Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան. Այս իշխանությունը ստեղծել է բանակցային քաոս. «Փաստ»

Հարցազրույց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ: – Պարոն Հակոբյան, արտաքին անվտանգային մարտահրավերներն օրեցօր էլ ավելի են սրվում: Ինտենսիվ կրակոցներ, տեղեկատվական հող՝ ավելի մեծ ագրեսիայի իրականացման համար: Իսկ ահա օրեր առաջ արդեն ագրեսիա Արցախի Հանրապետությունում, որի արդյունքում զոհեր ունեցանք: Միաժամանակ 120 հազար մեր հայրենակիցներ դեռ շրջափակման մեջ են, Հայաստանն ու Արցախը միացնող միջանցքի՝ ադրբեջանցիների

Միայն 2021 թ․-ի տվյալներով՝ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ. «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2022 թվականին 25 մլն դրամով Երեւանի Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է վաճառել։ Վաճառքն իրականացվել է մարտի 1-ին, իսկ գնորդն էլ Մ. Սարգսյանն է։ 2022 թվականի տարեվերջին նա ունեցել է պահպանված երկու անշարժ գույք, որոնցից մեկը 2005 թվականին գնված ամառանոցն է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Ղազարավանում։

«Չեն կարողանալու այնպիսի կանոն մտցնել, որ տիկտոկեր Մագան դրա տակ չընկնի, իսկ իրենց «ցանկացած» ԶԼՄ-ներն ընկնեն»․ Արամ Օրբելյանը՝ ԶԼՄ-ներին ուղղված հայեցակարգի մասին

Ըստ Արամ Օրբելյանի՝ քանի որ լրագրողական գործունեությունն ինքնին լիցենզավորվող չէ, ավելին, որևէ իմաստ և ինչն ավելի կարևոր է, ֆիզիկական հնարավորություն չկա այն լիցենզավորելու, հետևաբար, եթե այդ ոլորտն ինքնին ենթակա չէ պետական կարգավորման, ապա այն որևէ կերպ կարգավորել կամ խիստ ինքնակարգավորել չի լինի։

«Պատրաստ ենք դիմագրավելու թշնամու դավադիր գործողություններին, լինի դա ուժի կիրառում, թե հոգեբանական ճնշում». «Ապառաժ»

Մինչ «խաղաղության պայմանագրի» համար ԱՄՆ-ում բանակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, իսկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում էր Էրդողանի «Կուրբան Բայրամը», հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 4 զոհ։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են` Արմո

Անդրանիկ Ավետիսյանը վստահ հաղթել է ադրբեջանցուն

Իսպանիայում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի հավաքականի անդամ 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը քառորդ եզրափակչում 10։4 հաշվով վստահորեն պարտության է մատնել ադրբեջանցի Ռամիկ Բեյբատովին, սակայն հաջորդ փուլում զիջել էվրացի մրցակցին եւ երրորդ տեղի համար գոտեմարտելու է  ռումինացի-իտալացի զույգի հաղթողի հետ։ Մրցումային առաջին օրվա ավարտին մեդալի լավ հեռանկար ունեն մեր տղաներից

«Համաձայն չեմ ԿԲ գնահատականի հետ․ անշարժ գույքի շուկայում գնաճն արհեստական չէ»․ Արմեն Սաքապետոյան

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամն անդրադառնում է անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճի պատճառներին եւ ԿԲ վերլուծությանը

Կայացել է ԻննոԻջևան նորարարական հանգույցի պաշտոնական բացումը

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին Իջևան քաղաքում մասնակցել է «Պետություն – մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկումը կազմակերպվել էր Էկոնոմիկայի նախարարության գործընկերությամբ՝  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից անցկացվող «Իննոֆեստ» միջոցառման շրջանակներում։ Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական

Հնարավոր է՝ պարզվի, որ ինքը չէ, այլ անձ է սպանել. մանրամասներ՝ հայտնի դերասանի քրոջ սպանության գործից

Համացանցով են ծանոթացել, շփվել են իրար հետ. Կրոմվել Գրիգորյան

Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը

Հուլիս ամսվա եղանակի կանխատեսումը: Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից ավելի։

Ինչու պիտի 94-ից ձեր չիրացված հնարավորությունների համար այսօր պատասխան տան 2004-2005 թթ.-ի տղաները»

