Օրվա լրահոսը
Գլխավոր մանկաբույժը H1N1-ով հիվանդ երեխայի մահվան պատճառի մասին
Հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 600 երեխա, որոնցից մեկ քառորդի մոտ թոքաբորբ է եղել
Երկու անձի դանակահարություն Լոռիում. կասկածյալը ձերբակալվել է
2016 թվականի հունվարի 16-ին` ժամը 23:35 և 23:37-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող, ձախ բազուկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով և կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերքով իրենց մոտ են ընդունվել համապատասխանաբար Թումանյան քաղաքի բնակիչներ, 1985 թ.ծնված Հրաչ Մովսեսյանն ու
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ
Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Պրահայի արքեպիսկոպոսի անձնական ներդրումը երկու քրիստոնյա ժողովուրդների հարաբերությունների ամրապնդման գործում: Էդուարդ Շարմազանովն իր երախտագիտությունն է հայտնել Կարդինալ Դոմինիկ Դուկային` Պրահայում
Մալաթիա-Սեբաստիայի դատախազն ազատվել է աշխատանքից
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սասուն Մհերի Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: ՀՀ դատախազություն
Հայաստանը բարձր արդյունքներով ամփոփել է JICA-ի ծրագիրը
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հայաստանյան ծրագիրը գնահատվել է որպես լավագույն ծրագիր՝ նմանատիպ ճապոնական ծրագրերի շարքում։ Այդ մասին տեղեկացրել են ճապոնացի մասնագետները՝ հունվարի 18-ին Կոնգրես հյուրանոցում կայացած Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և Հայաստանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանում» համատեղ ծրագրի ամփոփման ժամանակ: 2013թ. մայիսին մեկնարկած հայ-ճապոնական ծրագրի, ինչպես
«Սանիտեքի» կիսատ-պռատ գործը բնությունն է ավարտին հասցնում
Ամանորին տեղացած ձյունը ցույց տվեց մայրաքաղաքի մաքրությունն ապահովելու կոչված «Սանիտեք» կազմակերպության ապաշնորհությունը: Միայն բնակչության խիստ, այնուհետեւ քաղաքապետի դժգոհությունից հետո կազմակերպությունը աշխատանքի իմիտացիա ցույց տվեց՝ բավարարվելով որոշ փողոցների ձյունը տեղ-տեղ կուտակելով: Իսկ այդ ձյան ու ցեխի խառնուրդ բուրգերը ո՞վ պետք է վերացներ: Բարեհաճ բնությունն է տաք եղանակով ու անձրեւներով ավարտին հասցնում «Սանիտեքի» կիսատ-պռատ գործը: Լուսանկարը` Աշոտ
«Փոշիացնում ենք այն հաղթաթուղթը, որը մեր ձեռքերում է 90-ականներից»
«Բաքվում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերից 26 տարի է անցել, և այդ տարիների ընթացքում մենք համառ ջանքեր ենք գործադրել, որ հարցը Հայաստանում ստանա իրավական ու քաղաքական լուծում: Այսինքն՝ ՀՀ պատկան մարմինները վերահաստատեն, որ Ադրբեջանում կատարվածը ցեղասպանություն էր ադրբեջանահայերի նկատմամբ, ճանաչի դա պաշտոնապես ու ներկայացնի իբրև ապացույց Ղարաբաղի անկախության համար: Սակայն մինչ օրս մեր ջանքերն
Դավիթ Գասպարյան. «Վերջ տվեք քանդելուն» (Տեսանյութ)
«Քանդեցիք Երիտասարդական պալատը, ոչ մի բան տեղում չկա, քանդեցիք «Սեւան» հյուրանոցը, ի՞նչ կառուցվեց տեղում ոչինչ, ապագան էլ չի երեւում: Քանդեցինք հրապարակի աննման հուշարձանը, այդ շքեղ պատվանդանը քանդելուց ի՞նչ եղավ: Այս քանդելուն պետք է վերջ տալ՝ դա բոլորս պետք է ասենք: Վերջ տվեք քանդելուն, բավական է»,-այսօր «Հայելի» ակումբում նման կոչ արեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նրան եւս
Թոքաբորբով ծանր վիճակում գտնվող 7 հիվանդի միացված է արհեստական շնչառության սարք
Գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի ակտիվացման օրերին հիվանդանոցային ծառայության մասնագետների ուժերն առավել կենտրոնացած են ուշ դիմելիության և ուղեկցող հիվանդություններով պայմանավորված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների բուժման վարման ուղղությամբ։ Այս օրերին հանրապետության առաջատար և գլխավոր մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ կոնսիլիումներ են կազմակերպվում։ Ցավոք, ոչ միշտ է հնարավոր լինում հասնել արդյունքի։ Տեղեկացնում ենք, որ, չնայած վերակենդանացման բաժանմունքների
Էրդողանին «բռնապետի մնացորդ» անվանելու համար ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել. Ermenihaber.am
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հետաքննություն է սկսել: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝ ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել՝ «նախագահին հրապարակավ վիրավորելու» համար: Նշվում է, որ անցյալ շաբաթ կայացած կուսակցական նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն Ռեջեթ Թայիփ Էրդողանին «բռնապետի մնացորդ» է անվանել: Այս մասին մամուլում տեղ գտած
Կայանալու արվեստը. Ապաշխարել նշանակում է փոխել մտածողությունը
Այս առումով մենք շարունակում ենք հանդես գալ որպես անաստված ռեժիմի զավակներ 1987 թվականին Խորհրդային Միությունում էկրան էր բարձրացել Թենգիզ Աբուլաձեի «Զղջում» ֆիլմը, որը նկարահանվել էր 1984 թվականին եւ այլաբանական լեզվով պատմում էր խորհրդային տոտալիտարիզմի մասին: «Զղջումը» 3 տարի արգելված էր խորհրդային գրաքննության կողմից, ավելին՝ Թբիլիսիի բնակարաններում ՊԱԿ-ը խուզարկություններ էր կատարում՝ բռնագանձելով ֆիլմի «անօրինական» կրկնօրինակները: Բայց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Հունվարի 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Հանրապետության տարածքում` Հունվարի 19-20-ին, 23-ի օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 21-22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-12 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝
Դեկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 804 դիմում
2015 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում նախարարությունում գրանցված քաղաքացիների դիմումների ընդհանուր թիվը կազմել է 804, նախարարություն այցելած քաղաքացիների թիվը 294, որոնցից 126-ի կողմից ներկայացվել է բանավոր և 168-ը՝ գրավոր դիմում: Բանավոր դիմումներում գերակշռող մաս են կազմել ավանդի փոխհատուցման` 34 (28%), ընտանեկան նպաստի 9 (8%) և կենսաթոշակի վճարման 9 (8%) վերաբերյալ դիմումները: Գրավոր դիմումներում գերակշռող մաս են
Երկրաշարժից մեջքի կոտրվածք ստացած աղջիկը 27 տարի անց երեխա է ունեցել
Հաշմանդամ մայրիկը եւ նրա դուստրն աջակցության կարիք ունեն
«Շաբոյանը 3-4 տարի առաջ էլ բենզինի գնի բարձրացումը պայմանավորում էր միջազգային շուկայում նավթի գների աճով»
Նավթի գների անկումը, ռուբլու արժեզրկումը Հայաստանին էլ են մեծ վնասներ հասցնում
«Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը ներկայացվեց Թբիլիսիում (տեսանյութ)
«Արցախ» ստուդիայի «Յուրդ Հայրենիքի փոխարեն. Ադրբեջանը վառոդի տակառին» ֆիլմը հունվարի 17-ին ներկայացվեց Թբիլիսիի թալիշների համայնքի ուշադրությանը: Դիտողները բարձր գնահատեցին նմանօրինակ նյութերի ստեղծումը՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների` արտաքին աշխարհից քողարկված խնդիրներին հնչեղություն տալու նպատակով: Ամերիկացի փորձագետ Թոմաս դե Վաալը իր «Սև այգին» գրքում նշում էր, որ քսաներորդ դարում Ադրբեջանի գլխավոր խնդիրը «ազգի» ստեղծումն էր: «Յուրդ Հայրենիքի
