Օրվա լրահոսը
Աիդա Մանուկյանը հայաստանցի 4-րդ չեմպիոնը դարձավ Շվեդիայում ու Եվրոպայի ռեկորդ սահմանեց
Լանդսկրոնայում ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած հայ ծանորդուհուն ոսկե մեդալը շնորհեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը: Շվեդները Լանդսկրոնա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 15 եւ 17 տարեկանների առաջնության ընթացքում արդեն անգիր են արել Հայաստանի օրհներգը: Այսօր աղջնակների կրտսեր տարիքային խմբում գերազանց հանդես եկավ 15-ամյա Աիդա Մանուկյանը, որն անթերի կատարեց բոլոր վեց մոտեցումները: Պոկում վարժությունն
Ինչպե՞ս են ազատազրկման վայրերում հեռախոսներ հայտնվում
«Համացանցը բարիք է, բայց պետք է կարողանալ ճիշտ օգտվել դրա ընձեռած հնարավորություններից: Շատ կարևոր է անձնական տվյալներն անձեռնմխելի պահելը, որպեսզի հնարավոր լինի զերծ մնալ տարբեր տեսակի շորթումներից»,- ասում է քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավոր Հայր Ռուբեն աբեղա Զարգարյանը՝ նկատի ունենալով նաև ՔԿՀ-ներում արձանագրվող նմանատիպ դեպքերը: Հայր Ռուբենը և ՔԿՀ հոգեբան Հայկանուշ Ճենտերեճյանն այսօր լրագրողների հետ հանդիպման
Ագարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով։ Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակի բնակիչ, 1962թ. ծնված Ս.Հովհաննիսյանի հետ լարված փոխհարաբերությունների մեջ գտնվող 28-ամյա Ռ.Աթանեսյանը, 30-ամյա Բ.Ավետիսյանը ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանել են նրա
Համահայկական պիցցա
Այս օրերին տնտեսվարողները մեծ հույսեր են կապում Համահայկական խաղերի առիթով աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան եկած մեր հայրենակիցների հետ եւ ամեն մեկը փորձում է սփյուռքահայերի այցից օգուտներ քաղել: Վերնիսաժի առեւտրականները ապրանքների տեսականին են ընդլայնում, սրճարաններում սեղան-աթոռների թիվն են ավելացնում, լուսանկարում պատկերված օբյեկտի տերերն էլ սփյուռքահայ մարզիկների պատվին ճաշացանկում նոր անվանմամբ պիցցա են ավելացրել: Լուսանկարը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
Նոր նշանակում արդարադատության նախարարությունում
ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում: Աշխատանքային գործունեություն ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում 2014
«Մտքի թռիչքը՝ դեպի անհունը, անհայտը, անհասանելին…»
«Գույնից իդեա-իդեայից գույն» – ահա այս խորագրով ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին՝ Ժամանակակից արվեստի թանգարանում։ Մեկ հարկի տակ ներկայացված էին Հայաստանում և նրա սահմաններից դուրս ստեղծագործող հայ աբստրակցիոնիստների աշխատանքները (Համլետ Հովսեփյան, Խաչատուր Մարտիրոսյան, Արմենուհի Մարտիրոսյան, Լեո-Լեո, Աշոտ Հարությունյան, Նարինե Իսաջանյան, Քիքի, Գարիկ Կարապետյան, Ճալա և այլք): Ցուցահանդեսի կազմակերպիչ Թաթուլ Առաքյանը նշում է, որ ցուցահանդեսը
Ֆիցջերալդի պատմվածքը հրատարակվեց մահից 75 տարի անց
Ամերիկացի հանրահայտ գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի մինչեւ վերջերս անհայտ «Թոքաբորբ» (Temperature) պատմվածքը գրողի մահից 75 տարի հետո հրատարակվել է Strand ամսագրում: Ամսագրի հրատարակիչ Էնդրյու Ջուլին պատմվածքը գտել էր Պրինսթոնի համալսարանի արխիվում, որտեղ ժամանակին սովորել է ամերիկացի դասականը եւ «Մեծն Գեթսբիի» հեղինակը: Պատմվածքը 31-ամյա գրող Էմեթ Մոնսենի մասին է, որը կործանված հարբեցող է եւ հիվանդ սիրտ
Պլանային ջրանջատում Շենգավիթում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
Մեղադրվում է ծառայակցին հալածելու, հայհոյելու, նրա հետույքին հարվածելու մեջ
Նրան հանձնել են հրամանատարության հսկողությանը Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Վարդան Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2014թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով նախատեսված զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝
