Օրվա լրահոսը
«Մարդը, որ ստանում է դատապարտյալի իրավական կարգավիճակ, պիտի այդ օրվանից իմանա. քանի քայլ եւ ինչ քայլեր անի, որ դուրս գա հասարակություն: ՔԿՀ-ում նա չի իմանում»
Արշակ Գասպարյանը նշեց, որ այս թեմայով կարելի կլիներ մի քանի հաղորդաշար կազմակերպել: Նա շատ կուզենար, որ նաեւ քննարկմանը ՔԿՀ-ից ու նախարարությունից մարդիկ ներկա լինեին: Նրա խոսքով, հուրախություն իրեն, վերջին շրջանում ՔԿԾ ֆեյսբուքյան էջում բավական նվազել են ներքնաշորերի միջից թմրադեղեր գտնելու մասին հայտարարությունները եւ մի քիչ սկսել են շատանալ վերասոցիալականացմանը միտված ինչ-որ ծրագրեր ու «հավես» բաներ:
ՀՀ-ն ու Արժույթի միջազգային հիմնադրամն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել Պահուստային ծրագրի չորրորդ վերանայման ուղղությամբ
2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան հաջորդած քննարկումների արդյունքում աշխատանքային մակարդակի համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի հերթական՝ չորրորդ վերանայման ուղղությամբ: Վերանայումն արձանագրում է ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների արդյունավետ ու ժամանակին իրականացումը, ինչպես նաև վարվող մակրոտնտեսական քաղաքականության կայունությունն ու հուսալիությունը: ԱՄՀ փորձագետներն
«Փաշինյանը չի բանակցում խաղաղության պայմանագրի շուրջ, Ադրբեջանից փորձում է առնել «խաղաղություն» բառն օգտագործելու իրավունքը՝ լուծելու իր քարոզարշավի հարցը»
«ՔՊ-ի համար մեկ է, թե ինչ հերթականությամբ կհանձնեն ՀՀ սահմանային գոտիները, իսկ գուցե ոչ միայն սահմանային»
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել
Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր պուրակ է հիմնվել, որի բացման արարողությունը մեկնարկել է ծառատունկով: Պուրակում կառուցվել է նոր ոռոգման համակարգ, կան ճեմուղիներ, շատրվաններ, ինչպես նաև տեղադրվել են նստարաններ: Երևանի քաղաքապետարան
Իրանի քաղաքացին կալանավորվել է թմրամիջոցի շրջանառության մեղադրանքով
2024թ. հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից օպերատիվ տվյալներ իրացնելիս Երևան քաղաքի Գրիբոյեդով զբոսայգու մոտից, ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել և Ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2
«Խնդիրն ավելի շատ այն չէ, որ ազգակցական կապը կա, այլ թե ինչու են դատավորների դեպքում ազգակցական կապերը բացահայտվում հիմնականում իշխող քաղաքական ուժի անձանց ազգակիցների շրջանում»․ Արայիկ Պապիկյան
Ես անկեղծորեն, եթե սխալվում եմ, ներողություն կխնդրեմ, բայց ինձ հայտնի չէ վերջին 2-4 տարիների ընթացքում այնպիսի ընդդիմադիր, որի բարեկամներից մեկը դատավոր է նշանակվել։ Կասեմ հակառակը, ընդդիմադիր գործունեության այս կամ այն ձևաչափում ներգրավված որևէ անձ, ում բարեկամը դատարանում է աշխատել, հեռացվել է համակարգից։ Դատավորներ, որոնք բարեկամ ընդդիմադիր ունեն, համակարգից հեռացվել են։
Իսահակյան փողոցում կարգելվի մեքենաների կանգառը
Նալբանդյան փողոցից դեպի Աբովյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենի և այլոց վերաբերյալ քրեական գործն հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան
Փ.Յ.-ն, 2008 թվականից մինչև 2019 թվականը զբաղեցնելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Մետրոպոլիտեն) տնօրենի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ: Մասնավորապես՝ Փ.Յ.-ն իր որդու հետ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին կնքել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա՝ որդին զբաղեցրել է Մետրոպոլիտենի «Կապի և ազդանշանման» մասնաճյուղի պետի տեղակալի,
Հայուհուն շնորհվել է գլխավոր՝ Տիեզերքի Ֆոտոմոդել մրցանակը
25-ամյա Դիանա Լեփեջյանը ներկայացրել է Հայաստանը Գեղեցկության ու նորաձեւության միջազգային մրցույթում
Ո՞վ էր Ֆեթհուլլահ Գյուլենը
Հայրուլլահ Բեյազըթը տարիներ առաջ հայտարարել էր անգամ Ֆեթհուլլահ Գյուլենի հայ լինելու մասին
