Օրվա լրահոսը

Իշխանությունն ունի կանխարգելիչ քայլերի մեծ փաթեթ, որը չի անում. Վահե Հովհաննիսյան

Вторая миротворческая война? 2008-ին գործող նախագահ Ա. Մեդվեդեվը ռուս-վրացական պատերազմը որակեց այսպես. «Ռուսական խաղաղապահները ձեռնամուխ են եղել Վրաստանին խաղաղության պարտադրմանը՝ վրաց-օսական հակամարտությունում։ Մեր խաղաղապահների վրա դրված է նաև բնակչության անվտանգության ապահովումը»։ Հետագայում Մեդվեդևը և պաշտոնական Մոսկվան զարգացրին մի ամբողջ քաղաքագիտական տեսություն, որը վերափոխվեց պետական քաղաքականության. ի՞նչ է լինում, երբ կրակում են ռուսական խաղաղապահների վրա։ Դա

«Եթե տեսնենք` Փաշինյանը փողոցում քայլում է, պիտի մայթը երեւի փոխենք, որ հանկարծ չձերբակալեն մեզ, նրա ցանկացած զբոսանք սադրանք է». Թագուհի Թովմասյան

«Ստացվում է, որ անձեռնմխելի պաշտոնյա է Նիկոլ Փաշինյանը բոլոր իմաստներով, նրան չի կարելի մոտենալ: Բայց հիշեցնեմ, որ նախկինում նա քայլում էր փողոցներում, մարդիկ մոտենում էին, սելֆիներ էին անում, հյուրասիրություններ էին անում: Եթե իրավիճակ է փոխվել, ուրեմն թող ինքը հետեւություններ անի: Եթե նա վախենում է, որ քաղաքացին իրեն մոտ գա, կձերբակալեն, սա նշանակում է՝ ինքը խնդիր ունի ու արդյոք իմաստ ունի՞ ընդհանրապես Երեւանում քայլել»:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։ ԱՀ ՊՆ մամուլի

Դատարանի որոշումը տրվել է հարկադիրին, ձայն չկա

«Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, ազգագրական երգերի կատարող, բարեշնորհ սարկավագ Անդրանիկ Մանուկյանն ասում է, որ «Օկտագոն» կոոպերատիվն օգտվել է Երեւանի քաղաքապետարանի անգործությունից եւ կառուցել 12 հարկանի բազմաբնակարան շենքի մի մասը: Նա հունիսի ութին դիմելով Երեւանի քաղաքապետարան, հայտնել էր. «Այն, որ շենքի մի մասը կառուցվում է իմ՝ Անդրանիկ Մանուկյանի հողամասի վրա, հաստատվում է փորձագետի եզրակացությամբ, որն ուղարկում

Դատավոր Դավիթ Հարությունյան․ «Կարեն Անդրեասյանը չի խորշում պետությանը մարտահրավերների առաջ կանգնեցնելուց»

Այսօր ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները դադարեցված Դավիթ Հարությունյանը ԲԴԽ նախագահի մասին ասում է՝ այդ պատմուճանը հագցնելով կամ հրամանագիր ստորագրելով անձը դատավոր չի դառնում

Եկեղեցւոյ տեղն ու դերը մեր հայրենիքը յուզող հարցերուն նկատմամբ ո՛չ միայն ըսելիք, այլ նաեւ՝ ընելի՛ք պէտք է ունենայ. Արամ Ա

ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԻԹՈՎ Հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին կաթողիկոսական ընտրութեան եւ օծման 28-րդ տարեդարձը հանդիսաւորապէս նշուեցաւ Կիրակի, 2 Յուլիս 2023-ին, Կաթողիկոսարանիս Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ՝ Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ եւ Հայրապետական Մաղթանքի կատարումով, ինչպէս նաեւ՝ մեր թեմերու բոլոր

Գյուղի ակումբում ծեծկռտուքի ընթացքում Արտենիի բնակիչը դանակահարել էր երեք քարակերտցիների

Հուլիսի 3-ին, ժամը 05.26-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «ԳՈՒՎ հարցականով, ձախ ազդրի ծակած վերք, աջ ձեռքի կոտրվածք» ախտորոշումով՝ 24-ամյա երիտասարդ, «որովայնի առաջնային պատի ծակած վերք, լյարդի վնասում, ներքին արնահոսություն» ախտորոշումով՝ 31-ամյա երիտասարդ և «որովայնի առաջնային պատի թափանցող վերք» ախտորոշումով՝ 53-ամյա տղամարդ: Հիվանդանոցում 53-ամյա տղամարդը՝ Քարակերտ գյուղի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանյան առօրյան՝ լիբանանահայի աչքերով

Երբ ես եկա Հայաստան հաստատվելու եւ դադարեցի զբոսաշրջիկ լինելուց, որը որոշ հակասական խնդրահարույց մանրամասներ չի նկատում, չի կենտրոնանում դրանց վրա կամ որեւէ կարեւորություն է տալիս դրանց, զգացի, որ տեղի հայերը միշտ փորձում էին տպավորություն թողնել եւ պնդել, որ կարգապահությունն իրենց սուրբ սկզբունքն է, որին իրենք հավատարիմ են մնալու: Սակայն դա վերածվեց հսկայական խնդրի նրանց մեծ

