Օրվա լրահոսը
Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվեց Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ: Պատարագի ավարտից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող
Սումգայիթյան ջարդերի զոհերի ոգեկոչման միջոցառում Ժնեւում
Փետրվարի 24-ին Ժնեւի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-29-ը սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, ինչպես նաեւ եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն: Միջոցառմանը մասնակցեցին շվեյցարահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Արարողության ավարտից հետո համայնքային կենտրոնում ցուցադրվեց «Սովորական Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը, որի դիտումից առաջ ներկաներին ուղղված խոսքով դիմեցին Սբ.
«Դասադուլավորները» ԵՊՀ դասախոսին կոչ արեցին դուրս գալ ՀՀԿ-ից (Տեսանյութ, ֆոտոշարք)
«Դասադուլն արդարացնում է միայն ազգային սուր հարցերը. օրինակ՝ Արցախյան խնդիրը: Քաղաքական հարցերում դասադուլներն արդարացված չեն: Եթե այդքան հրատապ լիներ խնդիրը, ես էլ կմասնակցեի: Ուսանողների համար այսօր ամենակարեւոր հարցը լավ սովորելն է, իսկ դասադուլները խանգարում են ուսումնական պրոցեսը»,-այսօր ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մեկնարկած դասադուլի ընթացքում նշեց ԵՊՀ դասախոս, պատմաբան Գեւորգ Մելքոնյանը: Ուսանողներն ակնարկեցին, որ նա ՀՀԿ
«Օսկար 2013» -ի մրցանակակիրներն ու 13 փաստ Օսկարի մասին
Այսօր կայացավ Օսկարի հոբելյանական 85-րդ մրցանակաբաշխությունը, որտեղ ավելի քան 6000 անդամ ունեցող ժյուրին ներկայացրեց մրցանակակիրներին: Այս տարվա արարողությունը նշանավորվեց նաև այն հանգամանքով, որ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հեռահաղորդացման միջոցով անձամբ կարդաց` լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթած ֆիլմի անվանումը: Լավագույն դերասան ճանաչվեց Դանիել Դեյ-Լյուիսը` «Լինքոլն» (Lincoln) ֆիլմում իր դերը կերտելու համար: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջենիֆեր
Ադրբեջանական ստոր թակարդ հայ զինվորների համար
Ազերիները օգտագործում են տեխնիկական միջոցներ Փետրվարի 22-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղում ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի հուղարկավորությանը մասնակցած նրա ծառայակիցները բերդավանցիներին պատմել են ադրբեջանական սադրանքների մասին: Նրանց խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղում, շփման գծում, ադրբեջանցիներն աղջիկների բարձր ձայներով ձայնագրություններ են միացնում: Հայ զինվորները լսելով այդ ձայները՝ բնական ռեակցիայով խրամատից դուրս են նայում եւ դառնում ադրբեջանցի դիպուկահարների թիրախը: Ոսկան
ՀՀՇ-ն պաշտպանել ՀՀՇ-ից, կամ իրավացի՞ էր Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀՇ-ի՝ «գեղական կլուբ» լինելու հարցում
Այս ամենի շուրջ ստեղծված քննարկումները այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես առաջին նախագահին ուզում են իրենց պաշտպանել, կամ ՀՀՇ-ն պաշտպանել ՀՀՇ-ից»:
Խոսեպ Գվարդիոլան գաղտնի հետեւել է Պիկեին եւ Շակիրային
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչի հրահանգը կատարել են գաղտնի գործակալները: «El Confidencial» հանդեսի տեղեկություններով, Գվարդիոլան հետեւել է իր ֆուտբոլիստների անձնական կյանքին եւ նրա այդ ցանկությունն իրականացրել են «Metodo-3» դետեկտիվ գործակալության աշխատակիցները: Գաղտնի գործակալների աշխատանքը համակարգել է Խավյեր Մարտորել անունով մեկը, որը հիմա Կատալոնիայի կառավարության անվտանգության պատասխանատուն է: Հանդեսի անանուն աղբյուրը տեղեկացրել է, որ Գվարդիոլան ոչ միայն
Տղայապիղծը հայցագինն «իջեցնում է» մեկ միլիոնով
