Օրվա լրահոսը

«ԱՐԱԲԻԿԱ»՝ «ՌՈԲՈՒՍՏԱՅԻ» ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ

«ԱՐԱԲԻԿԱ»՝ «ՌՈԲՈՒՍՏԱՅԻ» ԲՈՒՐՄՈՒՆՔՈՎ Սուրճի շուկայում ստվեր կա Դեռեւս չճշգրտված մեր տեղեկություններով, «Արաբիկա» տեսակի սուրճ չի ներկրվում հանրապետություն, մինչդեռ շուկայում առկա են տեղական մի շարք ֆիրմաների արտադրության սուրճեր, որոնց փաթեթները վկայում են հենց «Արաբիկայի» պարունակության մասին: Ապացույցը տես՝ լուսանկարում: Մեր այս տեղեկությունը հաստատեց «Փարիզյան սուրճ» ընկերության նախագահ Վազգեն Ասատրյանը, հավելելով. «բացի Փարիզյան սուրճից: Մենք տվյալներ ունենք

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՈՒՐՋ

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՈՒՐՋ Որքան էլ «Օրինաց երկիրը» եւ ՀՀԿ-ն պնդում էին, թե նպատակահարմար չէ իրագործել ՀՅԴ առաջարկը եւ առանձին կառույց ստեղծել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված պետական մարմինները բավարար են՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդական նշանակեց դաշնակցական Բագրատ Եսայանին, որի ոլորտը նախանշվում է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այս նշանակումը գնահատելու մեր խնդրանքին ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ

ՓԱՍՏԱԲԱՆԸ ԿԶՐԿՎԻ՞ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ Դատախազությունը սեպտեմբերի 12-ին քրեական գործ է հարուցել փաստաբան Հովիկ Արսենյանի կողմից «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ արտոնագիր ստանալու փաստի առնչությամբ: Գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի» 325 հոդվածի հատկանիշներով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը։ Գործը գտնվում է Գլխավոր դատախազին առընթեր՝ հատկապես կարեւոր գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանի վարույթում։ Երեկ Հովիկ Արսենյանի բնակարանում կատարվել

«Հայաստանում անց են կացվում ժողովրդավարական բարեփոխումներ»

«Հայաստանում անց են կացվում ժողովրդավարական բարեփոխումներ» Գտնում է Ռոբերտ Քոչարյանը Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասի՝ Հայաստան կատարած, ըստ էության, խիստ արարողակարգային այցի ժամանակ, երեկ երկու երկների միջեւ կնքվեցին ոչ պակաս ձեւական երեք միջկառավարական համաձայնագրեր։ Կնքման հանդիսավոր արարողությանը հաջորդած բրիֆինգի ժամանակ զույգ նախագահներն, ինչպես արդեն կռահեցիք, արտահայտեցին բավականաչափ ձեւական մտքեր եւ բարեմաղթանքներ։ Այդուհանդերձ, պետք է նկատենք, որ

ԿՈՄԻՍԱՐՆԵ՞Ր ԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿՈՄԻՍԱՐՆԵ՞Ր ԵՆՔ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Փոխնախարարներին եւ կառավարությանն առընթեր կոմիտեների ղեկավարներին եւս կոալիցիոն սկզբունքով նշանակելու ՀՅԴ առաջարկի առնչությամբ ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: – ՀՅԴ ներկայացուցիչը մեղադրեց Ձեզ, որ կոալիցիայի քաղաքական խորհրդի նիստից ընդամենը մեկ օր անց խախտեցիք ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի՝ քանի դեռ բանակցությունների փուլում էր հայեցողական պաշտոնները եւս կոալիցիոն սկզբունքով բաժանելու

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ»

«ԱՅՍ ԱՆԳԱՄ ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ» Ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը – Շատերին էր հայտնի փաստաբան Հովիկ Արսենյանի կենսագրության այն հատվածը, որի պատճառով նրան արգելեցին շարունակել ձեր եղբոր՝ Արմեն Սարգսյանի պաշտպանությունը։ Վստահ եմ, ձեզ եւս դա հայտնի է, ուրեմն ինչո՞ւ հենց այդ փաստաբանին ընտրեցիք, երբ հաստատ գիտեք, որ Սարգսյանների անվան հետ կապված ամեն

