Օրվա լրահոսը

Եվրահանձնաժողովն առաջարկում է մեղմել ԵՄ մուտք գործելու սահմանափակումները

Եվրամիության երկրներին առաջարկվում է թույլատրել մարդկանց մուտքը ոչ միայն բարենպաստ համաճարակային իրավիճակում գտնվող երկրներից, այլև նրանց, ովքեր ճամփորդությունից երկու շաբաթ առաջ անցել են պատվաստման երկու փուլերը: Ընդ որում, պատվաստանյութը պետք է հավանության արժանացած լինի եվրոպական կարգավորիչ մարմնի կողմից:

Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

Զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագծում փոփոխություններ կկատարվեն

Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաեւ վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

«Ես այդպիսի արտահայտություն դեռ չեմ լսել, որ կասկածի տակ դրվի Շուշիի հայկականությունը». Տարոն Սիմոնյանի զարմանալի արձագանքը

Տարոն Սիմոնյանն արձագանքեց. «ժողովուրդ ջան, ո՞վ գիտի՝ ով է, ինչ է խոսում եւ ինչի համար է խոսում: Իրենք են ամբողջ օրը պոպուլիզմով զբաղված: Դուք վստա՞հ եք, օրինակի համար, որ ես մասնակցելու եմ ընտրություններին, որ նախընտրական քարոզչությամբ եմ զբաղվում: Իրենք երեւի վստահ են, հա՞: Մի բան մինչեւ չգիտեն՝ թող հայտարարություն չանեն»:

ՀՀ և ՌԴ միջև երկխոսության և բանակցությունների հնարավոր օրակարգի համար առաջարկում ենք չորս կետից բաղկացած ծրագիր. Ազգային-ժողովրդավարական բևեռը՝ Լավրովին

Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի դեմ 2020 թ. ադրբեջանական աշնանային ագրեսիան տեղի էր ունենում Ռուսաստանի քաղաքական և Թուրքիայի ռազմական օժանդակության պայմաններում և օտարերկրյա վարձկանների ներգրավմամբ: Այն ուղեկցվում էր պատերազմի դադարեցման, իսկ հետագայում նաև՝ հայ գերիների վերադարձման ԵԽԽՎ և ՄԱԿ-ի ջանքերի ռուսական դիվանագիտության սաբոտաժով:

«Փաստեր ունեմ, որ ձեր ասածներն Ադրբեջանը մեր դեմ է օգտագործում»․ Տարոն Սիմոնյանը՝ իշխանավորներին

Եթե սա հայամետություն եք համարում, ապա ես չեմ կարող այդպես համարել

Հիմա էլ փորձելու են էսպիսի կեղծ «հին» նկարներով տակից դուրս գալ. Տարոն Հովհաննիսյան

Ամեն բան փորձելու են անել, որ ոչ թե ուղղակի փոխեն տեսքը, այլ «ապացուցեն», թե «հին տեսքն են վերականգնում», որ «արդար» երևան: Սա է հիմնական խնդիրը:

«Թող գնան գտնեն երրորդ ճանապարհը ու նախընտրական պոպուլիստ հայտարարությունները թող չգան ու ԱԺ թիվ մեկ ամբիոնից չհնչեցնեն». Հրաչյա Հակոբյանը բարկացած դուրս եկավ

Այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի այս խոսքերը իմքայլականները ծանր տարան: Այն աստիճան, որ Հրաչյա Հակոբյանը պարզապես բորբոքված դուրս թռավ նիստերի դահլիճից, իսկ Սիմոնյանի ելույթի ժամանակ դահլիճը ցուցադրաբար լքեց Արմեն Խաչատրյանը:

Կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝ հափշտակվել է 1.706.000 դրամ գումար. մեղադրվում են Մեծ Այրում համայնքի նախկին ղեկավարն ու նրա եղբայրը

Համայնքի 2012-2017թթ. ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:

«Սա Տարոն Սիմոնյանի լսարանը չէ, եւ ինքն էլ մեր դասախոսը չէ»․ Արփի Դավոյան

Նա իր ելույթները սկսում է այնպես, որպեսզի այդ օրն այդ ելույթի տողը մամուլում հայտնվի որպես վերնագիր

Պիտի ունենանք պետություն, որն իր քաղաքացու անվտանգությունը ապահովում է, քաղաքացու հարցերից չի վախենում. Միքայել Նահապետյան

Այս նկարը քաղաքացու անձնազոհության և պետության անզորության, քաղաքացու նվիրումի և պետության բառադիության, քաղաքացու կամքի և պետության անողնաշարության, քաղաքացու անկեղծության և պետական ստախոսության մասին է։

«Հավաքեք ձեզ»․ Հրաչյա Հակոբյանը՝ «Լուսավոր Հայաստանին»

Որքա՞ն կարելի է գալ եւ այս ամբիոնից անել անպատասխանատու հայտարարություններ

«Քանի դեռ Զարեհ Սինանյանը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի ավերիչ ուղին՝ ծառայելով նրան, հայ համայնքը նրան չի ողջունի». ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտե

