Օրվա լրահոսը
Holywood Life. «Քարդաշյաններին ծաղրել են «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ»
Քիմ Քարդաշյանի երեխայի հայրը դժվար հավանած լինի Սեթ ՄըքՖարլենի կատակը Քիմի մասին: Գրում է «Հոլիվուդ լայֆ» պարբերականը: ՄըքՖարլենը, այս տարվա «Օսկար» մրցանակաբաշության վարողը, Բեն Աֆլեքի «Արգո» ֆիլմի շուրջ կատակելով՝ կապել է այն Քարդաշյանների հետ կատակով. «Երբ տեսա բոլոր այդ սև, մազոտ դեմքերը, կարծեցի Քարդաշյաններն են նկարվել ֆիլմում», – ասել է ՄըքՖարլենը: Արդյոք նա նկատի ունի,
Տիգրան Մուկուչյանի «բացահայտումները»
Այսօր նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Aravot.am-ին մի քանի բացահայտումներ ներկայացրեց: Ըստ պարոն Մուկուչյանի` նախագահական ընտրություններին «Ժառանգության» կողմից հայտեր են ստացել ընտրատարածաքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակել այնպիսի քաղաքացիների, որոնք Հայաստանում չեն եղել: «Դեպքերը դժվարանում եմ այս պահին ասել, բայց մեկ-երկու դեպք չէ, որ եղել է»,- պատմեց պարոն
Հարձակում Անկարայում՝ Խոջալուի ողբերգությանը նվիրված կրպակի վրա
Հարձակման հետևում, ըստ Ադրբեջանի, կարող են կանգնած լինել Քրդստանի աշխատավորական կուսակցության և Թուրքիայի կոմունիստական կուսակցության անդամները
Հարուցվել է քրեական գործ` թիվ 06/16 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ
2013թ. փետրվարի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով` այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Մասնավորապես` 2013թ. փետրվարի 18-ին «www.iditord.org» ինտերնետային կայքում հրապարակվել էր ահազանգ, ըստ որի` Երեւանի թիվ 06/16 ընտրատեղամասում դիտորդը նկատել է Կ. Նավասարդյանի անվան դիմաց Նարեկ Մարտիրոսյանի ստորագրելը: Նույն օրը Աջափնյակ
«Սարդարապատ». «Ժողովրդի եւ Րաֆֆիի դեմ որեւէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ 2013 թ. փետրվարի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները: Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձևավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ և Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն: «Սարդարապատ» շարժումն իր կազմակերպական ու
Ի ՞նչը պետք է հաշվի առնեն հարթակում կանգնածները
Րաֆֆին ապակուսակցականացրեց Ազատության հրապարակը Հետընտրական շրջանում զարգացում ստացած եւ ծավալվող իրադարձություններն ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը համարում է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, այլեւ՝ ժողովրդի խոշոր հաղթանակը: Անցած ընտրական փուլի ամենամեծ արդյունքն ու նվաճումը, նրա համոզմամբ, այն է, որ ժողովուրդը վերջապես կանգնեց եւ ասաց, որ տեր է իր ձայնին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, մեր զրուցակցի
Արամ Հարությունյան. «Եթե դասադուլը ինքնաբուխ է՝ դա հրաշալի է»
Պատասխանելով Aravot.am- ի հարցին՝ որպես դասախոս, ինչպես եք գնահատում ուսանողների կողմից կազմակերպված դասադուլը, նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ասաց. «Ճիշտն ասած այդքան էլ տեղեկացված չեմ, բայց միշտ ասել եմ, որ եթե դասադուլը ինքնաբուխ է՝ դա հրաշալի է: Իսկ քանի որ ուսխորհուրդները երիտասարդական գուսանական խմբեր են, ապա նրանց սիրո առարկան կամ ՀՀ
Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք կանցկացնի նաեւ փետրվարի 28-ին, մարտի 1-2-ին
Մարտի 1-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք կանցկացնի Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ ՀԱԿ-ը՝ Ազատության հրապարակում:
Վիրավոր ազատամարտիկը հաշմանդամ չի ճանաչվել
ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Հարություն Կարապետյանը 1991-94 թթ. մասնակցել է ՀՀ եւ Արցախի սահմանների պաշտպանությանը: Մասնակցել է ոչ թե հեռակա, այլ իրականում: Լինելով ՀՀ նկարիչների միության անդամ՝ թողել է իր սիրած գործը՝ քանդակագործությունը, նվիրվել հայրենքի պաշտպանությանը: Վիրավորվել է մի քանի անգամ: Նրա Մարտակերտյան հերոսապատումների մասին գրել է բժիշկ-հրապարակագիր Արցախ Բունիաթյանը.«Օր, վաղն ի՞նչ գույն ես ունենալու» փաստավավերագրական