ԻՐԱՆՆ ՈՒ ԻՐԱՔԸ՝ ՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ

ԻՐԱՆՆ ՈՒ ԻՐԱՔԸ՝ ՀԱՅ ՖՈՏՈԼՐԱԳՐՈՂԻ ԱՉՔԵՐՈՎ 2003թ.-ին ամենամյա World Press Photo մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ հայազգի Էրիկ Գրիգորյանը: Երեկ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը կազմակերպել էր հանդիպում երիտասարդ ֆոտոլրագրողի հետ: 34-ամյա Էրիկը ծնունդով Իրանից է, 1979 թվականից ապրում է ԱՄՆ-ում: Համագործակցել է Los News թերթի, այլ հայտնի թերթերի եւ ամսագրերի հետ: Այժմ աշխատում է Polaris Imagis գործակալությունում:

ՏԱՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է

ՏԱՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ Է Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում անցկացրած 12-օրյա ուսումնամարզական հավաքից երեկ Երեւան վերադարձավ բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը։ Նախաօլիմպիական այս հավաքը մեկնաբանում է հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը. – Այս հավաքի նպատակը փոքր ընդմիջումից հետո հավաքականի տղաների ընդհանուր եւ մասնագիտական ֆիզիկական որակները բարձրացնելն էր: Հավաքն անցավ արդյունավետ եւ ես ավարտին կազմակերպված նորմատիվների ընդունման արդյունքներից բավարարված եմ։

Ընդդեմ օպտիմալացման

Ընդդեմ օպտիմալացման Երեկ Հայ արիական միաբանության (ՀԱՄ) անդամները մի խումբ ուսուցիչների եւ մտավորականների հետ հավաքվել էին Գրողների տանը, քննարկելու հանրակրթության ոլորտի հիմնախնդիրները եւ օպտիմալացման հետեւանքները։ Հայ արիները համոզված են, որ այսօր մեր հանրակրթական համակարգ են ներմուծվել «ազգային էությունն ու նկարագիրը խեղաթյուրող գաղտնագրված ծրագրեր՝ կրթահամակարգի բարեփոխումներ անվան տակ»։ Ըստ արիների, մեզ պարտադրվող կրթահամակարգը «հանգեցնում է հայոց

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-3

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-3 Արդեն խոսեցինք այն մասին, որ հնարավոր է լինել արեւմտամետ, չլինելով դեմոկրատ։ Եվ սա Հայաստանում իրողություն է։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Այս հանգամանքը ծնեց ժողովրդավարական գործընթացի մի այլ անակնկալ։ Արեւմուտքի՝ նախկին սոցճամբարի երկրներում ժողովրդավարության տարածման փորձը, որքան էլ զարմանալի թվա, հանգեցրեց անկանխատեսելի պարադոքսի. ժողովրդավարության մուտքը ուժեղացրեց ազգայնականության հակազդեցությունը։ Դժվար է սա օրինաչափություն համարել, սակայն դեռեւս

Դիմորդներն անհավասար պայմաններում էին

Դիմորդներն անհավասար պայմաններում էին Ֆիզիկայի 2003թ. ընդունելության քննությունների մասին 2003թ. ֆիզիկայի ընդունելության քննություններն, իրոք, աննախադեպ էին գրավոր աշխատանքների ստուգման ոչ պատշաճ մասնագիտական մակարդակով, 2003թ. ընդունելության քննությունների անցկացման կանոնակարգի խախտումներով, բողոքարկման եւ կրկնակի բողոքարկման ներկայացված աշխատանքների մեծ թվով, քննական պրոցեսի կազմակերպման թերություններով: 1. «Դիմորդ-2003» ուղեցույցում ֆիզիկա առարկայի 2003թ. բուհական ընդունելության քննության ծրագրի պարզաբանումների 10. կետում (էջ

«ԵՍ ՈՐԴՈՒՑՍ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ»

«ԵՍ ՈՐԴՈՒՑՍ ՉԵՄ ՀՐԱԺԱՐՎԵԼ» Ասում է Ջոն Հարությունյանի մայրը «Որ եկավ, շատ վատ էր, պրիստուպներ էր տալիս, ասում էր՝ վայ, մամ, մեռնում եմ: Մարմնի տարբեր մասերն էր ցավում, երեք անգամ հիվանդանոց ենք տարել: Մի անգամ էլ ասաց՝ մամ, ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ: Ասացի՝ Ջոնիկ, գուցե մի վատ բա՞ն ես արել, ասա, ասաց. «Չէ,

