Օրվա լրահոսը

«Դորիանսը» անցավ եզրափակիչ փուլ․ (Տեսանյութ)

Քիչ առաջ Շվեդիայի Մալմո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2013»-ի եզրափակիչ փուլը, որում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը իր՝ «Lonely Planet» երգով անցավ եզրափակիչ փուլ: Մայիսի 18-ի եզրափակիչ փուլի համար կպայքարեն՝ Հունգարիան, Նորվեգիան, Լատվիան, Վրաստանը, Շվեյցարիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Իսլանդիան, Հունաստանը, Իսրայելը, Ալբանիան, Ֆինլանդիան, Մալթան և Ռումինիան:  

Ծառուկյանի հայտարարությունը` «սառը ցնցուղ որոշ ԲՀԿ-ականների համար»

«ԲՀԿ-ն ընդդիմություն կլինի, իշխանություն, թե այլընտրանք, դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է»:

Շարմազանով. «Գազի գնի թանկացումը չպետք է ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա»

«Բոլորը պետք է հասկանան, որ ոչ մի կուսակցություն, այդ թվում եւ ՀՀԿ-ն, չեն որոշում գազի գինը: Բայց դա չպետք է անդրադառնա հայ-ռուսական ռազմավարական, տնտեսական, մշակութային եւ կրթական հարաբերությունների վրա: Միանշանակ է, որ գազի գնի բարձրացումը կազդի երկրի սոցիալական վիճակի վրա, սակայն կառավարությունը պետք է անի անհրաժեշտ ամեն բան՝ բարելավելու համար հասարակության կարիքավոր խավերի սոցիալական վիճակը,

ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել

Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագիրը: ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ արդեն երկուշաբթի օրը կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի դատին: Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստում պետք է քննարկվեին նաեւ կադրային հարցեր, մասնավորաբար, փոխնախարարների եւ մարզպետների փոփոխության հարցը: Սակայն,

Юга. Ռուսաստանում հայտնաբերվել է ապօրինի հայ միգրանտներ

Ադիգեայի հանրապետությունում անօրինական ներգաղթյալների խումբ է հայտնաբերվել, նրանց մեջ՝ Հայաստանի քաղաքացիներ: Հայտնում է «Յուգա» լրատվականը: Խումբը, որը մայիսի 15-ին հայտնաբերվել է Յաբլոնովսկ գյուղում ներգաղթի հսկման աշխատակիցների ստուգումների ժամանակ, ապօրինաբար ներգրավված էր բազմահարկ տան կառույցի աշխատանքներին: «Հայտնաբերվել է 16 օտարերկրյա քաղաքացի (Հայաստանի, Ուզբեկստանի  եւ Տաջիկստանի), որոնք առանց համապատասխան թույլտվության աշխատանքային գործունեություն էին ծավալում», – նշել են

«Մենք ամենալավն ենք». իտալացի երաժշտի գնահատականը «Hollywood Non-Stop» նախագծից

«Շատ անսպասելի եղավ այցս: Ինձ համար բավականին հայտնի է հայկական երաժշտությունը, քանի որ անցյալ համերգի ընթացքում նվագեցի «Կռունկը»: Հայերը  եւ իտալացիները որոշակի նմանություններ ունեն` մշակույթի հետ կապված»,-այսօր այս մասին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ասուլիսի ընթացքում ասաց  աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ով, տեղեկանալով «Hollywood Non-Stop»-ի մասին, հատուկ Երեւան էր ժամանել Թբիլիսիից՝ մասնակցելու համերգային

ՀՀՇ հ/կ-ն՝ ՀՀՇ չէ և ՀՀՇ-ի գրանցման համար խոչընդոտ չէ

ՀՀՇ նախկին քարտուղար, ներկայում՝ «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» միավորման նախագահ Վահագն Հայոցյանը նախօրեին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Հայոց համազգային շարժում`ՀՀՇ, անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են տվյալ անվամբ հասարակական կազմակերպությանը և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից, գրում է «168.am»-ը: Հենց այս հիմքով Հայոցյանը

Հերթական բողոքը` «Գլենդել Հիլզի» դեմ

ՀՀԿ գրասենյակի առջեւ կրկին բողոքի ակցիա են կազմակերպել Արարատյան 33 թաղամասի բնակինչերը` պահանջելով, որ իրենց խնդիրներին լուծում տրվի։ Հաղթանակ կամուրջի հարեւանությամբ պետք է կառուցվեր էլիտար թաղամաս, սակայն այստեղ շինարարությունն արդեն տեւական ժամանակ է կասեցված է, իսկ սեփականատերը ոչինչ չի անում փոխհատուցման կամ այլ տեղ բնակարան առաջարկելու առումով։ Արդեն 6 ամիս հետո պետք է այս թաղամասը

