Օրվա լրահոսը

Ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին ժամը 11:30-19:00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի, Ռուբինյանց 2, 2/2, 2/3, 12, 14, 16, 22, 24, 26, 28 և 23, 25-35 կենտ համարների՝ իրենց կոտորակներով, Պ. Սևակի 90-92, 100 համարների, Գոգոլի 4/1, 5/1, 85-90,

Վանկուվերում հավաքի մասնակիցները ԵԱՀԿ վեհաժողովին կոչ ուղղեցին՝ ճանաչել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը

ՀՅԴ Կանադայի Երիտասարդական միության «Արշավիր Շիրակյան» մասնաճյուղի կազմակերպությամբ հուլիսի 2-ին Կանադայի Վանկուվեր քաղաքի Կոնվենցիայի Կենտրոնի մոտ, ուր տեղի էր ունենում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը՝ անցկացվեց Արցախի զորակցության հավաք: Ներկաները ԵԱՀԿ վեհաժողովին կոչ ուղղեցին՝ ճանաչել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքը։ Հավաքին մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության

Ֆրունզը հանճարեղ դերասան էր, հայրաքաղաքի՝ Գյումրու կոլորիտն իր մեջ կրող, անսպառ սիրով լցված մայրաքաղաքի՝ Երևանի նկատմամբ. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը «Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՛ լաց կա, և՛ ծիծաղ, և՛ հումոր»,- ասել է Մհեր Մկրտչյանը: Այսօր հայ թատրոնի ու կինոարվեստի բացառիկ հերոսներից, մեծանուն մարդու և դերասանի՝ Մհեր Մկրտչյանի 93-ամյակն է։ Վարպետը, իսկապես, կարողանում էր խաղալ ամեն դեր,

«Օձի խայթոցից մահացությունների 40 տոկոսը` ոչ թե թույնից, այլ` սարսափից». ինչպե՞ս զգուշանալ օձերի ակտիվության շրջանում

Օձերի ակտիվության շրջան․ ինչպե՞ս զգուշանալ և ինչպե՞ս վարվել Հայաստանում հանդիպում են 23 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի 3 տեսակները և անդրկովկասյան գյուրզան: Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների՝ օձերի խայթոցներից մահացությունների դեպքում մարդկանց մոտ 40 տոկոսը մահացել է ոչ թե թույնից, այլ սարսափից։ Ոչ թունավոր օձերի խայթոցի դեպքում վերքն անհրաժեշտ է մշակել այնպես, ինչպես ցանկացած

Բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ջանքերը Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու. Փաշինյանը ուղերձ է հղել Բայդենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Միացյալ Նահանգները և իր ժողովուրդը պետության կերտման բարդ գործընթացն անցել են անկախության գաղափարի շուրջ համախմբման,

Հրամայական է՝ ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

: Այս մարդկանց իրավունքները նույնքան կարեւոր են, որքան մեր բոլորինն այսօր այստեղ

Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Որոշումը կայացվել է հուլիսի 3-ին Վանկուվերում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ամառային (տարեկան) նստաշրջանի ընթացքում: Ստանձնելով հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը միաժամանակ դառնում է ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի անդամ, որը վեհաժողովի

Համակարգային մոտեցում չի ցուցաբերվում։ Գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների առաջ. Գառնիկ Պետրոսյան. «Փաստ»

«Փաստի» հետ զրույցում հայտնել է գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք մթերման շրջանի խնդիրներին, խոսել հատկապես արտահանման դժվարություններից։ «Տխուր իրավիճակ է, բայց պատկան մարմինների կողմից որևէ գործնական քայլի մասին չի հայտարարվել։ Եթե այսպես շարունակվի, մենք շատ ծանր իրադրության առջև կկանգնենք, մինչդեռ բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ ասելով, թե խաղողագործությունը, պտղաբուծությունը մեր առաջատար,

Կանոնները, որ Կարեն Անդրեասյանն է սահմանում ու որոնք խախտում է անընդհատ, ոչ միայն քրեաիրավական ու կարգապահական տիրույթում են, այլև այլ մասնագետների կողմից գնահատման ենթակա են. Դավիթ Հարությունյան. «Հրապարակ»

Երեկ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, դադարեցրեց դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Որոշումը լսելուց հետո մի քանի հարց ուղղեցինք Դավիթ Հարությունյանին։ – Ձեր կարծիքով՝ այս ամենն ի՞նչ արձագանք է գտնում իրավաբանական հանրությունում, օրինակ՝ փաստաբանների շրջանում Դուք ամենաբարձր վարկանիշն ունեցող դատավորն եք, իսկ Կարեն Անդրեասյանը՝ ամենացածրը։ – Այդ վարկանիշներին չեմ անդրադառնա, ինձ թվում է՝ իրավաբանական հանրությունն