Լեհաստանի եւ Գերմանիայի նախագահները եւս շնորհավորեցին
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: «Հարգելի՛ պարոն Նախագահ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Լեհաստանը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ և նրա Եվրամիության հետ մերձեցմանը սատարող, ողջունում է Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, ժողովրդավարության ընդլայնումը և քաղաքացիական հասարակության կառուցումը: Լեհաստանը կօգնի և կաջակցի Հայաստանին Ասոցացման
ՀՀ ոստիկանությունը ստուգում է Պաշտպանի գրասենյակից ստացված ահազանգերը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ՀՀ Նախագահի ընտրությունների հետ կապված ահազանգերով ոստիկանությունում ստացված գրությունների վերաբերյալ: 2013 թ. փետրվարի 22-ին ստացվել է ՀՀ ոստիկանության պետին ուղղված` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որտեղ հայտնվում է, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ Նախագահի ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ստացվել ահազանգեր: Գրության մեջ նշված 2-րդ, 4-րդ,
ՀՀԿ-ական պատգամավոր. «Հույզերով երկիր չեն կառուցում»
Մկրտիչ Մինասյանը Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորել: «Ցավում եմ, բայց հիմա Հայաստանում մի իրավիճակ է, երբ որոշ ուժեր կամ անհատներ փորձում են շագանակները կրակի միջից հանել` Րաֆֆու ձեռքերով: Րաֆֆին, ում ես հարգում եմ, հայ մարդ է իր տեսակով, արժանիորեն գնահատվել է նաեւ մեր ժողովրդի կողմից, բայց, իմ պատկերացմամբ, ինքը հիմա էյֆորիայի
Ուսանողներին սպառնացել են հեռացնել, կանչել են ռեկտորատ ու դեկանատ
Ահազանգում են դասադուլի ակցիայի մասնակիցները «Նոյան տապան» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից հետո ակումբ եկան մի խումբ ուսանողներ եւ իրենց մտահոգությունները ներկայացրեցին այսօրվա դասադուլի հետ կապված: Այդ ասուլիսը չնախատեսված էր: ԵՊՀ ուսանող Տիգրանի խոսքերով՝ «Փետրվարի 21-ին նախագահական նստավայրի մոտ ձեւավորվեց ակտիվիստների խումբ: Դժգոհության պատճառը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններն էին, որոնք ընթացան մի շարք խախտումներով:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինի Վարդան Օսկանյանի հետ քննարկել է ՀՀ հետընտրական վիճակը
Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին: Քննարկվեցին փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած և հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարևորեցին ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավումը, քննարկեցին հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը
Անդրիաս Ղուկասյանը՝ ԿԸՀ-ի դիմաց. «Դուք 20 տարի մեր երկրում անօրինականություն եք «կերտել» (տեսանյութ)
Դասադուլ անող ուսանողների ակցիան ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ ցուցարարները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հանցագործ համարեցին, իսկ ԿԸՀ-ն անվանակոչեցին «կենտրոնական պետական պատկերասրահ»: Ուսանողներին միացած Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Մենք կարիք չունենք, որ դուք (ԿԸՀ-ին է դիմում) մեզ սահմանադրություն սովորեցնեք: Դուք 20 տարի մեր երկրում անօրինականություն եք «կերտել»: Այսօր այս երիտասարդներն այստեղ են, որովհետեւ ուզում
Ճարտարագիտական համալսարանի դռները փակ էին դասադուլ անող ուսանողների առաջ (տեսանյութ)