«Ուրեմն Արցախի խնդրի կարգավորման շուրջ արդեն 30 տարի տևող բանակցությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել աշխարհի այս կամ այն երկրում, այս կամ այն ուժային կենտրոնի միջնորդությամբ, միշտ համեմվում են տարատեսակ ու տարաբնույթ , 1456-ական դետալներով, բայց ոչ բուն բովանդակությամբ ( շատ լավ փաստաթուղթ էր, Ադրբեջանը չուզեց։ Շատ լավ պայմաններ էին, Ալիևը չստորագրեց։ Շատ

Էդգար Ղազարյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի դատաքննության վճիռը կհրապարակվի հուլիսի 1-ին

ՀՀ վարչական  դատարանում Նախագահող դատավոր Լուսինե Բոյաջյան, դատավորներ Անի Չիլինգարյան, Ռուզաննա Ազրոյան կազմով կայացավ Էդգար Ղազարյանի հայցադիմումով դատաքննությունը ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի 2023 թվականի հուլիսի 5-ին հավաք եւ երթ կազմակերպելու մասին իրազեկման վերաբերյալ 2023 թվականի հունիսի 26-ի թիվ 241 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Նիստի ավարտին Էդգար Ղազարյանը Aravot.am-ին ասաց․ «Կարծում եմ,

Այս տարի Երևանում կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու  նպատակով համայնքն այսօր մի շարք նախագծեր է դիտարկում: Դրանցից երկուսն իրար կկապեն Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները. ծրագրերը կմեկնարկեն այս տարի: Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա  ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն: Նոր ճանապարհի կարևոր հանգույցներից է էստակադայի կառուցումը: Նախագծող թիմը խոստովանում

Էրդողանը որոշել է բասկետբոլ խաղալ և հերքել իր վատառողջ լինելու մասին լուրերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից հայտնվել է թուրքական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Թուրքիայի ղեկավարը հանդիպել է թուրք հայտնի նախկին բասկետբոլիստ Հիդայեթ Թյուրքօղլուի հետ և որոշել բասկետբոլ խաղալ՝ նպատակ ունենալով հերքել իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը։ Թուրքական իշխանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողել, որպեսզի շրջանառության մեջ դնեն Էրդողանի բասկետբոլ խաղալու տեսանյութը: Նշենք, որ

«Մեզ փորձում են համոզել, որ մեր բոլոր տղամարդիկ դասալիքներ են, կանայք՝ դժբախտ»․ Ռուբեն Վարդանյան

Ըստ Ռուբեն Վարդանյանի՝ միֆ էր, որ եթե Ռուբեն Վարդանյանը չլինի, գազ, լույս կմիացնեն, ճանապարհը կբացեն։

Ավազի ապօրինի արդյունահանման դեպք Արագածոտնի մարզում

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք: Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։ Հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ բնապահպանության և ընդերքի

ԼՂ Մարտունու շրջանում խախտվել է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

«Ա1+». ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկատվական ամփոփագրում:

Աշխարհահռչակ Shell ապրանքանիշն արդեն Հայաստանում է. գործարկվեցին առաջին բենզալցակայաննները

2023 թվականի հունիսի 29-ին Հայաստանում, Արտաշատի խճուղի 6/3 և 15/1 հասցեներում պաշտոնապես գործարկվեցին աշխարհահռչակ Shell ապրանքանիշի երկու բենզալցակայանները։ Ապրանքանիշի լիցենզավորված ներկայացուցիչը Հայաստանում «Ռոյալ Օյլ» ՍՊ ընկերությունն է։ Բացման պաշտոնական միջոցառման հյուրերի թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Shell Brands International AG լիցենզավորված շուկաների գլխավոր կառավարիչ Կայ-Ուվե Վիտտեռշտեյնը, Shell International BV

Սյունիքում հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում. Մանե Թանդիլյան

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սյունիքում հանրապետական նշանակության ավտոճանապարհի լուսավորության սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվում։ Սա մեկն է այն վեց կայաններից, որոնք ևս առաջիկայում գործարկվելու են և լինելու Տաթև համայնքի տարբեր բնակավայրերի կարևոր ենթակառուցվածքների էներգիայի աղբյուրը։ Այսպիսի կայանի առավելությունները հստակ են։ Փաստացի, այս լուծումը համայնքի համար էական