Ո՞վ է մեղավոր

Ո՞վ է մեղավոր Կառավարությո՞ւնը, մարզպետարա՞նը, քաղաքապետարա՞նը, թե՞ դատարանը Գյումրիի Խրիմյան հայրիկ 59 շենքի բնակիչների ու «Պրոգրես-համալսարան» արտադրական կոոպերատիվի նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի միջեւ ծագած թեժ հակամարտությունը, թվում է, անլուծելի է: Պատճառը, բնակիչների խոսքերով ասած, «պիղատոսների (նկատի ունեն դատավորներին- Ն. Ա.) սխալ որոշումները, փաշաների մեծ ախորժակն է»: ՀՀ կառավարության 1998թ. N 81 եւ 2001թ. N15 որոշումներով Գյումրիի

ՆԱԽ ՎՏԱՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՀԵՏՈ՝ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ

ՆԱԽ ՎՏԱՆԳԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ, ՀԵՏՈ՝ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ Վտանգավոր կարող է լինել ոչ միայն սնունդը, այլեւ լվացող միջոցները, հագուստը, կոշիկը «Հիմա որակի համակարգ ներդնելը դարձել է մոդա»,- ասում է Հայաստանի Սպառողների շահերի պաշտպանության միության նախագահ Աբգար Եղոյանը: Սակայն, ըստ նրա, մինչ այդ պետք է ներդրվի մեկ այլ՝ արտադրության մեջ վտանգների կետերի հայտնաբերման եւ կանխարգելման համակարգ (HACCP): Այսինքն,

ՑԻՆԻԿ ԿՈՂՈՊՈՒՏ

ՑԻՆԻԿ ԿՈՂՈՊՈՒՏ «Կան մարդիկ, որոնք աշխարհ են գալիս որպես արդեն իսկ ձեւավորված նկարիչներ՝ բերելով իրենց առանձնահատուկ, ամփոփող եւ ամբողջական միկրոաշխարհը, որին հավատարիմ են մնում մինչ իրենց կյանքի վերջը։ …Բաժբեուկը մեծագույն նկարիչ էր»,- Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի արվեստի մասին գրել է Երվանդ Քոչարը։ Այսօր մեծ վարպետը չունի տուն-թանգարան, եւ նրա ստեղծագործությունների մի մասը դստեր՝ նկարիչ Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի տանն

Նպատակը Հանրագիտարանն է

Նպատակը Հանրագիտարանն է Սիրով տպագրում ենք «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի հրահանգով կազմված «Հայկական հանրագիտարան» հրատարակչության աշխատակազմի նամակն ուղղված «Առավոտին»։ «Ձեր թերթի թ.թ. 165, 166 համարներում տպագրված «Երբ հիմնարկն անտեր է» հոդվածում, որի նպատակը մեզ դեռեւս անհայտ է, բերված «փաստերը» ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլեւ հատուկ հորինված են եւ՝ ոչ վայել որեւէ

«ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎՍ «ՆԱԽԿԻՆ» ԿԴԱՌՆԱ»

«ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԵՎՍ «ՆԱԽԿԻՆ» ԿԴԱՌՆԱ» Վստահ է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին օրն իսկ առիթը բաց չթողեց քննադատել ԱԺ նախկին Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունը. «Պատվիրակությունը կարող էր ավելի լավ աշխատել, քան աշխատել է։ Պարտավորությունները ստանձնելիս բանակցությունները կարող էին լինել շատ ավելի արդյունավետ,

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Հովիկ Արսենյանը պնդում էր, որ նա իրավապահ մարմիններից թոշակի է գնացել Հինգշաբթի օրը Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատաքննության ժամանակ մեղադրող Զելիմ Թադեւոսյանը հայտարարություն արեց, որը հիմք դարձավ ամբաստանյալ Արմեն Սարգսյանի փաստաբան Հովիկ Արսենյանին դատավարությանը մասնակցելուց ժամանակավորապես հեռացնելու մասին դատարանի որոշման համար: Ըստ մեղադրողի, փաստաբանը դատական պրոցես է ներգրավվել՝ չունենալով դրա իրավունքը եւ ապօրինի

