Օրվա լրահոսը
Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոն և ստանալ նվեր TWS Hiper Oki ականջակալ
Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021 թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը: «Եթե դուք նախընտրում եք միաժամանակ ունենալ նորաոճ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոն և շփվել մտերիմների հետ, ապա բաց մի թողեք նաև անլար ականջակալ նվեր ստանալու հնարավորությունը», – նշել է
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գերությունից վերադարձած մեր հայրենակիցների անունները
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Գերությունից վերադարձած մեր եղբայրների ամբողջական ցանկը հետեւյալն է. Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս Սիրունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան
ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը․ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում
Նիկոլ Փաշինյան. «Գեղարքունիքի մարզը մեծ եւ անասելի ուժ է տալիս»
Քարոզարշավի շրջանակներում Ներքին Գետաշենում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասաց. «Գեղարքունիքի մարզը մեզ այսօր անասելի մեծ ուժ եւ էներգիա է տալիս: Եվ ես ուզում եմ ասել, որ այսօրվա քարոզարշավի առանցքային նպատակը նույնիսկ ինչ-որ բան ասելու եւ լսելու մեջ չէ: Այս քարոզարշավի ամենաառանցքային նպատակը ինձ համար հետեւյալն է. որ ես տեսնեմ ձեր
«Բա էդ դեպքում ընտրությունների իմաստն ինչի՞ մեջ է». Ռոբերտ Քոչարյանն Ալավերդիում էր
Լոռու մարզում «Հայաստան» դաշինքը նախընտրական քարոզարշավը ամփոփեց Ալավերդի քաղաքում: Այստեղ ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն անհասկանալի է համարում այն, թե ինչու իրենք պետք է շրջեն Հայաստանով եւ ընտրողներին համոզեն, որպեսզի արտահերթ ընտրություններում իրենց քվեն չտան գործող իշխանությանը. «Խոստումը տվել է, հաշվետվության պահը եկել է, ոչ մի խոստում չի կատարվել, ուրեմն
«Հունիսի 20-ին ժողովուրդը մի այնպիսի աղմկոտ ասելիք ա ասելու, որ աշխարհն ա զարմանալու». Նիկոլ Փաշինյան
ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ժողովրդից ներողություն խնդրեց ուշանալու համար: «Շատ դժվար է առաջ գնում մեր քարոզարշավը Գեղարքունիքի մարզում: Չենք կարողանում ժամանակին տեղ հասնել, որովհետեւ գյուղերի խաչմերուկում, ճանապարհների մոտ մարդիկ փոքր, միջին, մի քիչ ավելի մեծ խմբերով կանգնում են, եւ մենք հարկ ենք համարում անպայման գոնե իջնել, բարեւել, ողջունել, շնորհակալություն ասել:
ԱՄՆ-ն ողջունել է հայ գերիների վերադարձը
ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան՝ իրենց ընտանիքների մոտ: Այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: «Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը՝ Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կհեշտացի մարդասիրական ականազերծումը և թույլ կտա հետագայում խուսափել զոհերից»,- ասվում է հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ն նաև շնորհակալություն է
Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար․ Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի ականապատման քարտեզը 15 ռազմագերիների դիմաց, ովքեր ունեցել են ռազմագերու կարգավիճակ, ըստ պաշտոնական Բաքվի։ Այսինքն քրեական գործերով չեն անցնում։ Որպեսզի պարզ լինի, թե ինչ հզոր խաղաթղթի մասին է խոսք գնում, թվերով ներկայացնեմ։ Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100 000 տանկային և հետևակի համար
Աշխատանքից ազատվելը շահարկումների թեմա՞․ տնօրենը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել
Աշխատանքից ազատված տնօրենը 40 օր աշխատանքի չի ներկայացել
«Դաշինքը հստակ հայտարարում է՝ մահ գողապետությանը». Լեւոն Շիրինյան
Ինչքան էլ վիճակը ծանրագույն է, պիտի ապրելու կամք ունենանք
Քոչարյանը խոստանում է Վանաձորը դարձնել երկրորդ լեռնադահուկային կենտրոն
Այսօր Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաքի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իշխանության գալու դեպքում դաշինքը ծրագրեր է նախատեսել, որոնց արդյունքում Վանաձորը կդառնա տուրիստական կենտրոն: Նա միաժամանակ նշեց, որ քաղաքը որոշ ոլորտներում հետ է մնացել մյուս քաղաքներից. «Մենք այստեղ պետք է բազմաթիվ ծրագրեր իրականացնենք, որ Վանաձորը դառնա լուրջ տուրիստական կենտրոն։ Ինձ ասում են,
