Օրվա լրահոսը

«Նորմալ է, որ մարդիկ ոչ մեկին չեն ուզում հավատալ․ առանձին վերցված գործիչը խորհրդարանական համակարգում ոչ մեկ է՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը»․ Կարեն Սարգսյան

Սոցիոլոգի Կարեն Սարգսյանի համոզմամբ՝ քաղաքական հետազոտություններն արվում են տուն առ տուն մեթոդով․ բոլոր մնացածներն ընթացիկ բաներ են․ «Եթե տարին երեք հետազոտություն ունես տուն առ տուն, ամեն ամիս հեռախոսային հարցմամբ կարող ես քո ընտրանքը ճշտել»։

Իմ վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն. Ջո Բայդենի նամակը` Նիկոլ Փաշինյանին

Ըստ ԱՄՆ նախագահ Բայդենի` խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Հնարավորություն է ստեղծվում էլ ավելի զարգացնելու հայ-դանիական համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում

Հոկտեմբերի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության տնօրեն Լուիս Հոլքը։ Ստորագրման միջոցառումը կազմակերպվել է Պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա

Մայքլ Քարփենթերը կարևորել է սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Մայքլ Քարփենթերին

ՀՀ-ն շահագրգիռ է ռեգիոնում խաղաղության հասնելու գործում․ հանդիպել են Միրզոյանը և Բայդենի օգնականը

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության զարգացմանը միտված ընթացիկ ծրագրերը, դրական դինամիկան ու հետագա հեռանկարները։ «Հայաստանը շահագրգիռ է շարունակել զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրենը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին

Հայաստանի Հանրապետությունը Վ․Բալանդինին տրամադրեց փախստականի կարգավիճակ, նա չի արտահանձնվի Բելառուսին. ՀՔԱՎ

2024թ․-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշում է կայացրել Վ․Բալանդինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին։ ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ավելի քան 8 ամիս զբաղվել են Բալանդինի իրավունքների պաշտպանությամբ՝ կանխելու վերջինիս արտահանձնումը Բելառուսի Հանրապետությանը։ Վ․Բալանդինը այլևս արտահանձնման վտանգի տակ չէ, քանի որ  ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ և կոնվենցիոն նորմով

Լուսաթափանցելիության վերաբերյալ ոստիկանական արձանագրությունները եղել են անօրինական

Երբ մեքենաների մգեցված ապակիների վարորդներին սկսեցին համատարած վարչական պատասխանատվության ենթարկել, իսկ իրավապաշտպաններն էլ բարձրաձայնեցին, որ այն իրավաչափ չէ, պետական պատկան մարմիններն ականջալուր չեղան, որովհետև տառապում են անսխալականության բարդույթով։ Անձամբ ես հանրային հարթակներով բազմիցս արձանագրել եմ, որ անթույլատրելի է նման իրավանորմով օրինապաշտ քաղաքացուն ենթարկել պատասխանատվության, քանի որ դրա իրավական հետևանքները կարող են ծանր լինել ոչ միայն

ՌԴ քաղաքացիություն ստացած Լևոն Ջուլֆալակյանը կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում

Armsport. 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես եկած Լևոն Ջուլֆալակյանը, որը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, կընդգրկվի Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համակարգում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: «Լևոն Ջուլֆալակյանը մեր մարզաձևի վառ ներկայացուցիչ է, նրա ողջ կյանքը կապված է ըմբշամարտի մարզական հարթակի հետ։ Նրա հսկայական փորձը հնարավորություն է

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանին. պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը c

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նախարարը բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես ընդգծելով ոստիկանական համագործակցությունը, որն իրականացվում է Ինտերպոլի խողովակներով և Գերմանիայի Դաշնային Հանրապետության

Կարևորում ենք Եգիպտոսի հետ համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը. Պապոյանը՝ դեսպան Գամիլին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին։ Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել

Միայն համատեղ քննարկումների, փորձի փոխանակման միջոցով է հնարավոր հաղթահարել մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը. Մանասյան

Պանելային քննարկումներ՝ օր 2-րդ․ Մարդու իրավունքների պաշտպանի հասատության 20-ամյակի առթիվ հոկտեմբերի 21-22-ն անցկացվող «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. ճկունություն և մարտահրավերներ» խորագրով բարձրաստիճան միջազգային համաժողովը շարունակվում է։ Պանելային քննարկումներին ընդառաջ մասնակիցներին ողջունել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Պաշտպանը նշել է նման ձևաչափով քննարկումների անցկացման կարևորությունը, քանի որ միայն համատեղ քննարկումների,  փորձի փոխանակման

Տեղեկանալով, որ հորը սպանած անձն Աշտարակի սրճարաններից մեկում է, գնացել է՝ չորս անգամ կրակել