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Զարեհ Սինանյանը Նիկոլ Փաշինյանին չի դատապարտել նախապատերազմական, պատերազմի օրերի և հետպատերազմյան ավերի համար, ինչը նշանակում է, որ նա մեղսակից է հայրենիքի ու ժողովրդի դավաճանությանը։

Մահաթմա Գանդիի արձանը պղծած տղամարդը հայտնաբերվել է

Երևան քաղաքի 61-ամյա բնակիչը մայիսի 3-ին բերման է ենթարկվել Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

«Պետական գաղտնիքներ կան»․ «ապրիլյան» հանձնաժողովի զեկույցը կներկայացվի ԱԺ փակ նիստում

Փաստաթուղթը գաղտնագրվել է, բոլոր պատգամավորները կարող են ծանոթանալ

Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղարի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Կասեցնել Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար Արթուր Թովմասյանի ծառայողական պարտականությունների կատարումը՝ ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում:

Սա քվեարկություն է առաջին հերթին պարտությունը մերժելու մասին. Վահե Հովհաննիսյան

Եթե Հայաստանում չփոխվեց իշխանություն, նշանակում է՝ մենք մեզ և մեր երկրին չենք տալիս նոր էջի հնարավորություն։ Դա նշանակում է նաև, որ մենք վստահության քվե ենք տալիս Ալիևին։

«Զարմացած եմ եւ ուրախ, որ գործընկերներս վերադարձան հայամետ քաղաքականության»․ Տարոն Սիմոնյանի ասածից հետո «իմ քայլականներն» աղմկեցին

Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են։ Իսկապես, հնչեցված արտահայտությունը վիրավորական էր բոլորիս հանդեպ

«Պոլիտեխնիկում ձեւավորել են հանցավոր խումբ եւ այդ հանցավոր խմբով փորձում են ինչ-որ որոշումներ կայացնել». ռեկտորի հավակնորդները դատարանում վիճարկելու են ռեկտորի ընտրության արդյունքները. «Հրապարակ»

Սարքած գործի ականջները շատ լավ երեւում են։ Հետո՝ դրանով ո՞ւմ շահերն են առաջ տանելու՝ ՀՀ տեխնոլոգիական կրթության Գոռի փո՞րձը։ Նաեւ այս տարբերակով նայենք հարցին, ո՞ր փորձն է նա ներդնելու այստեղ՝ բուհում։ Իսկ դրանում ես առաջին հերթին մեղադրում եմ իմ համալսարանի հոգաբարձուների խորհրդի 16 անդամներին, որոնց ընտրել են անօրինական ձեւով՝ հեռավար։

«Այդ բարբարոսությունը, գերիների հանդեպ վերաբերմունքը վկայում են՝ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է»․ Միրզոյան

Վլադիմիր Վարդանյանը, Միլիթ Մակունցը եւս քննադատեցին ադրբեջանական հերթական բարբարոսությունն Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ

Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավելի է խորացրել թշնամանքը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև. վերլուծաբաններ. «Ամերիկայի ձայն»

Նա հայ ռազմագերիների կամ ինչպես ինքն է նշում ձերբակալվածների վերադարձի հարցը կապում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կողմից վերահսկվող տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերման հետ՝ շեշտելով, որ այս երկու դրույթները ներառված են զինադադարի հայտարարության մեջ: Նրա կարծիքով այս հարցերը կստանան լուծում քաղաքական, այլ ոչ թե իրավական հարթակում:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2679 դեպք: Կատարվել է 24 070 թեստավորում:

«Այս կառավարությունն էլ մերժեց այս նախագիծը, ինչպես դա ժամանակին արեցին ՀՀԿ-ականները»․ Գորգիսյան

Նախագիծն այս պահին առաջացնում է ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ է առաջարկում

Կա՛մ գլուխ չեն հանում տնտեսությունից, կա՛մ ուղղակի միտումնավոր փորձում են բոլորիս մոլորության մեջ գցել. Կառլեն Խաչատրյան. «Փաստ»

«Բացասական սպասումները պայմանավորված են անվտանգային խնդիրներով ու քաղաքական անկայունությամբ»

Վահե Հակոբյան. «Սյունիքն է իրենց խնդիրը, այդ կես միլիարդը հատուկ հատկացրել են, որ կարողանան ինչ-որ գործողություն ծավալել՝ նախընտրական քարոզարշավի հետ կապված». «Հրապարակ»

Կառավարությունն իր վերջին նիստում ժեստ արեց ՀՀ մարզերին․ մոտ 2 մլրդ դրամ հատկացրեց՝ հրատապ խնդիրներ լուծելու համար։ Ամենամեծ գումարը՝ 500 մլն դրամ, որոշեցին տալ Սյունիքի մարզին, որը, մեղմ ասած, հայհոյախառն վերաբերմունք ունի Փաշինյանի նկատմամբ։ Ոմանք սա ընտրակաշառք ընկալեցին, իսկ կառավարությունը ներկայացնում է այսպես․ այս գումարն օգտագործելու են «Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաեւ

Դանիել Իոաննիսյան. Այժմ ընթանում է քարոզարշավ, ուղղակի ջունգլիների կանոններով. «Հայկական ժամանակ»

Իոաննիսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի համար տրվում է 12 օր ժամանակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031