Օրվա լրահոսը

Ինչո՞վ է պայմանավորված եռյակի կտրուկ մերժողական դիրքորոշումը. «Հայոց աշխարհ»

Ծառուկյանը, թերեւս ծավալապաշտական ինչ-ինչ նկատառումներից ելնելով ու շարժման «թափահավաքում» ցուցադրելու նպատակով, որոշակի ջանքեր է գործադրել ու լուսանցքային որոշակի գործիչների, ուժերի որոշել է կցել եռյակի «համաժողովրդական շարժմանը»:

Երեխային ճեմարանից հեռացրել են հեռախոսի համար

Ըստ ծնողի, նա այժմ անցանկալի անձ է իր հարազատ կրթօջախում «Առավոտի» խմբագրությանն է դիմել ծնող Գոհար Գրիգորյանը, որի որդին՝ Նարեկը, մի քանի ամիս առաջ դեռ սովորում էր Անանիա Շիրակացու անվան ճեմարանում: Տիկին Գոհարի պատմելով, իրենք «դրսից» Հայաստան են վերադարձել մեկ նպատակով՝ որ որդին հայեցի կրթություն ստանա, ինչը իսկապես տրվել է ճեմարանում: Ծնողի ներկայացմամբ, երեխան լավ

Մանվել Տեր-Առաքելյանը պատասխանատվության է կանչվել զրպարտու­թյան համար

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը  պարտավորեցվել է հերքել  «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ

Ընդդիմության նկատմամբ անվստահության հիմքում «գործարքի» վտանգն է. «Չորրորդ իշխանություն»

Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, թե Հայաստանում անվստահություն կա ոչ միայն իշխանությունների, այլեւ ընդդիմության  նկատմամբ։ Ճիշտ է ասում։ Բայց պետք է հասկանալ այդ անվստահության արմատները։ Նրանք, ովքեր չեն վստահում իշխանություններին, փաստորեն չեն հավատում, թե  իշխանություններն ի վիճակի են որեւէ լավ բան անել երկրի համար, եւ վստահ են, որ պաշտոնյաները զբաղված են բացառապես անձնական խնդիրներ լուծելով։ Այսինքն՝

Ադրբեջանցի պատվիրակի սկանդալը՝ Բաթումիում (Տեսանյութ)

«Մենք տեսնում ենք մեր գործընկերների ազատազրկման դեպքեր մի շարք անդամ երկրներում, ինչը մտահոգիչ է»,-այսօր Բաթումիում մեկնարկած Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի վեցերորդ տարեկան համաժողովի բացման արարողությանը, ակնարկելով իրավիճակը Ադրբեջանում, այսպիսի հայտարարություն արեց Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Վրաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լաշա Տուգուշին: Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը նկատեց, թե Արևելյան

Աղքատների լավատեսական լռությունը. «168 ժամ»

Ոչ տնտեսագիտական ուսումնասիրությունների, այլ տնային տնտեսություններում արված հարցումների արդյունքում՝ մեր բնակչության 18 տոկոսն է իրեն աղքատ համարում։

Ռազմիկ Դավոյան. «Ես պատրաստ եմ գնալ Բաքու, ասել ա՛յ գարշելի ընկերներ, էս ի՞նչ եք անում» (Տեսանյութ) 

 Արվեստագետները մտահոգված են հայկական խոցված ուղղաթիռի ճակատագրով

Անդրանիկ Քոչարյան. «Եռյակի ներսում լիդերության կոչումը Գագիկ Ծառուկյանը գնել էր». «168 ժամ»

Այնտեղ հավաքվել են մարդիկ, ովքեր տարբեր ժամանակներում ոչ թե պայքարել, այլ ամենանողկալի մեղադրանքներն են հնչեցրել միմյանց հասցեին։

Հայաստանի Օմբուդսմենը խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով դիմել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հետևյալ բովանդակությամբ. «Խորապես մտահոգված ու անհանգստացած եմ ՄԻ-24 հայկական ուղղաթիռի երեք հոգանոց երիտասարդ անձնակազմի ճակատագրով: Չզինված այս ուղղաթիռն Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել էր նոյեմբերի 12-ին՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Միջադեպից անցել է արդեն 8 օր, սակայն ադրբեջանական կողմը թույլ

Հարձակվել է շտապօգնության աշխատակիցների վրա.  «Փաստինֆո»

Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում,  հարձակման են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները, ովքեր կանչով մեկնել էին բնակարան՝ բուժօգնություն ցուցաբերելու:  «Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրերս: 21-ամյա երիտասարդը վիճաբանել է մոր ընկերուհու հետ, ձեռքերով հարվածել 38-ամյա կնոջ դեմքին՝ նրան վնասվածքներ պատճառելով: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում  

