Օրվա լրահոսը

«Հայրենակիցներ» ծրագրի մասին. «Ծաղր է, ծաղր, գոնե, ձայները կտրած նստեն տեղները»

Ռուսաստանի կողմից Հայաստանում 2007-ից իրականացվող վիճահարույց «Հայրենակիցներ» միգրացիոն ծրագրի շուրջ վերջին շրջանում հակասություններ են առաջացել Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ: Այս առիթով անգամ ԱԺ-ում հոկտեմբերի 3-ին ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հայտարարեց, թե Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող այդ ծրագիրը Հայաստանի համար ընդունելի չէ: Մանրամասնելով վարչապետը նշեց. «Այն ձեւով ու ֆորմատով, որ այդ ծրագիրն

Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ

Հոկտեմբերի 13-14-ը Կինշասայում կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության 77 անդամ, ասոցիացված  եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները` պետությունների և կառավարությունների ղեկավարների, արտգործնախարարների ղեկավարությամբ: Հայաստանը գագաթաժողովին ներկայացնում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։  Գագաթաժողովին նախորդել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների խորհուրդը, որը հոկտեմբերի 11-ին միաձայն որոշում էր ընդունել Հայաստանի անդամակցության առաջարկը գագաթաժողովի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ։   Հոկտեմբերի 13-ին

Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 13.00-ին,   բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Վահագն Ա.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամները հրավիրվել են հարցաքննության

Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի ներկա և նախկին անդամներ Վահան Խաչատրյանը, Կարինե Հարությունյանը, Տիգրան Կարապետյանը և Վահե Աղաբեկյանցը այսօր հարցաքննության են հրավիրվել Ազգային անվտանգության ծառայություն՝ կապված մայիսի 25-ին ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործի հետ, որն առնչվում է Սիվիլիթաս հիմնադրամին և նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին:

Հրդեհներ՝ հրավառության արկղերի պատճառով (ֆոտոշարք)

  Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել:   ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, հրդեհի օջախը գտնվում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.52-ին,մարվել՝ 21.58-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով:   Ժամը

«Ֆորմուլա 1»-ի թիմի սեփականատերը հետախուզման մեջ է

Ավտոարշավի «Ֆորս Ինդիա» թիմի սեփականատեր Վիջայ Մալյաի նկատմամբ Հնդկաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը: Հայդարաբադ քաղաքի դատարանը նրան ձերբակալելու օրդերը ստորագրել է այն բանից հետո, երբ միլիարդատերը մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին: Վիջայ Մալյան, որ նաեւ «Kingfisher Airlines» ընկերության սեփականատերն է, մեղադրվում է ընկերության գործունեությունում ֆինանսական խարդախությունների մեջ:

Թուրքիան արգելել է Սիրիայի մարդատար ինքնաթիռների մուտքն իր օդային տարածք

Դամասկոսը շաբաթ օրը փակել է իր օդային տարածքը Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի համար Թուրքիայի իշխանություններն արգելել են Սիրիայի մարդատար ինքնաթիռների մուտքը երկրի օդային տարածք: Այս մասին Թուրքիայի իշխանությունները հայտնել են կիրակի օրը՝ Մոսկվայից Դամասկոս ուղևորվող մարդատար օդանավն Անկարայում վայրէջք կատարել ստիպելուց չորս օր անց: Նման գործողությունների դիմելու անհրաժեշտությունն Անկարան հիմնավորել է՝ մեղադրելով Դամասկոսին մարդատար օդանավերի միջոցով

Ֆելիքս Բաումհարթները գերազանցեց ձայնի արագությունը

Ավստրիացի սքայդայվեր Ֆելիքս Բաումհարթները, որ հոկտեմբերի 9-ին այդ եզակի թռիչքը ստիպված էր եղել հետաձգել ուժեղ քամու պատճառով, նպատակին հասավ կիրակի օրը: Նրա՝ 850 հազար խորանարդ մետր հելիումով լցված ստրատոստատը բարձրացավ 39,45 հազար մետր եւ մարզիկը այդ կետից ցատկելով՝ ազատ անկման մեջ գտնվեց 4 րոպե 20 վայրկյան՝ այդ ընթացքում զարգացնելով ժամում 1342,8 կմ առավելագույն արագություն: Եվ