Դասադուլ հայտարարած ուսանողները եղան նաեւ Ճարտարագիտական համալսարանի դիմաց, որի դուռը բացվեց որոշ ժամանակ անց միայն: Ի պատասխան դռները փակելու հանգամանքի՝ «դասադուլավորները» վանկարկում էին՝ «ամոթ- ամոթ»: Ակցիան շարունակվեց բուհի մյուս մասնաշենքերից մեկի դիմաց, որի դռները տեւական ժամանակ փակ էին պահում անվտանգության աշխատակիցները: Բուհի մասնաշենքի դռները ի վերջո բացվեցին: Այնուհետեւ ուսանողները շարժվեցին ԿԸՀ: Մանրամասները՝ տեսանյութում:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես թիմակից չունեմ, եւ իմ անունից կարող եմ խոսել միայն ես»
«Ժառանգության» առաջնորդը վստահեցնում է, որ կյանքի գնով թույլ չի տալու, որ մի կաթիլ արյուն թափվի Այսօր «Նոյյան տապան» ակումբում հարցին՝ ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկեք, որպեսզի տեղի չունենա այն, ինչ եղավ 5 տարի առաջ, սցենարի կրկնություն չլինի, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես իմ կյանքի գնով թույլ չեմ տալու, որ մի կաթիլ արյուն թափվի:
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Տխուր չէի, հոգնած էի»
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանին այդ ներածական խոսքը հուշել են: Այսօր Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից «Նոյյան տապան» ակումբում հետաքրքրվեց՝ Բաղրամյան 26-ում Ձեր հանդիպման օրը Դուք բավականին տեւական ժամանակ մնացիք այնտեղ եւ այն, ինչ պատմեցիք այդ հանդիպման մասին, զուտ տրամաբանորեն շատ կարճ պիտի տեւեր: Կա՞ մի բան, որի մասին խոսել եք, բայց առայժմ
Կոմիտաս, Արծրունի եւ Վաղարշյան փողոցների որոշ շենքեր փետրվարի 27-ին ութ ժամով կջրազրկվեն
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պող. 16-38 շենքերի /կոտորակներով հանդերձ/, Գ.Արծրունի 1-92 ու Վաղարշյան 13-17 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը
Այսօր «Նոյյան տապան» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանը բացառեց, որ հաջորդ նախագահական ընտրություններին ինքը թեկնածությունը կդնի: Հարցին՝ ընդունե՞լ եք Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ստեղծելու ստվերային կառավարություն՝ Րաֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ ընդունել: Դա մոտեցումներից մեկն է: Հարգում եմ Նիկոլի տեսակետը եւ Նիկոլն ինքը կամավոր է միացել, ինչպես բոլորը: Մեր շարժման յուրահատկությունն այն է, որ ես ոչ մեկին չեմ
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն
Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: «Հարգելի՛ պարոն Նախագահ, Եվրոպական հանձնաժողովի անունից կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ: Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է շարունակել զարգացնել և ամրապնդել հարաբերությունները ձեր երկրի հետ` ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի, ներառյալ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ
Ամուսնության առաջարկ-ֆլեշմոբ Հյուսիսային պողոտայում
Արտասահմանյան երկրներում կարելի է ասել ավանդույթ է դարձել ֆլեշմոբի միջոցով ամուսնության առաջարկ անելը: Մեզ մոտ՝ Հայաստանում, փոքր ինչ ուշ, բայց կարելի է ասել լրացվեց այդ բացը: Դավիթը տարբերվեց շատ տղաներից, ովքեր չեն կարողանում հաղթահարել տարատիպ «բարդույթները» և իր սիրելիին ամուսնության առաջարկ արեց Հյուսիսային պողոտայում՝ ֆլեշմոբի միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում. Տիգրանուհի Թասլակյան
Ի՞նչ են պահանջում ուսանողները (Տեսանյութ)
Մի քանի օր առաջ հանրահավաքներում և սոցցանցերում պտտվող հայտարարությունը դասադուլ անելու վերաբերյալ այսօր ի կատար ածվեց: Առավոտյան ժամը 11:00-ից Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց հավաքվել էին տարբեր բուհերի ուսանողներ: Նրանց խոսքով՝ դասադուլի նպատակը մեկն է՝ պահպանել իրենց իրավունքները, վերականգնել արդարությունը, բարևել հեղափոխությանը: Շատերի հավաստմամբ ՝ դասադուլին չեն խոչընդոտել ոչ ծնողները, և ոչ էլ նույնիսկ
Արցախյան շարժմանն ու սումգայիթյան ջարդերի հիշատակին նվիրված միջոցառում Վիեննայում
