Օրվա լրահոսը

The Voice of Russia. «Հայ համայնքի ենթադրյալ նամակը Խարկովի պաշտոնյաներին»

Ուկրաինայում հայկական համայնքը Խարկովի կառավարությանը նամակ է ուղղել` ֆինանսական աջակցություն առաջարկելով մարզի կուսակցությանը նախընտրական քարոզարշավի համար, փոխարենը պահանջելով, որ Ուկրաինայի իշխանությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է «Դը վոյս օֆ ռաշա»-ն` հիմնվելով FORUM.GIGA.UA ինտերնետային ֆորումի վրա: Ռադիոկայանը գրում է, որ ֆորումում իրենց լրագրողների աչքով ընկել է ենթադրյալ նամակի պատճենը, որը նշագրված է եղել «գաղտնի»,

Ուղիղ միացում. Ռուբեն Բաբայանը եւ Արմեն Աղայանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 47-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ «Հայազն» միության ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Աղայանը: Քննարկման թեման է` ինչու չցուցադրվեց  միասեռականների մասին պատմող «Parada» գեղարվեստական  ֆիլմը. անհանդուրժողականություն, թե արդարացված դժգոհություն: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց

Անահիտ Հարությունյան. «Արժի, որ Կեսայանցի «Աստծո պատիժ» սցենարով ֆիլմ նկարահանվի, դա մեծ նվաճում կլինի կինոյի համար»

«Նաիրի » կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ ռեժիսոր, սցենարիստ Դմիտրի Կեսայանցի`անվանի կինոգործչի մասին հրատարակված «Աստծո պատիժ » գրքի շնորհանդեսը եւ «Ավդոյի ավտոմեքնենան » ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությունը: Ազգային կինոկենտրոնը որոշել է ռեժիսորի հոբելյանի կապակցությամբ գզրոցից հանել ու տպագրության արժանացնել «Աստծո պատիժը » սցենարը այն համոզմունքով, որ այդ կերպ կկարողանա ինչ-որ չափով թեթեւացնել իր պարտքի բեռը կինոգործչի

Քահանա. Այսօրվա թարգմանիչներին պետք չէ համեմատել Մեսրոպ Մաշտոցի կամ Դավիթ Անհաղթի հետ

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Թարգմանչաց տոնը: «Արմատ» ակումբում Նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Թովմա քահանա Անդրեասյանը ներկայացրեց տոնի նախապատմությունն ու խորհուրդը. «Մեսրոպ Մաշտոցը եւ Մովսես Խորենացին ունեին իրենց տոները, բայց թարգմանիչների հավաքական տոն որպես այդպիսին չկար: Թարգմանչաց տոն ասելով` տոնացույցում նշվում է վեց անուն` Մովսես Խորենացի, Մեսրոպ Մաշտոց, Դավիթ Անհաղթ,

Փաստաբանին եւ նրա կնոջը դատում են քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով

 Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանում ավարտվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկինում Իջեւանում հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ռադիկ Պապյանի դատավարությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Ռ.  Պապյանը   հանդիսանալով ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում  քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, Էդվարդ Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել

Նոր արագաչափ սարք

Հոկտեմբերի 15-ից գործարկվելու է «Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 74.2-րդ կմ հատվածում (Ապարան քաղաքի վարչական տարածք)` Սպիտակ քաղաքից դեպի Աշտարակ քաղաք ուղղության վրա նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը: Ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: ՃՈ 

«Դեմ առ դեմ». Ռուբեն Բաբայան եւ Արմեն Աղայան

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 47-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու  Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ «Հայազն» միության ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Աղայանը: Քննարկման թեման` ինչու չցուցադրվեց  միասեռականների մասին պատմող «Parada» գեղարվեստական  ֆիլմը. անհանդուրժողականություն, թե արդարացված դժգոհություն: Հաղորդման հյուրերին