Դատախազը 2024 թվականի հոկտեմբերի 17-ին հաստատել է սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն պահելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին Ա.Ս.-ն, տեղեկանալով, որ իր հորը՝ Ռ.Ս.-ին, տարիներ առաջ սպանած

«Ձեր թվարկած դատավորներն այնպես չէ, որ մեկ ամիս է աշխատում են․ վաղուց են աշխատում ու իրենց աշխատանքից որևէ մեկը դժգոհ չէ»․ Ալեքսանդր Սիրունյանը՝ ՔՊ-ականների հետ կապեր ունեցող որոշ դատավորների մասին

Ըստ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսանդր Սիրունյանի՝ մենք ինստիտուցիոնալ խնդիր ունենք․ «Այդ վեթինգը, մեկ է՝ պետք է արվի»։

«Պատրաստ եմ տեղափոխվել ցանկացած համայնք ու վերականգնել հայկական եկեղեցիները». Ֆրանսիայում մրցույթում Հայաստանը ներկայացրած Լուիզա Գրագատին ոսկե մեդալի է արժանացել

«Բուշ դյու Ռոնում տեղի ունեցավ մեծ ցուցահանդես, որին մասնակցում էին նկարիչներ տարբեր երկրներից, ես ներկայացնում էի  Հայաստանը և ոսկե մեդալի արժանանալը մեծ պատիվ ու ձեռքբերում էր առաջնահերթ որպես հայ», – «Հազարան բլբուլ» հաղորդաշարի շրջանակներում անկեղծացել է վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ,  Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին։ Նկարչուհին հանդես է եկել  նաև կարևոր հայտարարությամբ․ «Աշխարհի ցանկացած

Օտարերկրյա քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրանյութի 34 փաթեթ

Հոկտեմբերի 20-ին Երևան քաղաքի պարեկները Շենգավիթի փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 35 և 31 տարեկան երկու օտարերկրացիների: Անձնական խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ընդհանուր 46 գրամից ավելի բյուրեղանման զանգվածով 34 փաթեթ: Նա հայտնել է, որ բյուրեղանման զանգվածը թմրանյութ է: 35-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է ծալովի

Ընկերությունը սկսել է օղիների արտադրություն՝ առանց էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15

«Անգամ Ալիեւը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք, միայն դուք եք ցիտում»

Նա դիմեց ՔՊ-ին․ «Դուք ընդհանրապես վերածվել եք Ալիեւի փաստաբանի այս երկրում, չգիտեմ՝ վարձատրություն ստանում եք դրա համար, թե՞ ոչ»։

Telcell ընկերությունը տրանսպորտի 10 անվճար տոմս է նվիրում. ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 22-ին

Երևանի քաղաքապետարանի և Telcell ընկերության համատեղ ներդրած «Միասնական տոմսային համակարգ»-ի կայացման նպատակով Telcell Wallet հավելվածի օգտատերերին նոր անակնկալ է սպասում: Telcell Wallet հավելվածով տրանսպորտի ուղետոմսի առաջին անգամ ձեռքբերման և անկանխիկ վճարման համակարգի միջոցով առաջին տոմսի գնումից հետո, որպես խրախուսում, Telcell-ը տրանսպորտի 10 անվճար տոմս կնվիրի: Նվեր տոմսերը հասանելի կլինեն Telcell Wallet հավելվածի «Տրանսպորտ» բաժնում: Տոմսերը

Գարեգին Երկրորդը հորդորեց եկեղեցականներին՝ աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը

Հոկտեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։ Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց հոգևոր հայրերին՝ հաստատելով, որ վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս աղոթական մթնոլորտի մեջ զորացնելու հոգևոր կյանքը, նոր գիտելիքներ ձեռքբերելու, անձնապես շփվելու և փոխանակվելու միմյանց փորձառությամբ, ինչը կնպաստի իրենց

Իրականությունն այն է, որ սոցիալ-կենցաղային խնդիրների տակ կքած մարդիկ ի վերջո բռնում են արտագաղթի ճանապարհը. Գեղամ Ստեփանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյան ֆեյսբուքյան գրառումը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից իրականացված հարցումների՝ վերջերս հրապարակված արդյունքներում մի հետաքրքիր ցուցանիշ կա, որը վերաբերում է բռնի տեղահանված արցախցիների խնդիրների կառավարման հարցում ՀՀ կառավարության գործողություններին։Հարցմանը մասնակցածների 66%-ը գոհ է բռնի տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամի կառավարումից ու սա

«Այն, որ դուք սպառվել եք, դա ձեր սրբազանի մաշվածությունն է ասում, 5 հոգի մարդ չեք կարողանում հավաքել»․ Ալեն Սիմոնյան

«Այդ դրոշակները, որ շարել եք, վրայի սպիտակ կտորը Արցախն է, ձեր գործընկերները ֆիքսել են որպես Ադրբեջան»։

