Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Լեւոն Զուրաբյանը

Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ՀԱԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հստակեցվել է, որ հինգերորդ գումարման խորհրդարանում, ՀԱԿ-ի խմբակցությունը ղեկավարելու է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը լինելու է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար:  

Քաղաքապետը գտնում է, որ «Կարաբալան» պետք է վերադարձվի իր նախկին տեղը

Կարաբալա արձանի հեղինակ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ հավանական է, որ արձանը վերադարձվի իր նախկին տեղը: Թոքմաջյանի փոխանցմամբ՝ «Երեկ երեկոյան ինձ զանգեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա եւս այն կարծիքին է, որ Կարաբալայի  արձանը պետք է վերադարձվի իր նախկին  տեղը, որովհետեւ նրա տեղը, անկախ ամեն ինչից, խորհրդանշում է  բարություն, ծաղիկներ, հետեւաբար՝ պետք

Սերժ Սարգսյանի «ներդրածը» չի, ծնողների ներդրածն է

Պատգամավոր Գրիգոր Մարգարյանը  ԿԸՀ-ից պատգամավորի մանդատ ստացավ երրորդ անգամ : Նա այն բացառիկ պատգամավորներից է, որ հասցրել է լինել խորհրդարանական մի շարք խմբակցություններում: Գործարար Գրիգորի Մարգարյանը ժամանակին պատգամավոր է դարձել որպես ՕԵԿ-ական, հետո, երբ ՕԵԿ-ն ընդդիմություն դարձավ, Գրիգոր Մարգարյանը լքեց կուսակցությունը եւ տեղափոխվեց գործարար պատգամավորական խումբ : Նախորդ խորհրդարանում նա արդեն Հանրապետական խմբակցության անդամ էր, սակայն այս

Տավուշի մարզպետը օրենքը խախտելով՝ «Տավուշը» «Թովուզ» է դարձրել

Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մայիսի 25-ին իր թիվ 49-Ա որոշմամբ մարզի 54 համայնքներում կայանալիք ՏԻՄ հերթական ընտրությունները նշանակել է 2012թ. սեպտեմբերի 23-ին: Մարզպետի որոշման մեջ այն համայնքների թվում, որտեղ այդ օրը պետք է կայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, նշված է նաեւ «Թովուզ» համայնքը: Զարմանալի է, որ հիշյալ

ՀՅԴ-ն վիճեց ԱԺ անդրանիկ նիստում ու բոյկոտեց քվեարկությունը

  ԱԺ անդրանիկ նիստում ԱԺ մշտական հանձնաժողովների թվի, անվանումների եւ գործունեության ոլորտների հաստատումն էր: Դավիթ Հարությունյանն առաջարկեց պահպանել 12 հանձնաժողովները: Ինչին ընդդիմացավ ՀՅԴ-ն: Արմեն Ռուստամյանը նշեց, որ «Հինգ հոգանոց խմբակցություն կա՝ մենք ենք, «Ժառանգությունն» է , դուք զրկում եք փոքր խմբակցություններին ունենալ ներկայացուցիչ բոլոր հանձնաժողովներում՝ սա կանոնակարգի կոպիտ խախտում է»: Դավիթ Հարությունյանը բացատրեց, որ Սահմանադրությանը

Ազատ Գասպարյանը չգիտի՝ «փակ» շուկայի տերն ով է, բայց ուզում է հավատալ գրածին

«Ուզում եմ իմանալ՝ շուկան ամբողջովի՞ն են քանդում, թե հավատամ գրածին, որ ճարտարապետական տեսքին ձեռք չեն տալու, պարզապես վերանորոգում- վերակառուցում են, քանի որ Փակ շուկան մեծ աղբանոցի նման մի բան էր, առնետանոց էր ու տարիներ շարունակ չէր վերանորոգվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Ազատ Գասպարյանը, նշելով, որ չնայած չգիտի, թե տերն իրականում ով է, պետությո՞ւնը, թե՞