Բախվել են ատոմային սուզանավն ու հածանավը

ԱՄՆ-ի ռազմական նավատորմի ատոմային սուզանավն ու հածանավը բախվել են զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի ռազմական նավատորմի ներկայացուցիչները հաղորդել են զորավարժությունների ընթացքում ատոմային սուզանավի և հածանավի բախման մասին: Հաղորդագրության համաձայն, մարտի կառավարման «Իջիս» համակարգով հագեցված «Սան Խասինտո» հածանավը և «Մոնպելիե» ատոմային սուզանավը բախվել են շաբաթ օրը՝ օրվա երկրորդ կեսին: ԱՄՆ-ի ռազմական նավատորմի ներկայացուցիչները հրաժարվել են տեղի ունեցած միջադեպի

Ժոզե Մոուրինյո. «Մեսսին լավագույնն է, իսկ Ռոնալդուն այլ մոլորակից է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պորտուգալական «A Bola TV»-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, թե Կրիշտիանու Ռոնալդուին համարում է «Ոսկե գնդակ 2012»-ի գլխավոր հավակնորդը: «Հանցագործություն կլինի, եթե «Ոսկե գնդակը» Ռոնալդուն չստանա: Կրիշտիանու Ռոնալդու լինել ավելի դժվար է, քան Լիոնել Մեսսի: Լեոն լավագույնն է աշխարհում այն պատճառով, որ Կրիշտիանուն, պարզապես, այլ մոլորակից է», – պորտուգալացի

Գոռ Մայիլյանը` Սամբոյի աշխարհի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչև 56 կգ քաշայինների մրցապայքարում բոլոր գոտեմարտերը գերազանց անցկացրեց Գոռ Մայիլյանը և նվաճելով ոսկե մեդալ հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն: Հավելենք, որ մեր մարզիկներն այս առաջնությում արժանացել են նաև 4 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնակը`

Նախագահը ներկա է գտնվել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում կազմակերպված գալա համերգին (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում ներկա են գտնվել «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում կազմակերպված գալա համերգին:  

Բալասանյանը հապշտապ քանդում է Վարդան Ղուկասյանի առանձնասենյակը

Երեկվանից Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է քանդուքարափ անել  նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակը: Նա  վերացրել է  պատերի գիպսե անկյունակները, բաց կանաչավուն ֆոնը, նաև հանել է գույքը: Սամվել Բալասանյանի այս քայլը իրոք զարմացրել է գյումրեցիներին, քանի որ Վարդան Ղուկասյանի կաբինետը իդեալական վիճակում էր, մնում էր բանալիով բացել ու վայելել:  Գյումրու քաղաքապետարանի շենքը շահագործման  հանձնվեց

Մասնագիտությունն իր ազդեցությունն է թողնում ամուսնության մեջ

«Սովորում եմ բանասիրական ֆակուլտետում, բայց որոշել եմ մագիստրատուրան սովորել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որովհետև հասկացա, որ պասիվ կյանքը ինձ համար չէ, ես բնույթով շատ աշխույժ եմ, բացի այդ` ինձ դուր է գալիս լրագրողի գործը»,-ասում է 21-ամյա Լիանան: Քչերը կարող են գիտագցել, որ սխալ ընտրությունը կարող է դառնալ ամուսնալուծությունների պատճառ։ «Ճիշտ է՝ շատ կուզենայի, որ ամուսինս բժիշկ լիներ,

«Էրեբունի-Երևան-2794» (ֆոտոշարք)

               

