Օրվա լրահոսը
23 հայկական ընկերություն ներկայացված է Փարիզում «Sial 2024» սննդի և խմիչքի 60-րդ միջազգային ցուցահանդեսում
Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում հոկտեմբերի 19-ից մեկնարկել է «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային 60-րդ միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է միասնական տաղավարով՝ 23 հայկական ընկերության արտադրանքով։ Հոկտեմբերի 21-ին ցուցահանդեսին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Sial-ը հանդիսանում է Եվրոպայի սննդի արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսներից մեկը։ Այն կազմակերպվում է երկու տարին մեկ
«Ես որեւիցե բան Ադրբեջանին առաջարկելու չունեմ, ես իմ 29 հազար 743 կմ-ի տերն եմ»․ Ալեն Սիմոնյան
«Բա տեղեր էլ կան, որ մենք ենք առաջ, բա ի՞նչ անենք»:
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարում հաղթողների տասնյակը
Փարաքար–Էջմիածին մայրուղում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, չորրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով ավելի քան 2400 հոգի է մասնակցել, այդ թվում՝ օտարերկրացիներ: 13-17 տարեկան դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Ռոզա Սիմոնյանը,
«Տիկին Խամոյան, այնքան այս հարցը բարձրացրեցիք, Գրիգոր Մինասյանը երեւի հոգնեց, զզվեց ու գնաց»․ Կարեն Անդրեասյան
Ագնեսա Խամոյանը հարցրեց Կարեն Անդրեասյանին․ «Ինչպե՞ս կգնահատեք Գրիգոր Մինասյանի հրաժարականը, փաստորեն ունենք իրավիճակ, որ դուք միջնորդել եք մեկի համար, ով որոշ ժամանակ անց խնդիրներ ունեցավ իշխող ուժի պատգամավորների հետ»։
Կրթաթոշակի ծրագիրը շարունակվում է և հասանելի է Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2025 թ.-ին կընդունվեն Հայաստանում միջազգային A-դասի կամ համարժեք ավագ դպրոց
Ցե-կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել, որ իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում հայտարարված կրթաթոշակի շրջանակներում առաջին 14 աշակերտները, ովքեր հաղթահարել են ավագ դպրոցի ընդունելության քննությունները սկսել են ուսուցանել Հայաստանի լավագույն ավագ դպրոցներում։ Այս տարվա շահառու աշակերտները ընդունվել են UWC Դիլիջան քոլեջ, Հայաստանի բրիտանական միջազգային դպրոց, Այբ դպրոց և ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց։ Ծրագիրը շարունակվում է և հասանելի
«Գերի ստացանք դրա դիմաց»․ ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ-ն դեռ որոշում չունի Բաքվում COP-29-ի մասնակցելու մասին
«COP-29-ի հրավերն ու մասնակցությունը Ադրբեջանի մենաշնորհը չէ, Ադրբեջանի միջոցառումը չէ, ՄԱԿ-ի միջոցառումն է, իսկ Հայաստանը ՄԱԿ անդամ է»
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում ՀՀ պատվիրակ Լեոյի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են
Հայաստանի պատվիրակ Լեոյի «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Cosmic Friend» երգում մեր պատվիրակը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին: Լեոն խոսում է երաժշտության լեզվով, որը հասկանում են թե՛ մեր մոլորակում, թե՛ ողջ տիեզերքում: Երաժշտությունը չունի սահմաններ, և Լեոն տիեզերքի բոլոր բնակիչներին միավորում է իր երգի շուրջ՝ պարելու, ուրախանալու և
«Սա ընդդիմության հերթական փախուստն է պատասխանատվությունից, ասելիք չունեն»․ Սարգիս Խանդանյան
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը։ ՔՊ-ական պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան նաեւ ընդդիմության որոշմանը։ «Ես կարծում եմ՝ ընդդիմության
Քննարկվում է հաշմանդամների կողմից ստեղծված անշարժ գույքի սեփականության իրավունքից կույրերի միավորմանը զրկելու հարց, որը հակասում է երկրի Սահմանադրությանը. բաց նամակ
Բաց նամակ՝ ՀՀ Պետական մարմիններին, հասարակության բոլոր խավերին եւ մասնավորապես իրավաբանների համայնքին Սիրելի հայրենակիցներ, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1930 թվականին, երբ երկրում տիրում էր համատարած թշվառություն: Նախաձեռնության մասնակիցներն Ամերկոմի որբանոցի նախկին սաներն էին, ովքեր տեսողությունից հաշմանդամ էին, վաղ մանկությունից ապրել էին հայ ժողովրդին պատուհասած արհավիրքների սարսափները եւ որբության բերած անվերջանալի դժվարություններն
«Վերջին շրջանում Ադրբեջանի հետ համաձայնություններում մենք խոչընդոտի չենք հանդիպել»․ Ալեն Սիմոնյան
«Մենք վերարտադրում ենք այն քարտեզը, որով մենք անկախացել ենք»
«Ոսկե դուբլ». Հայաստանում ընթանում են Նիկիտա Սիմոնյանին նվիրված ֆիլմի նկարահանումները
