Օրվա լրահոսը

Բքի պատճառով կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

«Սպառողների ասոցիացիայի» նախագահը լիմոնադից երկու սանտիմետրանոց ապակի է հայտնաբերել

Իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետն իրեն ասել է, որ դա իր գործառույթը չէ

«ՀՀ-ն մեծ ներքին ռեսուրս ունի՝ մեր պայքարը կոռուպցիայի դեմ». Գագիկ Մինասյան

Հիմա ինչ անում է ԵՄ-ն, եթե աներ 3 տարի առաջ՝ բոլորի համար ավելի լավ կլիներ

Վրաստանից կեղծ ու անորակ դեղերի ներմուծումը շարունակվում է. փորձագետ

Վրաստանից եկող դեղերի քանակը գնալով վախեցնող թվերի է հասել, մենք տարիներ շարունակ դրա մասին խոսում ենք, բայց ոչ մեկն այդ ուղղությամբ քայլեր չի իրականացվում:

Աշոտ Թավադյան. «Ռուսական կողմը պետք է նպաստի հայկական արտադրանքի համար ԵԱՏՄ շուկայում մրցակցային պայմաններ ապահովելուն». «Հայոց աշխարհ»

Այն, որ ՌԴ իշխանություններն իրենց տնտեսական գործընկերոջ համար կգնան նման զիջումների, շատ հավանական եմ համարում:

Կարծես մի վայրի ու թշնամու ձեռք ավերում է Երևանի կենտրոնը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր հետեւյալ նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. Համացանցում լուսանկարներ են հրապարակվում Արամի 30 հասցեում հին Երևանի վերջին բեկորը հողին հավասարեցնելու վերաբերյալ ու Երևանի ավագանու որոշմամբ պահանջվող ոչ մի պաստառ չկա, որ տեղեկացնի, թե ո՞ր կազմակերպությունն է ավերածության հեղինակը, ո՞վ է տնօրինում տարածքն ու ի՞նչ նպատակով:

Սամվել Նիկոյան. «Ո՞վ ասաց, թե օմբուդսմենը պետք է քննադատությունից զերծ լինի». «Հայոց աշխարհ»

ԱԺ-ը ձեզ ընտրել է, եւ շատ վատ է, որ այսքան տարվա պաշտոնավարումից հետո չունեք աջակիցներ Ազգային ժողովում. եթե փոքր խնդիրներից ընկրկելու էիք, ինչո՞ւ մտաք այդ դաշտ։

«Հարավային Կովկասում Իրանի հարաբերությունները միայն Ադրբեջանի հետ են բարելավվում»

«Պատժամիջոցների վերացումն Իրանին կբերի որոշակի մակրոտնտեսական կայունություն, որովհետեւ կվերադառնա միջազգային բանկային համակարգ, ֆինանսական համակարգ»,- այս մասին «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հասարակության հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Սևակ Սարուխանյանը: Նա նշեց, որ Իրանի միջազգային պահուստները, որոնք գնահատվում են մոտավորապես 90 միլիարդ դոլար, միջուկային ծրագրի պատճառով սառեցվել էին. «Այժմ դրանք կապասառեցվեն: Սակայն այս 90

Շուշան Պետրոսյանին. «Նման արտահայտությունները պետք է տեղ չգտնեն պատգամավորի բառապաշարում»

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողները ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կարծիք ունեք ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հայտնի դեպքի մասին, երբ «լակոտ, աչքերդ կհանեմ» արտահայտությամբ սպառնացել էր քաղաքացուն ՝ ֆեյսբուքյան մեկնաբանության համար: Վահան Բաբայանը պատասխանեց. «Շուշան Պետրոսյանի դեպքի հետ կապված կարծիք ունեմ, որը հաճույքով կկիսվեմ լրագրողների հետ, բայց էթիկայից դուրս կլինի իմ անձնական

«Կկառուցվի Մեղրու ՀԷԿ-ը». իրանագետ

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի գնահատմամբ, Իրանի նկատմամբ միջուկային ծրագրի շրջանակներում ավելի քան քսան տարի կիրառվող պատժամիջոցներն առաջիկա օրերին ամբողջությամբ կհանվեն, ինչի արդյունքում Իրանի տնտեսությունը նոր շունչ կստանա: «Միջուկային թափանցիկ ծրագրի շրջանակներում իրականացվող՝ տարիներ շարունակ տեւող բանակցություններն անցած տարեվերջին տվեցին իրենց արդյունքը, երբ Վիեննայում եկան համաձայնության: Նկատվեց, որ Իրանը բռնում է այն ձեռքը, որը մեկնում է Արեւմուտքը:

Առանց զգուշացնելու էլ պետք է պատրաստ լինել. «Չորրորդ իշխանություն»

Երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ ասվել է, որ մոտ օրերս մայրաքաղաքում ձյուն է գալու։ Այդ առթիվ Տարոն Մարգարյանը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը, քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ծառայություններին նախապատրաստական աշխատանքներ տանել ու պատրաստվել ձնամաքրման պատշաճ աշխատանքների կազմակերպմանը։ Սա լավ է, որ նախօրոք պատրաստվում են եղանակային փոփոխություններին։ Սակայն մի