Բանակցիլը ուրեմն կ՛ենթադրէ առ այժմ ունենալ մէկ օրակարգ. երաշխաւորել եւ իրականացնել արդէն իսկ կայացած համաձայնութիւնները. «Ազդակ»

Ըմբռնելի է Արցախի Ազգային ժողովի յայտարարութեան այն բաժինը, որ կը պահանջէ հայկական կողմէն դադրեցնել բանակցութիւնները, այնքան ատեն որ Ազրպէյճան կը կրակէ: Միատեսակ չեն Հայաստանի Հանրապետութեան գործադիր իշխանութեան եւ Արցախի Ազգային ժողովի կեցուածքները այս ուղղութեամբ: Հայաստանի իշխանութիւնները կը շարունակեն շեշտել, որ բանակցութեան այլընտրանք չկայ, եւ թէ իրենք կը բանակցին ընդհանրապէս Հայաստան-Ազրպէյճան խաղաղութեան օրակարգին շուրջ: Բանակցութիւնները դադրեցնելու

«Սեպտեմբերի 1-ից կսկսենք «Արցախի պատմություն» առարկայի ուսուցումը». Արցախի ԿԳՄՍ նախարար

Առարկայի շրջանակում անդրադարձ կա բոլոր իրադարձություններին՝ ներառյալ մեր օրերի

Ռուբեն Վարդազարյան. «Ցանկացած դատախազություն եղել է պրոիշխանական, բայց ոչ ստրկացած, ես այսօր տեսնում եմ այդպիսի դատախազություն». «Հրապարակ»

«ՊՊԾ-ի՝ ԱԱԾ-ի ենթակայությունից հանելու փաստը միայն մի բանի մասին է վկայում, որ Փաշինյանը չի վստահում անգամ ԱԱԾ ղեկավարությանը»

Տեսչական մարմնի ղեկավարը տարվա վերջում ունեցել է հինգ հողամաս. «Ժողովուրդ»

Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի համար 2022 թվականի ձեռքբերումների տարի է եղել։ Մասնավորապես, նա այդ տարի անհատական բնակելի տուն եւ հասարակական նշանակության շինություն է նվիրատվություն ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ պարզ չէ պաշտոնական փաստաթղթերից: Տեղեկացանք, որ տարվա ընթացքում Խաչատրյանը նաեւ վաճառել է մեկ հողամաս, իսկ տարվա վերջում ունեցել է

«Նիկոլ Փաշինյանը սուտ է խոսում, Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ իմ որդին վիրավորվել ու տեղափոխվել է հոսպիտալ»․ Սեյրան Օհանյան

Իրենք քննիչ հանձնաժողովում սլաքներն ուղղելու են միայն բանակի վրա, հիմնական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ինքն ասում է՝ բոլորը մեղավոր են, բացի ինձնից։

Այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, կառավարության կողմից գիտակցված գործողությունների հաջորդականություն է. Գառնիկ Դավթյան. «Փաստ»

Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակ բացարձակապես չունի, հետևաբար, ընթացող բոլոր գործընթացները, տարբեր՝ Արևմուտք, Արևելք ձևաչափերով բանակցություններն Ադրբեջանի համար պարզապես պատերազմի պատրաստվելու հնարավորություն են։ Խոսքը վերջնական պատերազմի մասին է, որով վերջնականապես կփորձի լուծել Հայաստանի հարցը։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից լարվածության մեծացման մարտավարությանը թե՛

«Առատաձեռն են այն ուղղություններով, որոնք իրենց պետք են՝ աթոռը պահելու համար». Թադևոս Ավետիսյան. «Հրապարակ»

Հուլիսի 1-ից Հայաստանում մոտ 3 հազար դրամով բարձրանալու են կենսաթոշակները։ Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հաշվարկել է, որ միջին կենսաթոշակը 2018-2022թթ. ընթացքում՝ հնգամյակում, 40 հազար 600 դրամից դարձել է 46 հազար 700 դրամ, ինչը նշանակում է 15 տոկոս անվանական աճ: «Գնաճը եղել է 24 տոկոս, պարենամթերքինը՝ 29 տոկոս. թոշակառուն 5 տարում 14 տոկոս վատ

25 բժիշկ մեղադրյալի կարգավիճակ ունի համավարակի հետ կապված չարաշահումների գործով. «Ժողովուրդ»

2020-2022 թթ.ին առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։

Գազի բալոնի պայթյունի հետևանքով փլուզվել է 2 քարաշեն ավտոտնակ, վնասվել՝ ևս 2-ը, 9 մեքենա, 2 պատշգամբի արտաքին պատ․ կա տուժած

Հուլիսի 3-ին, ժամը 22։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 54/1 հասցեում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: 🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների

Արցախի իշխանությունը նամակ է ուղղել Պուտինին, որում ներկայացված է երկրի ու ժողովրդի ծանրագույն վիճակը. ԱՀ հակաճգնաժամային խորհրդի նախագահ

