Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը 2021 թվականի մայիսի 19-ին ես՝  որպես «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ, դիմել էի Երևանի քաղաքապետին՝ հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում քարոզարշավի ավարտին հանրային ամփոփիչ հանրահավաք անցկացնելու համար: Դիմումով ներկայացվել էր հանրային հավաքն անցկացնել մինչև ժամը 21:00, սակայն  Երևանի քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00: Չնայած այն

Նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին

Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմել է Հանրային հեռուստաընկերությունը՝ կապված, իր ձևակերպմամբ, «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձերի» հետ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված հրապարակային բողոքի՝ Հանրային հեռուստաընկերությունը Պաշտպանից ակնկալում է «հրատապ արձագանք» և «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության և ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում

«Ամեն տեղ մեզ ասում են` խեղճ Նիկոլն ի՞նչ անի. չի կարող երկրի ղեկավարը խեղճ լինել». Դավիթ Սանասարյան

«Այնքան թույլ են գտնվել, որ Ռոբերտ Քոչարյանները, Սերժ Սարգսյանները նորից եկել են, ուզում են իշխանություն վերցնեն: Բայց նրանք պետք է բանտում գտնվեին»,- այսօր Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում նախընտրական հանդիպման ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նախկին իշխանավորների` բանտում չգտնվելը Դավիթ Սանասարյանը բացատրում է գործող իշխանության թուլությամբ, որը չկարողացավ բարեփոխել դատաիրավական

Արցախի շրջանավարտները` ժապավենների վրա իրենց կորցրած հայրենի բնակավայրերի անուններով

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը Արցախի շրջանավարտներն են` ժապավենների վրա իրենց կորցրած հայրենի բնակավայրերի անուններով։ Ու իրենց ո՛չ մեր «կներեք»-ն ա սփոփելու, ո՛չ էլ մեր անտարբերությունը։ Իրենք իրենց տուն պիտի վերադառնան։ Սա մեր առաքելությունը պետք է դառնա։

«Ակնկալել, որ ՌԴ-ն լինի ավելի պրոհայկական, երբ մեր հիմնական բանակցողը հակահայկական է աշխատում, զարմանալի կլինի». Հայկ Մամիջանյանը` 15 գերիների վերադարձի մասին

«Առնվազն 15 ճրագի լույս վերադարձել են իրենց օջախները: Տա Աստված, որ այն ամենն, ինչ իրենք տեսել են այնտեղ, շուտ մոռացվի եւ երբեք որեւէ հայ ընտանիքում չկրկնվի: Շուտափույթ վերադարձ մնացյալ տղաներին»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը` պատասխանելով երեկ Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների մասին հարցին, որոնց

Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար. «Ալիք մեդիա»

«Ալիք մեդիա» – Վրաստանի իշխանությունները աշխատել են 2-3 ամիս շարունակ` Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության գալու համար: Այս մասին ասել է Վրաստանի փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 գերեվարված զինվորների՝ Ղարաբաղում Ակնայի (Աղդամ) շրջանի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց: Գործարքի պայմանները համաձայնեցվել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ակտիվ միջնորդությամբ: Գործընթացին ներգրավված

Այն, որ գերիների վերադարձի գործընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի ու Վրաստանի ջանքերի արդյունքում, շառաչուն ապտակ է Ռուսաստանին․ Նորայր Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Ողջունում եմ 15 ռազմագերիների վերադարձը՝ ցանկանալով շուտափույթ վերադարձ մյուս բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, հարկ է արձանագրել, որ միայն այն հանգամանքը, որ նշված գործընթացը հնարավոր է դարձել ԱՄՆ վարչակազմի ու Վրաստանի կառավարության ջանքերի արդյունքում, ուղղակի շառաչուն ապտակ է Ռուսաստանին: Ակնհայտ է, որ նախորդող ամիսների ընթացքում Ռուսաստանը չկարողացավ կամ չուզեցավ

«Հեռու մնացե՛ք երկհազարամյա Հայոց Եկեղեցուց, հեռու պահե՛ք Ձեր ազգակործան ձեռքերը մեր Սրբության Սրբոցից». Տեր Առաքել Ամիրյան