Իրենց պատվից ցածր են համարում շարքային մահկանացուների կողքին ճանապարհորդելը. «Ժողովուրդ»

Իսկ միգուցե նրանք վախո՞ւմ են իրենց գործունեությունից տուժած մարդկանց կողքը նստել։

Կասպշիկի իրականացրած վերջին դիտարկումը շատ նման է ձեռառնոցիի. «Հայկական ժամանակ»

Սա նման է ռեւիզիայի, որ հատուկ գնում է այնպիսի վայրեր, որտեղ խախտումներ հնարավոր չէ հայտնաբերել։

«Չբարձրաձայնել դեռեւս չի նշանակում չաշխատել». «Ժողովուրդ»

Իսկ ով է ասում, որ բոլոր աշխատանքների մասին պետք է հայտարարել, հանդես գալ հայտարարությամբ։

ՀՀ վարչապետ. «Հայաստանը շարունակելու է մաքսային համակարգի բարեփոխումները»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ համագործակցությունը և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է մաքսային ոլորտի բարեփոխումների ընթացքը և հետագա անելիքները քննարկելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ մաքսային ծառայությունում վերջին տարիներին իրականացված բարեփոխումներն արդեն շոշափելի արդյունքներ են տվել. ըստ Համաշխարհային բանկի 2014 թ. «Doing

Մանվել Եղիազարյան. «Քաղաքացին իրավունք ունի զենքի դիմելու». «Հրապարակ»

Իսկ ո՞վ է ասում, որ ուրիշ երկրներում, երբ հայրենիքն օրհասական վիճակում է լինում, անպայման սպասում են, որ զինվորականները զենք բարձրացնեն։

Սուրիկ Խաչատրյանի անձի հետ կապված այս մի պատմությունն էլ չափազանց մութ է. «Հայկական ժամանակ»

Սուպերմարկետներից մեկում էլ պատասխանել են, որ ոչ մի փոփոխություն՝ ոչ հացի գնի, ոչ էլ քաշի մեջ չի եղել

ՏՄՊՊՀ-ը նախազգուշացրեց 80 ընկերությունների. «էկո»և «բիո» անունների կիրառումը օրենքի խախտում է

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրականացրել է լայնածավալ ուսումնասիրություն և հայտնաբերել է օրենսդրական մի շարք խախտումներ «օրգանական» և «բիոլոգիական» անվանումով պարենային և ոչ պարենային ապրանքներ արտադրող ընկերությունների գործունեության մեջ: Ուսումնասիրվել է մոտ 100 ընկերության գործունեություն, որոնց ֆիրմային անվանման մեջ առկա են «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կրճատ ձևերը: Պարզվել է, որ

Դավիթ Սանասարյան. «Ես վստահ եմ, որ լիարժեք միջնորդություն չի եղել» (տեսանյութ)

Չորրորդ օրն է՝ «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հացադուլ է անում: Նպատակը՝ դիվանագիտական ճնշման շնորհիվ նոյեմբերի 12-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծի մոտ ադրբեջանական ԶՈՒ կողմից խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուների ճակատագիրը պարզելն ու նրանց հայկական կողմին վերադարձնելն է: Դավիթ Սանասարյանին այցելում են քաղաքացիներ, անցորդներ, քաղաքական ուժերի,

Գողության դեպք «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահում

Նոյեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուբեն Ս.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռուբեն Ս.-ն նույն օրը, ժամը 13.00-ին,  կայարանի նախասրահում գտնվող բջջային հեռախոսների վաճառքի կրպակից գողացել է բջջային հեռախոս, սակայն նախասրահի

Մարգարիտ Եսայան. «Յուրաքանչյուրը երեւում է այնպես, ինչպիսին ինքը կա». «Հրապարակ»

Եթե նկատել եք, պառլամենտում էնպիսի կանայք են, որ մեծ ֆինանսական հնարավորությունների չեն տիրապետում։

Հայաստանի պարադոքսալ քայլերը. «Ժամանակ»

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, որի խորհրդանիշը Ռամիլ Սաֆարովն է: Արդարացի և դիպուկ է ասված, խոսք չկա: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ Շավարշ Քոչարյանի ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը, բանակցային գործընթացի մեջ են այդ ահաբեկչական պետության հետ կամ այլ կերպ ասած՝ բանակցում են ահաբեկիչների

Վանաձորում գողացել են «Օպել»-ի 4 անիվները

Նոյեմբերի 18-ին, ժամը 12.25-ին, ոստիկանության Բազումի  բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձորի Ներսիսյան նրբանցքի 12 շենքից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Դ.-ին, ով խոստովանական բացատրություն է տվել, որ   սեպտեմբերի  վերջին  Վ.Համբարձումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված «Օպել»  ավտոմեքենայից գողացել   է  4 անիվները: 1984 թ. ծնված  Ռաֆիկ Ս.-ն հաղորդում է տվել,