ԿԱՄ ԿՄՆԱ ՀԻՆԸ, ԿԱՄ ԿԳԱ ՆՈՐԸ

ԿԱՄ ԿՄՆԱ ՀԻՆԸ, ԿԱՄ ԿԳԱ ՆՈՐԸ Ինչպես արդեն գրվել է մամուլում, մեկ շաբաթից ավելի շարունակվում է Արագածոտնի մարզի Թալին քաղաքի ակադեմիական վարժարանի կոլեկտիվի եւ աշակերտների դասադուլը։ Կրթության ոլորտի օպտիմալացման գործընթացի արդյունքում Թալինի ակադեմիական վարժարանի տնօրեն Լեւոն Խաչատրյանը որպես թոշակառու ազատվել է աշխատանքից։ Արագածոտնի մարզպետ, ՀՅԴ ներկայացուցիչ Գագիկ Գյոզալյանը նոր տնօրեն է նշանակել Ռուզաննա Մելքոնյանին։ Դպրոցի

«ԴՎԻՆԸ» ՆՈՐԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ

«ԴՎԻՆԸ» ՆՈՐԻՑ ՎԱՃԱՌՔԻ ԿՀԱՆՎԻ Պետական գույքի մասնավորեցման վարչության պետ Դավիթ Վարդանյանի տվյալներով, «վերջին ժամանակներում մեծացել է դատարանի որոշմամբ ընկերությունների գույքի բռնագանձումների եւ վաճառքի դեպքերի թիվը»: Ըստ նրա, հիմա ցուցակում կան շատ ընկերություններ, որոնց բաժնետոմսերը կան, բայց գույքը չկա, դրանք պիտի գնան լուծարման կամ սնանկացման։ Երեկ կառավարությանը ներկայացված երկրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն, այս տարի լուծարվել է

ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԻՆ ՉՈՒՆԻ

ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԳԻՆ ՉՈՒՆԻ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարում Բելֆաստի «Վինձոր Պարկ» ստադիոնում 1։0 նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսային Իռլանդիայի թիմին եւ 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակում վերջին տուրից առաջ իր համար ապահովագրեց 4-րդ տեղը։ Խաղի 29-րդ րոպեին միակ գոլը խփեց Արտավազդ Քարամյանը։ Հյուսիսային Իռլանդիա մեկնելուց առաջ մեր հավաքականը բավականին ծանր հոգեբանական վիճակի

Կոմսոմոլի եւս մի տարբերակ

Կոմսոմոլի եւս մի տարբերակ Պետական բուհերի ուսանողները ստեղծեցին Ուսանողության ազգային ասոցիացիա «Մենք ուզում ենք բոլորը համոզվեն, որ սա հերթական դեկլարատիվ կազմակերպություն չէ, այլ ուսանողության հիմքն է Հայաստանում եւ Հայաստանից դուրս»,- նոր կազմավորված Ուսանողության ազգային ասոցիացիայի մասին երեկ ասաց Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսխորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը, որն ի դեպ, նախընտրական փուլում ակտիվորեն իրականացնում էր

ԹԵ ՈՎ ԵՆՔ, ԿԱՄ՝ ԻՆՉ

ԹԵ ՈՎ ԵՆՔ, ԿԱՄ՝ ԻՆՉ Եթե անգամ սրանք համամարդկային բնույթի հարցադրումներ էլ են, ապա ժամանակների ընթացքում այլ ժողովուրդների համար ոչ միայն ինչ-ինչ նրբերանգներ, այնուամենայնիվ, փոխվել են, այլեւ շեշտադրումների էական տեղաշարժ է եղել: Մոտավորապես այսպիսի, ով էր ճիշտ` որ լինենք, որտեղից պետք է լինեինք եւ ուր պետք է գնանք: Միայն մեզնում է, որ դա ոչ մի

Վարդ-բաղը՝ «գրավյալ տարածք»

Վարդ-բաղը՝ «գրավյալ տարածք» Շիրակի մարզի 1-ին ատյանի դատարանը դեռ գործում է տնակներում։ 2004թ. նոյեմբերին դատարանը կհանգրվանի Գարեգին Նժդեհի փողոցի վրա կառուցվող 4 հարկանի շենքում։ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարողներն ու ԶԱԳՍ-ը նախատեսում են տեղավորել նույն այդ շենքում, որը «արդարադատության պալատ» են անվանում։ Գործող «տնակային» դատարանում նեղվածք է թե արխիվների, թե իրեղեն ապացույցների համար։ Ամենահին