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց 72-ամյա Ռազմիկ Աբրահամյանի՝ ընդդեմ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերի՝ պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածելու համար 2-ական միլիոն դրամի փոխհատուցում յուրաքանչյուրից բռնագանձելու պահանջի մասին հայցի քննությունը: Հայցվորը վիճարկում է «Առավոտի» «Պեդոֆիլը կստանա 2 տարի՞» եւ «Հայկական ժամանակի» «62-ամյա պեդերաստը խոստովանել է իր մեղքը»
ԵՊՀ պրոռեկտորը՝ դասադուլ անող ուսանողուհուն. «Ոչ բոլոր ուսանողներն են երազում արտագաղթել» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց մեկնարկեց ուսանողների դասադուլ-բողոքի ցույցը՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: Ուսանողներին ընդառաջ եկած ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին ցուցարարներն ասացին, որ նա փորձում է խանգարել դասադուլի անցկացմանը: -Ինչո՞վ ենք ձեզ խոչընդոտում, ես համալսարանի պրոռեկտորն եմ եւ ցանկանում եմ խոսել ձեզ հետ: -Մենք խաղաղ ցույց ենք անում եւ օրենք չենք
Զբոսաշրջիկն ընտրությունների մասին (Տեսանյութ)
Նախագահական ընտրությունների օրը հետաքրքիր էր իմանալ արդյո՞ք ընտրությունների մասին տեղյակ են մեր երկրում գտնվող օտարերկրացիները: Հաջողվեց խոսել մի կորեացու հետ, ով ասաց, որ միայն տեղյակ է ընտրությունների օրվա մասին, իսկ թե ովքեր են թեկնածուները և այլ մանրամասներ, նա չգիտեր: Նա հավելեց նաև, որ Հայաստանի քաղաքական կյանքով առհասարակ չի հետաքրքրվում: Սոնա Մհերյան (mynews.am)
Մուկուչյանը՝ քաղաքացիների բողոքի մասին. «Իրենց տեսակետն արտահայտելու իրավունքն է»
Այսօր ԿԸՀ արտահերթ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նախ անդրադարձավ բողոքի ցույցերին ու ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջներին: «Մարդիկ իրենց տեսակետն ու կարծիքն են ներկայացնում, իրենց սահմանադրական իրավունքն է: Ընտրական օրենսգիրքը սահմանել է իրավական նորմեր՝ ընտրական գործընթացը թափանցիկ դարձնելու համար: Եթե որոշակի տեսակետներ են ներկայացնում, փորձում ենք ներկայացնել փաստեր, ինչպիսին կա,
Հովհաննես Սահակյան. «Եթե բիրտ բառը սխալ եմ ընտրել, կարող եմ ներողություն խնդրել»
ՀՀԿ պատգամավորի համար բիրտ ուժ կիրառելը միայն «դուբինկաները», զենքը եւ ջրցան մեքենաները չեն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը օրերս «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, որ իշխանությունն այսօր դեռեւս որեւէ բիրտ ուժ չի կիրառում, թեպետ դրա իրավունքը ունի»: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե իշխանությունները դրանով լավությո՞ւն են անում մարդկանց, որ բիրտ ուժ չեն կիրառում, թե՞ պարզապես այդ
Թուրքական Milliyet-ը՝ հայաստանյան ընտրությունների և չքավոր Գյումրիի մասին
«Հրանտ Դինք» հիմնադրամի լրագրողների փոխանակման ծրագրով փետրվարի 14-ից 20-ը Հայաստանում էին թուրքական մի շարք առաջատար լրատվամիջոցների թղթակիցներ, որոնք դիտարկում էին նախագահական ընտրությունները: Թղթակիցների թվում էր նաև Milliyet-ի թղթակից Գյուլսին Հարիմանը, որը հոդված է հրապարակել՝ «Անմրցակից Սարգսյանի վստահ հաղթանակը» վերնագով: Երևանի կենտրոնում լսողության և տեսողության խնդիրներ ունեցող երեխաների համար նախատեսված կրթական կենտրոնի դռանը կողք կողքի փակցված են հանրապետության
409.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական
Մարտի 8-ի կապակցությամբ մայրաքաղաքում կկազմակերպվեն տարատեսակ տոնական միջոցառումներ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող ընդունելության օրերին բնակիչների կողմից բարձրացվող հարցերի, առաջարկությունների ու խնդիրներին տրվող պատասխանների և լուծումների վերաբերյալ դիտարկում անցկացնել: <<Ընդունելությունների դիտարկումը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացնել, թե հատկապես ինչ խնդիրներ են մտահոգում մեր բնակիչներին: Սա նաև լավ հնարավորություն է կրկնվող կամ