«Պետությունը չի կարողանում նույնիսկ տարեցներին պահել, էլ ուր մնաց մտածի սեռական փոքրամասնությունների նպաստների մասին»
Վենետիկի հանձնաժողովը Սահմանադրության նախագծի վերաբերյալ կարծիք էր հայտնել, որ նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածները չպետք է մեկնաբանվեն իբրեւ նույնասեռ ամուսնությունների արգելք: Հիշեցնենք, որ այդ հոդվածներից մեկում ասվում է, որ «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտմամբ միմյանց հետ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Վենետիկի հանձնաժողովի այս կարծիքը, որին կցված էր նաեւ ՄԻԵԴ
Հայաստանում է ՌԴ հարկային ծառայության պատվիրակությունը
Ռուս գործընկերները ծանոթացել են դրոշմապիտակների ներդրման հայկական փորձին Օգոստոսի 6-7-ը առաջավոր փորձի փոխանակման նպատակով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության պատվիրակությունը` Դաշնային հարկային ծառայության ղեկավարի տեղակալ Դիմիտրի Գրիգորենկոյի գլխավորությամբ: Պատվիրակությունը ծանոթացել է մեր երկրում 2013-2014թ.թ.-ների ընթացքում կիրառության մեջ դրված դրոշմապիտակների ներդրման, օգտագործման, հաշվառման և հսկողության խնդիրներին և գործընթացներին: ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը կարևորելով
Պիկասոյին չի հաջողվել գողանալ
Կորսիկայի մոտակայքում ֆրանսիացի մաքսավորներին հաջողվել է կանխել երկրից անօրեն կերպով Պիկասոյի նկարի դուրս բերելը: Փորձագետները իսպանացի բանկիր Հայմա Բոտենի մոտ հայտնաբերված կտավը գնահատել են 25 մլն եվրո: Աշխատանքը կոչվում է «Երիտասարդ կնոջ գլուխը», այն հայտնաբերվել է կորսիկական նավահանգստում «տեղակայված» մոտորանավակից: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, բրիտանական դրոշի ներքո գտնվող մոտորանավակը պատկանում է ակցիոներական մի ընկերության, որի անդամն է
Աշխարհին փելեշյանական կինո պարգեւած երկրի փառատոներում պարտադիր է «Լավագույն մոնտաժ» անվանակարգը
Կինոգործիչները կհաստատեն, թե ցանկացած ֆիլմի հաջողության «առյուծի բաժինը» մոնտաժն է, որ այն կինոյի ողնաշարն է։ 1928թ. հիմնադրված ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը՝ սկսած 1935թ., սահմանել է «Լավագույն մոնտաժի համար» անվանակարգ, որն ունեն բրիտանական ակադեմիայի կինո եւ հեռուստատեսային արվեստների (BAFTA), «Ոսկե արծիվ» կինոարվեստի ռուսական եւ այլ կինոփառատոներ։ Սակայն որոշ հեղինակային փառատոներում, օրինակ՝ «Նիկա», Կաննի «Ոսկե առյուծ», սահմանված
Չնայած միջազգային քննադատությանը՝ Ադրբեջանում նոր ձերբակալություններ են
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին ու դադարեցնեն նրանց նկատմամբ հետապնդումը, քանի որ նրանք երկուսն էլ առողջական խնդիրներ ունեն: Այս պահանջով է հանդես եկել «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: 2015 թվականի օգոստոսի 3-ին Արիֆ Յունուսի արյան ճնշումը կտրուկ բարձրացել է, եւ նա դատական նիստի ընթացքում կորցրել է գիտակցությունը:
Զորավանում զբոսայգի է կառուցվում
Զորավան համայնքի (Կոտայքի մարզ) հատկապես երեխաներն անհամբերությամբ եւ ուրախությամբ են հետեւում մանկապարտեզի շրջակայքում օրերս ծավալված շինարարական աշխատանքներին. մանկական զբոսայգի է կառուցվում: Իսկ դա նշանակում է, որ մոտ ապագայում կունենան հետաքրքիր, զով ու հաճելի ժամանցի վայր: Ավելին, մայրիկներին այլեւս չեն ստիպի, որ ամառային շոգ օրերին իրենց տանեն մայրաքաղաքի զբոսայգիներ: Գյուղապետ Բաղդասար Թովմասյանը վստահեցնում է՝ «Ոչնչով
«Ոտքի′, Հայաստան» նախաձեռնության անունից դրամահավաք են սկսել. ահազանգ