«Այդ երիտասարդների մահվան թիվ մեկ մեղավորը պետք է պատասխան տա». Արմենուհի Կյուրեղյան
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմենուհի Կյուրեղյանն այսօր Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց, որ ինքն էլ շատերի պես պատերազմում զոհված հարազատի շիրիմին երդում է տվել, որ մեղավորը պետք է պատասխան տա. «103 տարի առաջ Ղարաքիլիսայի ճակատամարտում մենք կանգնեցրինք մեր թշնամուն, մենք ջախջախեցինք նրան ու դուրս շպրտեցինք մեր երկրից: Մենք այդ ճակատամարտում հաղթեցինք, որովհետեւ ունեինք խոսքի գիտակ,
«Հայաստանի վրա մեկ փամփուշտ արձակելը հավասար է ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի վրա փամփուշտ արձակելուն». ԱԺԲ անդամ
Հայաստանը պետք է հրաժարվի նման դաշնակիցներից
Քաջ Նազարն ու Քեֆչի Հասանը՝ որպես մենեջերներ, Անբան Հուռին՝ աշխատակից. Ինչ դասեր կարող են քաղել գործարարները հեքիաթներից
Ըստ դասընթացավարների, հեքիաթներում իմաստնություն կա, եւ եթե բիզնեսի կառավարիչները հեքիաթներ կարդան, արդյունավետ կառավարման գործիքները կգտնեն
15 գերիներն ազատ են արձակվել ականապատ դաշտերի քարտեզների դիմաց. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր 15 հայ ռազմագերիներն ազատ են արձակվել Աղդամի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Հաղորդագրության մեջ նշվում է, որ քարտեզներում մատնանշվում է 97 հազար հակատանկային և հակահետևակային ականների գտնվելու վայրը: Փոխանակումն իրականացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ավելացնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 15 հայ
ՀՀ պետական սահմանը պահպանող հայ զինվորի մարտական ոգին բարձր է, տրամադրվածությունը՝ վճռական (ֆոտոշարք)
Երեկ ՊՆ-ի եւ ԳՇ-ի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներով եղանք Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանի պաշտպանության մարտական մի քանի դիրքերում, որպեսզի մեր աչքով տեսնենք անմիջապես պետական սահմանին կանգնած մեր դիրքապահ զինվորների ոգին, ծառայության պայմանները: Հենց սկզբից ասենք, որ որոշ հատվածներում մեր ու թշնամու զբաղեցրած դիրքերը երբեմն հաշվված մետրերի տարբերությամբ են: Սակայն միմյանց ֆիզիկապես այդքան մոտ գտնվելը բացարձակապես
Խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի նախընտրական քարոզարշավը
Քիչ առաջ «Ռոսիա մոլ»-ի մոտակայքում նույն առևտրի կենտրոնից դուրս եկած անձինք խոչընդոտել են Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի նախընտրական քարոզարշավը։ Այս պահին նախընտրական շտաբը դիմել է ոստիկանություն, սպասում են իրավապահների արագ արձագանքին։ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Չկա մի համակարգ, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած լինի»․ Արամ Մանուկյան
Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ 21-րդ լուսավոր դարում մենք պետականությունը կորցնելու վտանգի առջև ենք։ «Ցավալիորեն 21-րդ դարում, այս լուսավոր դարում, երբ որ ամեն ինչ պետք է լիներ ավելի հանգիստ, լուսավոր, կանխատեսելի, մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Սրանք բացարձակ խոսքեր չեն, սրանք իրականություն են, որովհետև այս դաժան պարտությունը, սրան նախորդած 20
Մեղադրանքները, թե ՀՀ ՊՆ-ն թաքցնում է ինչ-ինչ փաստեր` կապված Ադրբեջանի զինված ուժերում թուրք զինվորականների ներկայության հետ` անհիմն են․ՊՆ
Մամուլում տեղեկություններ են տարածվում, թե «Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ»: Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարարությունը, բազմիցս, այդ թվում նաև միջազգային ամենատարբեր հարթակներում, անդրադարձել է խնդրին, որ թուրքական զինված ուժերը մեծ ներգրավվածություն ունեն ադրբեջանական բանակի վերապատրաստման, հրահանգավորման և նույնիսկ կառավարման գործընթացներում: Ասվածի ամենավառ վկայությունը
«Ի՞նչ եք ուզում, ադամանդյա մանդատ եք ուզո՞ւմ, որ երկրում ինչ-որ բան փոխեք»․ Լևոն Զուրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը իր խոսքը սկսեց Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանին թավշյա հեղափոխության պայմաններում պաշտոնանկ չանելուց։ «Եղան բազմաթիվ միտինգներ, հանրահավաքներ, երթեր, ինչ ասես, ժողովուրդը չփորձեց, անգամ հասավ մի բանի, որ քաղաքապետը քաղաքապետարանից փախչել էր, գնացել ուրիշ տեղից էր ղեկավարում քաղաքը։ Եվ ինչ