ՀԱԿ անդամները՝ ՍԴ որոշման մասին

«Ինչպես եւ սպասվում էր՝ կայացված քաղաքական որոշումը հրապարակվեց»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպես կմեկնաբանեք ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, ասաց ՀԱԿ անդամ Դավիթ Մաթեւոսյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի վիճարկվող որոշումը՝ մերժելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի ՍԴ-ին ներկայացված հայցը: ՀԱԿ-ը վիճարկում էր մայիսի 6-ին ՀՀ-ում համամասնական

Ծառուկյանի բացակայությունը ԱԺ անդրանիկ նիստից՝ քաղաքական ենթատեքստ չունի

«ԲՀԿ-ն լինելու է խորհրդարանի ամենաակտիվ խմբակցություններից մեկը, եթե ոչ ամենաակտիվը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ անդրանիկ նիստից բացակայում էր: Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ ծանրաբեռնվածությունից է. «Քաղաքական որեւէ ենթատեքստ չկա: Երեկ պարոն Ծառուկյանը մեզ հետ հանդիպել է, շատ բարձր տրամադրությամբ, լավ աշխատանք է մաղթել խմբակցությանը եւ հորդորել

«էն Լֆիկ է, ինչ է՝ դա է անում այդ ամենը». Լեւոն Թոքմաջյանը՝ «փակ» շուկայի մասին

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մաշտոցի պողոտայի «փակ» շուկայի հետ կապված ապօրինություններին՝ ասաց, որպես հին Երեւանցի, որը շուրջ 75 տարի աչքի առաջ  տեսել է այդ շուկան՝ այժմ իր համար ցավալի է, որ տեսնում է դրա  ավերումը: «Անկախ նրանից, թե ինչ են դարձնելու  «փակ» շուկան, չպետք է այն ավերել: Ասացին, որ էն Լֆիկ է,

Հետաքրքիր փաստեր շիկահերների մասին եւ ամենահայտնի շիկահերների թոփ 10. (Ֆոտոշարք).

  Այսօր շիահերների միջազգային օրն է: «Առավոտ երիտասարդականի» «Փաստերի լեզվով» բաժինը պատրաստել է  հետաքրքիր փաստեր շիկահերների մասին, շիկահերների եւ ոչ միայն նրանց համար 🙂 : 1.1998թ.-ի Ֆինլանդիայում հիմնադրվեց Շիկահերների միջազգային ասոցիացիան: 2.Ըստ հետազոտությունների՝ շիկահերները օրվա մեջ վատնում են միջինում 72 րոպե ժամանակ`սեւահերների 66 րոպեի դիմաց: 3.Աշխարհի ամենահայտնի տիկնիկը`«Բարբին» շիկահեր է: 4.Ամենաշատ շիկահերներ ապրում են Շվեդիայում`երկրի

Դատապարտվել է ցմահ ազատազրկման

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն հիմնավորված է համարել  Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայության (ՌԴ ԴԱԾ) սահմանապահ վարչության  թիվ N զորամասի ենթասպաների սպանության դեպքի առթիվ նախաքննական մարմնի կողմից Մ. Բաշչկովին առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ցմահ ազատազրկման: Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Երեւան քաղաքի բնակիչ, ազգությամբ հայ Մ.

Հովիկ Աբրահամյանի «համեստ» տեղակալներն ընտրվեցին

ԱԺ փոխխոսնակ ընտրվեց Էդուարդ Շարմազանովը: 102 մասնակիցներից անվավեր չկար,  91 կողմ, դեմ՝ 11: ԱԺ նախագահի տեղակալ ընտրվեց նաեւ Հերմինե Նաղդալյանը՝ 85 կողմ եւ  10 դեմ քվեարկության արդյունքով: Անվավեր էր ճանաչվել 3 քվեաթերթիկ: Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց, որ իրենց աշխատանքով կապացուցեն, որ չեն սխալվել՝ իրենց ընտրելով: Իսկ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց նրանց՝ գնահատելով. «մեր համեստ փոխնախագահներին շնորհավորենք»: Հռիփսիմե

Կապանում սպանել են 85-ամյա պապիկի

Մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Կապանի Շահումյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է 1927թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ինչպես տեղեկացնում են Կապանի ոստիկանության բաժնից` իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 85-ամյա բնակչին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի

Անահիտ Բախշյանը՝ իրար ծեծող աշակերտուհիների մասին. «Մեծահասակների այլանդակությունները թողած՝ ընկել ենք երեխաների ետեւից» (Տեսանյութ)

«Յուրաքանչյուր ժամանակաշրջան երեխային հասկանալու իր պահանջներն է թելադրում: Ամեն երեխա իր ժամանակի սպունգն է՝ կլանում է տեսածն ու լսածը, իսկ եթե վատ բան է «ներծծել», ուրեմն միջավայրն է անկիրթ: Օրինակ՝ հեռուստատեսությունն անկիրթ հյուրի պես ներխուժում է մեր տները, դպրոցի կրթությունն էլ թերի է: Հետեւաբար, երեխան մեղավոր չէ: Ներկա սերունդը ոչ անդաստիարակ է, ոչ էլ՝ փչացած»,-այսօր

Գեղամյանը՝ «դատարկ դհոլի», Քոչարյանին ուղղված ջերմ բարեւների եւ մայրուղի դուրս եկած իր գնացքի մասին (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, դիտարկմանը՝ ժողովուրդը սովոր է Ձեզ քննադատողի դերում տեսնել ավելի՝ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Հիմա շատ ավելի լուրջ է լինելու քննադատությունը, բայց կառուցողական քննադատություն է լինելու»: Հարցին՝ ո՞ւմ եք քննադատելու՝ նա պատասխանեց. «Քննադատելու եմ քաղաքականությունը: Այն մարդը, որն անկեղծորեն քննադատում է, դիմացինի լավն է ուզում, իսկ եթե սխալ քաղաքականության արդյունքում գովաբանում է

Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ԿԸՀ որոշումը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ժ.13.30-ին  հրապարակեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հետ կապված որոշումը: Ուղիղ մեկ ժամ տեւեց որոշման 14 կետից բաղկացած մեկնաբանությունների հրապարակումը: Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ԿԸՀ մայիսի 13-ի վիճարկվող որոշումը: Հիշեցնենք, որ Դաշինքը վիճարկում էր մայիսի 6-ի ԱԺ համամասնական ընտրակարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 13-ի  թիվ 265-Ա որոշումը, եւ

Հովհաննես Մարգարյանը` Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարա ՞ր

Այսօր գումարվեց նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որին սակայն որպես պատգամավոր չէր մասնակցում 2009-2010 թվականներին ամենաակտիվ ճանաչված պատգամավորը` գյումրեցի Հովհաննես Մարգարյանը:Այս թվականներին անցկացված մոնիթորինգի արդյունքներով, վերոհիշյալ ՕԵԿ-ականը համարվել է ամենաշատ ընդունված օրենքների ու ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ ու համահեղինակ: Սակայն հիշեցնենք, որ Հովհաննես Մարգարյանն այս անգամ էլ մեծամասնական ընտրակարգով Աշոցքի, Ամասիայի գյուղերն ու Գյումրու կենտրոնն ընդգրկող

Գեղամյանը՝ ՀԱԿ-ին. «Եթե բոյկոտում եք ԱԺ-ն, մանդատները վա՛յր դրեք»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արտաշես Գեղամյանը նշեց. «Չեմ պատկերացնում մի մարդու, ով կարոտ չի ծառայել իր ժողովրդին: Եթե նա այդ կարոտը չունի, ուրեմն նա մարդ կոչվելու էլ իրավունք չունի»: ՀԱԿ-ի այսօր խորհրդարանից բացակայելու հետ կապված նա ասաց, որ դա իրենց որոշումն է. «Կարծում եմ՝ հետեւողական չեն: Եթե բոյկոտում եք ԱԺ-ն՝ մանդատները վա՛յր դրեք: Մինչդեռ

ՄԱԿ-ի ԱԽ անդամներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից տեղեկացնում են, որ կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին և ԱԽ անդամ երկրներին է տրամադրվել ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը մայիսյան եռատոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ ժողովրդի համար եռակի տոն է։ Այդ օրը Արցախի  ժողովուրդը մյուս ազգերի հետ միասին նշում է ազգային միասնության, հաշտության և ազատության

