Օրվա լրահոսը
Դանիել Իոաննիսյան. Այժմ ընթանում է քարոզարշավ, ուղղակի ջունգլիների կանոններով. «Հայկական ժամանակ»
Իոաննիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի համար տրվում է 12 օր ժամանակ
ԱԺ նախագահը քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորություն չունի. պատասխան Օնիկ Գասպարյանին․ «Ժողովուրդ»
Օնիկ Գասպարյանի դիմումի հետքերով
Ինչի՞ մասին են խոսելու ցուցակները
Այժմ նախընտրական ցուցակներ կազմելու բուռն ժամանակաշրջան է: Մարդիկ, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց պատգամավորական մանդատի, բնականաբար, այսօր մեծ ջանքեր են գործադրում՝ հայտնվելու այն կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներում, որոնք կարող են մտնել Ազգային ժողով, եւ քանի որ տեղերը սահմանափակ են՝ պայքարը գնում է ցուցակի հնարավորինս բարձր տեղերում հայտնվելու համար: Բնականաբար, դա չի վերաբերում այն կուսակցություններին,
«Այն մանրաձկներն են, որ նույնիսկ մեկ անգամ չեն ձվադրել». սիգի որսն արգելված չէ, արգելված է այն չափը, որն այսօր կարողանում ենք ազատ գնել փողոցներից. «Հայաստանի Հանրապետություն»
Վտանգում ենք եւ՛ Սեւանի, եւ՛ ձկնաշխարհի պաշարները:
Ալիևն ասում է, թե Դավիթ Գալստյանն ինչպես է պատերազմի ժամանակ, իր խոսքերով, տարբեր զարտուղի ճանապարհներով ՀՀ զենք տեղափոխել. փաստաբան. «Փաստ»
Պատերազմի ընթացքում նաև որևէ գումար չի աշխատել, հնարավորության դեպքում բոլոր մատակարարումներն ինքնարժեքով է արել: Բացի այդ, ինքն անձամբ գումարներ է նվիրաբերել ու տարբեր խնդիրներ է լուծել: Մամուլում արդեն գրվել է նաև սեփական միջոցներով ինքնաթիռներ գնելու մասին, որոնք հետագայում շատ կարևոր հարցեր են լուծել:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Դեպի Ամբերդ ամրոց ավտոճանապարհը բաց է, իսկ Քարի լիճ տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։
«SOS» հաղորդաշարի համահեղինակ Վիլեն Գայֆեջյանը կդառնա Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ. «Հայկական ժամանակ»
Վիլեն Գայֆեջյանը ավագանու մանդատը կստանա այն բանից հետո, երբ նախորդ շաբաթ մանդատը վայր դրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը:
Շարմազանով. «Ռուսաստանցի համանախագահ Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի անունից պաշտոնապես գաղտնազերծեց, որի իմաստն այն էր, որ՝ Նիկոլ, դու սուտասան ես, դու խաբում ես. «168 ժամ»
Դու եկել ես, ասել ես՝ ես Սերժի կետից չեմ սկսում, իմ սեփական կետից եմ սկսում, հիմա ի՞նչ կապ ունի՝ նախկինում ինչ է եղել, չնայած՝ նախկինի մասին ես կխոսեմ: Նիկոլն էր, չէ՞, ասում՝ սկսում եմ իմ սեփական կետից, Նիկոլն էր պառլամենտում մեծամտաբար, գոռոզաբար և լկտիաբար հայտարարում՝ ինչ պետք է՝ դա էլ բանակցում ենք, նա էր, չէ՞, սկզբում ասում՝ Ալիևը կիրթ է, իսկ մեկ տարի անց ասում՝ Ալիևը կառուցողական է:
Արգենտինացի 100-ից ավելի գործիչներ ու կազմակերպություններ կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը Հայաստան
Ներքոստորագրյալ կազմակերպություններս, կառույցներս և անձինքս արտահայտում ենք մեր համերաշխությունն Արգենտինայի հայ համայնքի պայքարի և պահանջի հանդեպ՝ հօգուտ ցայսօր Ադրբեջանի կառավարության կողմից իր երկրում պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը և վերադարձին։
Ըստ դատախազության՝ Փաշինյանի՝ պաշտոնակատար լինելու հարցում առկա է սահմանադրական նորմերի կիրառման վեճ
ՀՀ գլխավոր դատախազությունը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարման հարցի առնչությամբ առկա է առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ վեճ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես հարցրել էինք՝ արդյոք դատախազությունն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրաիրավական հիմքերը։ Հետաքրքրվել էինք
«Մայիսի 9-ին ընդառաջ, թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները». Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ
Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձեր դժբախտությունը ձեր ուղեղի մեջ է, դժգունությունը` թրքահպատակության և ապիկարության։ Դուք այդպես էլ չհասկացաք մեր հոգու ցավը։ Մայիսի 9 -ին ընդառաջ, թուրքը հանեց ՍԲ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։ Իսկ էս լուսանկարը մի քանի օր առաջ եմ նկարել»։
Որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը, որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի «հիանալի» նորություն ունեմ. Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար: Այո, «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում են զարմացնել՝ նույնիսկ պատրաստի ռեֆորմները տապալելու իրենց բացառիկ
Բաբկեն Թունյանը ներողություն է խնդրում հետիոտներից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմ ծառայողական մեքենայի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է և մեքենան կարճ ժամանակով կայանել անթույլատրելի վայրում՝ հետիոտնային անցման վրա (մասամբ փակելով այն)։ Ինքս այդ պահին մեքենայում չեմ եղել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարել է խախտումն ու տեղադրել սոցցանցում։ Քանի որ որոշ լրատվամիջոցներ կարևորել
Որպես վկա հարցաքննվել է Արցախի Ազգային ժողովի քսանութ պատգամավոր
ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, մասնավորապես հարցաքննություններ, զննություններ, փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու համար հարցումներ։ Որպես վկա հարցաքննվել է ԱՀ Ազգային ժողովի քսանութ պատգամավոր, իսկ 01․05․2021թ․՝ նաև ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը։ Վերոհիշյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, որի ընթացքի
ՄԻՊ-ի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը
Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կամ հուշարձանի կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել) 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն. 17-ը գլխատումներին
«Բոլոր ուժերը՝ չնչին բացառություններով դատարկաբանությամբ են զբաղված». Նորաստեղծ կուսակցության հիմնադիր
«Անպայման մասնակցելու ենք ընտրություններին որեւէ դաշինքով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալ-իրավական հավասարություն կուսակցության հիմնադիրներից Արմենուհի Գասպարյանը: Հարցրինք, թե ինչով են տարբերվում բազմազան այլ կուսակցություններից: «Տարբերվում ենք իրականում նրանով, որ ուզում ենք գործ արած լինել, ոչ թե դատարկաբանությամբ զբաղվել, որովհետեւի առկա «ներկապնակում» համարյա բոլորը, չհաշված մի քանի լուրջ կուսակցություններ եւ մարդիկ, ուղարկի դատարկաբանում են ու քայլ
Ադրբեջանը չի կարող վերականգնել մի ժողովրդի մշակութային արժեք, որի նկատմամբ տարիներ շարունակ պետական մակարդակով համակարգված ատելություն է տարածում
Այսպես կոչված «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիները աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Բազմաթիվ դեպքերով մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերում հայկական մշակութային արժեքներին, և արդեն իսկ հասկանալի է, թե «վերանորոգման աշխատանքների» անվան տակ իրականում ինչ է արվում․ նպատակը հայկական ներկայությունն ու հետքը ոչնչացնելն է։ Տարիներ
«Սերժ Սարգսյանը մեղադրեց Կարեն Կարապետյանին եւ Նիկոլ Փաշինյանին` իր դեմ համատեղ գործելու մեջ». Արմեն Հովհաննիսյան
«Տպավորություն է ձևավորվում, որ 2018 թվականի ընտրությունները լոկ մրցույթ էին «Լավրովի պլանը» լավագույնս իրագործելու համար»
Զրպարտության պարզ մեխանիզմ
Դատարանը որոշեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը պետք է հերքեն Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարեն 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում, որը նախնական պայմանավորվածության համաձայն կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այս որոշումը Արմեն Գևորգյանի համառության արդյունքն է, ով որոշել էր պայքարել զրպարտության դեմ։ Հարյուրավոր մարդիկ, սակայն, այդ համառությունը չունեցան։
Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնումների արդյունքում, Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Վերջին տվյալներով, զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը՝ 1553: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
