Օրվա լրահոսը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Հայաստանում

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը տեղի կունենա Երեւանում: Որոշումը վեհաժողովի Մշտական հանձնաժողովը կայացրել է հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում: ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը, խորհրդաժողովի պատվիրակներին հրավիրելով Հայաստան, նշել է. «Անվտանգային մարտահրավերները շարունակում են ցնցել ԵԱՀԿ տարածաշրջանը, եւ այս պայմաններում միջխորհրդարանական համագործակցությունը եւ երկխոսությունն ավելի են

Նիկոլ Փաշինյանը և «5-րդ շարասյունը». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Վերջերս ականատես ենք լինում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովում արված «բացահայտումներին», որոնք վերաբերում են 44-օրյա պատերազմին: Հանրության ուշադրությունը ուզում ենք ուղղել այն հանգամանքին, որն, ըստ էության, բավականին մեծ դերակատարություն է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում: Արցախյան առաջին պատերազմի վավերագրական տեսանյութերից ականատես ենք եղել, որ լուսահոգի գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանը, գեներալ-մայոր Ա. Տեր-Թադևոսյանը և

Էդգար Ղազարյանը երրորդ անգամ հաղթեց Երեւանի քաղաքապետարանին

ՀՀ վարչական դատարանը նախագահող դատավոր Լուսինե Բոյաջյան, դատավորներ Անի Չիլինգարյան, Ռուզան Ազրոյան կազմով բավարարեց Էդգար Ղազարյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։ Դատարանը վճռեց հավաքի եւ երթի նկատմամբ կիրառված սահմանափակումների մասով անվավեր ճանաչել քաղաքացի Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի՝ հուլիսի 5-ին հավաք եւ երթ անցկացնելու մասին իրազեկման վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի 26․06․2023 թվականի թիվ 241 որոշումը։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ

Ծառայությունը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը նախ շնորհավորել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին, ՊՊԾ բոլոր ծառայողներին, այդ թվում՝ ծառայության հիմնադրման առաջին օրից ներգրավվածներին, տոնական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել օրենքով ու Սահմանադրությամբ իրենց առջև դրված պարտականությունները կատարելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2023 թվականը շրջադարձային

Մեր դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ Գլխավոր դատախազի պաշտոնում պաշտոնավարում է կին իրավաբան, և սա շատ կարևոր իրադարձություն է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-ի և 4-5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-ին առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 2-3-ը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև հուլիսի 2-4-ը աստիճանաբար

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների մարմինները տեղափոխվել են ՀՀ․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ

Մեր երկրում ընթացող շրջադարձային ժողովրդավարական բարեփոխումների ամրապնդման ֆոնին դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը բազմապատկվում է․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված համաժողովին: Միջոցառման ընթացքում հրապարակվել են նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերը՝ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:   Նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի Վարդապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետության զինվորական

Վիվա-ՄՏՍ-ը դարձավ 18 տարեկան. լավագույնն առջևում է

Յուրաքանչյուր երկրում կան հաջողության պատմություններ, որոնք այդ երկրի այցեքարտն են, իրենց նպաստն են բերում ներդրումային միջավայրը գրավիչ դարձնելու գործում, ինչպես նաև՝ բնորոշում են տվյալ ժողովրդի արժեքները, աշխատասիրությունը, մտածելակերպը, նվիրումը, ստեղծագործականությունը, ընդունակությունները: Հայաստանը նույնպես ունի հաջողության պատմություններ և դրանցից մեկը Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունն է: Հուլիսի 1-ին երիտասարդ ընկերությունը դառնում է 18 տարեկան: 18 տարի անընդմեջ Վիվա-ՄՏՍ-ը կարողացել

«Գործուն զղջալու» վերաբերյալ նոր մոդելը հարված է քրեական իրավունքի անկյունաքարերին

ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվում է փոփոխություն կատարել, որը իրավական հանրության շրջանում մտահոգությունների պատճառ է դարձել: Մասնավորապես, առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում եւ կարգավորում առ այն, որ «գործուն զղջալու» ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով: Հիշյալ հարցի շուրջ զրուցել ենք «ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի

ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է մեզ և իրենց համար բռնապետական Ադրբեջանին աջակցելը․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի թվիթերյան գրառումը ԵՄ պաշտոնյաները պետք է գիտակցեն, թե ինչ սպառնալիք է ներկայացնում մեզ և իրենց համար բռնապետական Ադրբեջանին աջակցելը։ Ադրբեջանի դեսպանի կողմից Եվրախորհրդարանի անդամներին ակնհայտ սպառնալիքը միայն սկիզբն է։ Նրան պերսոնա նոն գրատա հայտարարելը տվյալ դեպքում նվազագույնն է, ինչ կարելի է անել։

Իր սխալների հետևանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ, իսկ ինքն այսօր խոսում է «երկրի պատմության մեջ մի աննախադեպ իրադարձության» մասին․ Վահե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում խոստացել ենք մինչեւ 2026 թվականը նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել պարենային զամբյուղի արժեքին: Այսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է: Իսկ

Ի՞նչ է լինելու Արցախի եւ Հայաստանի վերջը

Նորանկախ Հայաստանում՝ մինչեւ 2018թ. շատ հեշտ կարելի էր պատասխանել այս հարցին, սակայն այսօր դժվար է՝ համարյա անհնարին է պատասխանել այս ամենաորոշիչ հարցին, քանզի դրանից է կախված լինելու՝ մենք երկիր, հայրենիք կունենա՞նք, թե՞ ոչ: Թող հռետորական չհնչի այս պատասխանը, քանզի համարյա 30-ամյա ճանապարհից հետո, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ իսկապես պետք է րոպե շուտ պատասխանել

Մշակել և ձեռնարկել գործուն քայլեր՝ ստիպելու Ադրբեջանին ապաշրջափակել Արցախն ու դադարեցնել հումանիտար աղետը․ հայ փախստականների կոչ-ահազանգը

Արցախի շրջափակման 200-րդ օրվա կապակցությամբ Ադրբեջանական ԽՍՀ-ից, Նախիջևանից և Արցախի Հանրապետությունից հայ փախստականները և բռնի տեղահանվածները կոչ-ահազանգ են տարածել. «Ադրբեջանը ոչ միայն արհամարհում է Արցախի ապաշրջափակման վերաբերյալ միջազգային կառույցների կոչերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից ս.թ. փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումը, համաձայն որի Ադրբեջանը պետք է վերականգնի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, այլև շարունակում

«Իմ բոլոր նկարները սկզբում վրձնում եմ գլխումս, հետո փոխանցում կտավին». Վաչագան Պողոսյան

«Փյունիկ» ցուցասրահում կայացավ գյումրեցի նկարիչ Վաչագան Պողոսյանի «Այլեւս երբեք» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Սա նրա 39-րդ անհատական ցուցահանդեսն է: Ներկայացված 2009-23 թթ. ստեղծված 47 աշխատանքներից Հայոց ցեղասպանությանը նվիրված 13 կտավ է ներկայացված այս ցուցահանդեսում, իսկ 20 աշխատանք ցուցադրվում է առաջին անգամ։ Նկարիչը 15 տարի է՝  նկարում է Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի, եւ Ռուանդայի ցեղասպանության թեմաներով, դրան ավելացել են

Աշխատանքային խորհրդակցություն Արցախում՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին: Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Սերտացող կապերի լավագույն դրսևորումն է Կանադայի դեսպանության մոտալուտ բացումը Երևանում․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին տարիներին դրանք առավել մեծ զարգացում