«ԿՈՄԻՍԱՐՆԵՐԸ»՝ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ

«ԿՈՄԻՍԱՐՆԵՐԸ»՝ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ Արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ այս տարվա ընդունելության քննություններում Հանրապետական ընդունող հանձնաժողովը (ՀԸՀ) անբարեհաճ վերաբերմունք է ունեցել մասնավորապես մաթեմատիկայի, պատմության, քիմիայի առարկայական հանձնաժողովների նկատմամբ: Պատճառներից հիմնականն այն է, որ այս հանձնաժողովներում ընդգրկված անդամները նախկին նախարարի ժամանակներից մնացած մարդիկ են: ՀԸՀ-ն առանձնահատուկ բարեհաճ էր լիազորների (հին լեզվով ասած՝ կոմիսարների) հանդեպ: Վերջիններիս դերը

Հարցը լսվեց եւ մնաց օրակարգում

Հարցը լսվեց եւ մնաց օրակարգում Պետական ատյանները բավարար չափով մտահոգվա՞ծ են պարենային անվտանգության խնդիրներով «Սա ներկայացրել ենք Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն: Առաջին արձագանքն ուշ է եղել եւ լավ չի եղել»,- երեկ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին ներկայացնելով հանրապետության շուկայում առկա կեղծ եւ ժամկետանց սննդամթերքի մասին իրենց ուսումնասիրությունները՝ ասաց Սպառողների շահերի պաշտպանության միության

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿԻ ՉԻ ՀԱՍԵԼ»

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿԻ ՉԻ ՀԱՍԵԼ» Գտնում է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հակոբյանը: – Լրացավ Նյու-Յորքի ահաբեկչության երկրորդ տարելիցը, եւ ահաբեկչության չհնացող թեման նորից թարմացավ: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է տեսակավորել ահաբեկչությունը, կա՞ ընդունելի եւ անընդունելի ահաբեկչություն: – Եթե մենք ահաբեկչություն ասելով հասկանում ենք այն գործողությունները, որոնք միջազգային իրավական նորմերում այդպես

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԱԳՈՒԼՈՎԻ ՏԱՆԸ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԱԳՈՒԼՈՎԻ ՏԱՆԸ Հուլիսի 17-ի գիշերը Ռոբերտ Շաքարյանի դիակը հայտնվեց Ստեփանակերտի մորգում: Մեր աղբյուրը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում, հայտնեց, որ գիշերը ժամը 2-ին ոստիկանության աշխատողները ահազանգ են ստացել եւ մեկնել ԼՂՀ ՆԳ նախարար Արմեն Իսագուլովի՝ քաղաքի կենտրոնում գտնվող նորակառույց առանձնատունը: Առանձնատան ներքին հարդարման աշխատանքները դեռ ավարտված չէին եւ Երեւանից շինարարների մի խումբ այնտեղ

Ո՞Վ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ո՞Վ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ Մեր քաղաքական ասպարեզի առանձնահատկությունը շարունակում է մնալ այն, որ իշխանամետներն իրար դեմ են պայքարում, իսկ ընդդիմադիրներն՝ ընդդիմադիրների: «Ազգային միաբանության» եւ «Արդարության» գզվռտոցի նոր շրջափուլը սկիզբ դրեց «ԱՄ» պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, որը երեկ ճեպազրույցում էլ ակնարկներ արեց ընդդիմադիր գործընկերների հասցեին. «Թող որեւէ մեկը սնափառությամբ չտարվի եւ իր համար պատրանքներ չստեղծի,

«Վերախմբավորումն անհրաժեշտություն է»

«Վերախմբավորումն անհրաժեշտություն է» Կարծում է Վարդան Խաչատրյանը Առաջիկա չորս-հինգ տարիների համար, երբ թվում է, թե ընտրություններից հետո մեր քաղաքական դաշտի դասավորությունն արդեն պարզ էր՝ ազգայնական ճակատում գտնվող ուժերը սկսեցին ակտիվանալ։ Այդ ակտիվությունը, բնականաբար, ենթադրում է բանակցություններ այդ բեւեռում գտնվող քաղաքական ուժերի միջեւ։ Արդյո՞ք հնարավոր դաշինքն ընդամենը կառավարական կոալիցիային հակադրվելու փորձ է։ Ինչո՞ւ է քաղաքական դաշտում

Լրահոս
Նվիրյալը

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930