Տեր Առաքել քահանա Ամիրյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյա՛ն, երբ 44 օր մի ողջ ժողովրդի խաբում էիք հաղթանակի պատրանքով, հայ հոգևորականը զոհվում էր մարտադաշտում։ Երբ Ձեր իշխանավորները կռվի ժամանակ հանգրվանում էին Ստեփանակերտի էլիտար հյուրանոցներում (ի դեպ՝ պետության միջոցներով), հայ հոգևորականները՝ (այդ թվում նաև՝ բարձրաստիճան) մի ձեռքին խաչ, մյուս ձեռքին զենք, կռվում էին հայ զինվորի հետ կողք կողքի։

«Մենք բացարձակ իշխանության զոհերն ենք` թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո». Էդմոն Մարուքյան

«Սուվերեն տարածք, միջանցք, բացառված է, չպետք է տրվի, իսկ ճանապարհների ապաշրջափակմանը Հայաստանը միշտ էլ կողմ է եղել»

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Հունիսի 12-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8297 քաղաքացու հետազոտություն, որից 879-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

«Մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշել է․ «Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել»։ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ

«Ծովահենը» կնավարկի թատրոն

«Ծովահենը» վիպակի հեղինակ Հասմիկ Կարապետյանը վաղուց էր պլանավորել «Ծովահենը» տեսնել կա՛մ կինոյում, կա՛մ թատրոնում: Թրիլեր վիպակում շատ են տեսարանները, քան՝ մտքերը, քանի որ հեղինակն ավարտել է Սցենարադրամատուրգիական ֆակուլտետն ու ինչ-որ չափով կինոն իր գրական աշխարհում հետք է թողել: Վերջերս սոցցանցում հեղինակը հարցում կազմակերպեց. արդյո՞ք «Ծովահենը» պատկերացնում են կինոյում, թե՞ թատրոնում: Պատասխանողների 90%- ը նշել էին

2807 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք

Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223682 դեպք, որոնցից 215195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1125102 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Ունենք 77 առողջացած և 2 մահվան դեպք: Նախորդ

Բարոյական տիրույթում 15 գերիների վերադարձը 15 օջախի վերածնունդ է, դիվանագիտական, բանակցային առումով՝ անհամարժեք գործընթաց․ Տիգրան Աբրահամյան

Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ականապատ դաշտերի վերաբերյալ քարտեզների հանձնումը՝ 15 հայ գերու վերադարձի դիմաց նվազագույնը երեք հարթություն ունի։ Բարոյական տիրույթում 15 գերիների վերադարձը 15 օջախի վերածնունդ է, ինչը միանշանակ ուրախալի է։ Դիվանագիտական, բանակցային առումով՝ անհամարժեք գործընթաց։ Գերիների վերադարձը սահմանված էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Սակայն Ադրբեջանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին նոր՝ փաստաթղթից

Բերդաշեն բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք

Հունիսի 14-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է. «Երկիր մեդիա»

Արցախի հերոս, լեգենդար հայդուկապետ Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը մասնակցում է քաղաքական գործընթացներին եւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է։ Պետրոս Մեղրյանը Yerkirmedia.am-ին տեղեկացրեց, որ երեկ Աբովյանում Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» դաշինքի առաջնորդների հանրահավաքի ընթացքում, ինքն էլ է բեմ բարձրացել՝ իբրեւ պատգամավորության թեկնածու։ Դրանից հաշված ժամեր անց, ոչ աշխատանքային ժամի` երեկոյան

Տրակտորներով անցել էին հակառակորդի տարա՞ծք

Aravot.am-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 12-ին, Հայաստանի երկու քաղաքացի տրակտորներով Սյունիքի Տեղ համայնքի վարչական տարածքից հատել են սահմանային գոտին եւ անցել ադրբեջանական կողմի հսկողության տակ գտնվող տարածք։ Հակառակորդը, վերցնելով տրակտորները, բնակիչներին թույլատրել է վերադառնալ։ Իսկ մոտ երկու ժամ անց բանակցությունների  արդյունքում վերադարձվել են նաեւ տրակտորները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, վաղը՝ կիրակի օրը Տեղ համայնքում հենց սահմանագծին  նախատեսվում 

«Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը». Կարեն Ջալավյան

Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը՝ Մարտակերտի շրջանում 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ թեժ մարտում զոհված աշխարհազորայիններ Միքայել Մկրտումյանին և Արագած Ավանեսյանին հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունից։ 2020 թ. պատերազմի օրերին հարյուրավոր կամավորներ չսպասեցին հրավերի կամ հորդորի: Նրանք ամենավտանգավոր տեղերում էին, ժամկետային զինծառայողներից շատերը իրենցից կրկնակի մեծ կամավորներին հիշում են որպես մարտական ընկերներ՝ իրենցից մեկը, իրենց կողքին:

ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածուին ազատությունից զրկելու միջնորդությունը․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը  ՀՀ ԿԸՀ-ն բավարարել է Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի միջնորդության գործով պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Տեղեկացրել էինք, որ դաշինքի օգտին քվեարկելու նպատակով ընտողներին առերևույթ ընտրակաշառք բաժանելու համար 9 մլն դրամ գումարի փոխանցման պահին բռնվել էին Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը

Ադրբեջանին են փոխանցվել ոչ թե ամբողջ Աղդամի շրջանի, այլ ընդամենը մի հատվածի ականապատման քարտեզները․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը Տարածաշրջանում խաղաղութան հաստատման, հումանիտար ականազերծման նպատակով Ադրբեջանից Հայաստան 15 հայ ռազմագերիների վերադարձի քայլին ի պատասխան հայկական կողմից Ադրբեջանին են փոխանցվել ոչ թե ամբողջ Աղդամի շրջանի` ինչպես շահարկում են որոշ շրջանակներ, այլ ընդամենը մի հատվածի ականապատման քարտեզները։ Հայկական կողմի մոտ կան և շարունակում են մնալ 100,000-ավոր ականների

Այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է․ Սերժ Սարգսյան

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում հունիսի 12-ին համակիրների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ, կոպիտ խոսքեր եղել են…»։

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարգում են ուժը». Արթուր Վանեցյան

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հարգում են ուժը», – Արմնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը եւ նշել, որ եթե քեզ ապտակողին չես ապտակում, ապա քեզ նորից են ապտակում, երբ քեզնից մի բան խլողին չես պատժում՝ նորից են խլում։ Գործիչը միաժամանակ անընդունելի է համարել ամեն ինչ հանրայնացնելը, եթերում ամեն

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսական տունը Երևանում անակնկալ է մատուցել 98-ամյա արցախցի վետերանին

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Երևանի Ռուսական տունը («Ռոսսոտրուդնիչեստվո») «Հաղթանակի 75-ամյակը» մեդալը հանձնեց Հայրենական Մեծ պատերազմի 98-ամյա արցախցի վետերան Սուրեն Իշխանյանին, ով 44-օրյա պատերազմի արդյունքում կորցրել է իր տունը Հադրութի շրջանի Ջրակուզ գյուղում և այժմ ապրում է Երևանում: Այս մասին հայտնում է Երևանում Ռուսաստանի տան մամուլի ծառայությունը: Նշենք, որ արցախցի Հայրենական Մեծ պատերազմի վետերանները չճանաչված հանրապետության կարգավիճակի

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոն և ստանալ նվեր TWS Hiper Oki ականջակալ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021 թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը: «Եթե դուք նախընտրում եք միաժամանակ ունենալ նորաոճ և բազմաֆունկցիոնալ սմարթֆոն և շփվել մտերիմների հետ, ապա բաց մի թողեք նաև անլար ականջակալ նվեր ստանալու հնարավորությունը», – նշել է

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է գերությունից վերադարձած մեր հայրենակիցների անունները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Գերությունից վերադարձած մեր եղբայրների ամբողջական ցանկը հետեւյալն է. Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս Սիրունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան

ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031