«Զարգացումները երևի թե կսկսեն ամսի 10-ից հետո, երբ հասկանալի կլինի՝ իսկապե՞ս վերջնական են արտահերթ ընտրությունները». Թևան Պողոսյան
Թևան Պողոսյանը զգուշացրեց՝ այն ուժերը, որոնք կսկսեն նախկիններից խոսել, իր հետաքրքրության դաշտից հեռու են լինելու:
Ըմբիշները մեկնում են վերջին հնարավորության հետեւից
Մայիսի 6-ից Սոֆիայում մեկնարկում են Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար վերջին վարկանիշային մրցաշարերը: Հայաստանի ազատ ոճային երկու ըմբիշներ՝ 74 կգ քաշային Արմեն Անդրեասյանը եւ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը, մրցավայր մեկնում են վաղը լուսադեմին, իսկ երկու օր անց նրանց կհետեւեն հունահռոմեական ոճի մեր չորս ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 67 կգ՝ Կարեն Ասլանյանը, 87
Փաստաբան․ «Ժամանակին գլխավոր դատախազն ասում էր՝ միայն հայհոյանքի համար քրեական պատասխանատվության չի կարելի ենթարկել, դա խուլիգանություն չէ»
ՀՅԴ անդամներ Տարոն Մանուկյանին, Սարգիս Կարապետյանին եւ Արշակ Սարգսյանին նկատմամբ ընտրվել է խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալը
Հայաստանի ջրացատկորդները Տոկիոյում վարկանիշ չնվաճեցին
Տոկիոյի օլիմպիական լողավազանում 46 երկրի 255 մարզիկների մասնակցությամբ անցկացվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանը ի դեմս Վլադիմիր Հարությունյանի եւ Վարդան Բայանդուրյանի ներկայացված էր թե 10 մետր սինքրոն աշտարակացատկում, թե նույն մրցաձեւի մենացատկերում: Սինքրոն ցատկում վարկանիշ նվաճելու համար պահանջվում էր տեղ զբաղեցնել առաջին յոթնյակում, իսկ մենացատկերում՝ 18 ուժեղագույնների շարքում: Մեր ջրացատկորդներն
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Մայիսի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս պահպանվել է կայուն մարտավարական իրավիճակ: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են
«Չեմ պատրաստվում հերքել. կբողոքարկեմ դատարանի որոշումը». Արուսյակ Ջուլհակյան
«Առաջին բանը, որ պատրաստվում եմ անել, բողոքարկելն է վերաքննիչ դատարանում։ Բնականաբար, համաձայն չեմ այդ վճռի հետ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը` անդրադառնալով վարչական դատարանի այսօրվա որոշմանն այն մասին, որ ինքը պետք է հերքի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հասցեին արած հայտարարությունը եւ վճարի փոխհատուցում։ «Չեմ պատրաստվում հերքում տարածել արածս հայտարարությունների վերաբերյալ։
ՄԻՊ-ը կարևորում է ոչ միայն քաղաքացիական հասարակության, այլև իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունը
Հոգեբուժարաններից մինչև ՔԿՀ-ներում տույժերի և խրախուսանքի միջոցների կիրառման խնդիրներ․ տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր խորհրդի նիստ Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Փաստաբանների պալատի անդամներ: Նիստում քննարկվել են
Հայաստանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի ամենաազատ մամուլ ունեցող պետություններից մեկը. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի լրագրողներ, գործընկերներ, Շնորհավորում եմ բոլորիս Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է ազատ մամուլի դերը երկրի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, հանրային վերահսկողության ապահովման գործում: Վստահ եմ՝
Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների ներկա վիճակը. Հովհաննես Նազարեթյան
Ամենայն հավանականությամբ, քննարկվում է միմիայն Մեղրիի ու Երասխի երկաթուղու հատվածների վերանորոգումը, քանի որ Հրազդան-Իջևան-Ադրբեջան երկաթգծի վերանորոգումը չափազանց թանկ է (դրա լքված հատվածի երկարությամբ ու 8 կմ-անոց թունելով պայմանավորված): Իսկ Ախուրյանի երկաթգծի շահագործումը պայմանավորված է հայ-թուրքական սահմանի բացմամբ, որը, կարծես, տեսանելի ապագայում նախատեսված չէ:
Իրաքի խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը Արա Այվազյանը մտահոգություն հայտնեց Թուրքիայի՝ հարևան տարածաշրջաններ անկայունություն սերմանելու և արտահանելու քաղաքականության առնչությամբ
Անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ամրապնդման գործում:


















































