրաբյանին հարցրեց՝ վերջին 10 տարում չկա երեւի մի ասուլիս, հանրահավաքային, հրապարակային ելույթ, որտեղ դա կա՛մ Դուք, կա՛մ Ձեր թիմից որեւէ մեկն ասած չլինի: Միշտ ասում եք, որ` «Սերժ

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Մարտուն Գրիգորյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ծննդյան 35-ամյակի առթիվ պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հասարակական-քաղաքական կյանքում ներդրած  մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար: ԱԺ նախագահը, շնորհավորելով Մարտուն Գրիգորյանին, կարեւորել է պատգամավորի գործունեությունը քաղաքական ասպարեզում եւ մաղթել նրան նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: ՀՀ Ազգային ժողով

Խոհանոցային դանակի բռնակով հարվածներ է հասցրել գլխին

Հունվարի 16-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 20 հասցեի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մարատ Ս.-ին: Վերջինս հայտնել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Երևանի Վանթյան փողոցում գտնվող դպրոցի մոտ վիճաբանել է ոմն Սիմոնի հետ և

Ավարտվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ թիվ 4/26 ընտրատեղամասի ընտրող Գ.Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել  է թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ.Ազատյանը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Ազատյանին մեղադրանք է

Կադաստրի պետը վրե՞ժ է լուծում ընտրությունների համար

Անշարժ գույքի գրանցումը կասեցվել է

Ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում ավարտվել է քննիչին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Դեպքն արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ քննվող քրեական գործով. մեղադրյալը գործը քննող քննիչին իր իսկ աշխատասենյակում առաջարկել է կաշառք՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու դիմաց, ինչի մասին քննիչն անմիջապես զեկուցագիր է ներկայացրել։ Այսպես՝ ՀՀ

Նիկոլայ Բաղդասարյան. «Վարդան Պետրոսյանն ասել է՝ ես Բալոյանի գումարը չեմ ցանկանում տալ»

Նիկոլայ Բաղդասարյանը՝ կողմին. «Դուք իրականում մանիպուլյացիա եք անում»

Առողջապահության նախարարություն. «Ծանր վիճակում գտնվող հղի չունենք»

Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել ավելի մեծ թվով`  208 քաղաքացի։ Նրանցից 162-ը  մինչև 18 տարեկան են, 85-ի մոտ, որից 35-ը` երեխաներ, ախտորոշված է եղել թոքաբորբ։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժվող բազմաթիվ հիվանդներ առողջացման դրական տեղաշարժով տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Նրանց թվում են նախկինում ծայրահեղ ծանր վիճակում, արհեստական շնչառական սարքին միացված այն երկու հիվանդը,

Երևանի քաղաքապետարանի 2015 թ. տարեկան հաշվետվությունը

Երևանի քաղաքապետարանն այս տարի նույնպես հրապարակել է տարեկան գործունեության հաշվետվությունը, որով մայրաքաղաքի բնակչությանն է ներկայացնում 2015 թվականին նախանշված ծրագրերի ուղղությամբ կատարած աշխատանքները: Հաշվետվությունը հիշեցնում է, որ համայնք-պետություն համագործակցության շրջանակներում 2015 թվականին շահագործման են հանձնվել 4 նոր բազմաբնակարան շենքեր: Նշենք, որ Երևանում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել էին 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 9 շենքեր՝ շուրջ

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյանց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Մադինա-Վերին Գետաշեն, Մաստարա-Գառնահովիտ, Մելիքգյուղ-Ալագյազ ավտոճանապարհները: Սևան-Մարտունի ավտոճանապարհին բուք է: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի

Կկազմակերպվի քննարկում՝ կողմերի մասնակցությամբ

2013 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Արմենիա միջազգային»  օդանավակայաններ  ՓԲԸ զարգացման մաստեր պլանը: Ըստ այդմ՝ հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թիվ 1 համալիրի կառույցների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման վերաբերյալ տրված հաշվետվությունը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 2015 թվականի դեկտեմբերի 24-ին տրվել է հին համալիրի օղակաձև

Գառնիկ Մարգարյանի և այլոց ձերբակալությունները՝ հոկտեմբերի 27-ին հաջորդող նրանց պահվածքի համար հաշվեհարդա՞ր

«Գառնիկ Մարգարյանին ճանաչել եմ նախկինում և որևէ առիթ չի եղել ինձ մտածելու, որ նա քաղաքականության մեջ ուժային մոտեցումներ ներկայացնող է, ճանաչել եմ նաև Վահան Շիրխանյանին, հավատացեք, ոչ պակաս»,- Aravot.am-ի հետ զրույցում վերջին ձերբակալությունների հետ կապված այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ ձերբակալվել են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության

Իրանի տեղն ու դերը ժամանակակից միջազգային հարաբերություններում և Հայաստանի առջև բացվող հնարավորությունները

Արմեն Վարդանյան ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի և «Վեցյակ»-ի միջև կնքված պատմական համաձայնագրի ստորագրումից հետո Իրանի և Արևմուտքի հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ: Թեհրանն սկսեց աստիճանաբար դուրս գալ միջազգային մեկուսացումից: Եթե նախկինում Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում էր միջազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող պետություն և ԱՄՆ-ը վերջինիս Իրաքի, Հյուսիսային Կորեայի, Լիբիայի և մի քանի այլ