Կլինի «Երեք մետր գետնից վեր» ֆիլմի շարունակությունը

Հաճելի անակնկալ բոլոր երիտասարդների համար: Հունիսի 22-ին տեղի կունենա «Երեք մետր գետնից վեր 2» (Три метра над уровнем неба 2) ֆիլմի պրեմիերան: Գլխավոր հերոսը նորից մնում է Աչին: Եթե դիտել եք առաջինը, ապա կհիշեք, որ նա սիրահարվում է Բաբիին, սակայն նրանք բաժանվում են: Թվում էր, թե դե դա իրոք վերջն էր: Աչին հեռանում է Մադրիդից

«Պաշտպանենք Թեղուտը» հասարակական կազմակերպության կոչը Թեղուտի հանքավայրի խնդիրներով մտահոգ անձանց ու կազմակերպություններին

Սույն թվականի մայիսի 30-ին մի շարք համացանցային լրատվամիջոցներով տարածվեց տե­ղեկատվություն, ըստ որի, նախորդ օրը հիմնադրված «Թեղուտի հանքի պաշպաններ» հա­սա­րա­կական կազմակերպությունը հիմնադիր նիստից անմիջապես հետո հանդես է եկել հայ­տա­րա­րությամբ, որում դատապարտել է Թեհմինե Ենոքյանի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը՝ նշե­լով, որ ֆիլմում տեղ են գտել հերհյու­րանքներ: Ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղե­կատ­վու­­թյան՝ այդ կազ­մա­կեր­պու­թյան ներկայացուցիչները կոչ են արել «Բնության հաշվեհարդար»

«Անմեղ մեղավորները» ֆիլմի պրոդյուսեր. Հայ «գլամուռ» մասսան թող իմանա, որ ԱՄՆ-ում միայն պոնչիկ չենք թխում կամ քյաբաբ սարքում

 «Ազդակ» ակումբում այսօր հրավիրված ասուլիսը  Հայաստանում մեծ արձագանք գտած  «Անմեղ մեղավորները» ֆիլմի թեմայով էր: Մասնակցում  էին ԱՄՆ-ում բնակություն հաստատած ու Հայաստանում մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհի Ալլա Թումանյանը, հաղորդավար, ֆիլմի պրոդյուսեր Արա Ղազարյանը, հնչյունային ռեժիսոր Հայկ Կոմանդյանը եւ  գլխավոր դերակատարներից՝ Դավիթ Ավետիսյանը: «Անմեղ մեղավորները» խաղարկային գեղարվեստական ֆիլմ է,  որը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է մայիսի 19-ից եւ

«Մի՛ վտանգեք մեր ապագան». Այսօր Ծխելու դեմ պայքարի միջազգային օր

Ամեն տարի այս օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ծխելու դեմ պայքարի միջազգային օր: Մարդկությունը սկսել է ծխել շուրջ 400 տարի առաջ: Պատմության մեջ առաջին անգամ ծխելը սկսել է ֆրանսիացի թագուհին՝  որպես գլխացավի դեղ: Հետագայում ծխախոտը դեղատներից տարածվել է ու դարձել հասարակության առօրյայի բաղկացուցիչ տարրերից մեկը: Բայց արի ու տես, որ այսօր  ծխախոտ օգտագործող տղամարդիկ

Աշխարհի ամենամեծ նապաստակը, չինացի ռեկորդակիրը եւ այլ փաստեր (Տեսանյութ)

Աշխարհի ամենամեծ նապաստակն ունի 1,20 մետր հասակ: Դարի անունով հսկա նապաստակի հասակն օր օրի աճում է: Դարին օրական ուտում է 12 գազար, 6 խնձոր եւ 2 հատ կաղամբ:   Երբ մահացավ գերմանացի ֆիզիկոս Ա. Էյնշտեյնը, նրա հետ միասին կորան նաև նրա վերջին խոսքերը. բուժքույրը, որ այդ պահին նրա կողքին էր, գերմաներեն չէր հասկանում: Կանայք ավելի

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ականի պայթյունից տուժած նախկին զինծառայող Արման Մանուչարյանի դեպքի վերաբերյալ