«Այս խնդիրը կլուծվի միայն մեր Հիտլերի մահից հետո»
Թուրքիայում ապրող երիտասարդները խաղաղություն են ուզում Արդեն ամիսներ տեւող թուրք-քրդական բախումների հետեւանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, հազարներով արտագաղթել: Վերջին օրերին էլ իրավիճակը լարված է Թուրքիայի արեւելյան հատվածում. օրեր առաջ Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ, որից երեքը՝ երեխաներ: «Առավոտը» մեզ հարեւան պետությունում կատարվողի մասին խոսել է հենց այնտեղի քաղաքացիների հետ: Թուրքիայի քաղաքացի,
Պերմյակովը չհամաձայնեց դուրս գալ իր վանդակից (Տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը վերսկսելով դատական նիստը, մերժեց դատական նիստի վայրը փոխելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը: Դա պատճառ դարձավ, որ փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն եւ դատավորին, եւ դատախազին: Դատախազը հայտարարեց, որ ռազմաբազայում դատավարություն անցկացնելը չի խախտում նորմերը եւ ինքը համաձայն է այն շարունակել ռազմաբազայում: Կես ժամ ընդմիջում հայտարարվեց, որպեսզի փաստաբանները ձեւակերպեն
Վ.Սպիվակով. «Երիտասարդական նվագախումբն առանձնանում է ինքնատիպությամբ, բնական խանդավառությամբ, երաժիշտների միջև մեծ բարեկամությամբ» (տեսանյութ)
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 10-ամյակի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհահռչակ երաժիշտներից, նշանավոր մարդկանցից։ Երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին շնորհավորել են Սերժ Թանկյանը, Արա Մալիկյանը, Վադիմ Ռեպինը, Մարինա Դոմաշենկոն, Լևոն Արոնյանը և այլք։ Նվագախմբին շնորհավորական ուղերձ է հղել մեծանուն դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովը: Մաեստրո Սպիվակովն իր խոսքում, մասնավորապես, նշում է. «Ես հիշում եմ Նյու
«Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել այս իշխանությունների ճնշման ներքո». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)
«Փաստերը եկեք համադրենք: Հիշում ենք, որ անցյալ նստաշրջանում եղավ ՀՀԿ մի պատգամավորի հարձակումը Կարեն Անդրեասյանի վրա, դրանց հետո եղավ Արմեն Աշոտյանի նույնպես կատաղի հարձակումը ՄԻՊ-ի վրա: Սրան եթե գումարենք իշխանությունների դժգոհությունները պաշտպանի՝ դատական համակարգի հետ կապված զեկույցի բացահայտումների մասին, դրան գումարենք այն հանգամանքը, որ բավականին ակտիվ դեր խաղաց Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով ըստ էության բոլոր ահազանգերին,
«Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջական պրոբլեմը լուրջ է». Զուրաբյան. (Տեսանյութ)
Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առողջականն ինչպե՞ս է, ճի՞շտ է, որ այնքան վատ է եղել, որ դրա համար որդու հարսանիքը հետաձգվել է: Նա պատասխանեց. «Ես հարսանիքի մասին ոչինչ չգիտեմ, կարող եմ ասել, որ այո, Տեր-Պետրոսյանը վատառողջ է: Պրոբլեմը լուրջ է, բայց բուժելի: Համապատասխան բժիշկն
Ճարտարապետը խնդրում է Էռնեկյանին՝ «Զեռք մի՛ տվեք «Զվարթնոցին» (Տեսանյութ)
«Ես միակ ողջ մնացած ներկայացուցիչն եմ, որը տեսել եւ հիշում է՝ ինչպես նախագծվեց եւ կառուցվեց «Զվարթնոց» օդանավակայանը: Նախագծողներն իմ մտերիմ ընկերներն էին: Քանդելով կառուցելու մշակույթն անընդունելի է»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով քաղաքապետի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան քանդելու որոշման մասին, ասաց ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը: Նա այն մտավորականներից է, որոնք միանում են շենքը քանդելու դեմ պայքարին:
