Օրվա լրահոսը

Լիլիթ Մինասյան. «Այս կազմակերպությունը մեծ միջազգային հանրության մի մասն է եւ պետք է ուշադիր լինի մյուսների դիրքորոշումների նկատմամբ»

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի տարեկան 30-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել Ազգային ժողովի պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: «Հարգելի՛ գործընկերներ, այսօր ուզում եմ խոսել տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում ԵԱՀԿ ԽՎ դերի

Սա ինձ համար խայտառակություն էր. անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետը մանրամասներ է պատմում

Ասել եմ, եթե նյութական վնաս եմ քեզ հասցրել, ասել էր՝ բաճկոնս պատռվել է, ասել եմ՝ բաճկոնդ կառնեմ: Մնացածն էլ գնացել եմ իր հորից, հորեղբորից, մորից ներողություն եմ խնդրել. Արսեն Ղայթմազյան

Շուրջ 15 տարի առաջ ստեղծված «Մալբրի» համակարգն արդեն հնացած է եւ նորի կարիք կա

Աշխատանքային քննարկում թվայնացման գործընթացների վերաբերյալ

Վարդենիսի զինվորական հոսպիտալի բակում օծվել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռը

Հունիսի 30-ին Վարդենիսի զինվորական հոսպիտալի տարածքում կատարվել է նորակառույց Սուրբ Աստվածածին մատուռի օծման արարողությունը, որին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Գարեգին Պողոսյանը, այլ պաշտոնյաներ։ Մատուռն օծվել է ձեռամբ Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն արք. Միրզախանյանի, աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ

Արման Թաթոյան. Լրագրողների նկատմամբ ԲԴԽ-ի այսօրվա նվաստացուցիչ վերաբերմունքը խիստ դատապարտելի էր

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Այն, ինչ այսօր կատարվեց Բարձրագույն դատական խորհրդում լրագրողների նկատմամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտության նկատմամբ, բացի այն, որ դա ոտնահարում է վարույթի հրապարակայնության սկզբունքը դատարանում։ Ով ուզում է լինի` ԲԴԽ, թե այլ մարմին կամ պաշտոնյա, իրավունք չունի լրագրողի հետ վարվել կարգազանցի ընկալումով. լրագրողի նկատմամբ վերաբերմունքը պետք է

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի սկզբի համեմատ ցածր է մնում 19 սանտիմետրով

2023 թվականի հուլիսի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա, որը նախորդ տարվա նույն օրվա նիշից ցածր է 19 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, 2023 թվականի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 70 միլիոն 71 հազար խորանարդ

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ծնողների մոտ հիասթափված տրամադրություն եմ տեսել»․ Նորայր Նորիկյան

Ըստ Նորայր Նորիկյանի՝ ՀՀ-ն ամեն ինչ չարեց, չիրականացվեց հնարավոր քայլը, որ ծնողների մոտ վերանար այս կասկածամտությունը վարույթն իրականացնող մարմնի գործունեությամբ նկատմամբ դրսևորվեր վստահություն։

Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ

Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Մանե Թանդիլյան. «Այս ոգևորությունը ևս մեկ փաստ է, որ Երիտասարդության պալատը նորից լինելու է բոլորինն ու բոլորի համար»

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երիտասարդության պալատ» կամ «ԵրիտասարդԱԿԱՆ պալատ», «Կուկուռուզնիկ» կամ «Կրծած Կուկուռուզ». յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունն ու հիշողություններն այս կառույցի հետ։ Հետևաբար մեզ համար առավել քան կարևոր է պալատի, այդ արժեքավոր խորհրդանիշի վերականգնումը։ Երիտասարդության պալատի նախագծի ներկայացման օրը մեր քաղաքացիները հնարավորություն ունեին անելու իրենց առաջարկությունները, թե

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր կերպով, առանց բավարար հիմքերի խոչընդոտելու դեպքը

Այսօր նախապես հայտարարված դռնբաց նիստերը լուսաբանելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ) գնացած լրագրողները չեն կարողացել կատարել իրենց աշխատանքային ու մասնագիտական պարտականությունները: Դատական դեպարտամենտի կարգադրիչները խոչընդոտել են նրանց մուտքը ԲԴԽ նիստերի դահլիճ, ուր պետք է հրապարակվեին մի շարք դատավորների նկատմամբ կայացված կարգապահական պատասխանատվության վերաբերյալ որոշումները: Կենդանի պատ կազմած կարգադրիչները, երբեմն լրագրողների վրա իրենց ձայնը բարձրացնելով, արգելել