Յուրի Դավթյան. «Խաչատրյանի ստեղծագործություններն այբուբենի նման մի բան են, ինչն ամեն օր լսելով, զինվում ենք նախ հայկական, այնուհետև՝ համաշխարհային մեծ արվեստով»

Նոյեմբերի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրված համերգը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 85-ամյա հոբելյանին։ Յուրի Դավթյանը նշեց, որ ժամանակին ինքն իր ուսուցիչներից է (Սարաջև, Թավրիզյան) սովորել և նրանց ավանդներն է փոխանցել սերունդներին. «Նույն կերպ այսօր իմ ուսանողներն են վարվում։ Ոչ մի հանրապետությունում այսքան պրոֆեսիոնալ նվագախումբ

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ հայկական ուղղաթիռը խոցելու հրամանը տրվել է նախօրոք. razm.info

Ադրբեջանի ՊՆ «Azərbaycan ordusu» (Ադրբեջանական բանակ) պաշտոնաթերթի նոյեմբերի 19-ի համարում լույս է տեսել նույն ամսվա 12-ին հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռը խոցած զինծառայող Իլքին Մուրադովի հետ հարցազրույցը, որում վերջինս ներկայացրել է մի շարք մանրամասներ՝ կապված առաջնագծում գրանցված միջադեպի հետ։ Պետք է նշել, որ Մուրադովի խոսքերը մի շարք տեղերում չեն համապատասխանում իրադարձությունների այն հաջորդականությանն ու պատկերին, որոնք

Քննիչը կազմել է կեղծ պաշտոնական փաստաթուղթ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ դատախազության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախապատրաստված նյութերի` ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝

Ընդլայնված խորհրդակցություն`ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել է ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, կենսապահովման ոլորտի կառույցների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտի ղեկավարները, ինչպես նաև  ՀՀ Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարը: Մայրաքաղաքի վարչական շրջանների

ԱՆԵԿԴՈՏ

Լոռեցի Ռուբենը քայլելով, դիմացը չնայելով, փոսն ընկնելով ու փոսից դուրս գալով՝ մտածում է. – Էս ի՜նչ չար պատահականություն էր: Երկրորդ անգամ նույն փոսն ընկնելով ու փոսից դուրս գալով՝ Ռուբենը մտածում է. – Էս ի՜նչ չար զուգադիպություն էր: Երրորդ անգամ նույն փոսն ընկնելով ու փոսից դուրս գալով՝ Ռուբենը մտածում է. – Չեղավ. էս արդեն խասյաթ ա

Շատ օրենքներ՝ շատ ավազակներ

Վերջերս հայտնի իրավաբաններից մեկը իմ ուշադրությունն է հրավիրել մի օրինաչափության վրա՝ Հայաստանում եւ մեզ նման երկրներում օրենսգրքերը «հաստանում են», իսկ Արեւմուտքում՝ «նիհարում»: Մենք աշխատում ենք առավել մանրամասն նկարագրել բոլոր դեպքերը՝ սողանցք չթողնելու համար, ավելացնում ենք նորանոր հոդվածներ, իսկ Արեւմուտքում ստեղծված ավանդույթներն ու մշակույթը «թեթեւացնում են» օրենքները: Այս օրինաչափությունը հայտնի է դեռեւս շատ հին ժամանակներից. մեր

«Սթրիթ վորքաութ» նշանակում է՝ բակային, փողոցային մարզումներ

Նոյեմբերի 20-ին Երեւանում կայանալու է «Զանգվածային սպորտի զարգացումը Հայաստանում» թեմայով առաջին գիտաժողովը, իսկ հաջորդ օրը կանցկացվի «Սթրիթ վորքաութի» հանրապետության առաջնությունը, որի հաղթողը դեկտեմբերի 1-ին կմեկնի Ղազախստան՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այս միջոցառումների նախօրեին «Ուրբաթ» մամուլի ակումբում «Սթրիթ վորքաութ ընդ Սթրիթլիֆտին» ՀԿ համանախագահողներ Ղազար Հակոբյանն ու Արթուր Հարությունյանը հանդիպեցին լրագրողների հետ: «Բառացի թարգմանած՝ «Սթրիթ վորքաութ» նշանակում է

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակահերթը խոցված ուղղաթիռի անկման վայրում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ուղղաթիռի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորը մտահոգություն են հայտնում , որ չկա մարդասիրական մուտք վայրը, որտեղ ընկել է  ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռը։ Այն վայր ընկել է շփման գծի՝ չեզոք, խիստ ականապատված հատվածում։ Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակահերթը խոցված ուղղաթիռի անկման վայրի մոտակայքում։ 2010 թ հոկտեմբերին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031