Օրվա լրահոսը
Պանելային քննարկումներ Իջևանում` ՏՏ և ձեռներեցության թեմաներով
Տավուշի մարզկենտրոն Իջևանում երկրորդ օրն է, ինչ շարունակվում են ԻննոԻջևանի բանախոսությունները
Երևանի գրադարանները համալրվում են նոր գրականությամբ
Երևանի համայնքային գրադարանները համալրվում են նոր գրականությամբ: Այս տարի 482 անուն 12632 կտոր գիրք է ձեռք բերվել: «Երևան քաղաքի 2023 թվականի բյուջեում «Գրադարանների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրով նախատեսվել է կրկնակի՝ 40 մլն դրամ»,-նշում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների ամենապահանջված
Բերման է ենթարկվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին. Shamshyan.com
Հունիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավարությամբ, Տավուշի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվան-Բաղանիս ավտոճանապարհով ընթացող
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 2-ի ցերեկը, 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում` Հուլիսի
Լոռու մարզում թալանել են «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրենին՝ տանելով 7 արկղ կոշիկ
Aravot.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Լոռու մարզում թալանել են «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրենին՝ ավտոտնակից գողանալով 7 արկղ սպորտային կոշիկ: Մեր տեղեկություններով՝ հունիսի 29-ին կեսգիշերին մոտ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել «Դեպի Վեր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Գ. Խ.-ն եւ հայտնել, որ իրենց տան հյուրերը ժամեր առաջ նկատել են, որ կոտրել են տան և
Անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին
Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ հուլիսի մեկին մեկնարկած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին: Պանելային քննարկման ժամանակ թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) նախագահ (2021-2022) և ԵԴԴԽ բյուրոյի գործող անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Անտոնիո
Զառիթափի նախկին ղեկավարը հողատարածքն ու դպրոցի նախկին շենքը աճուրդով վաճառել է որդու աներոջը. Գործը փոխանցվել է հակակոռուպցիոն կոմիտե
Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահ կառույցներում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի նախկին ղեկավար Խ.Դ.-ի` պաշտոնավարման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ: Մասնավորապես, Խ.Դ.-ն, 1999-2016 թթ․ աշխատելով Զառիթափ համայնքի ղեկավար՝ 2008թ․-ին Զառիթափի գյուղապետարանի անունից հանդես գալով որպես վաճառող 275.000 ՀՀ դրամով, իր որդու աներոջը՝ Կ.Գ.-ին է օտարել 1.100ք/մ հողատարածքը և դրա վրա տեղակայված նախկին դպրոցի
Ինչպե՞ս է ստացվում, որ 37 քմ ավերված կիսանկուղի դեպքում կարելի է գույքի արժեքը ավելացնել 56 % ով, իսկ 434 քմ մակերեսով շենքի պարագայում՝ զրո տոկոսով․ Կարեն Մալխասյան
Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը Հարցս հռետորական է, բայց այնուամենայնիվ տալու եմ։ 28․06․2023 թ․ Գյումրու ավագանու հերթական նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել էին Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք անշարժ գույքերն աճուրդով օտարելու նախագծեր։ Նշված անշարժ գույքերի մի մասը կիսակառույցներ են, մի մասն էլ՝ վթարային և վերականգնման կարիք
Սպանությունից հետո 42-ամյա կնոջ մեքենայից անհետացել է նաեւ նրա պայուսակը՝ մոտ 100.000 $ գումարով, անձնագիրն ու ոսկեղենը
Կարծում եմ՝ հանցագործության գլխավոր շարժառիթը հենց այդ գումարն է եղել. Տիգրան Նալչաջյան
