Օրվա լրահոսը
«Թափանցիկի» թափը
«Թափանցիկի» թափը Անցած նախագահական ընտրություններից նախագահի թեկնածու Արամ Կարապետյանի հայտնի արտահայտությունը՝ «թափ տալու» մասին, վատ երազի նման հանգիստ չի տալիս մեր քաղաքական գործիչներին: Եվ երեկ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանն իր ասուլիսում ընտրությունների մասին խոսելիս գերադասում էր օգտագործել «օրինական» բառը՝ խույս տալով «թափանցիկ»-ից, որովհետեւ, ըստ նրա, «թափանցիկ» բառի արմատը «թափ տալ»-ն
ՍԱ ՆԱԵՎ ԴԱՏԻ ԳՈՐԾ Է
ՍԱ ՆԱԵՎ ԴԱՏԻ ԳՈՐԾ Է Երեկ հասարակական մի կազմակերպություն բողոքով դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանին՝ առ այն, որ «Ս.թ. մայիսի 10-ին Սեւան քաղաքի «STV-1» հեռուստաընկերության ուղիղ եթերով հեռարձակվել է ԱԺ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում անցկացվող մի հաղորդում, որտեղ թիվ 33 ընտրատարածքում գրանցված թեկնածու Խաչիկ Պետրոսյանի օգտին քարոզարշավ էին իրականացնում թ. 0906 տեղամասային հանձնաժողովի նախագահ
ԱԺ պետք է գնան ավելի շատ կանայք
ԱԺ պետք է գնան ավելի շատ կանայք Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան շարունակել է սոցիոլոգիական հետազոտությունը Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում։ Հարցմանը մասնակցել են բարձրագույն կրթությամբ կանայք եւ տղամարդիկ։ Եզրակացություն- արդյունքն այս է. Ներկայումս Հայաստանը ոչ միայն չի կարող հավակնել, այլեւ՝ հույս փայփայել, որ կարող է ընդգրկվել ընտրական ժողովրդավարությամբ
Անձեռնմխելի են հանցանքները
Անձեռնմխելի են հանցանքները ԱԺ պատգամավոր Վրեժ Շահգելդյանը թիվ 45 ընտրատարածքում ցանկանում է կրկին ընտրվել ԱԺ պատգամավոր։ Երեկ Մամուլի տան «Մեդիա» սրճարանում ասուլիս էին հրավիրել քաղաքացի Արծրուն Ահարոնյանն ու նրա փաստաբանը՝ Անուշ Մխիթարյանը։ Վերջիններիս տեղեկություններով, Վ. Շահգելդյանը հայտնի է նրանով, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել Ձորաղբյուր գյուղի «Արթուր-1» ՍՊԸ-ին տիրանալու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաեւ
ՀՈՒՅՍԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է
ՀՈՒՅՍԸ ԳՈՐԾԻ ԿԵՍՆ Է Երրորդ աշխարհի երկրներին «ձգած» պահելու հերթական ձեւն է մշակել Ջորջ Բուշը։ Նա առաջարկել է ֆինանսական անհատույց աջակցության մի ծրագիր՝ «Հազարամյակի հիմնախնդիրների հաշվեկշիռ» (ՀՀՀ), որի մանրամասները դեռեւս մշակվում են։ Այս մասին երեկ տեղեկացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյն իր ամենամսյա հերթական ասուլիսում։ Համաձայն առաջարկի, նոր զարգացող երկրները պետք է մրցեն իրենց տնտեսական
«Այն, ինչ մենք անում ենք, պարզապես նվեր է»
«Այն, ինչ մենք անում ենք, պարզապես նվեր է» «Մենք սեւ PR-ով չենք զբաղվում։ Քարոզչության ընթացքը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Որովհետեւ, երբ որոշ կուսակցություններ զբաղվում են քարոզչությամբ, անկախ իրենց կամքից վերածվում է հակաքարոզչության»,- ասում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Պրն Միրզախանյանը՝ խոսելով այլ կուսակցությունների կողմից կատարվող հակաքարոզչության մասին, անդրադարձավ օրերս «Հզոր Հայրենիքի» կողմից