Երկու նախագիծ, որ հարյուրավոր դպրոցականների մոտեցրեց Երվանդ Քոչարի արվեստին
Մի քանի հարյուր մարդ երեկոյացող քաղաքում, աշնանային զովին անշտապ պտտվում էր կայարանամերձ հրապարակի կենտրոնում տեղադրված Երվանդ Քոչարի գլուխգործոցի՝ «Սասունցի Դավիթ» քանդակի շուրջ ու հարցնում, թե այս ի՞նչ ֆիգուրներ են, որ այսպես լուսավորում են հրապարակը և այս ի՞նչ իրադարձություն է։
Շախմատի համահայկական 4-րդ ճամբար-մրցաշարը համախմբեց 19 երկրից շուրջ 130 հայ պատանիների
Շախմատի համահայկական 4-րդ ճամբարի և մրցաշարի ամփոփումը տեղի ունեցավ կիրակի օրը, հոկտեմբերի 20-ին՝ առցանց հանդիսավոր արարողությամբ։ Ճամբար-մրցաշարն անցկացվեց առցանց սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 20-ը։ Երկշաբաթյա առցանց ճամբարը նախորդեց մրցաշարին, որի ընթացքում կազմակերպվեցին վարպետաց դասեր, մասնակիցներն ամրապնդեցին իրենց շախմատային գիտելիքները ՀԲԸՄ ՀՎՀ-ի շախմատի առցանց դասերի շնորհիվ, լուծեցին գլուխկոտրուկներ։ Միջոցառմանը ներկա էին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ,
«Երբ քաղաքական մեծամասնությունը սկսեց դատական իշխանության զավթման գործընթացը, պատահական չէ, որ առաջիններից մեկը հենց ՍԴ-ն էր»․ Արծվիկ Մինասյան
Նա անդրադարձավ նաեւ քաղաքական հայացքների համար կալանավորված անձանց գործերին, ասաց, որ բոլոր այդ անձինք ենթարկվել են քաղաքական ճնշումների՝ օգտագործելով դատական համակարգը։ «Դաշնակցության նկատմամբ սկսված իրավական բեզպերդելը ոչ մի ձեւով չի զսպվում այսօրվա դատական իշխանության կողմից»,- հայտարարեց Մինասյանը։
Ադրբեջանի շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսների հետեւում ինչ-որ բան է կատարվում. Սերգեյ Շահվերդյան
«Քարտեզը կազմված է վերջերս հրապարակված տեսանյութի վերլուծության հիման վրա, որը արվել է Ստեփանակերտի բնակելի շենքից, որտեղ գտնվում են Ադրբեջանի ազգային անվտանգության աշխատակիցների պաշտոնական բնակարանները»
«Կանցնեն տարիներ, մարդիկ կասեն՝ Սահյանն այդ երգի տողերը գողացել է»: Հիմա էլ սիրված երգը վերագրվում է աշուղ Շահենին
Մեր զրուցակիցը «Նաիրյան դալար բարդի» երգի հետ կապված մի պատմություն ևս մտաբերեց: «Մի անգամ Ավետիք Իսահակյանը Գրողների միությունում կայացած միջոցառման ժամանակ Սահյանի առաջին կնոջն ասել է` բանաստեղծները երեք տեսակ են լինում` տիեզերական. դա ես եմ. «Դար է եկել Արարատի սեգ կատարին ու անցել»: Համամարդկային, Վահան Տերյանն է. «Ասում եմ ես` մնաք բարով»: Ազգային…»: Իսահակյանը բազմանշանակ լռել է: «Ազգայինը ով է բա, վարպետ», – հարցնում է Սահյանի կինը: «Ազգայինն էլ քո ամուսինն է. «Նաիրյան դալար բարդի»:
ԵՄ-ն պետք է առավել լուրջ քննադատության ենթարկի Ադրբեջանին՝ էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար. Կոստաս Մավրիդես. «Արմենպրես»
Եվրախորհրդարանի լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձև
Կիբեր տիրույթում ֆինանսական հափշտակությունների թիվն աճել է. Կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ
«Կիբերհանցագործություններն ունեն մեծ լատենտայնություն: Շատ դեպքերում քաղաքացիներն ունենալով ֆինանսական կորուստներ՝ չեն դիմում իրավապահ մարմիններին: Իսկ նշվածներն այն դեպքերն են, երբ դիմել են իրավապահ մարմիններին, եւ դրանց մեծ մասով նախաձեռնվել են քրեական վարույթներ»:
«Հայաստանն էլ ունի փորձառություն՝ պատմելու Բրազիլիայի գործընկերներին հատկապես մեր ծրագրի նորարարական գյուղատնտեսական բաղադրիչի վերաբերյալ»
ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ճանաչողական այցով մեկնել էր Բրազիլիա՝ ծանոթանալու Ազգային դպրոցական սննդի ծրագրի (PNAE) բրազիլական փորձին: ՀՀ պատվիրակության կազմում են եղել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների
Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները մեկնարկում են աշխարհի առաջնությունում