Խոջալուի դեպքերի վերաբերյալ անգլալեզու ֆիլմը արդեն դիտել է 210.000-ից ավելի մարդ, եւ նրանց թիվն աճում է
«Սովի և կրակի միջև. իշխանություն` կյանքերի գնով» երկու մասից բաղկացած փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի շրջափակման, ռմբակոծությունների, ավերածությունների ու մարդկային ճակատագրերի խեղման, ինչպես նաեւ Խոջալուի ու շրջակա բնակավայրերից ադրբեջանական կրակակետերի լռեցման մասին, նախորդ շաբաթ ներկայացվել էր միջազգային հանրությանը` անգլերեն լեզվով: Մոտ 90 րոպե ընդհանուր տեւողությամբ այդ ֆիլմը YouTube ցանցում արդեն դիտել է
Դատարանի շնորհիվ ազատության մեջ հայտնված սպանության համար հետախուզվողը հայտնաբերվել է
Մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն` Մոսկվայում այսօր հայտնաբերվել և անմիջապես ձերբակալվել է ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում խոշոր ձեռնարկատիրությամբ զբաղվող Կ. Ալոյանին հրազենի գործադրմամբ պատվերով սպանելու մեջ մեղադրվող ու 2012թ. նոյեմբերի 2-ից հետախուզվող ՀՀ քաղաքացի, 1988թ. ՀՀ Սևանի շրջանի Ծովագյուղ գյուղում ծնված Մկրտիչ Համլետի Սարգսյանը: Վերոնշյալ դեպքին «Pastinfo.am»-ը հանգամանորեն անդրադարձել էր 14.02.2013թ. «Դատարանի շնորհիվ ազատության մեջ է հայտնվել
Ինչո՞ւ ՀԴԿ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէ (Տեսանյութ)
«Եթե «Բարգավաճ Հայաստանն» էլ կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, ու եթե պետք է գնան բախումների ճանապարհով, սա կբերի լրիվ մի այլ իրավիճակ: Այն հատվածը, որը ոչ թե շատ գոհ է իշխանություններից, բայց մտահոգված է իրավիճակով, այս հատվածն էլ պետք է ոտքի կանգնի, այս դեպքում կլինի շատ լուրջ իրավիճակ եւ ժողովրդին ամեն ինչ բացահայտ կասվի:»
Հայտարարություն. Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ներկայացնի այն խախտումները, որոնք կարող էին էական ազդեցություն գործել ընտրության արդյունքների վրա
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԿԸՀ 25.02.13թ. որոշման մասին ԿԸՀ-ը քիչ առաջ մերժեց ՀՀ Նախագահի թեկնածու Ռ.Հովհաննիսյանի դիմումը և, որպես հետևանք, հաստատեց ապօրինի ընտրության արդյունքներն, ինչն, ավելի քան սպասելի էր, ավազակաիշխանության ԿԸՀ-ի համար: Սակայն, խնդիրն, անգամ դա չէ, այլ այն, որ հիշյալ դիմում ներկայացրած խախտումները /ապօրինի պաստառներ/
Սամվել Նիկոյան. Հրաժարականների շքերթից մի ուրախացեք
Սամվել Նիկոյանի համար ընդունելի կլիներ, եթե մեղադրանք ներկայացվեր, որ Գիզիրյանը լավ չի աշխատել իր պաշտոնում, այդպիսով նպաստել է հասարակության բացասական վերաբերմունքի ձեւավորմանը:
ԲՀԿ-ն ո՞ւմ կողքին է այս անգամ
Ռուբեն Հակոբյանը՝ ընդդիմության այսօրվա հավաքի մասին Այսօր Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե իրենց հետ հետընտրական ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումներում ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում է հայտնել: Նա պատասխանեց, որ ԲՀԿ-ն այսօր առավոտյան մասնակցել է ընդդիմադիր ուժերի հետ հավաքին. «ԲՀԿ-ն մասնակցեց եւ ասաց, որ դեռ պետք է քննարկի: Մենք էլ չգիտենք, թե իրենց դիրքորոշումը որն
«Մեկ ընտրությունների ընթացքում հնարավոր չէ միանգամից յոթ նախագահ ընտրել». Հայ կազակները շնորհավորում են Ս. Սարգսյանին (Տեսանյութ)