Փետրվարի 24-ին Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի հանդիսությունների սրահում, Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ համատեղ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում` նվիրված սումգայիթյան ջարդերին եւ Արցախյան շարժման սկզբնավորման 25-ամյակին: Առավոտյան Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ` Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակի պաշտոնակատար Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի կողմից: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում
Բժշկական համալսարանի ուսանողները «ցատկեցին» դարպասի վրայից եւ միացան ցուցարարներին (Տեսանյութ)
Դասադուլ հայտարարած եւ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով հանդես եկող ուսանողների հաջորդ «կանգառը» Տնտեսագիտական համալսարանն էր: Բուհի դարպասների մոտ խմբված ցուցարարները դարպասներից այն կողմ գտնվող ուսանողներին կոչ էին անում միանալ իրենց եւ հիշեցնում, որ յուրաքանչյուր ուսանող ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Մինչ ոստիկանները վերահսկում էին դարպասից ներս մտնել ցանկացողներին, ցուցարարները միմյանց հորդորում էին չբախվել նրանց հետ եւ
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես ամերիկացիներին եւս պատասխան կտամ, չկասկածեք»
«Ժառանգության» առաջնորդը վստահ է, որ Սերժ Սարգսյանին շնորհավորողները զղջալու են Այսօր «Նոյյան տապան» ակումբում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ձայնագրության առկայության հետ կապված իր տեսակետը հայտնելուց հետո, Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ շնորհավորանքներին. «Վլադիմիր Վլադիմիրիչը կամ մեկ այլ երկիր կարող է Հայաստանի երրորդ նախագահին ինչ-որ թուղթ ուղարկած լինեն: Ամեն երկիր ունի իր շահը: Ես հարգում եմ իրենց շահը,
Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառում Հաագայում
Փետրվարի 24-ին Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Արցախյան շարժման 25 ամյակին: Միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր ելույթում անդրադարձավ ղարաբաղյան պայքարի 25 տարիների ձեռքբերումներին և շեշտեց թե’ Սփյուռքում և թե’ հայրենիքում հայ ժողովրդի կողմից միասնական ու նպատակասլաց ջանքերի գործադրման կարևորությունը` պայքարն իր հաղթական
Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում, որ մինչեւ մարտի 2-ը դիմի ՍԴ
Իսկ Սերժ Սարգսյանին, ըստ նրա, մնում է ինքնաբացարկը «ԿԸՀ-ի որոշումից հետո պարոն Սարգսյանին մնում է ինքնաբացարկի ճանապարհը: Իր որոշումն է: Չեմ զարգացնում առայժմ«,- այսօր «Նոյյան տապան» ակումբում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: ԿԸՀ-ն իր հանձնաժողովներով պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության, իր ակնհայտ հակաօրինական, հակաժողովրդական որոշման համար: Ես հարգել եմ պարոն Մուկուչյանին, բայց իրենք լցոնումների, խախտումներով.., չկարողացան»: Նա
Սումգայիթյան նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն ԱՄԷ-ում
Փետրվարի 22-ին Շարժայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սումգայիթի նահատակների 25-րդ տարելիցի հոգեհանգստյան արարողություն, որը կազմակերպել էին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունը եւ ԱՄԷ ազգային վարչությունները: 1988թ. փետրվարի անմեղ զոհերի հիշատակի արարողությանը մասնակցեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ եւ հյուրեր, ովքեր աղոթեցին զոհերի հիշատակի, համայն հայության, Հայաստանի
Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է ձայնագրությունը «վ ստուդիու». «Դավայտե»
Նա ձեռքը ուժգին խփեց սեղանին եւ պահանջեց իրեն չսպառնալ ու պարզել, թե սո՞ւտ է խոսել Սերժ Սարգսյանը: «Ես մեկ-երկու ամիս առաջ հավատացի Հայաստանի ժողովրդին, ՀՀ քաղաքացուն: Եվ այնքան համեստ եմ այսօր եւ հպարտ, որ ՀՀ քաղաքացին նույնպես հավատաց ինձ: Կարեւորն այն չէ, որ երկու ամիս առաջ մեկը չէր հավատում, կարեւորն այն է, որ հիմա


















