«Ոտքի′, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամները ահազանգում են, որ իրենց անունից տնետուն ընկած գումար են հավաքում: «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանը տեղեկացրեց. «Մարդիկ մտնում են տներ ու ասում, թե մենք «Ոտքի′, Հայաստան» նախաձեռնությունից ենք, և մեզ գումար է պետք: Տեղեկացնում ենք, որ մեր կողմից նման բան չի կազմակերպվում: Ավելին, բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան
«Ոտքի’, Հայաստան»-ը իշխանափոխության պահանջի հարցում դեռ չի կողմնորոշվել
«Ոտքի’, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 11-ին, ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում կանցկացնի հավաք՝ ներկայացնելու իր գործունեության մեկ ամսվա հաշվետվությունը: «Նոյյան տապան» մամուլի սրահում «Ոտքի’, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենց համար օրակարգային են երեք կետեր. ՀԾԿՀ հանձնաժողովի անդամների հրաժարական, ՀԷՑ-ի ազգայնացում և հանրայնացում, էներգետիկ ճգնաժամ առաջացրած վիճակի համար պատասխանատուների՝ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկում: Պարոն
«Ամենաողորմելի վիճակում Դավութօղլուն է». Հակոբ Չաքրյան
Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանը, անդրադառնալով թուրք-քրդական բախումներին, ասաց, որ Սիրիայում կռվող ջիհադականների մեծ մասը այնտեղ են մտել Թուրքիայի տարածքով, այդ մասին տեղեկություններ են հրապարակվել. «Երեկ էլ Բարաք Օբաման նոր հայտարարություն արեց, որ Թուրքիան պետք է կանխարգելի նոր ջիհադականների ներթափանցումը, մենք շուտով համատեղ պայքար կսկսենք ջիհադականների դեմ: Հիմա Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկրի սահմաններից դուրս
Հայաստանը կունենա իր «անգլիական թագուհին». Росбалт
Հայաստանին հանգիստ չեն տալիս զարգացած եվրոպական երկրների «դափնիները», եւ նա փորձում է նախագահական կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական, այսինքն՝ ամբողջությամբ փոխել երկրի Սահմանադրությունը: Հայաստանում սպասվող սահմանադրական բարեփոխումներին կատարած անդրադարձում ռուսական «Росбалт» պարբերականը գրել է, թե չի բացառվում, որ այս գործում Եվրոպան դերակատարում չունի. ուղղակի Սերժ Սարգսյանն է ցանկանում պահպանել իշխանությունը: Կայքը այս եզրակացությանն է եկել՝ ծանոթանալով
Սեքսապաթոլոգ. «Սեռահասունությունից հետո տեւական ժամանակ սեռական կյանքով չապրելը առողջական խնդիրների կարող է հանգեցնել»
Զույգեր կան որ ամոթից չեն դիմում սեքսապաթոլոգին Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն ասաց, որ ընտանիքում սոցիալական խնդիրները հանգեցնում են նաեւ զույգերի մոտ սեռական կյանքի խնդիրների, ինչ պատճառով էլ ամուսնալուծություններ են լինում: Այսօր «Անալիտիկ» ակումբում տեղի ունեցած ասուլիսում բժիշկ Հակոբյանը անդրադարձավ նաեւ զույգերի անպտղության խնդիրներին, որոնց պատճառներն, ըստ բժշկի տարբեր են: Սակայն Սեւադա Հակոբյանը խորհուրդ տվեց այն զույգերին,
Շինհրապարակներից նյութական արժեքների գույքագրումից եւ հավաքագրումից հետո «Գլենդել Հիլզը» կվճարի 8 աշխատակցի աշխատավարձի վերջնահաշվարկը
«Մենք ճանապարհներ փակող չենք, գլուխ ջարդող չենք, մեզ համար գլուխներս կախ աշխատել ենք, հիմի էլ մեր հալալ քրտինքով վաստակած գումարներն ենք պահանջում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Գյումրիում «Գլենդել Հիլզ» ընկերության նախկին աշխատակիցներից մեկը՝ Ֆրունզիկ Մկոյանը: Նա անցյալ տարվա օգոստոսից այլեւս ընկերության աշխատակիցը չէ: Ընկերությունը Ֆրունզիկ Մկոյանին պարտք է երեք ամսվա աշխատավարձի գումար: Ըստ Ֆրունզիկ Մկոյանի՝
Էրդողանը «կատաղել» է, երբ Դեմիրթաշը նրան ծաղրել է՝ հրավիրելով պահածո ու լիմոնադ բացելու
Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանն անդրադարձավ Թուրքիայում այն քաղաքական ճգնաժամին, որն առաջացել է հունիսի 7-ի ընտրություններից հետո: Նրա խոսքերով՝ հունիսի 7-ին ընտրություններ են եղել, բայց կառավարությունը դեռ չի կազմվել եւ որեւէ հիմք էլ չկա, որ կկազմվի. «Դավութօղլուն շուտով՝ օգոստոսի 26-ին, պետք է հանձնարարականը հետ հանձնի նախագահ Էրդողանին, որ՝ չեմ կարողացել կազմակերպել: Ժամանակ էլ