Երկու բրոնզ եւ եզրափակչի չորս մասնակից Մ 20 Եվրոպայի առաջնությունում
Իսպանիայի Սանտյագո Դե Կոմպոստելա քաղաքում այսօր ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ 20 Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանն արդեն իսկ երկու բրոնզ ունի։ 65 կգ քաշային կարգում Անդրանիկ Ավետիսյանը առավելության է հասել ռումինացի Մարիան Սանդուի նկատմամբ, իսկ Նարեկ Գրիգորյանը 79 կգ քաշում պարտության է մատնել Բուլղարիան ներկայացնող Ռադոմիր Ստոյանովին։ Մեր այս երկու ըմբիշներն էլ դարձել են
18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Գավառ, Կապան, Աշտարակ, Մեծամոր, Չարենցավան քաղաքներում, Արզական, Առինջ և Նոր Երզնկա գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել 2 լորտու տեսակի սողուն, 1 գյուրզա, 2 սահնօձ, 3 շահմար, 2
Ես սթափվելու և սպառնալիքի զանգ եմ հնչեցնում. Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում Հարգելի գործընկերներ, Կցանկանայի խոսել մարդու իրավունքների ոտնահարման այն բացահայտ իրականության մասին, ինչին այս պահին բախվում է ժողովրդավարությունը որդեգրած երկիր Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը՝ Ադրբեջանի բռնատիրության ձեռքով: Ադրբեջանը շարունակում է, բառիս բուն իմաստով կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության յուրաքանչյուր դրույթ։ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից մինչ
«ՀԱՅԱՔՎԵ»-ն հույս է ներշնչում, որ այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել երկրի կործանումը․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Լավ լուր։ Օրեր առաջ մեկնարկեց ՀԱՅԱՔՎԵ օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը։ Այն ինձ հույս է ներշնչում, որ այս ճանապարհով հնարավոր կլինի կանխել երկրի կործանումը։ ՀԱՅԱՔՎԵ-ի ստորագրահավաքին իրավունք կունենան մասնակցելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող 18 եւ ավելի բարձր տարիքի անձինք` ներառյալ արցախցիները, ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն։ Թշնամին մամուլում արդեն վայնասուն է բարձրացրել, նա վտանգ է
Ո՛չ ցեխը, ո՛չ տեղանքի ռելիեֆը չեն խանգարում մեր դիտորդներին ամեն օր պարեկություն անել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին․ ԵՄ առաքելություն
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության թվիթերյան գրառումը «Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինում։ Բայց ո՛չ ցեխը, ո՛չ տեղանքի ռելիեֆը չեն խանգարում մեր դիտորդներին ամեն օր պարեկություն անել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին՝ տեղում գնահատելու համար անվտանգային իրավիճակը»։
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» ֆիլմի պրեմիերային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և
Քաղաքական իշխանությունը պատերազմից առաջ չէր պատկերացնում վտանգի աստիճանը․ «Առերեսում»
Նա նշեց, թե գնումների առումով լուրջ ուսումնասիրության կարիք կա․ «Ես մեջը չեմ եղել, որ իմանամ՝ ով ինչ կարիքներ ուներ, եւ ինչքանով Փաշինյանը դրանք բավարարեց։ Բայց գլխավոր խնդիրը չի կարող զենքը լինել՝ դա իմ խորին համոզմունքն է։ Գլխավոր խնդիրը կառավարումն է, արտաքին հարաբերությունները, ենթակառուցվածքները, արագ որոշումների ընդունման եւ արձագանքման համակարգերը»։ Ըստ նրա՝ այս խնդիրները շատ դեպքերում վերաբերում են հենց Փաշինյանին։
Արկադի Թամազյանին փորձում են ճնշել՝ տարատեսակ ստուգումներով և հրաժարական տալու հորդորներով. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել անցած տարի Ալավերդիում տարած իրենց պարտությունը։ Քաղաքական և մարդկային ճղճիմությունը որպես հիմնական գործելաոճ ընտրելով՝ Լոռու մարզի ղեկավարությունը Ալավերդի համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արկադի Թամազյանին փորձում է ճնշել՝ տարատեսակ ստուգումներով և հրաժարական տալու հորդորներով՝ սպառնալով հակառակ դեպքում
Երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ընթացիկ տարում արցախցիները ոչ միայն ստիպված են դիմակայել շրջափակմանը, այլև պարբերաբար բախվում են վնասաբեր բնական աղետների հետ: Արցախի մի շարք համայնքներ արդեն մի քանի անգամ կարկտահարվել են, իսկ երեկ տեղացած կարկուտն ու սելավը նորից մեծ վնասներ է պատճառել Ասկերանի ու Մարտակերտի շրջանի մի շարք համայնքների, վնասվել են ցանքատարածություններ, մարդկանց
«Միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքը»․ Էդմոն Մարուքյան
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին, միջազգային հանրությունը պետք է հետևի ադրբեջանական կողմի գործողություններին՝ կանխելու հերթական սադրանքն ու Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր հատուկ գործողության մասին` պատճառաբանելով, թե իբր հունիսի 28-ին Լեռնային
Հայաստանի եւս մի ըմբիշ տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող հանդես գալ Իսպանիայի Սանտյագո Դե Կոմպեստելա քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Մրցումային առաջին օրվանից հետո մեր ըմբիշներից 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը, որը քառորդ եզրափակչում հաղթել էր ադրբեջանցուն, 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը եւ 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը երեկոյան գոտեմարտելու են բրոնզե մեդալի
Երևանում հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի: Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականացումը: Արդիականացված երթուղիներում, ի դեպ, առանձին ուղեգծեր փոփոխվել են: Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի: Ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմերն
«Կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող միջոցներից տարեկան մինչեւ 60 մլն դոլարն ուղղել սոցիալական բնակարանաշինությանը»․ կառուցապատողների առաջարկությունը
«Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ներկայացուցիչ Արմեն Սաքապետոյանն ասում է՝ տասը տարի հետո նորակառույցներում բնակարաններ ձեռք բերելու պահանջարկը մեծանալու է, քանի որ մեր բնակֆոնդը մաշվում է, իսկ դրան համարժեք կառուցապատում չի իրականացվում
Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ. Աննա Վարդապետյան
Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողով: Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը,
Ադրբեջանն այս պնդմամբ անթաքույց տեղեկատվական հող է նախապատրաստում Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու համար. Արցախի ՄԻՊ-ը փաստեր է հրապարակել
2023 թ․ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացված հերթական ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողներից երկուսի՝ Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու՝ նրանց ծնողների խնդրանքն ու ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում են՝ պնդելու, որ Արցախում գտնվում են ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ։ Ադրբեջանն այս պնդմամբ
Վաշինգտոնում տեղի ունեցավ 7-օրյա բողոքի ակցիա՝ հաջակցություն Արցախի․ Yerkir.am