Վարչապետի ֆեյսբուքյան էջից մինչև «ֆեյք» օգտատերեր. Շաբաթվա համացանցը

Հասմիկ Համբարձումյանը նկատել է, որ վարչապետի ֆեսբուքյան էջից «հեռացվում են» քաղաքացիների գրառումները. էջը միայն վարչապետին գովելու համար է. «Չեմ հասկանում` ի՞նչ սկզբունքով են աշխատեցնում վարչապետի ֆեյսբուքյան էջը. երեկվանից սոցիալական հրատապ լուծումներ պահանջող խնդիրների մասին նյութեր ենք տեղադրում իր էջին, վայրկենական հեռացնում են: Վախենում եք՞, ինչից՞ եք վախում, եթե էդքան արդար եք աշխատում, ինչի՞ եք վախում…թե՞

«Ես քեզ, դու` ուրիշին». Ֆիլմի «սցենարը» կիրագործվի մեր հասարակությունում

 «Pay it forward»    («Ես քեզ, դու` ուրիշին»  ) ֆիլմը  հուզեց ներկաներից շատերին: Երեկ` հոկտեմբերի 13-ին, ՆՓԱԿ-ում 2000 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմի դիտումն էր: Գեղեցիկ ֆիլմ դիտելու նախաձեռնությունը միայն հաճելի ժամանակ անցկացնելու նպատակ չուներ. ավարտից հետո ազդարարվեց` «Ես քեզ, դու` ուրիշին»   գաղափարն այլեւս մեր հասարակությունում է: Բարեգործական նախաձեռնության համահիմնադիրներից Լուսինե Վայաչյանը այժմ Եվրոպայում է` բուժման նպատակով:

Մեդալներ աշխարհի առաջնությունում

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնությունում ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում գոտեմարտող Գրիգոր Մխիթարյանը: Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Մինաս Մադոյանը /75կգ/, Լենդրուշ Զատիկյանը /48 կգ/, արծաթե` Ռոզա Խաչատրյանը /52 կգ/, Ջիվան Ղազարյանը /48կգ/ և Հովհաննես Ալեքսանյանը /60կգ/: Այսպիսով, Հայաստանի հավաքականի հաշվեկշռում կա 4

Նախագահը ներկա է գտնվել մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարող հրապարակում ներկա են գտնվել մայրաքաղաքի 2794-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը՝ քաղաքի հիմնադրման մասին պատմող թատերականացված ներկայացմանը: Հանրապետության ղեկավարն այսօր կմասնակցի «Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության շրջանակներում մայրաքաղաքում կազմակերպված այլ միջոցառումների ևս:

«Ծեծուջարդ եղել է, ես պատմել եմ ոստիկաններին»

Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի 3-րդ օրը միայն ՀՀ ոստիկանությունը  պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, թե դեպքից 2 օր անց ինչ-որ անհայտ անձ  ՀՀ ոստիկանություն է զանգահարել եւ տեղյակ է պահել ծեծկռտուքի մասին: «Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,-նշվում է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:

Հայաստանը խմբում 4-րդն է

 Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Իտալիայից կրած 1:3 հաշվով պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը «B» խմբի մրցաշարային աղյուսակում ընթանում է 4-րդ հորիզոնականում: Իտալիա       3  2  1  0  7-3  7 Բուլղարիա   3  1  2  0  4-3  5 Չեխիա         2  1  1  0  3-1  4 Հայաստան   3  1  0  2  2-4  3 Դանիա         2  0  0  2 

Չորս ֆուտբոլիստ Կանադայում փախել է Կուբայի ազգային հավաքականից

 Ֆուտբոլի Կուբայի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստներ Տորոնտոյում ինքնակամ լքել են հավաքականը, որը մեկնել էր Կանադա՝ Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի հերթական հանդիպմանը: Կուբացիները մեկնել էին 15 ֆուտբոլիստներով, սակայն թիմը հանդիպման ներկայացել էր ընդամենը 11-ով եւ խաղի ժամանակ պահեստայինների նստարանին գտնվել է միայն մարզչական կազմը: 0:3 հաշվով պարտվելուց հետո գլխավոր մարզիչ Չանդլեր Գոնսալեսը որքան էլ խուսափել