Վանաձորում էքսկավատորի ամբարձիչը հարվածել է «ԳԱԶ-24»-ի

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1989 թ. ծնված Գարիկ Մ.-ն իրեն ամրակցված էքսկավատորով ժամը 12.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոցում հողային աշխատանքներ կատարելիս էքսկավատորի ամբարձիչով հարվածել է 1964 թ. ծնված Տիգրան Ի.-ի վարած, նույն փողոցով ընթացող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Կատարվում է քննություն:

Փրկում են աղջիկները

Կանայք եւ աղջիկներն ամենադիմացկունն ու հետեւողականն են աղետների կառավարման ժամանակ: Այսօր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի իգական սեռի սաները ցույց տվեցին, թե ինչպես կարող են աղետների դեպքում արագ արձագանքել, հասնել օգնության եւ փրկել մարդկային կյանքեր: Աղջիկները պարանների միջոցով այսօր շենքի բարձր հարկերից արագ եւ անարգել մարդկանց իջեցրին եւ առաջին օգնություն ցույց տվեցին նրանց: Այս պարագայում

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական

Ստացվում է՝ ՀՀ նախագահի դիտողությունները Վճռաբեկ դատարանի համար նշանակություն չունեն

Վերջերս ՀՀ նախագահը դատական իշխանության վերնախավի հետ հանդիպման ընթացքում կրկին անգամ անհանգստություն հայտնեց առկա դատական համակարգի անվստահության վերաբերյալ, որի համար հիմք էին հանդիսացել նաեւ փաստաբանների համատեղ դժգոհությունները՝ ուղղված ՀՀ վճռաբեկ դատարանին: Թվում էր, թե նախագահի դիտողությունները ընդունելի էին, սակայն կարծում եմ՝ սայլը տեղից չշարժվեց: ՀՀ վճռաբեկ դատարանը միշտ իր որոշումներում բերում է այն ձեւական հիմնավորումը,

Ռուդոլֆ Խառատյանը չգիտե՞ր

Բալետմայստերը մի բան է ասում, տնօրենը՝ մեկ այլ Երեկ «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում տեղի ունեցավ Ազգային օպերային թատրոնի բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ասուլիսը: Ասուլիսի թեման՝ «Թատրոնի բալետային խումբը մնացել է առանց տանիքի», տարօրինակ էր, քանի որ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը ժամանակին մեզ եւ այլ լրատվամիջոցների հավաստիացրել էր, թե բեմը նորագույն եւ բարձրակարգ տեխնիկայով վերազինելու պատճառով կոլեկտիվները՝

Եկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի սերտ միջտարաշարջանային համագործակցության ժամանակը. Տիգրան Սարգսյան

 Երևանում մեկնարկել է հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումը, որն այս տարի անցկացվում է «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով: Ֆորումի բացմանը ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայ-ռուսական  տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և այլք:             Կառավարության ղեկավարը, ողջունելով ֆորումի մասնակիցներին, հույս է հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տնտեսական և

«Ի՞նչ եմ արել որ, 2 միլիոն բան եմ կերել, էլի»

Իր չարաշահումներն այսպես է մեկնաբանում «թոշակ բաժանող» տեսուչը Չնայած կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում միլիոնավոր դրամների չարաշահումներ կատարած տասնյակ անձինք են կալանավորված, եւ ենթադրվում է, որ այդ աղմկահարույց բացահայտումներից հետո սոցիալական ապահովության ծառայության որոշ աշխատակիցներ, որոնց աշխատանքը կասկածի տակ է առնված, գոնե պետք է խելքները գլուխները հավաքեն, դեռ մի բան էլ իրենց անպատժելի են զգում:

Խուլիգանություն Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում

Հոկտեմբերի 12-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ոստիկանության միջամտությունը, քանի որ իրեն սպառնացել են: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.00-ի սահմաններում, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում, նույն չվերթի ուղևորներ` ՌԴ քաղաքացիներ՝ 1975 թ. ծնված Արթուր Վ.-ն, 1971 թ. ծնված Վանիկ Վ.-ն և

