Օրվա լրահոսը
ԵԱՀԿ ԽՎ-ն պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի ամրապնդման գործում. Սարգիս Խանդանյան
ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամները Կանադայի Վանկուվեր քաղաքում մասնակցել են Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանի աշխատանքներին: ԵԱՀԿ ԽՎ քաղաքականության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: «Պարո՛ն նախագահ, ուզում եմ
Սումգայիթում տեղի է ունեցել երկու հայ ռազմագերիների գործով հերթական դատական նիստը
Ադրբեջանում հայ ռազմագերիներ Արթուր Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը Սումգայիթում ընթացող հերթական բեմադրված դատական նիստի ժամանակ ցուցմունքներ են տվել: Ըստ ադրբեջանական Report.az-ի՝ հայ ռազմագերիներն ասել են, թե «Ադրբեջանը թշնամական երկիր չեն համարում» և «ափսոսում են իրենց արածի համար»: Ուշագրավ է, որ լրատվամիջոցը ռազմագերիներից որևէ ուղիղ խոսք չի մեջբերում: Հրապարակվել է նաև դատական նիստից լուսանկար: Հերթական դատական
«Տպավորություն ենք ստանում՝ վարույթն իրականացնող մարմինը հակված է պաշտոնական վարկածը բյուրեղացնել և այդ եզրակացությամբ ուղարկել դատարան»․ Նորիկյանը՝ Ազատ գյուղում հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների գործի մասին
Ըստ նրա՝ տուժողների մոտ ձևավորվում է տպավորություն, որ վարույթն իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելուն և ենթադրյալ այլ վարկածները համոզիչ կերպով հերքելուն միտված իրականացնել օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որի հետևանքով ծնողների մոտ առկա կասկածներն այդպես էլ չեն փարատվել։
Ջեյմս Օ’Բրայենը և Կումար Այերը Հայաստանում էին՝ իրենց գնահատանքը հայտնելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում ՀՀ-ի կողմից ցուցաբերվող հանձնառության համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ’Բրայենը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը ս․թ․ հունիսի 29-30-ին այցելեցին Հայաստան՝ իրենց գնահատանքը հայտնելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող հանձնառության համար։ Նրանց
«Հայաքվե»-ն ստորագրահավաք է սկսել նաեւ Սյունիքում
Նախաձեռնության հեղինակներն առաջարկում են Քրեական օրենսգրքում հոդվածներ ավելացնել՝ քրեականացնելու Արցախի հանձնումը որևէ այլ երկրի և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը:
Սաֆարյանը հնդկական կողմին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունը
Հուլիսի 3-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարության արտաքին քաղաքականության պլանավորման վարչության պետ Սումիթ Սեթի գլխավորած պատվիրակությանը: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու գերակա խնդիրները, երկուստեք
«Մեզ գունավոր կտրոններ են տվել։ Էնքան գեղեցիկ են։ Կտրոնների վրա գունավոր մրգեր են նկարված, բանջարեղեն։ Ամբողջ օրը նստես ու նայես». ինչպե՞ս են ապրում Ստեփանակերտում. Forrights
«Թե ինչու է աշխարհը հանդուրժում այս ամենը»
Էդգար Ղազարյան. «2021 թվականի ընտրությունների ընթացքում պաշտոնավարած մարզպետները նախընտրական շրջանում զանգվածային կաշառք բաժանելու համար դատվելու են»
2021 թվականին ընտրություններից առաջ Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ բոլոր մարզպետներն առանց բացառության եղել են ՔՊ-ի համամասնական ցուցակում որպես պատգամավորի թեկնածու, «Արաքս» թռչնաֆաբրիկայի կողմից բաժանվել են մեկ օրական հավի ճտեր: Սրանք միամտություն են ցուցաբերել, թե իմացել են՝ լավ բան է, երկու մարզերում՝ Լոռի եւ Վայք, դա դրել են մարզպետարանների պաշտոնական կայքում:
Քաղաքապետարանը՝ Մհեր Մկրտչյանի հաստիքի լուծարման եւ թատրոնի կառավարման նոր մոդելի մասին
Նման մոդել հաջողությամբ կիրառվել է նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնում
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս տարիներին ցուցաբերած աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքներում: Ա.Գրիգորյանը կարևորել է համատեղ կատարված աշխատանքը՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ինտենսիվ զարգանալ ի
Կամավոր ատեստավորման բոլոր առարկաների ուղեցույցները հասանելի են