«Առողջ սունկը»-ը վստահեցնում է՝ եթե պարզվի տհաճ հոտի մեղավորն իրենք են, լրացուցիչ ֆիլտրեր կտեղադրեն
Թեեւ բնապահպանության նախարարությունը ամփոփել է «Առողջ սունկ» ընկերությունում իրականացրած հետազոտությունների արդյունքներն ու դրանք հրապարակել, այնուամենայնիվ, մասնագիտական հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել ընկերության հումքի արտադրամասի՝ մթնոլորտային օդի աղտոտման փաստը: Այս ուսումնասիրության արդյունքներն էլ կհրապարակվեն առաջիկա օրերին: «Առողջ սունկ» ընկերությունը վստահեցնում է, որ դեռեւս չի ստացել բնապահպանության նախարարության հետազոտությունների մասին փաստաթղթերը, սակայն հիմա ուսումնասիրում է նախնական տարածված
Իրաքից եզդի փախստականները տեղափոխվում են Հայաստան. իրավիճակը ծանր է
Հուլիսի 30-ին Իրաքից Հայաստան է եկել եզդի փախստականների երեք ընտանիք: «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ այնտեղ եզդիների համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ նրանք ինքնակամ լքեն այդ տարածքները, իսկ Հայաստանը եզդիների համար անվտանգ է և կարող են այստեղ պաշտպանված լինել: Եզդի փախստականների կացարանի և
ԵՄ-ն չի հանի վիզայի արգելքը Վրաստանի համար
Վրացագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով` քանի դեռ Ուկրաինայի ճգնաժամը չի հանգուցալուծվել, Վրաստանում Ասոցացման համաձայնագիրը գործողության մեջ դնելը կդանդաղի «Վրաստանը կոմպլեմենտար քաղաքականություն է վարում`նշելով իր քաղաքական գիծը եւ չանտեսելով տնտեսական հարաբերությունները հարեւանների հետ: Վրացիները ՌԴ-ում նաեւ լուրջ սփյուռք ունեն: Ունենալով քաղաքական կարմիր գծեր, իրենք բավական ակտիվ խորացնում են տնտեսական հարաբերությունները մյուս հարեւանների հետ»,- «Պոստ սկրիպտում» մամուլի
Լեւոն Մինասյանի դուստրն իր հոր արխիվը նվիրեց թանգարանին
Նյու Յորքում բնակվող դիմահարդար, դասախոս, լրագրող, բանաստեղծուհի Արմինե Մինասյանի մանկությունն ու երիտասարդությունն անցել է Իրանի Նոր Ջուղա հայաբնակ քաղաքում: Նա պատմագիր, Նոր Ջուղայի թանգարան-տպարանի տնօրեն Լեւոն Մինասյանի դուստրն է: Երեկ Արմինե Մինասյանը ԱՄՆ մեկնելուց առաջ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե Հայաստանում էր գտնվում հոր արխիվի առնչությամբ: Պատմաբանը մոտ 80 գրքերի հեղինակ է, որից 35-ը
Օդի ջերմաստիճանը կիջնի, բայց օգոստոսի 12-ից նորից 42 աստիճան կգրանցվի
Մոլորակը մեզ պատասխանում է օդի բարձր ջերմաստիճանով Այսօրվանից օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով նվազելու է: Այս մասին «Հենարան» ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա փոխանցմամբ՝ օգոստոսի10-ից կրկին օդի ջերմաստիճանը կբարձրանա: Սուրենյանի խոսքերով՝ այս տարվա հուլիս ամիսը պատմության ընթացքում ամենաշոգ հուլիսներից է եղել: Մասնագետն ասաց՝ նախորդ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
Mta-gov.am-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-11-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց,
Ո՞վ եւ ինչո՞ւ է հրկիզում Տավուշի մարզի դաշտերը
Տավուշը` հրդեհների մեջ Վերջին շրջանում Տավուշի մարզում հրդեհները շարունակվում են, կրակի ճարակ են դարձել չորացած խոտերով դաշտեր, թփուտներ , ցորենի արտեր եւ այլն: Հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 5-ը Տավուշի մարզի տարածքում 58 հրդեհ է բռկվել: Մարզի իրավապահներից տեղեկացանք, որ հրդեհներից միայն 4-ն է տեղի ունեցել սահմանամերձ տարածքների ադրբեջանական գնդակոծության պատճառով: Մնացած դեպքերում հրդեհները բռնկվել են
Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։ Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության


















