Այսօր մենք ոչ թե ապրում ենք, այլ գոյատևում ենք, մեր լռությունը օր օրի ավելի է ծանրացնում երկրի ու ժողովրդի վիճակը, իսկ նրանք, ովքեր մեզ անվտանգություն, արժանապատվություն ու ազատ տեղաշարժ են խոստացել, ուղղաթիռով իրենց համար ուտելիք են կրում, թողնելով մեզ այսպիսի վիճակում։

Ինչի՞ց է կազմվում վստահությունը

Սոցիոլոգիան Հայաստանում եւ հետխորհրդային ողջ տարածքում սովորաբար նույնականացվում է հասարակական կարծիքի հարցման հետ: Եվ քանի որ այդ հարցումներն իսկապես մանիպուլյացիաների լայն դաշտ են բացում, սոցիոլոգներին շարքային քաղաքացիները, որպես կանոն, խիստ քննադատաբար են մոտենում: Բայց հարցումներն ընդամենը գործիքներից մեկն է, որը հասարակական գիտություններում (այդ թվում՝ սոցիոլոգիայում) կարող է օգտագործվել: Հասկանալու համար, թե ինչ օրինաչափություններ են գործում

Հապալասը՝ հրաշալի ներդրում առողջության համար

Հապալասն իզուր չեն անվանում «սուպերֆուդ»․ այս հատապտուղը ոչ միայն գունեղ ու համեղ է, այլև հագեցած է բազմաթիվ սննդանյութերով և ունի առողջության համար ապացուցված մի շարք առավելություններ։ Հապալասը համարվում է ամենաօգտակար հատապտուղներից մեկը, որի մեկ բաժինը (148 գրամ) պարունակում է՝ Բջջանյութ -3,6 գրամ, վիտամին С -օրական նորմայի 16%-ը, վիտամին К – օրական նորմայի 24%-ը, մանգան –

Այդ գումարով որևէ կենսաթոշակառու կարո՞ղ է «ձգել», չենք ասում՝ ապրել, այլ հենց՝ «ձգե՛լ», ծայրը ծայրին հասցնել մոտ 1 ամիս․ «Փաստ»

Այն բանից հետո, երբ վճարի կոմունալ ծախսերը, պայմանով, որ քրոնիկ հիվանդություն չունենա (ինչն անհնար է առաջացած տարիքում, մանավանդ՝ Հայաստանի պայմաններում): Հա, ու պայմանով, որ ծախսերի 90 տոկոսը ուտելիքի վրա է գնալու, իսկ թոշակառուն ո՛չ կոշիկ է առնելու, ո՛չ էլ որևէ հագուստ, ո՛չ կինոթատրոն է գնալու, ո՛չ թատրոն, ո՛չ սրճարան, ո՛չ էլ՝ ներգնա տուրիստական որևէ երթուղով, ո՛չ էլ այլ քաղաքում (գյուղում) բնակվող հարազատին է այցելելու:

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ «ՀայաՔվեին»

Մեր կոչով հորդորում ենք ձեզ, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից, միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին և միակամ աջակցել Արցախին ու արցախահայությանը։

Բաքվում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Բաքվում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Փլուզումների և տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Թիրախում նորից գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացիներն են․ Արցախի դատախազություն

Մարտունի քաղաքի վարչական տարածք հանդիսացող՝ «64 հեկտար» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից, անհայտ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով՝ նույն տեղամասում «Ջոնդեր» մակնիշի հացահատիկահավաք կոմբայնով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Վահե Բենիկի Առստամյանին ապօրինաբար կյանքից զրկելու և հանրորեն վտանգավոր եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակվել վերջինիս կողմից վարվող կոմբայնի ուղղությամբ։

Վահագն Խաչատուրյան. «Համագումարը միշտ կանգնած է եղել պետության կողքին»

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

Արցախի նախագահը  հաստատել է Կառավարության որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին

Արցախի Հանրապետության նախագահը  այսօր հաստատել է Կառավարության N 543-Ն որոշումը՝ Հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումները սահմանելու մասին՝ պայմանավորված 2023 թվականի հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության լրիվ շրջափակման հետևանքով առաջացած պարենային մթերքների խնայողական օգտագործման անհրաժեշտությամբ: ԱՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2023 թվականի հուլիսի 5-ի ժամը 09:00-ից հանրային սննդի օբյեկտներում արգելվում է. 1) Տոնական, ընտանեկան կամ անձնական

«Որդիների Կանչ» ՀԿ-ն միացել է «ՀայաՔվե» ստորագրահավաքին

«Որդիների Կանչ» ՀԿ -ն միացավ «ՀայաՔվե» ստորագրահավաքին։ Մեր որդիների կորուստը կիմաստավորվի միայն ազատ Արցախով, և բոլորիս պարտավորությունն է իրականություն դարձնել այդ նպատակը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031