ԼԱՎ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՔ ԳՐԵԼ, ՊԱՐՈՆԱՅՔ
ԼԱՎ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՔ ԳՐԵԼ, ՊԱՐՈՆԱՅՔ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում հիմնական «անցողիկ» դաշինքի եւ կուսակցությունների («Արդարություն», ՀՀԿ, ՀՅԴ, «Ազգային միաբանություն», «ՕԵ») նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականացման մեխանիզմների առումով ամենաանհաջողը ՀՅԴ-ինն է։ Սակայն բոլոր թերություններով հանդերձ, ՀՅԴ-ն մյուսների համեմատ առավելագույն ուշադրությունն է դարձրել Սահմանադրության՝ «Հայաստանը սոցիալական պետություն է» դրույթը կյանքի կոչելուն։ ՀՅԴ ծրագրի
Եթերային շուկա
Եթերային շուկա «Օրինաց երկրի» վարչության անդամ Ստեփան Բարսեղյանը հայտարարել էր, թե իրենք այդքան էլ մեծ գումարներ չեն ծախսում քարոզչության վրա. «Մեր քարոզարշավը հիմնականում իրականացվում է հեռուստատեսությամբ, որը կատարվում է մեր կուսակցականների շնորհիվ»: Մինչդեռ հավաստի տվյալներով՝ միայն «Պրոմեթեւս» հեռուստաընկերությանը «ՕԵ»-ն 19 հազար դոլար է վճարել քարոզչության ու հատկապես լրատվական ծրագրերում իրենց բոլոր այցերին ու հանդիպումներին անդրադառնալու
Գեղամյանը բացահայտեց «ՀՀՇ-ի ականջները»
Գեղամյանը բացահայտեց «ՀՀՇ-ի ականջները» Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման եկած Արտաշես Գեղամյանը երեկ անընդմեջ խոսեց 45 րոպե։ Իր խոսքն ամբողջությամբ «Արդարություն» դաշինքին էր նվիրված։ Պրն Գեղամյանը դեռեւս Գյումրիում էր օրերս խոսել ՀՀՇ-ի եւ «Արդարություն» դաշինքի կապի մասին։ «Հակաճգնաժամային ծրագրի» հեղինակը Դավիթաշենում խորացրեց իր թեզերը. «Ազգային միաբանությունը», որը 12 տարի անընդմեջ ամենահետեւողական քննադատությանն է ենթարկում նույն
ՀՕՊ՝ ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ
ՀՕՊ՝ ԸՆՏՐԱԿԱՇԱ՞ՌՔ Միայն ՀՀԿ-ի ինտերնետային պաշտոնական էջում զետեղված նյութերը բավական են, որ այդ կուսակցությանն «Ընտրական օրենսգիրքը» խախտելու համար ԿԸՀ-ն զրկի գրանցումից: Հիշեցնենք, որ «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել
ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԺ ընտրություններին հետեւող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրիին խնդրեցինք գնահատել ընտրությունների նախընտրական շրջանը՝ նկատի ունենալով թե ԶԼՄ-ների վարած քարոզչությունը, թե ընտրություններին մասնակցող ուժերի գործունեությունը, թե արձանագրված օրինախախտումները: – ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլում մասնավորապես ԶԼՄ-ներին առնչվող մեր գնահատականներն արտացոլված են դիտորդական առաքելության միջանկյալ հաշվետվությունում, բայց ամփոփ ասեմ, որ Հանրային հեռուստատեսությունն այս
ԳՐՈՂԻՆ ՎԱՅԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ
ԳՐՈՂԻՆ ՎԱՅԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ Մայիսի 7-ին Երեւանի Էրեբունու համայնքի թաղապետարանում ծեծի ենթարկեցին Հայաստանի գրողների միության անդամ, ճանաչված գրող, հրապարակախոս Ռոբերտ Կարայանին։ «Առավոտն» առաջինն անդրադարձավ այդ խայտառակ պատմությանը իր մայիսի 13-ի հրապարակման մեջ։ Ի՞նչն էր հունից հանել թաղապետարանի աշխատակիցներին։ Գրողը հարց էր բարձրացրել Անդրֆեդերացիայի թիվ 25 հասցեում բնակվող ընտանիքի մասին։ «Փլված տանիքով, հողածածկ, մգլոտ, նեղլուկ՝ ընդամենը 7-8
ՀԱԶԱՐ-ՀԱԶԱՐ ՕՐԱՑՈՒՅՑ
ՀԱԶԱՐ-ՀԱԶԱՐ ՕՐԱՑՈՒՅՑ «Մենք ավելի շատ անդամներ ու համակիրներ ունենք, քան մյուս կոմկուսները»,- կարծում է Նորացված կոմկուսի առաջնորդ Յուրի Մանուկյանը, որովհետեւ «մինչ օրս մեր ոչ մի հանդիպում պռավալ չի գնացել ընտրողների քչության պատճառով, իսկ մեր տեղեկությամբ, մյուսների հետ նման դեպք եղել է»։ Նորացված կոմունիստներն անտարբեր են «հնացվածների» կողմից հնչող վիրավորանքների հանդեպ։ «Ամեն մարդ խոսում է իր
Կապելլային դարձյալ դատի են տվել
Կապելլային դարձյալ դատի են տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում չեն դադարում ալեկոծությունները։ Արդեն ավարտվել են հովանավորչական գումարների հետ կապված դատավարությունները, սակայն դարձյալ շարունակվում են դժգոհությունները։ Կապելլայի արտիստները բողոքում են ուշացող աշխատավարձերից, համերգներից հետո չվճարված իրենց հոնորարներից։ Մայիսի 1-ին «Գրանդ Հոլդինգի» կազմակերպած համերգի համար, ըստ երգչախմբի մի խումբ երգիչների, վճարվել են բոլոր համույթներն ու արտիստները, իսկ
Լոբի եւ ալյուր էլ չի լինելու
Լոբի եւ ալյուր էլ չի լինելու Մայիսի 16-19-ը Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 4-օրյա այցելություն էր նախաձեռնել Լոռու եւ Տաուշի մարզեր։ Մայրաքաղաքից հեռու շրջաններում, գյուղերում կուսակցության այցելությունները տոնի էին վերածվում։ Տեղական ինքնակառավարման մարմիններն այդ մարզերում եւս հոգ էին տարել, որպեսզի տպավորությունը լիներ չափազանց ջերմ, տոնական եւ մարդաշատ։ Այդուհանդերձ, սոցիալ-տնտեսական խնդիրներ ե՛ւ Լոռիում, ե՛ւ Տաուշում բազմաթիվ էին։ ՀՀԿ
«Հանրաքվեն օրինական չէ»
«Հանրաքվեն օրինական չէ» ՀՀՇ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում փաստեցին, որ «Սահմանադրության փոփոխություններ» անվանված փաստաթուղթն իրենց համար «կուսակցական խնդիր» չէ, այլ «այս փաստաթուղթը չարիք է դառնալու հայ ժողովրդի համար», ուստի վերջիններս «սկզբունքային պայքար են մղելու»։ Եւ իբրեւ պայքարի ձեւ, այս անգամ ՀՀՇ-ն դիմել է «հայ ժողովրդին»։ Հերթական
ՀԵՏՈ ԷԼ ԿԱՍԵՆ՝ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ «ԿԵՂՏ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ»
ՀԵՏՈ ԷԼ ԿԱՍԵՆ՝ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ «ԿԵՂՏ ԵՆ ՄԱՆ ԳԱԼԻՍ» Ժամանակին ՀՀ նախագահի ընտրությանը հետեւող դիտորդական առաքելությունների ղեկավարներն առիթ էին ունեցել հանդիպելու ՀՀ ոստիկանապետին ու գլխավոր դատախազին: Բնականաբար, խոսքը երկու դեպքում էլ եղել էր ոչ միայն նախագահի ընտրության ժամանակ ընդդիմադիր թեկնածուի նախընտրական շտաբների ակտիվիստների կամ վստահված անձանց ձերբակալությունների, այլեւ՝ ընտրական գործընթացին ոստիկանների կոպիտ միջամտության, նաեւ տեղի ունեցած