Մոտ 6000 հազար անդամ ունեցող «Հայ-կազակական բարեկամության եւ համագործակցության միջազգային միավորում» հասարակական կազմակերպությունը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին սատարում էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այսօր «Հայելի» ակումբում նույն կազմակերպության նախագահ, կազակական զորքերի գեներալ- գնդապետ Կարապետ Զադոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով շնորհավորեց Ս. Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ: «Մենք համոզված ենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունը առաջին հերթին
Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանն և Արցախն արժանացան 2013թ. «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակին
Սույն թվականի փետրվարի 22-24-ին` ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելոսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: Հիմնադրամի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացավ աննախադեպ ուշադրության: Հայաստանի
ՊԵԿ-ը պետք է պատասխանատվություն կրի էլէկտրոնային հաշվետվությունների համակարգի խափանման համար
Սույն թվականի փետրվարի 13-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից գործարկվել է «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման», այսինքն՝ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգը:Գործարկվելուց գրեթե անմիջապես հետո հարկատուների շրջանում անհանգստություն էր առաջացել համակարգի անսարքության պատճառով։ Մտահոգվելով, որ բազմաթիվ հարկատուներ համակարգի անսարքության պատճառով կարող են ենթարկվել ոչ իրավաչափ պատասխանատվության, որն էլ իր հերթին կարող է ֆինանսական բեռ հանդիսանալ այդ անձանց
Արծվիկ Մինասյան. «Ստիպում եք, որ անպայման թոշակառուն գնա բանկ, դա մի քիչ լուրջ չի»
ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է, որ թոշակառուները լիազորագրով մեկ տարի անընդմեջ կարող են ստանալ իրենց թոշակները, բայց տարվա ընթացքում 1 անգամ անպայման պետք է այցելեն բանկ: Նշենք, որ նախկինում այս օրենքում նշված էր, որ թոշակառուի լիազորագիրը պետք է հաստատի նոտարը: Հետո առաջարկվեց, որ լիազորագիրը
Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր չճանաչվեց
Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո ԿԸՀ-ն որոշեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ մերժել՝ հիմնավորելով, որ այն պետք է ներկայացվեր մինչեւ քվեարկությունը: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Յուրա Մովսիսյան. «Սպարտակը կարող է բարձրանալ շատ վեր»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը РБК-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ իր ակումբը ընթացիկ մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգա մտնելու շանս ունի: Դրա համար անհրաժեշտ է մրցաշրջանի երկրորդ հատվածում հաղթել տնային բոլոր հանդիպումներում: «Այո: Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակի» դիրքերը բարվոք չեն: Սակայն Եվրոպայի լիգա, նույնիսկ Չեմպիոնների լիգա մտնելու հնարավորությունները բավականին լավն
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները
ԿԸՀ-ն որոշեց՝ 2013-ի նախագահական ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքի վրա: Եվ հիմք ընդունելով Հայաստանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները՝ ԿԸՀ-ն որոշեց, որ ՀՀ նախագահ է վերընտրվում Սերժ Սարգսյանը:
Ռուստամյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին. «Ճաշակին եւ գույներին ընկեր չկա»
Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչքանո՞վ է իր համար ընդունելի Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքականությունը, որ շարունակ իր հարգանքի մասին է նշում Սերժ Սարգսյանի նկատմամբ, «բարեւ» արշավով շրջում է այս օրերին մարզերում: Նա պատասխանեց. «Ամեն մեկն իր ոճն ունի: Հարգանքը վատ բան չի: Հարգանքով վերաբերվել բոլորին՝ դա լավ, քաղաքակիրթ եղանակ է: Հիմա մենք


















