Անահիտ Բախշյան. հավելավճար նշանակած տնօրենները թող զեկուցագիր ներկայացնեն, թե իրենց հատկապես ո՞ր արածն են գնահատել
Բացի 35 դպրոցների տնօրեններից, մնացածն իրենց աշխատավարձերին նախատեսել են հավելումներ, որոշները՝ համեստ, որոշները՝ ճոխ:
Պահանջում են Ռուզաննա Խաչատրյանի մասին հոդվածը հեռացնել կայքից
Կարեն Մեժլումյանը համարում է, որ եթե այդ հոդվածը մնա կայքում եւ շարունակվի տարածվել, դրանով պաշտպանությունը արդյունավետ չի լինի
Զուրաբյանը՝ Սերժ Սարգսյանի 3 քայլանի պլանի մասին. «Առաջին պլանը ձախողել է, դժվար կացության մեջ է» (Տեսանյութ)
«Մինչեւ հանրաքվեն Սերժ Սարգսյանը ընտրության առջեւ էր՝ իշխանությունը կորցնել, կամ պահպանել իշխանությունը՝ անցում կատարելով պառլամենտական համակարգի, բայց ավելի թուլացած: Եթե նա կարողանար պահպանել իշխանությունը, նա այս քայլին չէր գնա: Նա գնաց թուլացած տարբերակով իր իշխանությունը պահպանելու ճանապարհով»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա, իշխանությունները, Սերժ Սարգսյանը ճգնաժամի մեջ են. «Սերժ
Պահակին աշխատանքից մի ազատեք
Կառավարությունում սպասվող օպտիմալացումների շուրջ Ըստ տարածված լուրերի՝ ՀՀ կառավարությունը մտադիր է պետական ապարատում աշխատող մարդկանց թվաքանակը կրճատել. 2016-ը ոչ միայն ծանր տնտեսական, այլ նաեւ լարված տարի է լինելու: Ամեն դեպքում, վատ նախաձեռնություն չէ: Մամուլում հրապարակումներ կան, որ պետական մի շարք տեսչություններում մարդիկ վախվորած են, քանի որ կրճատման ցուցակներ են կազմվել: Որ Հայաստանում պետական ապարատը շատ
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված ակտիվիստի առաջին դատական նիստին Ոստիկանությունը ներկա չէր
Այսօր Վարչական դատարանում (դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ) տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստներից մեկի՝ Տիգրան Մազմանյանի դեմ Ոստիկանության ներկայացրած վարչական հայցի նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 11-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիները փակել էին Բաղրամյան պողոտան: Սեպտեմբերի 12-ին լուսաբացին ոստիկանության ուժերը Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից հեռացրել են էլեկտրաէներգիայի
Վալերի Պերմյակովը հայտարարեց, թե իր համար միեւնույն է՝ որտեղ կայանա դատավարությունը (Տեսանյութ)
Ես պնդում եմ, որ ռազմաբազայում արտագնա նիստ անցկացնելը բացարձակապես չի բխում արդարադատության շահերից, խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Խաչատուր Սուքիասյան. «Ինստիտուցիոնալ ճանապարհ է պետք»
Խաչատուր Սուքիասյանի կարծիքով՝ քաղաքական դաշտում որոշակի սերնդափոխություն է պետք անել
«Ազատամարտիկների դաշինք». եթե «բանդան» իրականություն է, ապա դրա հիմնական մեղքն ընկնում է իշխանությունների վրա
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսպես կոչված «բանդայի գործի» շրջանակներում, տեղի ունեցած ձերբակալությունները, հիմնականում ուղղված են, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերին, այնպես էլ ներկայիս իշխանությունների վարած սխալ կամ ազգադավ քաղաքականության դեմ ըմբոստացող ազատամարտիկներին: Այս գործելաոճը ավելի շատ նման է պետական դասական տեռորի: Իրադարձությունների զարգացման այս սցենարը ենթադրել է տալիս, որ իշխանությունները հետապնդում են պետական ու ազգային շահերին հակասող որոշումներ կայացնելու


















