«Հայաքվեն» ստորագրահավաք չէ, այլ լայնածավալ հանրային նախաձեռնություն. Չալաբյան

«ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Անցած շաբաթ մենք մեկնարկեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքը, և դա անմիջապես հզոր պայթյուն առաջացրեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Մեկնաբանությունների և հարցերի հեղեղը աննախադեպ էր՝ քաղաքական, իրավական, կազմակերպչական, տեխնիկական բնույթի, մարդկանց հետաքրքրում էր տառացիորեն ամեն ինչ՝ սկսած ինչպես ենք մենք այս օրենքի նախագիծը պարտադրելու իշխող վարչակարգին, վերջացրածինչպեսհեռվիցքվեարկելնույնականացմանքարտով։

Նոր մտածելակերպ և նոր մոտեցումներ բժշկության մեջ. հայ-սինգապուրյան  համագործակցություն

Աշխարհի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Սինգապուրի Ազգային համալսարանի (NUS) հիվանդանոցի սրտի, կրծքային և անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեոդորոս Կոֆիդիսն այս օրերին Հայաստանում է։ Բացառիկ այցի շրջանակում նա հայ մասնագետներին է ներկայացրել Սինգապուրի համալսարանական հիվանդանոցի առաջատար բժշկագիտական փորձն ու նորարարությունները, սրտի վիրաբուժական միջամտության ամենաժամանակակից մեթոդները և դրանց կիրառման միջոցները Հայաստանում։ Պրոֆեսոր Կոֆիդիսի՝ Հայաստան այցի հնարավորությունը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Սկիզբը՝ այստեղ Գլենդելցի հայ պատանիները Վահեն հայտնեց, որ Գլենդելի երկու բնակիչներ, որոնք արմատներով բեյրութցի են, Գուրգեն Փարթամյանն ու Երվանդ Քիրեջյանը, դիտել են «Դար» հեռուստաշարի վարող Արտեմ Սարգսյանի զրույցը ինձ հետ ու ցանկանում են հանդիպել ինձ հետ: Քանի որ ձգձգվեց «Հորիզոն» հեռուստատեսությունում պարոն Բալաբեկի հետ զրույցը, ես Սոնայի հետ ուշ հասա Ամերիկանոյում պայմանավորված վայրը: Տարեց մարդիկ էին, ապրում էին Հայաստանով, նրա խնդիրներով: Բարձրացանք երրորդ

Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվեցին

Դատավոր Դավիթ Հարությունյանն իր նկատմամբ ԲԴԽ որոշման մասին ասում է՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանից այլ բան ակնկալել հնարավոր չէր

Քաղաքապետարանը քաղաքացիների ընդունելության նոր կարգ է սահմանել

Քաղաքապետարան դիմած և գրավոր մերժում ստացած քաղաքացիները մերժման օրից երկու ամսվա ընթացքում կարող են մասնակցել ոլորտային պատասխանատուների ընդունելությանը: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ ներկայացնելով գրավոր դիմում: Ընդունելությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով. երկուշաբթի ժամը 14:00-16:00-ն կոմունալ տնտեսության վարչություն (Արգիշտիի փ. 1), 16:00-18:00-ն անշարժ գույքի կառավարման վարչություն (Արգիշտիի փ. 1), 14:00-16:00 ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն (Փ.Բուզանդի փ.

Նկարիչ-քանդակագործ Միքայել Ավետիսյանի 100-ամյակին ընդառաջ

Նա ստեղծագործել է հոգու ու սրտի թելադրանքով Օրերս ես՝ Գոհար Արշակյանս ու  լրագրող, գրող-հրապարակախոս Դավիթ Սարգսյանն այցելեցինք անվանի նկարիչ-քանդակագործ Միքայել Ավետիսյանի շիրիմին՝ Երեւանի Լուկաշինի փ. հ. 68 տուն։ Չի կարելի ասել, թե այն խնամված չէր։ Այսինքն խնամելու կարիք էլ չկար, քանզի այն պարզապես բանտված է։ Այո՛, բանտված է իր իսկ այգում՝ չորս կողմից շրջապատված բարձր պատերով։ Դրանցից

ԲԴԽ-ն որոշեց դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցնել

Դատավորների դեմ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 2010 թվականի մարտի 19-ին «Շոլց ԱԳ» գերմանական կորպորացիայի՝ ՄԻԵԴ ներկայացված գանգատի հիման վրա հարուցված ՄԻԵԴ 2019 թվականի որոշումը

Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի

«ՀԿԵ» ընկերությունը կկատարի իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ

Քաղաքական վերնախավի մեծ մասը մեծ մեղք ունի՝ չհասկացավ, որ Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ փախուստ իրականությունից Արցախը պաշարման մեջ է։ Հացի հերթեր են։ Հոսանքն օրական մի քանի ժամ է։ Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել ու մաքրել Արցախը հայերից։ Զուգահեռաբար աճում են արձակուրդային տրամադրությունները Հայաստանում։ Դա փախուստ է իրականությունից։ Դա, ամենայն հավանականությամբ, նորմալ մարդկային ռեակցիա է․

«Ոչ ՀՀ վարչապետը եւ ոչ էլ իշխանությունները լիազորված չեն Արցախը հանձնելու կենսական հարցում միայնակ որոշում կայացնելու»․ Ազատ Օրդուխանյան

Պետք է անմիջապես դադարեցնել խաղաղություն մուրալու անպտուղ քաղաքականությունը եւ ամենօրյա ռեժիմով լծվել մեր տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հաստատման գործին։

«Բաթումը ռուսալեզու քաղաք է հիշեցնում»

Ռուսաստանի քաղաքացին հազվադեպ է դիմում Վրաստանի քաղաքացուն որևէ հարցով։ Մրցակցությունն օրեցօր աճում է, քանի որ Ռուսաստանից մարդկանց հոսքը չի դադարում։

Վարուժան Ավետիսյանի որդին ձերբակալվել է. ԱԺԲ

Պապիկյանի փոխանցմամբ` քննչական մարմինը «դավաճան» և «վիժվածք» արտահայտությունները որակել է որպես հայհոյանքներ՝ խուլիգանության դրսևորում, և Դավիթին զրկել ազատությունից։

Հայկ Կոստանյանը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Հայկ Կոստանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Գործ ունենք ոստիկանական անպատժելիության աճող միտման հետ. ՀԿ-ների հայտարարությունը

Փորձ է արվում ոստիկանության նկատմամբ հարգանքը կառուցել ոչ թե հանրությանը արդյունավետ ծառայելու, այլ վախի մթնոլորտ ձևավորելու արդեն ձախողված փորձի հիման վրա

Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության տեսանկյունից խիստ մտահոգիչ են. Թագուհի Թովմասյան

Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումները ժողովրդավարության տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս: Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմին համարվող Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման և գործունեության նախորդող ժամանակահատվածում տասնյակ դատավորներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոշ դեպքերում դադարեցվել են դատավորների լիազորություններ, մասնավորապես դատավորներ Աննա Փիլոսյանի, Ռուբեն Վարդազարյանի, Սիմա Իսկանդարյանի, Ռաֆիկ Մելքոնյանի,

Հայ բժիշկները, որոնց հայտնագործությունների շնորհիվ աշխարհի ամեն մի անկյունում ամեն վայրկյան մարդկային կյանքեր են փրկվում

«Հայերը, որոնք փոխեցին աշխարհը»․ այս արտահայտությունը բարձրագոչ է հնչում մինչ այն պահը, քանի դեռ չես ծանոթացել այս զարմանալի մարդկանց կենսագրությանն ու հայտնագործություններին․ Aravot.am-ն անդրադարձել է այն հայ բժիշկ-գիտնականներին, որոնց անձնվեր աշխատանքի ու խենթ գաղափարների շնորհիվ այսօր աշխարհի բոլոր անկյուններում ամեն վայրկյան մարդկանց կյանքեր են փրկվում։ Իհարկե, այս ցանկն ամենևին էլ ամբողջական չէ, սակայն նրանց անուններն

ԲԴԽ վախերի և ապօրինությունների մասին. փաստաբանը՝ Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Փաստաբան Միքայել Շխիմյանի ֆեյսբուքյան գրառումը ԲԴԽ վախերի և ապօրինությունների մասին… Ինչքան մեծ պիտի լինի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու բերկրանքը, որ անձինք դիմեն նման ապօրինությունների… Հ.գ. «նագլիությունն» էլ է լավ բան, մարդը շշուկով ասում է դռները փակեք, հանկարծ փաստաբան չմտնի, վրայից արդեն բարձրաձայն հայտնում է՝ ափսոս, որ ներկայացուցիչները ներկա չեն։ «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյան –

Արցախը 203 օր կտրված է աշխարհից, իսկ ՀՀ ԱԺ նախագահը փետրվարից Արցախի Հանրապետությունից զանգի է սպասում. Մետաքսե Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ես իբր շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չեմ կապնվել: Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո նաև բազմաթիվ շփումներ

Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի այսօրվա վիճակը մեկ պատասխանատու ունի, դա անհաջող բանակցողն է, որը ո՛չ երկիրը կառավարելու, ո՛չ էլ միջազգային դիվանագիտության ասպարեզում ոչ մի փորձ չունի: Բանակցային գործընթացը սխալ է ընթանում մի մարդու պատճառով, որն այսօր առանց որևէ լեգիտիմ հիմքի միանձնյա որոշել է հանձնել Արցախը։ Մեր հիմնարար արժեքների և հայկական ինքնության

Նիկոլ Փաշինյանն՝ ավտոբուսում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Կիրակի։ Ավտոբուս։ Երեւան։  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031