Հայկական կոշիկ արտադրողները առաջին անգամ մասնակցում են «MOSSHOES-2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին

Հայաստանի զարգացման հիմնադրամը հայաստանյան յոթ ընկերությունների հետ համատեղ առաջին անգամ ներկայացնում են Հայաստանը հունվարի 19-22-ը Մոսկվայում տեղի ունեցող «MOSSHOES-2016» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսին մասնակցում են կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող ավելի քան 500 առաջատար ընկերություններ շուրջ 30 երկրներից, իսկ ցուցահանդեսի միջին այցելությունը կազմում է 10-12 հազար մարդ, որը հիմնականում կազմված է մասնագետներից, առևտրային ցանցերի ներկայացուցիչներից

«Չեմ բացառում, որ այդ խմբի հետ կարող է որեւէ կապ ունենալ». «Իրատես de facto»

Լեռնիկ Ալեքսանյան (ՀՀԿ խմբակցության անդամ) – Գառնիկ Մարգարյանը և՛ լրագրողական, և՛ քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես պետականամետ, հավասարակշիռ քաղաքական գործիչ։ Նրա կապն այդ «զինված խմբի» հետ, ձերբակալումը Ձեզ զարմանալի չե՞ն թվում։ – Հարցը երկու կողմ ունի՝ քաղաքական և իրավական։ Իրավական առումով դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ մանրամասներին պետք է ծանոթ լինել։ Երբ մարդը

Զառա Հովհաննիսյանին օրերս զանգահարել են նաեւ ԱԱԾ-ից. «Չորրորդ իշխանություն»

Զառա Հովհաննիսյանն ասաց, որ այս դեպքով ահագին բան է պարզվել, օրինակ, որ այդ տղան Facebook–ի բազմաթիվ օգտատերերի հայհոյանքներ եւ վիրավորանքներ է ուղարկել։ Հիմա Անդրե Մակարով էջը փակված է։ Այդ տղայի մայրն էլ Զառային փոխանցել է՝ որդիս չափն անցել է եւ այլեւս չեմ թողնի, որ նա Facebook -ում կամ այլ սոցիալական կայքում լինի։ Մեր զրուցակիցը հավելեց,

«Երբվանի՞ց գուգլը կարող է դեր խաղալ միջազգային հարցեր լուծելու համար». Վահան Բաբայան

«ԵԽԽՎ-ն ազատ հարթակ է, ադրբեջանական լոբբինգն աշխատում է բավականին հայտնի մեթոդներով: Չեմ բացառում, որ կոնկրետ մարդկանց, կոնկրետ պատգամավորների կարելի է ազդեցության տակ գցել»,- այսօր «Հենարան» ակումբում խոսելով ԵԽԽՎ-ում քննարկվելիք հակահայկական բանաձեւերի մասին՝ այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վահան Բաբայանը: Նրա խոսքերով՝ «Պատահական չի, որ Ռոբերտ Ուոլթերին ՀՀ իշխանությունները 4 անգամ հրավիրել

Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր 1 տոկոս անկումը Հայաստանի տնտեսական աճի տեմպը նվազեցնում է 0,6 տոկոսային կետով. «168 ժամ»

Ըստ ՀԲ մասնագետների՝ Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր 1 տոկոս անկումը Հայաստանի տնտեսական աճի տեմպը նվազեցնում է 0,6 տոկոսային կետով։ Կոնկրետ օրինակով խոսենք. եթե 2015 թվականին Հայաստանի ՀՆԱ աճը կազմեց 3%, իսկ Ռուսաստանում գրանցվեց 3%-անոց անկում, ապա կարող ենք ասել, որ դա մեր տնտեսական աճը նվազեցրել է 1,8 տոկոսային կետով։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը գոնե զրոյական աճով փակեր

Իրարանցում բուհերում. «Իրատես de facto»

Այս տարի երկու պետական բուհեր՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, լինելու են խոշորացույցի տակ։ Վերահսկիչ պալատն ստուգելու է այս բուհերի ինչպես պետական միջոցներից տրամադրված գումարները, այնպես էլ արտաբյուջետային միջոցները։ Առավել ուշագրավ է երկրորդ «մասը», քանի որ «արտաբյուջետային միջոցների» հաշվին են բուհերն իրենց հիմնական «հարցերը» լուծում։ Այսօր

Սեւակ Սարուխանյան. «Ներկայումս որեւէ լուրջ, գլոբալ, մեծ նշանակության նախագիծ հայ-իրանական օրակարգում չեմ տեսնում»

Կա հիմնական հնարավորություն, ենթակառուցվածքային, դա Հյուսիս-Հարավ մայրուղին է, որն Իրանի հետ անմիջական կապ ունի:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Չեխիայի եւ Սլովակիայի 1993 թվականի «խաղաղ ապահարզանը» պետք է օրինակ ծառայի Ադրբեջանի համար

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել չեխ գործընկերոջը` Երեւանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Չեխիայի Սենատի հարաբերությունները