«Միկայի» աղջիկները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին

 Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց 28-րդ եւ կանանց 17-րդ առաջնությունում Երեւանի «Միկա» կանանց ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այս անգամ 1,5:2,5 հաշվով զիջելով «Մոնտե Կարլոյին»: Պարտվեց Էլինա Դանիելյանը, իսկ Հարիկա Դրոնավալին, Լիլիթ Մկրտչյանը եւ Լելա Ջավախիշվիլին կեսական միավոր վաստակեցին:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երկրաշարժ է զգացվել

2012 թ. հոկտեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22.44-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ռուսաստանի տարածքում` Ադրբեջանի Զակատալա քաղաքից 43 կմ դեպի արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.690  և արևելյան երկայնության 47.120: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը զգացվել է Նոյեմբերյան, Դիլիջան

Մագնուս Կարլսենը հաղթեց Բիլբաոյում

Բիլբաոյում ավարտվեց շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարը: Վերջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ 11 միավորով պայքարն ավարտեց երրորդ տեղում: Կարլսենն ու իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան 17-ական միավորով բաժանեցին 1-2-րդ տեղերը եւ կանոնակարգի համաձայն հաղթողին պետք է որոշեին թայ բրեքում: Այստեղ հաջողությունն ուղեկցեց նորվեգացուն եւ աշխարհի թիվ մեկ շախմատիստը հաղթեց

Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսն ավարտո՞ւմ է շախմատային կարիերան

Բիլբաոյում անցկացված շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի նախավերջին տուրում Սերգեյ Կարյակինից կրած ցավալի պարտությունից հետո Իսպանիայի լավագույն շախմատիստներից մեկը՝ գրոսմայստեր Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը, հայտարարել է, թե մոտ ժամանակներս կավարտի շախմատային կարիերան: Այս մասին տեղեկացրել է մրցաշարը լուսաբանող «Chesspro»-ի շախմատային մեկնաբան Միխայիլ Գոլուբեւը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Խնձորով կարկանդակ` շվեդական բաղադրատոմսով

Խնձորով այս թխվածքի բաղադրատոմսը ինձ տրամադրել են Շվեդիայում: Այնտեղ բնակվող մի հայուհի տանտիկին մեզ հյուրասիրեց այս չափազանց համեղ թխվածքից եւ ասաց, որ սա շվեդուհիների սիրած բաղադրատոմսերից է: Եվ արդեն վեց տարի` այս թխվածքը դարձել է նաեւ իմ ընտանիքի եւ հյուրերի նախընտրածներից մեկը: Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է. 5 մեծ խնձոր 3 ձու 200 գրամ շաքարավազ

Արսեն Գրիգորյանի որոշումից մինչև եվրատեսիլյան խնդրի լուծում

Բարև շաբաթվա շոուբիզնեսյան անցուդարձին անհամբեր սպասող մարդկանց 🙂 Շտապեմ բավարարել ձեր հետաքրքրասիրությունը: Չնայած լինելով բուռն ստեղծագործական շրջանում, այնուամենայնիվ երգիչ Արսեն Գրիգորյանը և իր կինն արդեն հասցրել են որոշել դեկտեմբերին ծնվելիք իրենց երեխայի անունը. «Կինս ցանկանում է Վահե դնել, ես էլ ոչ կողմ եմ, ոչ` դեմ: Ինձ համար կարեւորն այն է, որ անվան մեջ «ր» տառը

«Ձեր վզին դեռ Եվրասիական միություն չեն փաթաթում»

Բելգիայում բնակվող բելառուս Էլենա Շուբան հետխորհրդային տարածքի երկրների եվրաինտեգրացիայի ակտիվ կողմնակից է։ Նա Երեւանում է՝ ԵՄ երկրների հետ անցագրային ռեժիմի դյուրացման անհրաժեշտության վերաբերյալ իր պատկերացումները հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնելու նպատակով։ Էլենան նշում է, որ իր հայրենի Բելառուսում ոչ պակաս, քան Հայաստանում, արդիական է հիմնականում՝ դեպի Ռուսաստան մարդկանց զանգվածային արտահոսքի խնդիրը։ «Ռուսաստանում ապրելու եւ աշխատելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031