ԱԳՆ-ում կարևորվել է մայիսին ազդարարված ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՄԹ ԱԳ, համագործակցության և զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրենի հետ

Փաշինյանն ողջունել է բրիտանա-նիդերլանդական Shell-ի մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երևանում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության պատվիրակությանը

Չնայած պատգամավորների համար արձակուրդային ամիսներ են, խորհրդարանը շարունակելու է իր աշխատանքները երկրի համար հրատապ հարցերի շուրջ

Հունիսի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների անդամների հետ: Քննարկվել են ամառային շրջանում խորհրդարանական աշխատանքների կազմակերպման  հետ կապված հարցեր: Խորհրդարանի նախագահը, անդրադառնալով  իր խորհրդարանական գործունեությանը, շեշտել է, որ ԱԺ 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանն  իր խորհրդարանական կյանքի ամենադաժան, բայց միևնույն ժամանակ  պատվաբեր նստաշրջանն էր, որն անցել է ադրբեջանական ագրեսիայի, բռնաճնշումների

Հայաստանի և Լիտվայի դատախազությունները խորացնում են համագործակցությունը

Աննա Վարդապետյանը լիտվացի գործընկերոջ հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր

«Պետք էր նախ վերլուծություն կատարել, հրապարակել փաստաթուղթը»՝ փորձագետը 1300 ուսուցիչներին հեռացնելու մասին

Այս ամենը 2000-ականներին արված քաղաքականության օրգանական շարունակությունն է

«Իհարկե հորեղբորս և հորս ստեղծած թատրոնը թանկ է իմ համար, բայց նրանք նաև սովորեցրել են ԾԱՆՐ լինել». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Վերջապես Ավինյանը լուծարեց Մհեր Մկրտչյան թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը… Սրտանց շնորհավորում եմ Երևանի քաղաքապետարանի ղեկավար կազմին և անձամբ Ավինյանին այդ կապակցությամբ: Ինչպես և ասել էի դրա մասին ամիսներ առաջ` 50-նն անց մարդ եմ, վայնասուն չի լինելու: Իհարկե հորեղբորս և հորս ստեղծած թատրոնը թանկ է իմ համար, բայց

Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարին

Զոհված Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները ՀՀ տեղափոխելու շուրջ բանակցությունները շարունակվում են. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնում է. Այսօր մասնակցել եմ 2023թ. հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողության հետևանքով զոհված՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչներ Արմեն Աբգարյանի և Գագիկ Բալայանի հուղարկավորությանը՝ Արցախի իշխանությունների ցավակցությունը փոխանցելով զոհվածների հարազատներին և Գիշեցիներին: Ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած Սամվել Թորոսյանի և Երվանդ Թադևոսյանի մարմինները նրանց հարազատների

Բռնություններն ու Մարդու իրավունքների կիսալուռ պաշտպանը. առաջարկում են փաստաբանների վրա տեսախցիկ դնել, նոր ուղարկել ոստիկանական բաժին

ՄԻՊ աշխատակազմի անդամները պաշտպանված են օրենքով, նրանց աշխատանքը խոչընդոտողը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, փաստաբանների դեպքում նման օրենսդրական կարգավորում չկա: Առաջարկ եղավ, որ փաստաբաններին ոստիկանական բաժիններ գնալիս ապահովեն տեսախցիկներով ու ամբողջ ընթացքը տեսանկարահանվի:

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր: ՀՀ կառավարություն

Արտակ Զաքարյան․ «Ներկայիս զարգացումների պարագայում պարտադիր չէ, որ կորուստներ լինեն, եթե քո երկրի ղեկավարությունում քաղաքականապես եւ բարոյապես նորմալ մարդիկ են եւ դավաճան ու մորթապաշտ չեն»

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսեց Արցախին եւ Հայաստանին սպառնացող արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների մասին: «Մենք հիմա ապրում ենք բոլոր առումներով շատ բարդ ժանակահատվածներում: Այդ բարդությունները առաջին հերթին պայմանավորված են արտաքին գլոբալ զարգացումներով եւ աշխարհակարգային փոփոխություններով, որտեղ բացի արժեքային  եւ շահերի բախումներից, տեղի է ունենում աշխարհում ռազմաքաղաքական ուժերի նոր հավասարակշռության փնտրտուք:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031