Օրվա լրահոսը
ԵԱՀԿ-ում առաջարկում են սահմանել սպառազինման վերաբերյալ նոր վարքականոն
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարությունն այսօր հրապարակել է «Հելսինկի գումարած 40» ծրագրի վերաբերյալ իր վերջնական զեկույցը եւ ներկայացրել ԵԱՀԿ-ն բարեփոխելու կոնկրետ առաջարկություններ, որոնց շնորհիվ գալիք տարիներին կապահովվի կառույցի արդիականությունը եւ արդյունավետությունը: Զեկույցը ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանին կառույցի հիմնադիր փաստաթղթի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-ամյակին նվիրված հատուկ միջոցառման ընթացքում, երեք մայրցամաքներից ժամանածների կողմից ներկայացվել է խորհրդարանականների ուշադրությանը:
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներ
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով պատժել նաեւ հունիսի 23-ին ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրած ոստիկաններին: Նախաձեռնությունը հրապարակել է նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարներ: Հայտարարությունում նշվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք մեր պահանջներից մեկը հունիսի 23-ին քաղաքացիական հագուստով ոստիկաններին պատժելն է, ովքեր ապօրինի կերպով բռնի ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Սակայն իշխանությունները
Անհայտ անձը ինքնաձիգով 10-ից ավելի կրակոցով սպանել է 57-ամյա տղամարդուն. shamshyan.com
Այսօր` հուլիսի 6-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Նոր Արեշ 28 փողոցում իրենց մոտ եղած հրազենով 10-ից ավելի անգամ կրակոցներ են արձակել նշված փողոցի թիվ 18/2 տան մոտ տեղադրած նստարանին նստած 57-ամյա Վաղինակ Ասոյանի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են ստուգումները մայրաքաղաքի վերելակային տնտեսության շահագործման ու պահպանման նպատակով համայնքային բյուջեից տրամադրվող և համատիրությունների կողմից հավաքագրվող գումարների ծախսերի և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ: «Ակնկալում եմ համակողմանի ստուգումների անցկացում, որի արդյունքում թե՛ մեզ ու թե՛ հանրության համար պետք է ակնհայտ
Այսօր ձերբակալված ցուցարարների մեջ Ռուսաստանի կողմից փնտրվող կար. НТВ
Այսօր Երեւանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի ընթացքում ձերբակալված 50 անձանցից մեկը Ռուսաստանի կողմից գողության համար հետախուզման մեջ գտնվող կասկածյալ է եղել: Այս մասին, ըստ «НТВ»-ի, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանում Հայաստանի այդ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել գողության հոդվածով. «Բերման
Շարունակվում են 2015 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ խախտման 1 դեպք է արձանագրվել: Հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ուղղությամբ տարվող աշխատանքների մասով զեկուցվել է, որ շարունակվում է վնասված
Արցախի վարչապետը ներկայացրել է գյուղատնտեսության նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ուղեկցությամբ, այցելել է գյուղատնտեսության նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արամ Մխոյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել գյուղատնտեսության նախկին նախարար Անդրանիկ Խաչատրյանին` կատարած աշխատանքի համար: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորելով նրան` Արայիկ Հարությունյանը մաղթել է նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք արդեն այլ բնագավառում: «Այս տարիներին
Ըստ ՀՀ քրեակատարողական վարչության ստուգումների՝ հատուկ ծառայություն իրականացնողը յուրացրել է կալանավորի խոշոր չափերի գույքը
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներքին անվտանգության բաժնում անցկացված ստուգումներով պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ծառայողը կատարել է խոշոր չափերի յուրացում: Մասնավորապես՝ 2015 թվականի մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի ձերբակալված անձանց պահման վայրից հիշյալ քրեակատարողական հիմնարկ տեղափոխված կալանավորի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերված
«Ռեյնջերներ» մուլտֆիլմը երեխաներին ագրեսիվ է դարձնում