Queens Gazette. Բագրատունին կնկարահանվի Սկորսեզեի ֆիլմում

«Նրանք ինձ ասացին (Սկորսեզեն եւ Դիկապրիոն), որ ես շատ տաղանդավոր եմ եւ պետք է հետամուտ լինեմ երազանքիս հասնելու համար․․․»:

Տավուշի մարզպետը եւ կոռուպցիան

Մարզպետարանի հովանու ներքո թերթի բիզնես է ծավալվում:

Շվեդական Եվրատեսիլը, արտագաղթն ու Գյումրվա անօթեւանները

Տիկին դեսպանը հարցախեղդ արեց քաղաքապետին. «Ինչո՞ւ են թողնում- հեռանում այստեղից․․․»:

Ցմահները մինչ փախուստի փորձը կատարելը օրինական մուրճ եւ «զուբիլ» էին ստացել

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ այսօր արտագնա հերթական նիստ է հրավիրել արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դեռ շարունակվում է նույն հիմնարկի կալանավորներ, ցմահ ազատազրկման դատապարտվածներ Արտակ Ճաղարյանի, Արարատ Մուրադխանյանի եւ Հովսեփ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ

ՀՀ նախագահությունը կնպաստի ԵԽ-ի՝ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությանը

Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը:

«Բարեւ Երեւանը» դիմեց Վարչական դատարան

Երեկ ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ՀՀ վարչական դատարան ներկայացրեց «Բարեւ Երեան» դաշինքի հայցադիմումը 2013թ. մայիսի 5-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին: Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: (13-րդ ընտրատարածքի

Միայն մի վկան էր պնդում, որ թոշակառու հայրը Ամերիկայից թաքուն եկել, թոշակը ստացել է

Վկաներից Հովսեփ Թաշչյանը հեռակա ճանաչել է ամբաստանյալներից «Ծելեի Խաչիկյանին»:

Իրաքի պատերազմի դեմ բողոքի ցույցերը ամենամասսայականն էին պատմության մեջ

  2002թ.-ից սկսած, երբ ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք` գրեթե ամբողջ աշխարհում սկսվեցին բողոքի ցույցերը: Հսկայական ցույցեր գրանցվեցին Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում: 2004թ.-ին այդ երկրներում իրականացվող բողոքի ակցիաները գրանցվեցին Գինեսի ռեկորդների գրքում: Տարբեր երկրներում բողոքի ցույցերին ընդհանուր մասնակցեցին շուրջ 36 միլիոն մարդ: Ֆրանսիական «Chanel» ընկերությունը հայտարարել է, որ մոտակա օրերին կթողարկի իր ամենաթանկ օծանելիքը: «Grand

Հրանտ Մելքումյանը կարեւոր հաղթանակ տարավ

Լեհաստանի Լեգնիցա քաղաքում այսօր ավարտվում շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:

«Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումներ» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է

Լույս է տեսել Շուշանիկ Զոհրաբյանի հեղինակած «Վարդգես Սուրենյանցի գրքային նկարազարդումներ» գիրքը: Այստեղ Սուրենյանցի արվեստը համեմատվում է համաշխարհային` Ռուսական, Եվրոպական կերպարվեստի ավանդույթների հետ: Գրքի գիտական նորույթը նրանում է, որ առաջին անգամ են հրատարակվում Սուրենյանցի գեղագիտական ժառանգության նորահայտ էջերը, որոնք ըստ Շուշանիկ Զոհրաբյանի, մեծ աշխատանքի շնորհիվ Երևանում հնարավորություն ընձեռնվեց տեսնելու և մշակելու Սուրենյանցի մասնավոր հավաքուծները, որոնք վերաբերում

Թիվ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը ևս ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը: ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է,

Թանկացումները կբերեն հանցագործությունների աճի (Տեսանյութ)

Սիրիահայ փախստական. «Հայաստանում մարդկանց եկամուտներն ու ապրանքների բարձր գները անհամարժեք են»

Ավարտվեց շախմատի Ամերիկյան աշխարհամասի առաջնությունը

Բոլիվիայի Կոչաբամբա քաղաքում ավարտվեց շախմատի Ամերիկյան աշխարհամասի առաջնությունը, որին մասնակցեցին Նոր Աշխարհամասի 13 երկրների շախմատիստներ: Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը, 11 հնարավորից վաստակելով  7,0 միավոր, մասնակից 93 շախմատիստների մեջ պայքարն ավարտեց 13-րդ հորիզոնականում: Իսկ չեմպիոնի կոչումը 9,5 միավորով նվաճեց բոլիվիացի Խուլիո Գրանդա Զունիգան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Աղքատության դեմ` կրթությամբ ու գիտելիքով