2010 թ-ի նոյեմբերի 19-ին Վանաձորի զինկոմիսարիատից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված Արման Մանուչարյանը, ծառայություն իրականացնելով Մատաղիսի թիվ 33651 զորամասում, 2012 թ-ի փետրվարի 16-ին վիրավորվել է ականի պայթյունից, որի մասին ծնողները տեղեկացել են Վանաձորի զինկոմիսարիատից՝ հեռախոսազրույցի միջոցով: Պայթյունի հետեւանքով Արման Մանուչարյանը կորցրել է ձախ ոտքը՝ ծնկից ներքեւ: Կատարվածից հետո նա մինչեւ 2012 թ-ի ապրիլի 13-ը բուժվել է

Սոցապ նախարարը գործազուրկ չի՞ մնա (Տեսանյութ)

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՀԿ-ական նախարար Արթուր Գրիգորյանը առաջիկա երեք ամիսներին կհանգստանա, բայց գործազուրկ հաստատ չի մնա: Այսօր կառավարության վերջին նիստից հետո լրագրողներին վստահեցրեց  Ա. Գրիգորյանը: ԲՀԿ-ական 4 նախարարները դուրս կգա՞ն կուսակցությունից՝ պարոն Գրիգորյանն ասաց՝ միայն իր փոխարեն կարող է պատասխանել՝ ոչ: Իսկ ԲՀԿ-ին ընդդիմության կեցվածքով հե՞շտ է պատկերացնել, թե՝ ոչ, պարոն Գրիգորյանն ասաց, որ

Հացադուլ է հայտարարել

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երկրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել կալանավոր Գարիկ Առաքելյանը: Ըստ մեր աղբյուրի, նա կարել է անգամ բերանը: Կալանավորն անցյալ տարվա օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը վեճի  էր բռնվել բուժաշխատողի հետ, որը պատշաճ բուժօգնություն ցույց չի տվել երեխային: Հետագայում նրան մեղադրանք առաջադրվեց խուլիգանություն հոդվածով՝ Գարիկը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Նրան

Ռուբեն Հայրապետյան. «Այդ շուկան ինչո՞ւ են «տրագեդիա» սարքել»

ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ ճիշտ է Փակ շուկան քանդելը: «Որովհետեւ ինքը վթարային վիճակում է,  եւ այդ շուկան ինչո՞ւ են «տրագեդիա» սարքել, զարմանում եմ, քանի որ, այդ շուկան նույն ձեւի վերականգնվելու է, ուղղակի ամրացվելու են հիմքերը, որոնք 50-60 տարի , չգիտեմ ինչքան, անընդհատ Կոնդի կոյուղաջրերը լցվել են այնտեղ, ամրացվելու է ու նույն ձեւով

ՀՀԿ-ԲՀԿ «կուխնյայի» հարցերը՝ ըստ Արշակ Սադոյանի

«Իշխանությունները կատարեցին նուրբ ոսկերչական աշխատանք, այնպես, որ և′ ոչխարները գոհ մնան, և′ գայլերը սոված չմանան: Այսինքն՝ բոլորին տվեցին այն, ինչ պիտի տային»,-այսօր հայտարարեց ԱԺԴ նախագահ, «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը։ Նա նկատեց, որ 1995-ից սկսած շուկայական հարաբերությունները քաղաքականության մեջ սկսեցին ավելի մեծ դեր խաղալ: Ա. Սադոյանը նաև հավելեց. «Շուկայական հարաբերությունները հասցրել են նրան,

«Խորանին» հետեւողներն ու զոհերը

Հոգեւորականի եւ Միացյալ երիտասարդական լիգայի ներկայացուցիչների մեկնաբանությունները Իսպանիայի հայերի ճակատագրով մտահոգ հայ համայնքները վերջերս բաց նամակ էին հղել ՀՀ բարձրագույն մարմիններին եւ շուրջ 60 տարբեր կազմակերպություններին՝ «Խորան» աղանդի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Նրանք դիմել են նաեւ Միացյալ երիտասարդական լիգային (ՄԵԼ): «Առավոտի» հետ զրույցում վերջինիս համանախագահ Դանիել Պետրոսյանը նշեց, որ Ավստրիայի հայ համայնքը տարբեր սոցիալական

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930