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գտնվում է Չեռնոգորիայում, որտեղ մեկնարկում է մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:
Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռը ձեռքդ: Ինչո՞ւ էիք «Ադրբեջան» թեյախմության հրավիրում Ադրբեջանի փոխնախագահին. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ գործ ունեիր «ադրբեջանական» բաղերում նուռ հավաքելով, բաղչագո՞ղ էիր գնացել… Նիկոլիստներից մեկը քիչ առաջ ԱԺ-ում, Արցախի մասին խոսելուց, ասում է՝ միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել: Դրան ասեք, բա «Ադրբեջանի տարածք» Նիկոլն իր որդուն ինչո՞ւ էր ուղարկել ծառայության: Նիկոլն ի՞նչ գործ ուներ առանց Ալիեւի «խալխի երկրում» ինաուգուրացիա էր անում:
«Այսպիսով` մենք այսօր ՀՀ պետականության ու ինքնիշխանության եւս մեկ կարեւոր անկյունաքար ենք դնելու»․ Հակոբ Արշակյան
«Սրանով ամրագրվում է, որ ՀՀ Սահմանադրությունը որեւէ դրույթում չունի որեւէ իրավական ձեւակերպում, որով հնարավոր է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին կամ որեւէ այլ երկրի»։
«Փորձել ենք ստանալ էպոսյան առասպելական միջավայրը, որով ներշնչվելով էլ Քոչարը ստեղծել իր գրաֆիկական էջերը». Հրազդանում բացվել է «Սասունցի Դավիթ» անիմացիոն ցուցահանդեսը
Հոկտեմբերի 21-ին Հրազդանի Հ. Պարոնյանի անվան դպրոցում մեկնարկեց «Սասունցի Դավիթ» քոչարյան պատկերապատման կոնցեպտուալ․ անմիացիոն ցուցահանդեսը։ «Արդեն երկրորդ տարին է, որ կայանում է Երվանդ Քոչարի թանգարանի և այս դպրոցի հետ համագործակցային ծրագիր: Այս անգամ այն բոլորովին նոր է, թեպետ նվիրված է նույն թեմային՝ Մաէստրո Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների շարքին»,- նշում է Ե․ Քոչարի թանգարանի տնօրեն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-24-ին աստիճանաբար կբարձրանա
Հրդեհ է բռնկվել Ադրբեջանում Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի՝ Հեյդար Ալիևի անվան նավթավերամշակման գործարանում։ Սա տեղի է ունենում Բաքվում առատ անձրևների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին զուգահեռ։ Անձրևների հետևանքով բազմաթիվ մեքենաներ մնացել են ջրի տակ, կան նաև շինությունների փլուզումներ։
«Չէ, չեմ շփվում, ցավոք սրտի, շատ ցավոք»․ Ալեն Սիմոնյանն՝ իր եւ Արթուր Վանեցյանի շփումների մասին
«Ես վարկանիշ չունեմ, փակեք այդ թեման»
«Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը արձանագրվել է մի շարք պետությունների և միջազգային կառույցների հայտարարություններում»
Հոկտեմբերի 18-20-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբն ամբողջական կազմով հանդիպել է Երևանում։ Հանձնախումբը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի, ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների, Արցախի թեմի առաջնորդի, ինչպես նաև այցելել է Մայր աթոռ և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Հանդիպումների ընթացքում տեղեկություններ է փոխանցել իրականացված աշխատանքների և ապագա անելիքների վերաբերյալ։
Բոլոր փաստաթղթերը եղել են մեկ մարդու ստորագրությամբ, իսկ այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության. Բագրատ սրբազան
Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, ապա նոր՝ դրանց վերաբերյալ աշխատանքային կանոնակարգ է մշակվել
23 հայկական ընկերություն ներկայացված է Փարիզում «Sial 2024» սննդի և խմիչքի 60-րդ միջազգային ցուցահանդեսում
Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ
«Ես որեւիցե բան Ադրբեջանին առաջարկելու չունեմ, ես իմ 29 հազար 743 կմ-ի տերն եմ»․ Ալեն Սիմոնյան
«Բա տեղեր էլ կան, որ մենք ենք առաջ, բա ի՞նչ անենք»:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարում հաղթողների տասնյակը
Փարաքար–Էջմիածին մայրուղում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ: 13-17 տարեկան դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը,


















