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի դասախոս, տեսաբան Կարինե Տիտանյանի համոզմամբ՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների մեջ քիչ են մանկական հաղորդաշարերը, իսկ ցուցադրվող ֆիլմերն ու մուլտֆիլմերը բացասաբար են անդրադառնում երեխայի հոգեբանության ու դաստիարակության վրա: «Այսօր մենք մանկական հաղորդումների խիստ պակաս ունենք: Երեխաները միայն մուլտֆիլմերով չէ, որ պետք է զարգանան։ Նրանք հազար ու մի հետաքրքրություն ունեն, որոնք պետք
Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել մայրաքաղաքի հրդեհավտանգ հատվածներում
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան վարչությունների և ստորաբաժանումների պետերին հանձնարարել է խստացնել հսկողությունը մայրաքաղաքի բոլոր այն հատվածներում, որտեղ, հաշվի առնելով եղանակային պայմանները, կարող է հրդեհների վտանգ առաջանալ, անհրաժեշտության դեպքում, ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ, ձեռնարկել համապատասխան միջոցներ: Բացի այդ, կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է մայրաքաղաքի աղբավայրերում հնարավոր հրդեհների
Սալջարդեր ստացած ցուցարարը հրաժարվում է դուրս գալ ոստիկանությունից
Արաբկիրի ոստիկանության բաժին բերման ենթարկված բոլոր ցուցարարներին քիչ առաջ ազատ արձակեցին: Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով, ոստիկանության բաժնում մնացել է միայն մի տարեց մարդ, որը հրաժարվում է ոստիկանությունից դուրս գալ: Այդ տարեց տղամարդը բերման ենթարկվելիս թեւերի հատվածում սալջարդեր է ստացել ու պնդում է՝ չի հեռանա ոստիկանությունից՝ առանց դատաբժշկի ուղեգրի: Ստյոպա Սաֆարյանը ոստիկանության Արաբկիրի բաժին էր
«Մարտական ոգով ուժեղ ենք, նորագույն տեխնիկա է պետք». «Ա1+»
Մարտական ոգով հայկական կողմը ուժեղ է հակառակորդից։ ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար, անկախության տարիների առաջին օդաչու Արմեն Ափիկյանը այսօր միակ խնդիրը համարում է նորագույն տեխնիկա ձեռք բերելը։ Ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանն էլ վստահեցրեց՝ պատրաստ են անառիկ պահել հայրենիքի սահմանները. «Մենք կպահենք այս երկիրը հանուն այն երեխաների, ովքեր ծնվում են։ Հանուն այն գաղափարի
Երևան քաղաքի բյուջեի առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 103 տոկոս
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման քաղաքապետարանի և վարչական շրջանների 2015 թվականի առաջին կիսամյակի կատարողականի ընդհանուր ցուցանիշը կազմել է 103 տոկոս: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքները շարունակել նույն սկզբունքով՝ պահպանելով 100 և ավելի տոկոս ցուցանիշը: Երևանի քաղաքապետարան
Հուլիսի 7-ին, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ուշադրություն Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն Հանրապետության տարածքում` Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2
ԿԳԲ-ի խցերում՝ Աստվածաշունչ զուգարանի թղթի փոխարեն. «Ա1+»
Առաջին հայացքից չառանձնացող պատի ետեւում գնդակահարվել են մարդիկ, որոնք այդպես էլ չեն հասկացել, թե որն է իրենց հանցանքը։ Այսօր թանգարան դարձած Լատվիայի ԿԳԲ շենքի սառը պատերն ու չորացած արյան հոտը, նույնիսկ ամռանն այստեղ երկարաճիտք տաք կոշիկներ կրող գիդի պատմությունը տեղափոխում են դաժան անցյալ, որը մոտ քսան տարի իրական է եղել տասնյակ հազարավոր մարդկանց համար։ Այստեղ
Հայաստանը Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին
Պրահայի 13-րդ ﬕջազգային Քվադրինալեին (հունիսի 18-28) շուրջ 70 մասնակից երկրների կողքին Հայաստանը ներկայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով: Հայկական տարածքը տասնօրյա ցուցադրությունների ընթացքում լեփլեցուն էր օտարերկրյա հազարավոր այցելուներով: Ըստ Պրահայի Քվադրինալեի պաշտոնական տվյալների, միջոցառման շրջանակներում շուրջ 180 հազար այցելու էր գրանցվել: Հայոց Ցեղասպանության թեման հուզեց օտարերկրյա հանդիսատեսին՝ անկախ նրանց տարիքային, ազգային