«Ես պիտի իրենց ձեռքը բռնեմ, որ չմոխրացնեն իմ զավակներին»․ Բագրատ Սրբազան

Aravot.am-ը  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ո՞րն է Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղին․ մի՞թե նոր առաջնորդ պիտի ծնվի, քանի որ անվստահություն կա թե՛ գործող իշխանության և թե՛ ընդդիմության հանդեպ։ «Առաջնորդի ծննդյան խնդիր չկա, գաղափարի հարցն է և միևնույն ժամանակ՝ ինչպես անել։ Եվ սա էլ շատ վատ թեզ է, այն

Քաղաքագետ․ «Կոնցեպտուալ խնդիրները, որն Ադրբեջանը դրել է իր առջեւ, արդեն իրենց համար լուծված են»․ «Հրապարակ»

Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի եւս մի քանի հոդվածների շուրջ, Վաշինգտոնում երեք օր տեւած բանակցությունների ավարտին՝ նախօրեի ուշ երեկոյան հայտարարեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունները։ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի եռօրյա բանակցությունները Վաշինգտոնում, հիշեցնենք, ուղեկցվել են Արցախի ու Հայաստանի սահմանին կրակոցներով, զոհերով, փոխադարձ մեղադրանքներով։ Արցախի խորհրդարանը հայկական պատվիրակությունից պահանջել էր դադարեցնել Բաքվի

Եվրոպական կուսակցությունը փոխել է քաղաքապետի իր թեկնածուին. «Ժողովուրդ»

Տիգրան Խզմալյանի «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» փոխել է քաղաքապետի իր թեկնածուին: 2022 թ.-ին Խզմալյանը մեծ ոգեւորությամբ հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի Եվրոպական կուսակցության թեկնածուն է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Խզմալյանն այդ ժամանակ բնորոշել էր Հախվերդյանին որպես «ազնիվ, անկեղծ, արդար։ Սովորական հանճար։ Իսկական երեւանցի։ Իսկական քաղաքացի։ Իսկական եվրոպացի։ Ազգի սերուցք»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվրոպական կուսակցությունը փոխել

Այս պահին Ադրբեջանում ունենք 35 հաստատված գերի, իսկ չհայտարարված գերիների թիվը 80 է. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։ – Կարո՞ղ ենք հուսալ, որ առաջիկայում հայրենադարձվող գերիներ կունենանք։ – Կարծում եմ՝ տեսնում եք, որ որոշակի հանդիպումներ են տեղի ունենում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, տարբեր պետությունների միջնորդությամբ։ Իհարկե, այդ հարթակները հիմնականում միտված են միջպետական քաղաքական խնդիրների

Արամ Ա. Վեհափառը անգամ մը եւս վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Արցախի ժողովուրդին

Ուրբաթ, 30 Յունիս 2023-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի միջեւ։ Նորին Ս. Օծութիւնը անգամ մը եւս վերահաստատեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ամբողջական զօրակցութիւնը Արցախի մեր ժողովուրդին։ Ապա, Վեհափառ Հայրապետը տեղեակ պահեց նախագահը վերջին շրջանին Յունաստանի ու Գանատայի վարչապետներուն եւ Կիպրոսի նախագահին հետ Արցախի հարցին գծով

«Ապրելու երկիրը» որոշել է վերականգնել Երեւանի ճոպանուղին, որն 90-ականներից չի գործում․ «Հրապարակ»

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է ոչ միայն վերականգնել Երիտասարդական պալատը, ինչի մասին արդեն իսկ հայտարարել են, այլեւ՝ Երեւանի ճոպանուղին, որն 90-ականներից չի գործում։ Առաջիկայում ճոպանուղու նախագիծը կներկայացվի հանրությանը։ Ընդ որում՝ խոսքը ոչ թե հին ճոպանուղու վերականգնման մասին է, այլ որոշել են ամբողջ Երեւանով անցնող ցանց ստեղծել՝ մոտ 100 կայարանով։ Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

«Չափազանց դժվար է պատկերացնել որևէ առաջընթաց ներկա պահին». փորձագետները՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին․ «Ամերիկայի ձայն»