Աղքատանում են ու արտագաղթում. «Ժողովուրդ»

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2015-ի տասնմեկ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի ուղեւորաշրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով։ Ի դեպ, այս թիվն իր մեջ ներառում է տրանսպորտային բոլոր տեսակներով ուղեւորաշրջանառությունը։ Հարկ է նշել, որ ուղեւորաշրջանառության անկման պատճառներից մեկն էլ բնակչության արտագաղթն է։ Այլ կերպ ասած՝ փաստ է, որ 2015-ին Հայաստանի բնակչությունը 2014-ի համեմատ մոտ 50 հազարով

40-ից ավելի ավտոմեքենաներ մերկասառույցի պատճառով վթարի են ենթարկվել. մի քանի մեքենաներ կողաշրջվել ու գլխիվայր շրջվել են. Shamshyan.com

Այսօր՝ հունվարի 19-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 09:30-ը արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհն ամբողջովին վերածվել է սահադաշտի՝ պատուհաս դառնալով վարորդների համար: 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ ճանապարհի մերկասառույցի պատճառով կամ կողաշրջվում են, կամ գլխիվայր են շրջվում, կամ էլ դուրս են գալիս երթևեկելի գոտուց և հայտնվում դաշտերում:

Իշխանությունը խժռեց հերթական օմբուդսմենին, ով է հաջորդը. «Ժողովուրդ»

Պետք է նկատենք, որ Կարեն Անդրեասյանը, լինելով համակարգի «մարդը», մշտապես աշխատել է այնպիսի սկզբունքով, որ լղոզի իրականությունը եւ «ո՛չ շիշը վառվի, ո՛չ խորովածը»։ Սակայն իր գործունեության վերջին մեկ-մեկուկես տարում նա կարողացավ իր շուրջ համախմբել իրավապաշտպանների հսկա բանակ, վստահության բավականին պաշար հավաքեց, ու ամենեւին էլ պատահական չէր, որ շատ ու շատ շրջանակներ ափսոսանքով արձանագրեցին նրա հրաժարականի

Հարուցվել է քրեական գործ Վլադիմիր Կարապետյանի իրավունքների իրականացմանը առերևույթ խոչընդոտելու դեպքով

ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում թիվ 02/29 տեղամասում անհայտ անձը բռնություն գործադրելու սպառնալիքով խոչընդոտել է իր իրավունքների իրականացմանը: ՀԱԿ վստահված անձ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է

Հանգամանալից քննարկվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը

Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։ Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան

Ազատ Արշակյան. «Իմ մեջ տեսնում են հակառակորդի». «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանն ինձ իր նշանակման առաջին օրվանից խոստացավ ամեն ինչ անել՝ սահմանված կարգով, դեռ մի բան էլ ավել, բայց ես առայսօր ունեմ մի հատ պատասխան սոցապնախարարությունից, որ իրենք այդ հարցով զբաղվում են։

Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբքի պատճառով փակ է Նինոծմինդա-Լարս ճանապարհահատվածը և դրանից ելնելով փակվել է նաև Բավրայի մաքսակետի վրացական հատվածը: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին և խնդրել

Չի կարելի հերոսներին ցեխին հավասարեցնել, նույնիսկ եթե այդ մարդիկ մեղք ունեն. «Հրապարակ»

Նախկին լրագրող, ազատամարտիկ, հրապարակախոս Սուրեն Սարգսյանի «Վարք զինվորաց» գրքի հերոսները հերթով կալանավորվում են Արթուր Վարդանյանի խմբի գործով։ Ո՞րն է պատճառը, որ հայրենիքն օրհասական պահերին պաշտպանած մարդիկ, բանակի հիմնադիրները հայտնվել են բերդում, ի՞նչ պետք է անի հասարակությունը եւ ի՞նչ է անում. այս հարցերի շուրջ զրուցեցինք Սուրեն Սարգսյանի հետ։ – Օրինաչափություն է, կարծես, որ ազատամարտիկներն ամենադժգոհ խավն

ԱՍԵԿՈՍԵ

Երջանիկ լինելու համար պիտի շատ ամուր առողջություն ունենաս եւ շատ թույլ հիշողություն: ԷՌՆԵՍՏ ՀԵՄԻՆԳՈՒԵՅ

Սեպտեմբերի 3-ի ուրվականը հայ-իրանական սահմանին. «Ժամանակ»

Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը պաշտոնական Երևանը ողջունեց շատ արագ՝ հայտարարելով, որ պատրաստակամ է խորացնել հարաբերությունները Իրանի հետ: Իրանի, այսպես ասած, ապաշրջափակումը Հայաստանի համար իսկապես հնարավորություն է, սակայն մենք գիտենք, որ մի բան է Հայաստանի համար հնարավորությունը, և մեկ այլ բան է, թե ինչքանով է Հայաստանը կարողանում օգտագործել այդ հնարավորությունը: Հայաստանի համար հնարավորություն էր նաև Եվրամիության

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գիշերը` ժամը 01:30-ի դրությամբ, բացվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ալագյազ հատվածը: Միջպետական և հանրապետական

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930