Օրվա լրահոսը
Խորհրդակցություն ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նախապատրաստական միջոցառումների շրջանակում օգոստոսի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: ՀՀ գերատեսչությունների և «Շանթ-2015» զորավարժությունների միջնորդական խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են ռազմավարական մակարդակի միջոցառումների ընթացքում` ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում ՀՀ գերատեսչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների գործողությունները, պարզաբանվել են պետական կառույցների
«Անի Մաջնունյանը հաճախ էր մտազբաղ նստում». հոգեբան
«Բոլորս ցավում ենք, շոկի մեջ ենք: Ամբողջ աշխատանքային օրը չենք կարողանում կազմակերպել այդ սպանության լուրի պատճառով»,- Aravot.am-ին ասաց ATV հեռուստատեսության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հոգեբան Մարիամ Մեհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին դաժանորեն սպանված, «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության լուրին: Նրա խոսքով՝ Անին նախագծի շունչն էր. «Ասում էինք ժպտերես Անի: Կենսուրախ, կենսախինդ, շատ լավ երգում էր:
Հայկ Ալումյան. «Կանխատեսելի էր, քանի որ գիտեմ՝ ինչ հովանավորությունից է օգտվում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը»
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մերժել Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի՝ մահվան հիմքով Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և դրա հիման վրա մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ու օգնական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների դեմ բողոքները: Պարոն Ալումյան Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռ հրապարակվել է դատարանի որոշման
Բնակարաններ` մահացած շահառուների ժառանգներին
Այսօր կայացած ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում հավանության է արժանացել ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ներկայացրած՝ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և շահառու ճանաչված, սակայն արդեն մահացած միայնակ ծերերի բնակարանների՝ նոտարի կողմից ժառանգություն ճանաչելուց հետո ժառանգներին փոխանցելու վերաբերյալ որոշման նախագիծը: Նախարարը նշել է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում երկրաշարժի
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյձի Տագուչիի հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ, քաղաքապետը հույս է հայտնել, որ դեսպանի գործուն աջակցությամբ նոր խթան կտրվի երկու երկրների մայրաքաղաքների միջև գործնական հարաբերությունների ստեղծմանը: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր
Գյումրիում 29-ամյա երիտասարդը հոսանքահարվել ու տեղում մահացել է
Քիչ առաջ Գյումրիի Պետուշոկ կոչվող թաղամասի սեփական տներից մեկի նկուղում գործ անելիս հոսանքահարվել ու մահացել է 1986 թվականին ծնված Գոռ Բաղդասարյանը: Նրան տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, սակայն արդեն մահացած է եղել, այս մասին Aravot.am-ին տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Էքստրասենս Անի Մաջնունյանին գումարային հարցերի պատճառո՞վ են սպանել
Կենսաբույժ Ռաֆիկ Սարգսյանը նախօրեին դաժանորեն սպանված, ATV հեռուստատեսության «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի մասնակից, հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության իր վարկածն ունի: «Շոկի մեջ եմ նրա սպանության լուրից: Մի քանի վարկած եմ տեսնում՝ խանդը, գործի բերումով՝ գումարային հարցով են իրեն դիմել, ինքը ճիշտ բան է ասել, բացահայտել է, հակառակորդ կողմը իմացել է, որ այդ գաղտնի բացահայտումն Անին է արել,