Հայաստանում ընթանում են AP Cinema կինոընկերության և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագծի՝ «Ոսկե դուբլ» սպորտային դրամայի նկարահանումները։ «Ոսկե դուբլը» նվիրված է Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մարզչական փայլուն կարիերայի փուլերից մեկին։ Հենց իր գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացավ հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ անել «Ոսկե դուբլ»՝ մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:
«Պարոն Սիմոնյան, դուք հերթական անգամ ստեցիք ու կեղծեցիք՝ մեղադրելով Դաշնակցությանն Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ»․ Արծվիկ Մինասյան
«Ըստ իս՝ դավաճանությունը բանակը թալանելն է, ընտրություններ կեղծելն է, դրա մեջ բուռն մասնակցություն ունենալը»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։
Հարբած քաղաքացին խոչընդոտել է պարեկների գործունեությանը, քարով հարվածել մեքենային
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2024թ. հոկտեմբերի 15-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել՝ նշված օրը քաղաքացու կողմից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, պարեկային ծառայության ավտոմեքենան վնասելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ ժամը 04:05-ից գտնվելով ծառայության մեջ՝ պարեկային ծառայության աշխատակիցները
«Եթե մենք հիմա վավերացնենք, պարզվի՝ Ադրբեջանը չի վավերացնում, այդ համաձայնությունը կհամարվի տեղի չունեցած, վերջ»․ Ռուբեն Ռուբինյան
Նա նշեց, որ ընդդիմությունը պնդում է, որ այս կանոնակարգը դավաճանական է, վտանգի տակ է դնում Հայաստանը․ «Եթե տենց վատ բան է մեզ համար, ինչո՞ւ չպիտի վավերացնի Ադրբեջանը»։
ՀՀ-ն կոչ է անում Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարին շարունակել հետամուտ լինել Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին. Անդրանիկ Հովհաննիսյան
ՀՀ Մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 57-րդ նստաշրջանին Պարոն նախագահ, Մեկ տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում: Ցանկանում եմ հիշեցնել, որ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի 40 անդամ երկիր Մարդու իրավունքների խորհրդում հանդես եկան հայտարարությամբ և արտահայտեցին իրենց «խորին մտահոգությունը Լեռնային Ղարբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակի և մարդու իրավունքների պաշտպանության հետ
«Սահմանազատման կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է»․ ԱԺ ընդդիմությունը բոյկոտեց
Երբ նախագծի քննարկումը սկսվեց, ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։
Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. գործն ուղարկվել է դատարան
2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: Դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին
«Այդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի բանաձեւերով լեգիտիմ իրավունք ուներ Արցախի վրա հարձակվելու, ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»․ Գեղամ Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ի պատասխան հայտարարեց․ «Փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել եւ կա»։
«Ադրբեջանն այժմ համարվում է Եվրոպայի ամենավտորիտար երկիրը՝ ավելի վատը, քան Ռուսաստանը և Բելառուսը. շվեդ փորձագետ
Ոչ մի գեղեցիկ խոսք չի կարող թաքցնել այն փաստը, որ կլիմայական այս տարվա գլխավոր գագաթնաժողովը կազմակերպվում է մի երկրում, որտեղ ժողովրդավարության և մարդու իրավունքների առումով թերություններն ակնհայտ են։ Ինչպես հայտնում է Dialogorg.ru-ն, դրա մասին Altinget պարբերականի իր հոդվածում գրել է ցեղասպանագետ, Շվեդիայի Լունդի համալսարանի՝ Մերձավոր Արևելքի հեռանկարային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Սվանտե Լունդգրենը։ «Ադրբեջանն այժմ համարվում
«Վերջնագիր ու անգամ սպառնալիք եմ տեսնում». Արամ Սարգսյան
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը «Հուսով եմ՝ կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանի համար ընդհանուր բարգավաճման և ընդհանուր բարօրության նոր ուղի գծելու համար» ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ալիևին ուղղված նամակում ու առավել ևս «հուսով եմ կօգտվեք» ձևակերպման մեջ վերջնագիր ու անգամ սպառնալիք եմ տեսնում։ Ես էլ հուսով եմ, որ ԱՄՆ նախագահի բանագնացը պայմանավորվածություն ձեռք կբերի
Լուսարձակի տակ առնուեցաւ Արցախի հայութեան իրաւունքները պաշտպանելու կարեւորութիւնը. «Ասպարեզ»
Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատը Մեծարեց Հայ Դատի Ջատագովներ
Կարող է ծաղր թվալ, որ COP29-ը անցկացվելու է Ադրբեջանում, որի արտահանման եկամուտների 95%-ը ստացվում է նավթից ու գազից. Coda