Չաշխատող մարդիկ, ինքնազբաղվածներն ու «վալանտիորը» ուզում են պատգամավոր դառնալ
Կուսակցությունների ցուցակներում կան նաեւ վարորդներ, վարսավիրներ, դիմահարդարներ ու «Ֆաբերլիկի» աշխատող «Առավոտը» փորձել է պարզել, թե կուսակցությունների եւ դաշինքների՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ընտրական ցուցակներում ովքեր են ներգրավված: Օրինակ, «Արդար Հայաստան» ցուցակում 14 հոգի չի աշխատում, մեկը թոշակառու է, ի թիվս այլոց, կան կրթության ոլորտի ներկայացուցիչներ: ՀԱԿ-ի ընտրական ցուցակում 30 հոգու անվան դիմաց գրված է չի
«Մենք սկզբունքորեն մերժում ենք միավորումը ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ»․ Անդրիաս Ղուկասյան
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմն ընտրարշավի շրջանակներում 11.06-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները։ Նշված քաղաքներում իրականացվեցին քարոզչական երթեր։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։ շՀարցեր ուղղվեցին կառավարող և նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը. «Մենք սկզբունքորեն
Նիկոլ Փաշինյանը զանգվածային ազատումներ է խոստանում, եթե…
Քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում է: Ճամբարակ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ՔՊ վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը այս ընտրապայքարը վերածել են դասակարգային պայքարի: Նա ասաց, որ իրենք կոտրել են ընտրությունների կազմակերպման նախկին համակարգը: «Մենք ասում ենք, որ այդ համակարգը վերացված է եւ ՀՀ քաղաքացուն այլեւս որեւէ մեկը չի կարող պարտադրել, որեւէ
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանի, դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ ՀՀ
Հադրութի շրջանում իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Անցած 7 ամիսների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։ ԱՀ ՆԳՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Ինձ զարմացնում է ոմանց ցինիկ վարքագիծը». Նորայր Նորիկյան
Հանրությանը դրել են արհեստական երկընտրանքի առաջ
Մանկապարտեզի պաշտոնական էջով իրականացվում է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավ
Ընտրությունների վերահսկման կոմիտեի ֆեյսբուքյան գրառումը Վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահում. Արմավիրի թիվ 2 մանկապարտեզի պաշտոնական էջով իրականացվում է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավ։
Նիկոլ Փաշինյանը քննադատեց հոգեւոր էլիտային՝ «կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար»
ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը աշխարհիկ էլիտայից բացի քննադատեց նաեւ հոգեւոր էլիտային: «Վերջին տարիներին, ցավոք սրտի, շատ հոգեւոր էլիտայի ներկայացուցիչները, խոսքը նեղ էլիտայի, ղեկավար կազմի մասին է, ամեն ինչ արել են Հայաստանի կառավարությանը սեփական կամքը պարտադրելու, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ձախողմանը հասնելու համար: Բայց ես ուզում եմ ասել, որ նույն իրավիճակը, ցավոք, էնտեղ
«Նիկոլի փեշերից են բռնում, որ հանկարծակի մաֆիոզ կառավարման հոգևոր հայր Քոչարյանը չգա իշխանության»․ Լևոն Զուրաբյան
Այսօր Տեքստիլագործների ակումբում քարոզարշավի ժամանակ ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանն անդրադարձ կատարեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Երկու խոսք ասեմ այն հավակնորդի մասին, որը իբրև հավակնում է, որ ինքը ուժեղ ձեռք է, հեսա Հայաստանին կհավաքի, հեսա պետությունը հավաքելու դերը ինքը կստանձնի։ Խոսքս Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Սա ինչու է լուրջ պրոբլեմ, որովհետև իրականում շատերը
«Ձեր բախտը բերել է, որ կա Կարապետյանների ընտանիքը». Ռոբերտ Քոչարյանը՝ տաշիրցիներին
«Ձեր բախտը բերել է, որ կա Կարապետյանների ընտանիքը, եւ այսպես ասեմ ձեր հույսն այս կառավարության հետ չի կապված, եթե սրանց հետ կապված լիներ, ապա ոչինչ չէր լինի, եղածն էլ երեւի քանդված կլիներ»,- այսօր տաշիրցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու շարունակեց. «Հիմա ընտրությունն արժանապատիվ խաղաղության եւ ծնկաչոք ապրելու շարունակության մեջ է:


















