Սպառնացել են վնասել ռեժիսորի երեխային եւ ընկերուհուն
Մխիթար Մոս-Մուշեղյանը դիմել է ոստիկանություն «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի վրա օրերս հարձակում է եղել շենքի մուտքում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ կոտրել էին նրա եւ «Յանուս» թատրոնի ֆեյսբուքյան էջերը, ու գրել, թե իբր Մխիթարը մահացել է: «Երեկ չէ առաջին օրը լուսադեմին տուն ենք վերադառնում իմ դերասանուհիներից մեկի
Միջազգային ավիաընկերությունների հեռանալու պատճառը «փայ» մտնելը չէ՞ հայկական կողմից
Քաղավիացիայի ղեկավար Արտյոմ Մովսեսյանը վստահեցնում է՝ գնում են, բայց էլի գալու են Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Արտյոմ Մովսեսյանը հիմարություն է համարում այն մեղադրանքները, ըստ որոնց, միջազգային ավիափոխադրողները իրար հետեւից հեռանում են Հայաստանից այն պատճառով, որ հայկական կողմը «փայ է» մտնում: Հիշեցնենք, որ օրերս Aravot.am-ի աղբյուրները վստահեցրել էին, որ հայկական կողմը պարտադիր կերպով ավիաընկերությունների բիզնեսում «փայ»
Պերճ Քարազյանն իր «կարապով» ճախրում է աշխարհի բեմերում
Օպերային տենորը պատրաստվում է դիմել մշակույթի նախարարություն՝ Ռոլֆ Բեքքի հայաստանյան հյուրախաղերն իրականացնելու նպատակով Վերջին շրջանում մասնագետները հաճախ են հիշատակում Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Պերճ Քարազյանի անունը՝ նշելով, թե նրա «կարապը», որ թեւեր է առել 2012թ. Երեւանի օպերային թատրոնում, թեւածում է աշխարհով մեկ։ Խոսքը Կարլ Օրֆի «Կարմինա բուրանա» կանտատի մասին է՝ գրված
Պատգամավորի գազալցակայանը խնդիր չունի, քանի որ «նիսյայով» չի աշխատում
Արարատի մարզում գազալցակայանները փակվում են «պարտքերի ցուցակներով» Aravot.am-ն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզում, մասնավորապես, Վեդի եւ Արարատ քաղաքաներում, վերջին երկու ամիսների ընթացքում մի քանի գազալցակայաններ են փակվել: Փակման պատճառը այն մեծ պարտքերն են, որոնք կուտակվել են բնակչության անվճարունակության պատճառով: Մարդիկ, գազալցակայանի տիրոջ հետ համաձայնությամբ, իրենց մեքենաները պարտքով գազ են լցնում՝ պարտքը մաս-մաս մարելու պայմանով:
ՀՀ կառավարություն. Կիսամյակի արդյունքները լավատեսություն են ներշնչում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք: Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, ԱՎԾ-ի ամփոփումը ցույց է տալիս, որ 2015 թվականի առաջին 6 ամիսների համար
Հայաստանը ՌԴ-ին միացնելու վտանգ՝ Սահմանադրության նախագծում
Արմեն Մարտիրոսյանը Սահմանադրության նախագծի նոր հրապարակված դրույթներում մի շարք հակասություններ եւ խնդիրներ է նկատել Արդարադատության նախարարության կայքում արդեն հրապարակվել են Սահմանադրության նախագծի 1-15 գլուխները: Մեր հարցին, թե նոր հրապարակված հոդվածներում ի՞նչ խնդիրներ եք տեսնում՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ամբողջությամբ նախագծին ծանոթանալուց հետո կարծիքս չի փոխվել: Ինչպես սկզբում եմ գնահատել, որ սա միակուսակցական, միահեծան
Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում բացվել է «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը
Օգոստոսի 4-ին Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքի Ազգային ապստամբության թանգարանում բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը միջազգային մամուլի առաջին էջերում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունը կազմակերպվել է Պրահայում Հայաստանի դեսպանության, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության և Բանսկա Բիստրիցայի թանգարանի ջանքերով: Այն արդեն ցուցադրվել էր ս.թ. ապրիլին Բրատիսլավայում՝ Մշակույթի նախարարության մեծ ցուցասրահում: Բացման խոսքով