Երեք անձ ձերբակալվել է Քարակերտում՝ գիշերային ակումբում, տեղի ունեցած սպանության, խուլիգանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մի շարք անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է ժամեր առաջ գիշերային ակումբում տեղի ունեցած սպանության դեպքը: 2023թ. հուլիսի 3-ին՝ ժամը 05:26-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է  ստացվել այն մասին, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության են ընդունվել նույն մարզի Քարակերտ բնակավայրի երեք բնակիչներ, որոնցից

Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Յանեք Փոլետի հետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեք Փոլետի հետ։ Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպայի սոցիալիստների կուսակցության և իբրև դիտորդ վերջինիս անդամակցող ՀՅ Դաշնակցության միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն

Պահակների փոխարեն տեսախցիկներ․ ի՞նչ է կատարվում Գյումրու գերեզմանատներում

«Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բաղրամյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրու երեք գերեզմանոցներում՝ թիվ 1, թիվ 2 և Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող «Շիրակում» տեսախցիկներ են տեղադրելու։ Ըստ պաշտոնյայի, Գյումրու գերեզմանատներում պահակների հաստիքներ չկան, քանի որ քաղաքի բյուջեն հնարավորություններ չունի։ Պահակներ պահելու համար ահռելի մեծ ծախսեր են պահանջվում, Էդուարդ Բաղրամյանի հաշվարկներով, առնվազն 8 պահակ

ԱԺԲ աջակից կանայք բողոքի ակցիա էին կազմակերպել արդարադատության նախարարության առջեւ

ԱԺԲ աջակից կանայք այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության առջեւ՝ ի պաշտպանություն ներկայումս «Նուբարաշեն» ՔԿ կենտրոնում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ, ԱԺԲ խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի: Վերջինս երեկ բերման է ենթարկվել Երեւան քաղաքի ոստիկանության կենտրոնի բաժանմունք եւ մոտ վեց ժամ պահելուց հետո մինչեւ 72 ժամով ձերբակալվել է խուլիգանության դրսեւորման  համար:

Դատախազության 105-ամյակին նվիրված համաժողովի արդյունքներն ամփոփող փաստաթուղթ է ընդունվել

2023 թվականի հուլիսի 1-2-ը ՀՀ գլխավոր դատախազությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ խորհրդաժողով են անցկացրել Հայաստանի Երևան քաղաքում «Դատախազի անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով: Խորհրդաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի հինգ անդամ երկրների գլխավոր դատախազներն ու Եվրոպայի խորհրդի, Դատախազների միջազգային ասոցիացիայի և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ամփոփելով երկօրյա համաժողովի

«Ինչպես iPhone-ը մտավ կյանք, այնպես էլ թվայնացման ծրագրերը շատ ծնողներ միգուցե չգիտեն, բայց կամաց-կամաց սովորում են, հիմա նորից հետ չենք գնալու». Խաչատուր Սուքիասյան

ՔՊ պատգամավորը Երեւանի քաղաքապետարանին առաջարկել է, որ Երեւանի բակերում՝ մուտքերի ու ելքերի մոտ տեսախցիկներ դնեն

Հորդորում եմ զերծ մնալ դատարանի նախագահի գործողություններին գնահատական տալուց. Մխիթար Պապոյան

ՀՀ դատավորների միությունը Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի կողմից գրություն է ստացել՝ ՀՀ դատական դեպարտամենտի հայտարարության առնչությամբ: Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի գրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հրաժարվում է  արձագանքս հանրայնացնել՝ հետևապես դիմում եմ Դատավորների միությանը։ Այսօր տարբեր լրատվական կայքերում տարածված՝ ՀՀ դատական

Հոգով ստրուկները

Այսպիսով, Բարձրագույն Դատական Խորհուրդ (ԲԴԽ) կոչվող կառույցը դադարեցրեց մի քանի դատավորների, այդ թվում՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները։ Այդ դատավորներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում։ Այսօր հատուկ լսեցի դատավոր Դավիթ Հարությունյանի ս․թ․ ապրիլի 7-ին տված հարցազրույցը, որն էլ պատճառ է հանդիսացել, որ Արդարադատության նախարարություն կոչվող կառույցի ղեկավարը, միջնորդի ԲԴԽ-ին, կարգապահական վարույթ իրականացնել դատավորի նկատմամբ: Եվ դուք, ԲԴԽ-ի

Լրատվամիջոցներում քննարկվում է Սաակաշվիլիի նիհարած տեսքը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հեռակա մասնակցել է 2007թ. ցույցերը ցրելու վերաբերյալ գործով նիստին: Հեռարձակում ապահովող լրատվամիջոցները նկատել են, որ Սաակաշվիլին տկար և նիհար տեսք ունի: Նիստի ընթացքում փաստաբան Բեկա Բասիլայան հայտարարել է, որ դատավարությունից առաջ ինքը հանդիպել է Սաակաշվիլիի հետ: Քանի որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս ֆիզիկապես ներկա գտնվել դատարանում, ուստի նա

«Առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը». Ժաննա Անդրեասյան

Այսօր տեղի է ունեցել 2023 թ. սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջող ընթացք. «Մենք առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ Հայաստան-սփյուռք փոխհամագործակցության համատեքստում և փորձում առավելապես օգտակար լինել ձեր կատարած աշխատանքին: Նախարարության գերակա ուղղություններից են նոր

Գյումրիում մահացողների թիվը պակասել է

«Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Բաղրամյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ Գյումրիում մահացողների թիվը տարեկան կտրվածքով 200-ով պակասել է։ Նրա փաստմամբ, մահացողների 75 տոկոսը թոշակառուներ են։ Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ Գյումրու երեք  գերեզմանոցներում՝ թիվ 1, թիվ 2 և Շիրակ համայնքի հարևանությամբ գտնվող «Շիրակում» հանցագործության դեպքերը բացառելու համար նպատակադրված են  տեսախցիկներ տեղադրել։ Հիշեցնենք՝ Գյումրիում  բազմաթիվ դեպքեր են

«Այգու մոտ հանդիպել էր Փաշինյանին և ասել՝ պատասխան ես տալու». ԱԺԲ աջակից կանայք բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Վարուժան Ավետիսյանի որդուն ազատ արձակելու

«Անգլիական» այգու մոտ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և դիմելով վերջինիս ասել՝ պատասխան ես տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթ Ավետիսյանին բերման են ենթարկել

Ոստիկանությունը՝ ի պատասխան Հայաստանում երկրաշարժի մասին հրապարակումների

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում մեր տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: Տեղեկացնում ենք, որ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղեկատվության հավաքումը և հաղորդումն իրականացվում է սահմանված կարգով։ Հայաստանի Հանրապետության կամ հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում իրականացվում է հաղորդագրություն, եթե այն զգացվել է ՀՀ բնակչության կողմից։ Անհրաժեշտության դեպքում զգացվածության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում

Եզդիական համայնքի կողմից բարձրաձայնված խնդիրներին հնարավոր է լուծումներ տալ՝ փոփոխություններ կատարելով ՀՀ քաղաքացիության մասին օրենքում. Բաքոյան

Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր նախաձեռնել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը: Քննարկվել են ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր: Պատգամավորը տեղեկացրել է, որ եզդիական համայնքի կողմից ստացել է հարյուրավոր նամակներ, որոնցում

20.000 դոլար գումարի շորթման համար մեղադրվող «օրենքով գողը» Չեխիայից հանձնվել է ՀՀ-ին և կալանավորվել

Դեռևս 2016թ. ապրիլին ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել և շորթում կատարելու մեղադրանքով կալանավորվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վրաստանի քաղաքացի Վ.Ա.-ն, 2016թ. մարտին գտնվելով Հայաստանում, մարտի 26-ին՝

Մարդկանց կյանքը Լեռնային Ղարաբաղում կանգ է առել և մշտական հարձակման սպառնալիքի տակ է: Եվ չկա միջազգային ներկայություն այս ամենը հասցեագրելու համար. Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նիստում

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում: «Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի ելույթս սկսել հանձնաժողովի զեկուցող տիկին Քուգլերի աշխատանքը գնահատելով: Ուզում եմ հատկապես ընդգծել

«Քննարկում ենք Երևանի դպրոցները ևս ներառելու հարցը». «Դպրոցական սնունդ» ծրագիրն ազգայնացվել և փոխանցվել է կառավարությանը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ՀՀ կառավարությանն է փոխանցել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետագա կառավարումը և իրականացումը: «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որն ավելի քան 13 տարի գործընկերների համագործակցությամբ  իրականացվում էր ՀՀ մարզերում,  այսուհետ ամբողջությամբ կկատարվի պետական բյուջեի միջոցներով: Ծրագրի փոխանցման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի ամրապնդման գործում. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամները Կանադայի Վանկուվեր քաղաքում մասնակցել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Պարո՛ն նախագահ, ուզում եմ

Սումգայիթում տեղի է ունեցել երկու հայ ռազմագերիների գործով հերթական դատական նիստը 

Ադրբեջանում հայ ռազմագերիներ Արթուր Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը Սումգայիթում ընթացող հերթական բեմադրված դատական նիստի ժամանակ ցուցմունքներ են տվել: Ըստ ադրբեջանական Report.az-ի՝ հայ ռազմագերիներն ասել են, թե «Ադրբեջանը թշնամական երկիր չեն համարում» և «ափսոսում են իրենց արածի համար»: Ուշագրավ է, որ լրատվամիջոցը ռազմագերիներից որևէ ուղիղ խոսք չի մեջբերում: Հրապարակվել է նաև դատական նիստից լուսանկար: Հերթական դատական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031