Մայա Սանդուն, ի տարբերություն Նիկոլի, չի հայտարարել՝ «Մերձդնեստրը տանք, հանգիստ ապրենք». իրական դասեր Մոլդովայից. Արմեն Աշոտյան

Մոլդովական հանրաքվեն և նախագահական ընտրությունները հասկանալիորեն դարձան նաև հայկական քննարկումների թեմա։ Սակայն տպավորություն ունեմ, որ այդ դիսկուրսում կրկին գերակա են դարձել ոչ թե բուն հայկական աշտարակից դիտարկումները, այլ պարզապես գեոպոլիտիկ ճաշակով թելադրված կլիշեները։ Հայաստանի արևմտամետները տանում են Euronews-ի և CNN-ի գիծը, իսկ ռուսամետները Սոլովյով-Կիսելյով գաղափարաքարոզչական շրջանակներում են: Փորձենք հասկանալ՝ բուն հայկական օրակարգից ելնելով՝ ի՞նչ դասեր

«Փոխվարչապետից Տավուշի 31 բնակավայրերի վերաբերյալ հարցերի պատասխանները չստացանք»․ Գառնիկ Դանիելյան

«Այն հարցին, թե Կիրանցից հետո ինչ գյուղում եւ ինչ բնակավայրում պետք է տեղի ունենան սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, պատասխան չստացանք»։

Հաճախ ուսադիրներով շատ երիտասարդներ թռիչքային կարիերա ունենալիս իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում. Անդրանիկ Քոչարյան

Անշուշտ, պառլամենտականներն էլ պետք է իրենց տեղում լինեն եւ պատրաստ լինեն աշխատել, խոսել, պահանջել, օրենքներ մշակել, ոչ թե լինել գործադիրի հետ միշտ համաձայնվողներ, կամ տաքուկ տեղ նստածներ, ովքեր մեկ տարվա ընթացքում մեկ ելույթ անգամ չեն ունեցել, մեկ օրենքի քննարկման անգամ չեն մասնակցել լիագումար նիստերից դուրս։

«Կարմիր գծե՞ր, պետական շահե՞ր․ այս իշխանության կենաց-մահու կռիվը միայն սեփական ժողովրդի դեմ է, եւ եղած ողջ ռեսուրսներն ուղղվում են այդ խնդրի կատարմանը»․ Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի անվան տակ, նորանոր պահանջներ է իջեցնում հայ-ադրբեջանական բանակցային օրակարգ»։

Մեկնարկել է «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի միջազգային 16-րդ փառատոնը

«ՌեԱ» անիամացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնն արդեն 16-րդ անգամ ողջունեց կինոյի ոլորտի մասնագետներին, անիմատորներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին և արվեստասերներին։ Փառատոնի բացումն ազդարարվեց Երևանի Կինոյի տանը։ Անիմացիոն ֆիլմերի մեծ ու հետաքրքիր շքերթ, աշխատարաններ ու վարպետաց դասեր, ցուցադրություններ և շնորհանդեսներ՝ ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, նոր հնարավորություններ հայ անիմատորների և ոլորտի մասնագետների համար. «ՌեԱ» փառատոնը 1 շաբաթ

Ադրբեջանի դրական իմիջ ստեղծելու համար ԱՄՆ-ում վարձու խումբ է աշխատել

Chat GPT-ով նկարներ ու տեքստեր են ստեղծել ու 10-ից ավելի լեզվով գեներացրել, փորձագետ

Բացականչում են՝ «Կեցցե Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը», այսինքն՝ Բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Թուրքիայի հետ Հայաստանը կիսելուց հետո առաջացած կազմավորումը. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը Խոսքի ազատությունը ամեն ապուշություն դուրս տալու հնարավորությունը չէ՛։ Ոչ էլ ժողովրդավարությունն ա ամենաթողությունը, կարգուկանոնի բացակայությունը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը դուրս է եկել Երևանի փողոցներով քայլելու՝ տոնելով Ռուսական կայսրության (!!!) կողմից Երևանի բերդը գրավելու տարելիցը։ Քայլելու ընթացքում բացականչում են՝ «Կեցցե Հայաստանի սոցիալիստական հանրապետությունը», այսինքն՝ Բոլշևիկյան Ռուսաստանի

ՀՀԿ Գործադիր մարմինը առնվազն տարակուսելի է համարում, որը այս փաստաթուղթն առհասարակ անցկացվում է միջպետական պայմանագրի վավերացման ընթացակարգով

Մտավախություն ունենք, որ կանոնակարգի հաստատումը վավերացման միջոցով, նաև ՍԴ-ի հակասահմանադրական մեկնաբանությունները նպատակ ունեն հետագայում օգտագործվել որպես «իրավական» հիմք՝ հետագա հակապետական զիջումների արդարացման համար. ՀՀԿ ԳՄ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031