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ «ԿԱՄԵՐԱՅԻՑ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆԻ»
ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ «ԿԱՄԵՐԱՅԻՑ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆԻ» «Ազատական դաշինքին» անդամակցող կուսակցություններից «Ազատ Հայք Առաքելությունը» նախագահական ընտրություններին սատարել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Ուստի հիշյալ կուսակցության նախագահ Ռուբեն Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը նախագահական ընտրություններին դաշինք էր կազմել «Ազգային միաբանության» հետ ու սատարում էր Արտաշես Գեղամյանի թեկնածությանը, վերաբերվում դրան: «Իրար հետ զրուցել ենք, նա լավ
«Այո» կամ «ոչ»՝ ինչի՞ն
«Այո» կամ «ոչ»՝ ինչի՞ն Անցած կիրակի Շվեյցարիայում անց է կացվել հանրաքվե: Դա այդ երկրի համար սովորական, առօրյա երեւույթ է՝ պետությունը հաճախ, երբեմն տարին մի քանի անգամ, «խորհրդակցում» է իր քաղաքացիների հետ այս կամ այն հրատապ խնդրի շուրջ: Տվյալ դեպքում հանրաքվեի էր դրվել 9 հարց: Դրանց թվում կան խնդիրներ, որոնք հրատապ են բազմաթիվ երկրների համար, նաեւ՝
«ԳԱՐՇՈԿՆԵՐԻՑ» ԱՆԴԻՆ
«ԳԱՐՇՈԿՆԵՐԻՑ» ԱՆԴԻՆ «Ավելորդ եմ համարում ՀՅԴ հասցեին գովեստի խոսքեր ասել»,- իր խոսքն այսպես սկսեց շաբաթ օրը Երգչախմբային ընկերության դահլիճում ներկաներից մեկը, եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ընդհատեց նրան. «Իզո՜ւր, իզո՜ւր»: Մինչ այդ Վահան Հովհաննիսյանը ներկաներին փոխանցել էր իր դիտարկումներն այն թեմայով, թե արդյոք երբեւէ ունեցե՞լ ենք ընտրության հնարավորություն. «Ուսումնասիրելով մեր մրցակիցների համամասնական ցանկերը եւ
Սկսենք արդարությունից
Սկսենք արդարությունից Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության անդամները երեկ «քարոզարշավեցին» Կոտայքի մարզի Նոր Հաճըն ավանի «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերություն։ Գործարանի աշխատակիցների հետ մտքերի փոխանակությունը քարոզարշավի շրջանակում էր։ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը հայաստանցիների թշվառ առօրյայի նկարագրության արդյունքում հանգեց «ինչի՞ց սկսենք, ո՞նց գնանք առաջ» հարցերին։ Ի պատասխան՝ դահլիճից լսվեց՝ «արդարությունից»։ Համաձայնելով սույն նկատառման հետ, ՔԴՄ առաջնորդը հավելեց կուսակցության հիմնական
ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ
ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ Ժամանակին մեր թերթի ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Պարագվայի ֆուտբոլի ղեկավարությունը հրաժարվել էր արգենտինահայ մարզիչ Սերխիո Մարգարյանի ծառայություններից միայն այն բանից հետո, երբ այդ երկրի ազգային հավաքականը նրա ղեկավարությամբ տեւական ընդմիջումից հետո Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր նվաճեց։ Բայց ճանաչված մասնագետը երկար ժամանակ անգործ չմնաց։ Բազմաթիվ
ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ
ԶԱՐԹՈՆՔԻ ԱՎԵՏԻՍԸ Այլընտրանք Ո՞րն է, այնուամենայնիվ, ելքը, ի՞նչը կարող է լուծում կամ համադարման լինել հիշատակված եւ դրանցից ածանցյալ այլ պատուհասների: Եվ ո՞վ կարող է վերցնել պատասխանատվության խաչը: Վերացարկվելով անհատների դերից, չպետք է մոռանալ, որ ոչ մի փոփոխություն պահանջարկված չէ եւ չի կարող տեւական լինել, եթե դրա ժամանակը չի հասունացել: Այս իմաստով անցման փուլ կոչվող ժամանակն
ՊԻԵՌ ԼԱՌԵՉԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԿՈՎԿԱՍԻՑ ԵՆ
ՊԻԵՌ ԼԱՌԵՉԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ԿՈՎԿԱՍԻՑ ԵՆ Կամ գուցե Հայաստանից Երեւանի կոնյակի գործարանի ֆրանսիացի նախագահ եւ գլխավոր տնօրեն Պիեռ Լառեչը, եթե իսկապես հայ չի, ապա հաստատ այս տարիների ընթացքում հասցրել է ընդօրինակել հայերիս բնորոշ գծերը։ Չսպասելով արդեն, որ մենք իր արմատներում հայի արյուն կհայտնաբերենք՝ ինքը «խոստովանեց» դա։ «Ծնվել եմ Փարիզում, հայրս բասկ է, մայրս՝ Բորդոյից։ Ազգանվանս «չե»
«Անմշակույթ» խոստումներ
«Անմշակույթ» խոստումներ Համարյա բոլոր կուսակցություններն ու դաշինքները ամենաքիչը մշակութային խնդիրներին են անդրադարձել իրենց նախընտրական ծրագրերում։ «Ուշագրավ» է հատկապես «Արդարություն» դաշինքի ծրագիրը, որին ծանոթանալով տպավորություն ես ստանում, թե դաշինքի համար մշակույթը երկրորդական է։ Նրա նախընտրական ծրագրում նույնիսկ մշակութային հարցերին վերաբերող կոնկրետ գլուխ կամ բաժին չկա։ «Արդարության» նախընտրական ծրագրի սոցիալական քաղաքականության բնագավառին վերաբերող հատվածում ընդամենը մի քանի
ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՐ-2
ՍՊԻՏԱԿ ՎԱՐԴԵՐ՝ ՄԱՅԻՍԻ 25-Ի ՀԱՄԱՐ-2 Հայաստանի Հանրապետության ներքաղաքական խնդիրները մեծ վերապահումներով է հնարավոր քաղաքական համարել եւ այդ պատճառով դժվար է ենթադրել, թե դրանք կարող են քաղաքական լուծում ունենալ։ Արդեն 95-ին, անկախությունից հետո, խորհրդարանական առաջին ընտրություններին երեւաց, որ երկրի իշխանություններին ոչ այնքան քաղաքական կապիտալ՝ վստահության քվե է պետք, որքան ուժ։ Նույնը կրկնվեց 96-ի նախագահական ընտրություններում, ավելի
Տակնուվրա
Տակնուվրա Հայաստանի կոմունիստական կուսակցությունը (ՀԿԿ) իր նախընտրական ծրագիրը սկսում է երկրի ներկա սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակի վերաբերյալ գնահատականներով, որոնց մի մասը փոքր-ինչ հնացած է։ Օրինակ, նշվում է, թե «երկրի տնտեսությունը գտնվում է վերջնական փլուզման եզրին, հիմնովին քայքայվել են ազգի գոյատեւման սոցիալ-տնտեսական հիմքերը»։ Պետք է արձանագրել, որ այդ խորհրդային պլանային տնտեսությունն է վերջնականապես փլուզվել ու հիմնովին քայքայվել,


















