2023 թվականից սկսած՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար։ Ատեստավորման հայտերի ընդունելության վերջնաժամկետը 2023 թվականի հուլիսի 15-ն է: ԿԳՄՍ նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջերում հասանելի են բոլոր առարկաների ուղեցույցները, այդ թվում՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» առարկայի համար: Կից ներկայացված են առարկաները և ուղեցույցները՝ ակտիվ հղումներով. Հայոց լեզու–Ուղեցույց Հայոց պատմություն, Համաշխարհային պատմություն– Ուղեցույց Հայոց եկեղեցու պատմություն – Ուղեցույց Մաթեմատիկա – Ուղեցույց Ֆիզիկա – Ուղեցույց Քիմիա – Ուղեցույց
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք. Իրանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը՝ ընդգծելով. «Հրադադարի համաձայնագրի շրջանակներում մենք շատ հստակ դիրքորոշում ունենք և շեշտում ենք այդ համաձայնագրի կատարումը: Իրանի դիրքորոշումը միանգամայն հստակ է: Միջազգային սահմանների վերաբերյալ մեր տեսակետը պարզ արտահայտել ենք, ու կառավարությունները տեղյակ են Իրանի դիրքորոշումից»:
Հուշարձանների ամրակայմանն ու վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր են քննարկվել
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 12-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 4 էսքիզային նախագծեր: Հերթական անգամ քննարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սբ Սարգիս վանական համալիրի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման նախագծի կոնստրուկտորական մասը և արժանացել է հավանության: Քննարկված հարցերի թվում էր
Ամրագրվող նորմով հնարավորություն կընձեռվի սահմանել նպատակադրումներ, որոնք կբարելավեն երեխայի իրավունքների պաշտպանության գործընթացը ՀՀ-ում
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխությունները պայմանավորված են օրենսդրությունը ներդաշնակեցնելու եւ ոլորտային համալիր ծրագրի մշակման համար լիազորող նորմ ամրագրելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածները, սահմանվում է «Համալիր ծրագիր» հասկացությունը, որն ապահովելու է երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է
Անվճար տրամադրվող դեղեր ստացող շահառուների ցանկն ընդլայնվել է. ԱՆ վարչության պետ
Կառավարության որոշմամբ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց այսուհետ անվճար կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը։ Ընդհանուր ծրագրից կօգտվի շուրջ 250 հազար շահառու:
Արմավիրցի Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնությունում
Իսպանիայում ըմբշամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության 92 կգ քաշայինների եզրափակչում Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոնը գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի հետ և 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել համառ պայքարում: Մեր 92 կգ քաշային ըմբիշ Կնյազ Իբոյանը եզրափակիչ մարտում կամային հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Գիմրիի նկատմամբ` 3:2: Մեր մարզիկը սկզբում զիջում էր 0:2 հաշվով,
ՀՅԴ-ն Հաագայում բողոքի ցույց է իրականացրել՝ հաջակցություն Արցախի
Yerkir. ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցները շարունակում են աշխարհի տարբեր ծայրերում բողոքի միջոցառումներ անցկացնել՝ աշխարհին հասցնելով արցախահայերի ձայնը։ ՀՅԴ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը Հաագայում հերթական ակցիան է իրականացրել՝ հաջակցություն Արցախի։ «Մեր ձայնի ցուցադրություն և բարձրացում, ոչ միայն Հայաստանի իշխանությունների, այլև ամբողջ աշխարհի համար, որոնք պետք է հասկանան, որ հայերն ունեն ինքնորոշման իրավունք և ոչ մի արարած
«30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու». փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, պահանջում են մարզպետին․ Shamshyan.com
Shamshyan.com. Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Կաքավաձոր գյուղի գլխավոր խաչմերուկը ի նշան բողոքի՝ փակել են և պահանջում են, որ ժամանի Արագածոտնի մարզպետը։ Գագիկ Շամշյանի հետ զրույցում բողոքի ցույցի մասնակից գյուղացիներն ասացին․ «Արդեն տևական ժամանակ է պատկան մարմինները խոստացել են, որ գյուղ մտնող 6 կմ-անոց ճանապարհը կվերանորոգեն։ 30 տարի է՝ սպասում ենք, թե մեր գյուղում էլ է արև ծագելու։
«Նիկոլ Փաշինյանը զրոյացնում է միջազգային հանրության բոլոր ջանքերը եւ սպասարկում Ալիեւի շահերը». Անդրիաս Ղուկասյան