Yerkir.am – ՀՅԴ Հայ Երիտասարդաց դաշնակցության՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտել է 7-օրյա բողոքի ակցիան՝ հաջակցություն Արցախի, որը 200 օրից ավելի գտնվում է շրջափակման մեջ։ Երիտասարդության կողմից ղեկավարվող երթի ընթացքում, որը մեկնարկել է Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հնչեց ամբողջ աշխարհի հայերի կոչը. «Երբ բռնապետությունը փորձում է լռեցնել մեր ձայները, մենք ավելի բարձր ենք գոչում։
«Կաֆեում մի երկու տարի առաջ մարդ ես բոքսում, հետո մի ուրիշ կաֆեում գրառում անում բարեկրթության մասին»․ ռուսերեն սպասարկող սրճարանին պաշտպանող Հակոբ Արշակյանին մարդիկ հիշեցնում են իր անցյալը
Երեւանում գործող առանց հայերեն ճաշացանկի եւ ռուսերեն սպասարկող «Մանհեթեն» սրճարանի գործելաոճը պաշտպանող ԱԺ փոխնախագահին օգտատերերը քննադատում են, շեշտելով՝ քաղաքական գործիչը բարոյական իրավունք չունի խրախուսելու պետական լեզվի հանդեպ արհամարհական վերաբերմունքը, նաեւ հիշեցնում, որ Արշակյանը ժամանակին օտարալեզու դպրոցների դեմ շարժման ակտիվիստ էր
Գանատա-Արցախ խորհրդարանական բարեկամութեան խմբակցութիւնը կոչ կ՚ուղղէ ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Ատրպէյճանի կողմէ պարտադրուած Արցախի շրջափակման 200-րդ օրուան առիթով, Գանատա-Արցախ խորհրդարանական բարեկամութեան խմբակցութեան համանախագահներ Ռէյչըլ Թամըս եւ ծերակուտական Լէօ Հուսաքոս հրապարակեցին հաղորդագրութիւն մը, ուր կը շեշտուի շրջափակման անյապաղ վերջ տալու անհրաժեշտութիւնը։ Այս մասին կը հաղորդէ Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակը։ Սնունդի սուր պակասն ու սակաւութիւնը, վառելանիւթի ու ելեկտրականութեան հասանելիութիւնը, արտերկրի հետ հաղորդակցութեան բացակայութեան հետ միատեղ
Գլխավոր շտաբն ու ԱԱԾ–ն նշում էին պատերազմի 30 տոկոս հավանականության մասին, բայց Արցախից այլ պատկեր էին ներկայացնում․ «Առերեսում»
Արցախում այդ հավանականությունը շատ ավելի բարձր էին գնահատում։ Հիմա, քանի որ պատերազմն արդեն տեղի է ունեցել՝ գաղտնիության որոշակի քողը կարելի է անտեսել․ մեր բանակի կառուցվածքն այնպիսին էր, որ Արցախում գտնվող զորքի վերաբերյալ որոշումները պետք է Երեւանից կայացնեին։ Եվ այդ իսկ պատճառով՝ քաղաքական իշխանությունը վստահել էր Գլխավոր շտաբի եւ ԱԱԾ–ի կողմից զեկուցվող տվյալներին ու մի շարք գործողություններ չէին իրականացվել մինչեւ պատերազմը, ու նաեւ այդ պատճառով ունեցել ենք հսկայական կորուստներ պատերազմի առաջին օրերից; Նա ճիշտ է նշում նաեւ, որ սեպտեմբերի 25–ին ենք ունեցել առաջին հստակ հետախուզական տվյալը»։
Եվրոպայում Իշխան Սաղաթելյանի հանդիպումների օրակարգը ներառում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող և այլ հարցեր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով գտնվում է Եվրոպայում։ Նիդերլանդներում հայ համայնքի հետ հանրային հանդիպումներից հետո հուլիսի 3-5-ը Սաղաթելյանն աշխատանքները շարունակելու է Բելգիայում։ Հանդիպումներ են նախատեսված ՀՅ Դաշնակցության գործընկեր համաեվրոպական կուսակցության՝ Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ղեկավարության, Եվրոպական խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական խմբերը ներկայացնող խորհրդարանականների և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության
«Կա՛մ հոգեկան հիվանդ է, կա՛մ էլ՝ սրբապիղծ վարձկան»․ Շիրակ գյուղում փնտրում են իրենց երկու սրբավայրերը միանգամից այրողին
Երեկ կեսօրին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Շիրակ գյուղում․ միաժամանակ հրդեհ է բռնկվել թե՛ գյուղի մեջ գտնվող մատուռում և թե՛ սարերի տակ գտնվող 19-րդ դարի կիսավեր եկեղեցում՝ «Սուրբ Մինասում»։ Սա մեծ մտահոգության մեջ է գցել գյուղի բնակիչներին, նրանց մեծ մասը վախեցած են՝ գուցե թշնամու ձեռագի՞րն է․ վարձկան են ուղարկել իրենց


















