Այլապես ՀՀԿ-ն ԲՀԿ-ի «գլխից» կբռներ

Եթե ՀՀԿ-ն երբեւէ ցանկանա քաղաքական հալածանքներ սկսել ԲՀԿ-ի դեմ՝ ումի՞ց կսկսեն՝ «Առավոտի» հարցին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. «Իմ կարծիքով՝ երբ սկսում ես քաղաքական հետապնդում որեւէ կուսակցության դեմ, չես սկսի հետապնդել այդ թիմի, ասենք, ոչ այդքան ակտիվ երեւացող մի պատգամավորի կամ անձի: Հիմնավորումս այն է, որ քաղաքական հետապնդում չկա, այլապես այլ գործողություններ կիրականացվեին»:

«Օսկանյանն այն քաղաքական ֆիգուրը չէ, որ քաղաքական հալածանքների ենթարկվեր»

ՀՀԿ-ական պատգամավորն «արտաքին դիվանագետներին» հորդորում է առավել զուսպ լինել իրենց գնահատականներում: Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշվել է դեկտեմբեր ամսին կուսակցության արտահերթ համագումար կամ համաժողով հրավիրել, որի ժամանակ էլ իշխող կուսակցությունը պաշտոնապես կհայտարարի կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրելու մասին: Երեկ «Առավոտը» ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝

Կատոնից մինչեւ Քոքոբելյան

Մեր թվարկությունից առաջ Հռոմում ապրում էր մի պետական գործիչ եւ գրող՝ Մարկուս Պորցիուս Կատոնը, որին անվանում են նաեւ Կատոն Ավագ: Եվ ահա, երբ այդ վաստակաշատ ու իմաստուն մարդուն՝ արդեն առաջացած տարիքում հարցրեցին, թե ինչո՞ւ Հռոմում չկա նրա արձանը, նա պատասխանեց՝ ավելի լավ է հարցնեն, թե ինչո՞ւ նման արձան չկա, քան՝ հակառակը: Այսինքն՝ ավելի լավ է,

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

 Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների պատվիրակությանը` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:   Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմորեն ողջունելով Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության անդամներին և բարեմաղթանքի խոսքեր հղելով, ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին և գործառույթներին, նախարարության առջև դրված

Մկրտիչ Մինասյան. «Մեր հանճարների արձանները շատ ցածր մակարդակով են արված»

«Երեւանը զարգանում է ամեն օր, պետք է նրան սիրել, թեկուզ եթե ծայրահեղ վիճակում է»- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Հյուսիսային պողոտայի մասին շատ է խոսվել թե կառուցումից առաջ, եւ թե դրանից հետո: Մինասյանը ասում է, որ իրենց պետք չէր քաղաքի կենտրոնում ստանալ բնակելի զանգված. «Խնդիրը նրանում չէ,

«Ժառանգության» ցավակցությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի վախճանման առիթով

 Երեւանում տխրությամբ տեղեկացանք, որ երկարատեւ մարմնական տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել եւ ի Տեր է ննջել Երուսաղեմի հայոց շնորհազարդ պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը: Պատրիարք Սրբազանի եկեղեցական ծառայությունը սկզբնավորվել է 1930-ականներին Երուսաղեմի Սբ. Հակոբյանց Միաբանությունում: Այնուհետ նա երեք տասնամյակ առաջնորդել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւմտյան, ապա Արեւելյան թեմերը: Վազգեն Առաջին

Արման Մելիքյան. «Օսկանյանի գործում չկա իրավացի ու մեղավոր կողմ»

ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանի գնահատմամբ, նախընտրական շրջանում գործող իշխանության թեկնածուն՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավագույն դիրքերում է: «Մեր քաղաքական համակարգին նոր որակ է անհրաժեշտ, բայց  գործող իշխանությունն այդ որակը ապահովելու ունակ չէ: Իշխանական վերնախավի ցուցադրական փորձերը քաղաքացիներին հավատացնելու,  թե իշխանությունը պատրաստ է գնալ կտրուկ փոփոխությունների,   կադրային ջարդ իրականացնել, ապարդյուն են լինելու, որովհետեւ