«Վաշինգտոնի բանակցություններում ԱՄՆ շահն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն տան, որպեսզի Արցախում տեղակայվեն միջազգային զորքեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ – Պարոն Ղուկասյան, ԱՄՆ-ում կայացած եռակողմ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում արձանագրվել է կարեւոր առաջընթաց։ Ի՞նչ է արձանագրվում այս փուլում։ -Ճիշտն ասած,
Անընդհատ ասվում է՝ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն: Այդուհանդերձ, ես գիտեմ ագրեսորի և ագրեսիայի ենթարկվողի տարբերությունը. Նատալի Լուազո
Կամիլիո Ազուզը նշանակվեց ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ։
Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը
2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 27 հաղորդում, որից 12-ը հանցագործությունների մասին է: Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: Քրեական հետախուզության վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում`
Փաշինյանը ուղերձ է հղել Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս երկրի անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման
«Այդ գործերը ՄԻԵԴ-ի կողմից ենթակա են քննության եւ լուծման հրատապ կարգով. կարծում եմ՝ 1-1,5 տարուց կունենանք վճիռներ»
Սիրանուշ Սահակյանը՝ ՄԻԵԴ-ի կողմից հայ դատավորների գանգատը վարույթ ընդունելու մասին «Այս բոլոր գործերը չեն միավորվել, այսինքն՝ այս գործերի վարույթը տեղի չի ունենալու մեկ գործի շրջանակում, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խմբավորել է գործերը եւ կարծիք արտահայտել, որ դրանք բոլորն էլ առնչվում են ԲԴԽ-ի գործունեությանը եւ ինստիտուցիոնալ խնդիրներին»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց Միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ
«Հայերեն հաղորդումները Բաքվի գործարանների ադրբեջանցի աշխատողների մասին էին». արցախցի գրողը՝ նախկինի եւ ներկայի մասին
Արիս Արսենին 7 ամիս է՝ չի կարողանում վերադառնալ Արցախ, փոքր որդին մենակ է մնացել բնակարանում
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող պուրակ՝ Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի բակում
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մասնակցեց Մարտունի քաղաքի Մնաց Մելիք-Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի բակում՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացածների հիշատակին կառուցված պուրակի բացման արարողությանը, որին ներկա էին նաև Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Մարտունի քաղաքի դպրոցների տնօրեններ, ուժային կառույցների ղեկավարներ, զինվորականներ, մանկավարժներ, Մարտունի քաղաքից՝ 44- օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ ու հարազատներ։ Պուրակի կառուցման նախաձեռնության
«Ինչ-որ մի օր կգա եւ ես շատ բան կպատմեմ». Թագուհի Թովմասյան
Եթե հիշում եք, այն ժամանակ մարդիկ Արցախ էին գնում՝ որպես գործուղում ու որպես գործուղման պատրվակ, ես մշտապես գնացել եմ Արցախ ու դրանով ցույց եմ տվել հրապարակային իմ անհամաձայնությունը, եթե չասեմ կուլիսային ինչ անհամաձայնություն եմ ցուցադրել:
Նիկոլ Փաշինյանը բազմիցս է նշել Արայիկ Հարությունյանի հետ ինտենսիվ շփումների մասին. խոսնակ
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի
Կառուցապատման ոլորտում խաղի պայմանները կփոխվեն
Բազմաբնակարան շենքերի կառուցապատման ոլորտում քիչ չեն դեպքերը, երբ կառուցապատողը սահմանված ժամկետում ավարտին չի հասցնում շինարարությունը, այն երկարաձգվում է տարիներով։ Ու չնայած, որ պայմանագրով սահմանված է լինում ասենք՝ երկու տարուց բնակարանը հանձնել գնորդին, սակայն հաճախ կառուցապատողը «Ֆորս-մաժորի» պատճառաբանությամբ երկարաձգում է շինարարության ավարտը։ Այս խնդիրը, հավանաբար, ինչ-որ չափով կլուծի օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է անշարժ գույքի առուվաճառքի
Հայաստանի հավաքականը վերադառնում է 1 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալով
Թուրք Մուհամմեդ Գիմրիի հետ իսկական չեմպիոնական գոտեմարտ անցկացրեց Հայաստանի հավաքականի անդամ, եզդի համայնքի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը, որը կամային հաղթանակ տարավ եւ արժանիորեն նվաճեց ոսկե մեդալը:
Լրագրողներին թույլ չտվեցին լուսաբանել դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը
Թեեւ նիստերի դահլիճը լեփ-լեցուն չէր, կարգադրիչները պատճառաբանում էին, թե դահլիճում տեղ չկա


















