Նոր կառավարության նոր ծրագրով, աղքատության դեմ պայքարի հիմնական գործիքը կրթությունն է ու գիտելիքը:

«Եթե պիտի էլի սխալվեմ, թող սխալվեմ, հաստատ չեմ զղջա». Աղջկա խոստովանությունը

Ռուզաննան ընդամենը 17 տարեկան էր, երբ առաջին անգամ հիասթափվեց: Նա բացահայտեց մի նոր աշխարհ, որն իր խոսքով նման չէր իր պատկերացումներին. «Ես կարծում էի, որ սերը ամենաերջանիկ զգացումն է մարդու կյանքում, հանուն որի ամեն սիրող պետք է պատրաստ լինի խենթությունների, ռոմանտիկ քայլերի և զոհողությունների : Բայց ինձ համար պարզվեց, որ սերն ավելի շատ դառնություններ ու

Գյումրիում գազի գնի բարձրացման թեմայով բողոքի ակցիային եկել էին միայն լրագրողները

Երեկ «Ֆեյսբուք»սոցիալական ցանցում հայտարարություն տարածվեց այն մասին, որ ամսի 16-ին առավոտյան ժամը 11-ին բողոքի ակցիա է կազմակերպվում Շիրակի մարզպետարանի դիմաց` գազի գնի թանկացման պատճառով: Թերթերի ու կայքերի լրագրողները, հեռուստատեսային նկարահանող խմբերը մի մարդու պես ճիշտ ժամին Շիրակի մարզպետարանի դիմացն էին, սակայն մեկ ժամ սպասելուց հետո տեսան, որ ոչ մեկը չեկավ բողոքի: Բողոքի ակցիայի չկայանալը, ամենայն

Բնապահապանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ Մարց գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի առնչությամբ

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ Մարց գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով: Արամ Հարությունյանն աշխատանքային խմբին հանձնարարել է 10-օրյա ժամկետում ուսումնասիրել Մարց գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտակայանների գործունեության համապատասխանությունը տրված փաստաթղթերի պահանջներին: Աշխատանքային խմբում ընդգրկված են   ՀՀ

«Շնորհակալ ենք ՀՀ նախագահից». Կամո Հովհաննիսյան

«Աշխարհում օպերային թատրոն ունեցողները հպարտանում են և այդ հպարտությունը նաև մերն է: Պատիվ է յուրաքանչյուր մարդու համար աշխատել օպերային թատրոնում»,- այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը: Բանախոսը հիշեցրեց, որ թատրոնը վերանորոգվել է մի քանի անգամ: 70-80-ական թթ. թատրոնը հիմնովին նորոգվում

Մահացել է Ինգա և Անուշ Արշակյանների հայրը

Նախորդ գիշեր մահացել է Ինգա և Անուշ Արշակյանների հայրը` Աշոտ Արշակյանը: Հայտնում է esyes.am-ը: Նա 55 տարեկան էր: Աշոտ Արշակյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Քանաքեռ թաղամասի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նույն վայրից մայիսի 19-ին՝ ժամը 14:00-ին: «Առավոտ երիտասարդականը» ցավակցում է Ինգային, Անուշին եւ նրանց հարազատներին:

«Թռչկան» և Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունների անդամները դիմել են ՄԻՊ-ին՝ «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի վերաբերյալ

«Թռչկան» և Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունների անդամները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ: Դիմումում մասնավորապես նշված է. «Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ դեռևս 03.10.2013թ. դիմել էին Ձեզ` իրավական օգնություն ստանալու ակնկալիքով: Այդ դիմումի հիման վրա

Գնդապետ Գեւորգյանն ուրախ է Խաչատուրովի ունեցվածքի համար (Տեսանյութ)

Բանակի գնդապետ. «Ո՞ր մի գերագույն գլխավոր հրամանատարը կամ պաշտպանության նախարարը չի ուզենա, որ բոլոր ազատամարտիկներն ունենան բնակարան, նրանց երեխաները անվճար սովորեն լավ բուհերում, ընտանիքները լինեն սոցիալապես ապահով, ունենան լավ մեքենա»

Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և սոցիալական պայթյունի վտանգը

Բայց թանկանալու՞ են արդյոք գազի և էլեկտրաէներգիայի սակագները… Հենց հարցը դառնա առարկայական, այն ժամանակ էլ կխոսենք այդ մասին: Հիմա վերջ տվեք այդ գործունեությանը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930