Ձեռնարկվում են միջոցառումներ ծեծկռտուքի մասնակիցներին հայտնաբերելու ողղությամբ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Պիոներական փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի: Նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 1968 թ. ծնված Արթուր Ա.-ն է, որին հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի

Աղքատությունից խոցելի են հատկապես երեխաները (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնը» օգնություն ցուցաբերելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է այցելությունները Գյումրու ծայրամասային թաղամասեր, որտեղ գտնվող վագոն-տնակներում և կիսակառույց շինություններում բնակվում են գործազրկության և ծայրահեղ աղքատության մատնված հարյուրավոր ընտանիքներ: Դիտարկումները ցույց են տալիս, որ առավել անմխիթար և օտարված վիճակում են գտնվում մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքները: Այդպիսի ընտանիքների երեխաները հիմնականում զրկված են ինչպես նախակրթարաններ

Վարչապետ. Աղքատության տեսակարար կշռի ցուցանիշը խիստ վտանգավոր է

Այսօր ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ Հայկական տնտեսագիտական միության կողմից կազմակերպված 2012 թվականի տարեկան գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Հայ տնտեսագետներից բացի` գիտաժողովին մասնակցում են նաեւ տարբեր երկրների տնտեսական հետազոտություններով զբաղվող մասնագետներ. այսպիսի համախումբը բացառիկ հնարավորություն է` Հայաստանի Հանրապետության տնտեսության առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ` Հայաստանի տնտեսության վրա ազդեցություն ունեցող

Համալրվեց Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համագործակցության իրավապայմանագրային դաշտը

 Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 12-ին երկու համաձայնագրեր ստորագրվեցին ՀայաստանիՀանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը ստորագրեցին Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ֆրանսերեն լեզվի վերաբերյալ համագործակցության համաձայնագիր: Նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՖՄԿ գործադիր տնօրեն Կլեմեն Դյուէմը համաձայանգիր ստորագրեցին ՀՀ քաղծառայողներին և դիվանագետներին ֆրանսերեն լեզվի ուսուցման վերաբերյալ: Ստորագրված փաստաթղթերով նախատեսվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և

Հենրիխ Մխիթարյանի դիմաց 40 միլիոն եվրոն գումար չէ

 Երեկ դեռ Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ, որում Հենրիխ Մխիթարյանն իր գոլը խփեց ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող մրցակցի դարպասը, Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի խոսքերը՝ կապված ակումբի եւ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» միջեւ Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերման շուրջ չկայացած գործարքի մասին: «Զենիթի» ղեկավարությությունը, պարզապես, հեռախոսազանգով է հետաքրքրվել Մխիթարյանով: Պաշտոնական

Ռուս տիեզերագնացները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրել են տիեզերքից արված Երևանի լուսանկարը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ռուս տիեզերագնացներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Ալեքսանդր Իվանչենկովին և Ռուսաստանի Դաշնության հերոս Սերգեյ Տրեշչովին: Հյուրերին ուղեկցել է Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրերին` մայրաքաղաքի ծննդյան տարեդարձը երևանցիների հետ միասին նշելու նրանց ցանկության համար և

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տանի քաղաք, մի գործի տա, որ մարդ դառնա, փողեր լվանա ու ատկատներ անի: Կինը չէր համաձայնվում:    

Լեւոն Արոնյանն ու «Միկա» կանանց ակումբը պարտություն կրեցին

 Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտ-վարպետներ» եզրափակիչ մրցաշարի նախավերջին տուրում պարտվեց առաջատարներից մեկին՝ իտալացի երիտասարդ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանային: Սերգեյ Կարյակինն ու Մագնուս Կարլսենը առավելության հասան, համապատասխանաբար, Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի եւ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Այսօր, եզրափակիչ տուրում Արոնյանը հանդիպում է մյուս առաջատարին՝ Մագնուս Կարլսենին: Զուգահեռաբար Էյլաթում ընթացող Եվրոպայի 28-րդ ակումբային առաջնությունում Երեւանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031