Պատկերասրահի քանդման թեման՝ հիվանդ երևակայության արդյունք. ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Արամի 36 հասցեում գտնվող շենքի փլուզման հարցը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի անվան հետ կապելը հանրությանը հերթական անգամ ապակողմնորոշելու քայլ է, քանզի Ն. Սարգսյանը տվյալ շենքի քանդման թույլտվության հետ որևէ առնչություն չունի, ավելին՝ այդ մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից: Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա

Երիտասարդ գյուտարարներն ունեն լավ գյուտեր ու անհեթեթ խոչընդոտներ

Հունվարի 18-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահի հյուրընկալել էր երիտասարդ գյուտարարների։ 19-ամյա Անի Ասատրյանը սովորում է ՀԱՊՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Նա մասնակցել է տարբեր մրցույթների և DigitecExpo ցուցահանդեսներին: Նա ռոբոտներ է պատրաստել, այդ թվում՝ տորթ կտրող ռոբոտ: Նրա ստեղծած ռոբոտները ներկայացվել են DigitecExpo-երին։ Անին մասնակցել է «Ռոբոտներն առօրյայում» գաղափարների թիմային մրցույթին, որի անդամ

Փակվել է Ծաղկահովիտ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին` ժամը 17:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ալագյազ հատվածը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման հարցերին

Հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն` նվիրված զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ու գնումների կազմակերպման հարցերին: Խորհրդակցությանը մասնակցել են նյութատեխնիկական ապահովման, ռազմարդյունաբերական և գնումների գործընթացում ընդգրկված, ինչպես նաև իրավապահ, վերահսկողական, աուդիտի, բարեկարգության և այլ հարակից ոլորտների ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտել է, որ անցած տարիների ընթացքում

Բարսեղ Բեգլարյանը՝ նավթաբազայի հրդեհի մասին

«Ֆլեշի» սեփականատերը զարմացած է թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների ուրախությունից

Բաքվի ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

Հունվարի 17-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում անցկացվեց 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը վարեց աջարահայության հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը: Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ Բաքվի, Կիրովաբադի, Շամխորի, Մարաղայի դեպքերը 20-րդ դարում տեղի ունեցած եղեռնագործությունները, ինչպես նաև 1988թ.-ի սումգայիթյան ջարդերը մոռացության մատնելու և մեղավորների

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին

Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ համատեղ եկեղեցաշինական, կրթական և սոցիալական ծրագրերը, ինչպես նաև ազգային-եկեղեցական կյանքին առնչվող զանազան խնդիրներ: Պրն. Պերճ Սեդրակյանը

Իշխան Զաքարյանը խոսել է հաշվետվությունների կազմման սկզբունքների և պահանջվող տեղեկատվության ներկայացման կարգի վերաբերյալ

Հունվարի 18-ին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՎՊ խորհրդի անդամները և վարչությունների պետերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2015թ. ՎՊ գործունեության ամփոփման և 2016թ. կատարվելիք աշխատանքների կազմակերպման հետ առնչվող հարցեր: ՎՊ նախագահը ներկայացրել է` ինչ կերպով են բաշխվել Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագրով նախատեսված վերահսկողական աշխատանքները ՎՊ խորհրդի

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև

Պերմյակովի գործով դատավորը հայտնվել է անելանելի վիճակում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ավետիսյանների հարազատներն ուզում էին գոնե մի հատ ապտակել Պերմյակովին: Նույնիսկ փորձեցին հեռախոս շպրտել նրա վրա, սակայն դատարանի կարգադրիչներն անմիջապես կանխեցին:

Լեւոն Հայրապետյանը հերքել է նախկին սենատորի կնոջից 700 հազար դոլար հափշտակելու մեղադրանքները. Rapsinews

Գործարար Լեւոն Հայրապետյանը հերքել է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար հափշտակելու մասին մեղադրանքները։ Այս տեղեկությունը Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանից հաղորդել է Rapsinews.ru-ի թղթակիցը։ Այսօր Զամոսկվորեչյան դատարանում շարունակվել է գործարար Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։ Հայրապետյանի փաստաբանը հայտարարել է, որ գործը պատվերի է նման։ Հետաքննության տվյալներով՝ Լեւոն Հայրապետյանը նախկին սենատորի կնոջը մոլորության

«Երևանում արվող ամեն հակավրացական հայտարարություն օգտագործվում է մեր համայնքի դեմ». Ջոնի Մելիքյան

«Վրաստանում սոցիալական վիճակը գնալով վատանում է, քանի որ լարին շարունակում է արժեզրկվել: Սա, բնականաբար, ազդում է նաև այնտեղի հայ համայնքի վրա: Սակայն ջավախահայության վրա ավելի շատ ազդում է ռուբլու արժեզրկումը, քանի որ այնտեղ ընտանիքների մեծ մասը ֆինանսական ներհոսք ունի ՌԴ-ից»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Շարունակելով անդրադարձը վիրահայության

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930