COP29-ի գագաթնաժողովը մոտ է, և այս անգամ այն անցկացվելու է Ադրբեջանում՝ Հարավային Կովկասում: Ակնկալվում է, որ հաջորդ ամիս մոտ 50 հազար մարդ կգա մայրաքաղաք Բաքու միջոցառմանը մասնակցելու: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի արտահանման եկամուտների 95%-ը ստացվում է նավթից ու գազից, դա կարող է ծաղր թվալ, գրում է CODA պարբերականը։ Ադրբեջանի կառավարությունն, ըստ երևույթին, վճռական է իր
Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու Փաշինյանի խոստումն այս պահին կարելի է համարել անիրականանալի. «Ժողովուրդ»
2019 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Արցախի մասով ուշագրավ խոստումներ շռայլեց. «Մինչեւ 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետեւյալ խնդիրները. • Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։ • Ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2.5 միլիոն մարդու զբաղվածության հարցը եւ վերացնել աղքատությունը։ • Բանակի մարտունակության
Հետախուզության ոլորտում Հնդկաստանի և Հայաստանի սերտ կապերն առանձնահատուկ նշանակություն ունեն. Observer RF
Հնդկաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների աճող ներուժը հիմնված է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության վրա։ Որպես վերջինիս կենտրոնական բաղադրիչ, հետախուզական կապերը կարող են քաղաքականություն մշակողներին հնարավորություն տալ իրացնել այս երկկողմ հարաբերությունների ողջ ներուժը: Դրա մասին ասված է Observer Research Foundation-ում հրապարակված հոդվածում։ «Ուկրաինայի պատերազմի արդյունքում նվազել է Հարավային Կովկասի անվտանգության ավանդական երաշխավոր Ռուսաստանի տարածաշրջանային
«Մոռացված երկրի զանգերը»՝ հայաթափված Նախիջեւանի, փշրված երազների ու հայի կողմից որդեգրված ադրբեջանցու մասին
Դավիթ Սամվելյանի «Մոռացված երկրի զանգերը» գիրքը փաստում է՝ ոչինչ չի փոխվել
Արմեն Բաղդասարյան. Եվրոպական Միությանն անդամակցելու հարցն ունի շատ մշուշոտ հեռանկար, գործնականում դրա հավանականությունը մոտ է զրոյին. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է: – Երեկ Մոլդովայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե էր կազմակերպվել: Մոլդովայի բնակչության 50 տոկոսից ավելին դեմ է քվեարկել ԵՄ-ին միանալու գաղափարին: Ինչո՞ւ է Եվրոպային այդքան մոտ կանգնած Մոլդովան, որ ոչ միայն սահմանակից է ԵՄ-ին, այլեւ ավելի շատ է Եվրոպա, քան Հայաստանը, մերժել ԵՄ-ին անդամակցումը, իսկ «Եվրաքվեն» մեզանում հավաքել է 50
«Տագնապի զգացողություն». ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին կանչել են ՔԿ ու հարցաքննել. «Ժողովուրդ»
Սպառնալիքներ շատ եմ ստացել, սակայն հիշյալ սպառնալիքի նման, քանի որ այս հաղորդագրությունում խոսվում էր պայթյունի մասին, նմանատիպ սպառնալիք մինչ այդ չեմ ստացել, իսկ ինչ վերաբերվում է նախկինում իմ նկատմամբ նման ոտնձգություններ կատարելուն, ապա երբեք իմ նկատմամբ նման բան չի կատարվել
Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը նմանվում է նրան, որ, օրինակ՝ Հիտլերը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանար. «Փաստ»
Ադրբեջանը գործի է դրել իր բոլոր միջազգային լծակները, որպեսզի մեծ ներկայացվածություն ապահովի այդ միջոցառմանը, ինչը վկայելու է Բաքվի մեծացող միջազգային հեղինակության մասին։ Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը նմանվում է նրան, որ, օրինակ՝ Սադամ Հուսեյնին վստահվեր Բաղդադում կազմակերպել օլիմպիական խաղերը, կամ, օրինակ՝ Հիտլերը խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանար։ Ճիշտ է, Ադրբեջանի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների առաջ հիմա միջազգային
Սիրո եւ ատելության սերմերը
Սեփական ճշմարտության մեջ վստահ լինելով՝ հավատարիմ կուսակցականները մոռանում են խղճի մասին, իրենք իրենց ներելով սեփական չարագործությունները՝ հանուն Դասակարգի, Ազգի, Կուսակցության, Ցեղի, Աղանդի: Մարդիկ դադարում են գիտակցել իրական ոգեղենության իրենց կարիքը եւ ընդունում են Ազգի կամ Դասակարգի կեղծ միստիկան, որը վտանգավոր է հենց նրանով, որ ստեղծում է հագեցման պատրանքը:
Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ 56%-ը դեմ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը. այլ տվյալներ
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հարցվածների 56%-ը լիովին կամ որոշ չափով աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը, իսկ 38%-ը միանշանակ կամ որոշ չափով դեմ է: Սակայն հայ-թուրքական սահմանի վերաբացմանը դեմ է 56%-ը, 42%-ը՝ կողմ:


















