Վարունգի կեղեւի հյութը մեղմացնում է ծննդաբերական ցավերը եւ օգնում հեշտ ծննդաբերելուն
Ժողովրդական բժշկությունն առաջարկում է մի շարք հիվանդություններից ազատվել վարունգի շնորհիվ Ամռան ամենաօգտակար բանջարեղեններից է վարունգը: Այս բանջարեղենի «պատվին» որոշ երկրներում կանգնեցված է վարունգի հուշարձան, իսկ Իրանում այն համարվում է միրգ եւ մատուցվում է քաղցրավենիքի հետ: Վարունգը պարունակում է 95-97 տոկոս հիանալի ջուր: Այն պարունակում է 1-2 տոկոս շաքար, A, C, B եւ B2 վիտամիններ, սպիտակուցներ, ճարպեր,
Վթարային ջրանջատում Արաբկիրում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 7-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Արաբկիրի 17-ից-25 փողոցների և Ռիգայի փող. 1-ին նրբանցքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Բարեկամավանի դիրքերում զինծառայող է վիրավորվել
Նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ Օգոստոսի 4-ին ժամը 9-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տեղափոխել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սամվել Շուրիկի Խարազյանը: Զինծառայողը վիրավորվել է Բարեկամավան գյուղի դիրքերում: Նա հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի վերին երրորդականի շրջանի հրազենային միջանցիկ վերքով: Նոյեմբերյանի ԲԿ-ից տեղեկացանք, որ նույն օրը ժամը 11.45-ին նա տեղափոխվել է զինվորական
Ֆինանսների նախարարությունը սիրիահայերին այնքան էլ լավ բան չասաց
Հուլիսի 22-ի «Առավոտի»՝ «Պատերազմից փրկված սիրիահայերը օգտագործած ապրանքների համար Հայաստանում մաքսատուրք են վճարում» հրապարակմամբ գրել էինք, որ արդեն 4 տարի Հայաստանում բնակվող սիրիահայ Ժոզեֆ Դոլմաջյանի ընտանիքն այս տարվա հունիս ամսին որոշել էր տեղափոխվել Հայաստան: Մինչ այստեղ մեկնելը՝ այս ընտանիքը որոշել է առաջին անհրաժեշտության կենցաղային օգտագործած իրերն ու մի քանի կտոր հագուստ ուղարկել, որպեսզի այստեղ ժամանելուց
Իրականում Գերման Ստերլիգովը չկա Ինտերպոլի հետախուզման մեջ գտնվողների ցանկում
Ռուս գործարար Գերման Ստերլիգովի կինը՝ Ալյոնան, երեխաների հետ վերադարձել է Ռուսաստան մասնակցելու իր փեսայի՝ Օլեգ Սիրոտայի պանրի գործարանի բացմանը: Նա «Комсомольская правда»-ի հետ զրույցում նշել է, որ Գերման Ստերլիգովը մնացել է Լեռնային Ղարաբաղում: «Մենք ցանկանում էինք բոլորս միասին գալ ու մասնակցել մեր փեսայի՝ Օլեգ Սիրոտայի պանրի գործարանի բացմանը, բայց Ադրբեջանի կողմից Գերմանի նկատմամբ «Ինտերպոլի» միջոցով
Աշոտ Մելքոնյանը չի մեկնաբանում իր հասցեին քննադատությունները
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը չի ցանկանում մեկնաբանել իր հասցեին հնչող քննադատությունը, թե բավարար չափով չեն արձագանքում հայոց պատմության խեղաթյուրումներին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը մտահոգություն հայտնեց, թե մեր պետական ու գիտական զանգվածները հայոց պատմության խեղաթյուրումներին հետևողական չեն արձագանքում: Նա օրինակ բերեց, որ ժամանակին Մոսկվայում լույս տեսնող քրդական «Դրուժբա»
Լյուդմիլա Սարգսյան. «Եթե օրինագիծն անցկացնեն, դա ոչ ժողովրդավար քայլ է՝ ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ»
Ընդդիմությունը ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու ՀՀԿ-ականների նոր նախագծին դեմ է Այսօր կառավարությունը հավանություն է տվել ՀՀԿ խմբակցության պատգամավորների նոր նախագծին՝ լրացուկներ կատարելու ԱԺ կանոնակարգ օրենքում եւ սահմանափակելու պատգամավորների հարցերին պատասխանելու ժամանակը: Ըստ Վահրամ Բաղդասարյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Խոսրով Հարությունյանի հեղինակած նախագծի, ԱԺ կանոնակարգ օրենքը մանրամասն սահմանում է օրինագծերի քննարկման ժամանակ զեկուցման, խմբակցությունների եւ պատգամավորների