Նոր կենտրոն Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում Ագրոպարենային համակարգի ուսումնական-արտադրական կենտրոնի (ԱՀՈԻԱԿ) բացմանը: Նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել նոր ձեռքբերված տեխնիկական միջոցներին: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) և «Կրթական ծրագրերի» ԾԻԳ-ի աջակցությամբ ձեռքբերված 36 միավոր գյուղատնտեսական տեխնիկան և
Հունան Պողոսյան. «Մեր աշխատակիցները հրահանգավորված էին ուժ չգործադրել»
Հունան Պողոսյանի խոսքերով՝ անձնավորված ոչինչ չկա
Ավարտվել է քննիչի կողմից դիտավորությամբ քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը, Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություններով և
Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ են հարուցել. (Տեսանյութ)
Արգիշտի Կիվիրյանի խոսքերով՝ իրեն բռնի ձեւով են բերման ենթարկել
Կայացավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացումը
Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի´ երիտասարդներ, պատանիներ, շատ ուրախ եմ և հպարտ, որ այսքան երիտասարդ աշխարհի 17 երկրից որոշել է գալ Հայաստան, տեսնել, ճանաչել Հայրենիքը և ընդմիշտ կապվել Հայաստանին: Ձեր յուրաքանչյուր օրն այստեղ պետք
Նարեկ Այվազյանին հարվածել են ոստիկանության մեքենայում (Տեսանյութ)
Նարեկ Այվազյանը դեռեւս տեղյակ չէ, թե պայքարը որտեղ է շարունակելու
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 4,77.մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 29.06-03.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 1,74 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 4,77.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 997.5
475.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475.25 դրամ: NASDAQ OMX Armenia
Նոր Նորքի բաժնից 20 ակտիվիստի ազատ արձակեցին (Տեսանյութ)
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից ազատ արձակեցին Բաղրամյան պողոտայից ոստիկանություն տարված ակտիվիստներին: Նոր Նորքի բաժնում 20 անձ էին բերել: Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության բաժնից ազատ թողնված Պավել Գրիգորյանն ու նրա ընկերները ասացին, որ բաժնում իրենց հետ նորմալ են վարվել, որեւէ խնդիր չկա: Նրանք միասին ասացին՝ պայքարը շարունակելու ենք: Թե որտեղ են հավաքվելու այսօր երեկոյան՝
Վաղինակ Շուշանյան. «Վայրկյանների հարց է Բաղրամյան պողոտան փակելը». (Տեսանյութ)
Վաղինակ Շուշանյանի խոսքերով՝ պայքարը չի վերջացել
Բաղրամյանի «գժուկներին» ո՞նց են կոտրելու
«Առավոտը» Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրեց՝ հայտարարություն եք տարածում՝ կվերականգնենք հասարակական կարգը, կբացենք Բաղրամյան պողոտան, ինչպե՞ս ի՞նչ մեթոդներով եք անելու: Նա պատասխանեց. «Օգտագործելով ամեն ինչ: Օրինակ՝ մեր ոստիկանական վերակարգերը շղթա կազմած կարող են մոտենալ, խնդրել, այնուհետեւ ստիպեն, որ կատարեն ոստիկանների օրինական պահանջները: Ոստիկանությունը կարող է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ջրցան: Այդ ամեն ինչը օրենքի
Առկա է դրական շարժընթաց
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա: Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են: Հիշեցնենք, որ 28-ամյա կինը
Մեր երեխաներից՝ Պուտինի ընկերներին
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց, որ գործադիրում միջոցներ են փնտրում՝ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման համար, սակայն, ևս մեկ անգամ վերահաստատեց, որ դա չի արվելու պետական բյուջեի հաշվին: Եթե հաշվի առնենք, որ դա նաև հազիվ թե արվի կառավարության անդամների գրպանների հաշվին, ապա դեդուկցիայի մեթոդով պարզ կդառնա, որ խոսքը, ըստ ամենայնի, գնում է ինչ-որ տեղից վարկ «կպցնելու»
Արաբկիրի ոստիկանությունում տարբեր վնասվածքներով անչափահաս ցուցարարներ կան (ֆոտոշարք)
Արաբկիրի ոստիկանության բաժնից ազատ են արձակվել 5 անչափահաս ցուցարարներ: Նրանցից 3-ը իրենց մարմնի տարբեր հատվածներում ունեն մարմնական տարբեր վնասվածքներ՝ կապտուկներ, քերծվածքներ եւ ուռածություն: Նրանք բոլորն էլ պատմում են, որ այդ վնասվածքները ստացել են այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվելու ճանապարհին: Մանրամասները՝ լուսանկարներում: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