Վերլուծաբաններն անդրադառնում են ԱՄՆ-ի միջնորդությամբ Բաքվի ու Երևանի միջև վերջին բանակցություններին: Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանը և Chatham House հաստատության վերլուծաբան Լորենս Բրոյերսը խոսել են «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ։ Վաշինգտոնում ավարտվեցին ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները, ուր կողմերը գրանցեցին որոշակի առաջընթաց՝ արձանագրելով, սակայն, «որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում

Զարմանալի է, որ այս պայմաններում հայկական կողմը շարունակում է բանակցությունները, երբ վստահության ոչ մի մեխանիզմ չի գործում․ «Փաստ»

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է իր ավանդական գործելակերպը՝ պարբերաբար դիմելով տարբեր սադրանքների, իսկ եթե ավելի ճիշտ ներկայացնենք, ապա՝ հարձակումների ու հանցագործությունների։ Ընդ որում, Բաքվի կողմից սահմանային լարվածության աստիճանը բարձրանում է հատկապես կարևոր հանդիպումների նախօրյակին կամ ընթացող բանակցություններին զուգահեռ։ Այս անգամ Վաշինգտոնում մեկնարկած բանակցությունները ևս բացառություն չէին, դրան համընթաց Ադրբեջանը հերթական հարձակումը գործեց Արցախի

Հարգել Սահմանադրությունը

Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնարար փաստաթղթում՝ 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի նախաբանում կան հետեւյալ տողերը. «…հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»: Իսկ Հայաստանի գործող Սահմանադրությունը սկսվում է հետեւյալ բառերով՝ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված

«Հայաստանը՝ կյանքի ճանապարհ». բացառիկ երեկո Փարիզում՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի

Հունիսի 28-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կայացավ «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը կրող բացառիկ երեկո՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի։ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպված այս եզակի երեկոյի ընթացքում Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով, ֆրանսիացի մոտ երկու տասնյակ արվեստի գործիչներ

Վահե Հակոբյան. Այս իշխանությունը ստեղծել է բանակցային քաոս. «Փաստ»

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ: – Պարոն Հակոբյան, արտաքին անվտանգային մարտահրավերներն օրեցօր էլ ավելի են սրվում: Ինտենսիվ կրակոցներ, տեղեկատվական հող՝ ավելի մեծ ագրեսիայի իրականացման համար: Իսկ ահա օրեր առաջ արդեն ագրեսիա Արցախի Հանրապետությունում, որի արդյունքում զոհեր ունեցանք: Միաժամանակ 120 հազար մեր հայրենակիցներ դեռ շրջափակման մեջ են, Հայաստանն ու Արցախը միացնող միջանցքի՝ ադրբեջանցիների

Միայն 2021 թ․-ի տվյալներով՝ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականին 25 մլն դրամով Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել։ Վաճառքն իրականացվել է մարտի 1-ին, իսկ գնորդն էլ Մ. Սարգսյանն է։ 2022 թվականի տարեվերջին նա ունեցել է պահպանված երկու անշարժ գույք, որոնցից մեկը 2005 թվականին գնված ամառանոցն է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում։

«Չեն կարողանալու այնպիսի կանոն մտցնել, որ տիկտոկեր Մագան դրա տակ չընկնի, իսկ իրենց «ցանկացած» ԶԼՄ-ներն ընկնեն»․ Արամ Օրբելյանը՝ ԶԼՄ-ներին ուղղված հայեցակարգի մասին

Ըստ Արամ Օրբելյանի՝ քանի որ լրագրողական գործունեությունն ինքնին լիցենզավորվող չէ, ավելին, որևէ իմաստ և ինչն ավելի կարևոր է, ֆիզիկական հնարավորություն չկա այն լիցենզավորելու, հետևաբար, եթե այդ ոլորտն ինքնին ենթակա չէ պետական կարգավորման, ապա այն որևէ կերպ կարգավորել կամ խիստ ինքնակարգավորել չի լինի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031