Շախ եւ մատ Վաշինգտոնից՝ Ալիեւին
ԱՄՆ-ը ստանձնում է ղարաբաղյան գոտում անվտանգության երաշխավորի դերը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների հետ: Այս այցը եւ դրա ընթացքում քննարկված հարցերը, ըստ էության, կարելի է շրջադարձային համարել ղարաբաղյան կարգավորման գործընթացի համար, եթե հաշվի առնենք, թե ինչ առաջարկներ է արել պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանի իշխանություններին: Դավիթ Տոնոյանը «Ամերիկայի
Լեւոն Տեր-Պետրոսյանը կոշտ է խոսել Միխայիլ Լինկի հետ
Առաջին նախագահը աշնանը կակտիվանա՞ Հուլիսի 22-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ: Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել էր ընտրությունների թեմային՝ դրանց կեղծումը դիտելով որպես Հայաստանի բնականոն զարգացման հիմնական խոչընդոտ: Քննարկվել էր նաև սահմանադրության փոփոխությունների հարցը: Aravot.am-ի տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը բավական կոշտ է խոսել եվրոպացի չինովնիկի հետ ու հայտարարել է,
Սուրիկ Խաչատրյանը պնդում է, որ իր որդին հոգեկան խնդիրներ չունի (տեսանյութ)
Սյունիքի մարզպետը՝ որդու կալանավորման եւ իր հրաժարականի մասին Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ իր որդին հոգեկան խնդիրներ չունի: Այս մասին այսօր կառավարության շենքի մոտ մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների , Սյունիքի մարզպետի տղան՝ Տիգրան Խաչատրյանը, որն այժմ կալանավորված է Սդղի գյոլի գործով, բանակից 3 տարի ժամկետով
ԿԱՏԱԿ-ՎԵՃ
Հակառակորդ ենք երկու, Ես` նվաստս, մեկ էլ` դու, Մենք երջանիկ ենք եղել, Երբ իրար չենք հանդիպել: Հանդիպեցինք մեկ-մեկու, Ես` տաղանդս, մեկ էլ` դու, Շուքով մտար կյանքիս մեջ, Մենությանս տվիր վերջ: Ես` ԵՏՄ, ԵՄ` դու, Ունենք տարբեր գաղափար, Շամփրում ենք մեկ-մեկու, Դարձնում իրար դիվահար: Ի՞նչ ենք կորցրել` չենք գտնում Ի՞նչ ենք գտել, չենք կիսում, Ես չեմ
Գաստրիտի բուժումը տնային պայմաններում
Ստամոքսաբորբի` գաստրիտի բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ դեղամիջոցը. վերցնել կանաչ խնձոր, լվանալ, առանձնացնել կեղեւն ու միջուկը, քերել մանրատամ քերիչով եւ ուտել: Խնձորն ուտելուց 4 ժամ առաջ եւ 4 ժամ հետո ոչինչ չուտել ու չխմել: Ցանկալի է այս դեղամիջոցը ընդունել վաղ առավոտյան, որպեսզի մինչեւ ժամը 11-ը հնարավորություն լինի նախաճաշել: Գաստրիտով հիվանդին չի կարելի
«Սամվել Բաբայանը ո՞նց կարող էր հասկանալ, պատերազմը միայն խրամատում կռիվը չի, ռազմավարություն է»
Պաշտպանության նախկին նախարարը՝ Սերժ Սարգսյանի, գեներալ Մանվելի, Սամվել Բաբայանի եւ Սեյրան Օհանյանի կրթության մասին 1999-2000թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախյան պատերազմում կռված շատ ազատամարտիկներ եւ հրամանատարներ բանակի կառուցվածքի եւ բանակի շատ խնդիրների մասին պատկերացում չունեն, նրանք ռազմական քաղաքականությունը չգիտեն՝ ինչ է, որովհետեւ նրանք կրթություն չեն ստացել: Այդ առումով
Սպանություն՝ զուգորդված ավազակությամբ. Կատարվում է քննություն
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական
Արծրուն Հովհաննիսյան. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության մեջ փոփոխություն չենք տեսնում»
Արդեն տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր հայտարարել է, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կռվի դաշտում Ադրբեջանից ստացած պատասխանից հետո «ահ ու սարսափի մեջ է» : Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Պարոն Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Ժամանակները փոխվում են, բայց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության մեջ փոփոխություն չենք տեսնում»:


















































