Օրվա լրահոսը

«Էս ոնց փոխվեցինք, ջահելացանք․․․»․ տոնական օրվա նախօրեին անակնկալ «Արծվաբույն»–ի տարեցներին

«Ծեր մարդուն պատվիր, որ ծերանաս, քեզ էլ պատվեն»․ սա է «Արծվաբույն»–ի նշանաբանը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներին

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին: Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային,

Կապանը երկու տարի առաջ կարճ հաղորդագրություններով էր ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք

ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի նիստը այս տարի անցկացվելու է Կապանում

Սեր, որը հաղթահարեց դժվարությունները. վիրավոր զինվորն ու նրան խնամող բուժքույրն ամուսնացել են

«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի ֆեյսբուքյան գրառումը Սեր, որ հաղթահարեց դժվարությունները: Սոնան ու Երջանիկը ծանոթացել են Զինվորի տանը, երբ Սոնան՝ որպես բուժքույր, խնամում էր Երջանիկին: Մեր Հայրենիքի պաշտպանին հաջողվեց հմայել ու գրավել Սոնայի անմնացորդ նվիրումով բարի սիրտը: Այսօր արդեն զույգն ընտանիք է կազմում: Անհաշվելի երջանիկ օրեր մեր գեղեցկուհի Սոնային ու քաջ Երջանիկին:

Իրավապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիորեն թելադրված է օրվա իշխանությունների կողմից․ հայտարարություն

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրավապահ մարմինների ապօրինությունները։ Արժանապատիվ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արվում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալություններով և շինծու քրեական գործեր հարուցելով։ Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների այս գործելակերպը ուղղակիորեն թելադրված է օրվա իշխանությունների կողմից։ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացահայտ կերպով փորձում է ապօրինի հրահանգներով ուղղորդել

Գերեզմանատանը սպանության փորձ է կատարվել․ հարուցվել է քրեական գործ

2021թ. մայիսի 1-ին` ժամը 01.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել չորս անձ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու

Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որով հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին

Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆոռնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում: Բանաձևի առաջին մասն ընդունվել է երեկ՝ ապրիլի 30-ին։ Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո

«Ընտրությունները, գուցե, ավելի արագ գործիք դառնան այս իշխանություններին հեռացնելու առումով». Սոս Հակոբյան

ՀՀԿ-ի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ի դիտարկմանը, թե գրեթե ամբողջ ընդդիմադիր դաշտը մի կողմից արտահերթ ընտրություններ արտահայտությունից առաջ օգտագործում է հնարավոր բառը, այսինքն, կասկածի տակ է դնում ընտրությունների անցկացումը, բայց մյուս կողմից ամենագործուն կերպով նախապատրաստվում է արտահերթ ընտրություններին՝ այդպես ավելի իրատեսական դարձնելով դրանց անցկացումը, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար

«Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից, թեև հայտարարել է, թե հետ է վերադարձրել․ խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Ջազի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ «հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը»: Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում: Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո

Սահմանամերձ Կողբ համայնքում կառուցվող «Թումո» կենտրոնում կրթության հնարավորություն են ունենալու նաև զինվորները

«Կենտրոնն աշխատելու է  երկու հերթափոխով, քանի որ առավոտյան՝ երբ երեխաները դպրոցում կլինեն, կենտրոնից  օգտվելու են հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողները, իսկ երեկոյան կենտրոն կհաճախեն դպրոցականները»։

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար. «Նախկինը, նախկին բարքերը, ինչ ստեղծված էր նոր ստեղծված երկրում, վաղը պետք է տանելի չլինի»

«Հայրենիք» կուսակցության խորհրդի՝ ապրիլի 30-ին կայացած արտահերթ նիստում ընդունված հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձեւաչափի վերաբերյալ որոշման տեքստը հրապարակելուց հետո «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին: Սոս Հակոբյանը նշեց, որ այս պահին հստակ է միայն ՀՀԿ-ի հետ դաշինքով ընտրության գնալու որոշումը, իսկ ցուցակի, ցուցակում առաջին համարի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների մասով

Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը. Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում: ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ

Կոմունիստները փրկությունը տեսնում են սոցիալիստական հասարակարգը վերականգնելու մեջ

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատավորների համերաշխության միջազգային օրը մայիսմեկյան ավանդական տոնական երթի փոխարեն երկրորդ անգամ կազմակերպել էր բողոքի երթ: Կոմունիստները իշխանություններից պահանջում են բարելավել բանվորագյուղացիական հասարակության վիճակը: «Մեր լոզունգները ուղղված են գործազրկության, արտագաղթի, գնաճի, հարկերի բարձրացման դեմ ու դա ամբողջ ժողովրդի ձայնն է»,- ասում են հայ կոմունիստները: Նրանք ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը, երկրի փրկությունը

Իրաքի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը մայիսի 1-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:   ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 2-4-ն առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի

Ջո Բայդենի ուղերձը «դեղին քարտ» էր Թուրքիայի նկատմամբ

«Հայաստանի քաղաքական դաշտը, իր նաեւ գործակալական ցանցով, քաղաքական գործիչների մի մասի խիստ ռուսական, նույնիսկ ռուսներից ավելի ռուսամետ քաղաքականությամբ, այլ ոչ թե հայաստանամետ քաղաքականությամբ, մի փոքր մտավախությունների տեղիք է տալիս, որ մենք այդ հնարավորությունը կօգտագործենք»,-«Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը – ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» բառի կիրառումը Հայաստանում բավական էյֆորիկ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Ապրիլի 30-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6527 քաղաքացու հետազոտություն, որից 786-ի

Թույլ չեն տվել հեռախոսազանգ կատարի, ծխի, սուրճ խմի, երեկոյան ժամերին ջուր խմի, օգտվի սանհանգույցից

Ինչ են պարզել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հոգեբուժական կազմակերպություններում «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեկուսացված անձը զսպման սենյակում պահվել է յոթ օր՝ այդ ընթացքում քնելով ֆիզիկական զսպման համար նախատեսված մահճակալին: Մեկուսացված անձը չի ունեցել սպիտակեղեն, իսկ անկողնային պարագաները եղել են կեղտոտ»,-սա պարզել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները, երբ այցեր են կատարել հոգեբուժական կազմակերպություններ՝ հոգեկան առողջության

Սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով Արման Թաթոյանը դիմել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով: Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք` 1) սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող. 2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները. 3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են

Իրավապաշտպանների տարեկան զեկույցներում նշվում է ոստիկանների անհամաչափ գործողությունների մասին

2020 թվականին նախորդ տարիների նման Հայաստանում գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց նկատմամբ խոշտանգումների եւ բռնությունների դեպքեր: Ըստ Հատուկ քննչական ծառայության տրամադրած տվյալների՝ 2020թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածով՝ խոշտանգում, քննվել է 47 քրեական գործ, իսկ Քրեական օրենսգրքի 309-րդ 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, 95

ԱԺԲ-ի Նամակը ՌԴ դեսպանին. Հորդորում ենք դուրս գալ միայն սեփական շահերից բխող քաղաքականություն վարելու գործելաոճից

Նամակ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին Հարգելի Պարոն Կոպիրկին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը ներկայացնող՝ առաջատար ուժ համարվող, Ազգային-Ժողովրդավարական Բևեռը դեռևս 2021 թ․ ապրիլի 16-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում հրապարակեց դիմում-հայտարարություն, որով Ռուսաստանի Դաշնությունից պահանջել էր հավատարիմ մնալ իր կողմից ստանձնած պարտավորություններին՝ կապված 2020 թ․ նոյեմբերի 10-ի

«Լավ օրինակ եղեք ձեր երեխայի համար եւ դաստիարակության մեծ չափաբաժին իրականացրած կլինեք»

Հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու Սեդա Վարդանյանի հետ – Ո՞ր տարիքից պետք է սկսել երեխային դաստիարակելը։ – Երեխային դաստիարակելը սկսվում է ծնված օրվանից: Այսինքն՝ միշտ նրա վրա պետք է ունենալ ուղղորդող, բայց դրական, նրա կարիքներն ու զարգացումը հաշվի առնող ազդեցություն: Ի սկզբանե երեխան ռեֆլեքսների ամբողջություն է, բայց նույնիսկ այս մակարդակում ամենակարեւորը պետք է լինի մոր կողմից

Ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը․ «Հայրենիք»

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները, Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը, Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ, Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային

Գյումրու բժիշկները փրկել են կորոնավիրուսով վարակված 93-ամյա Լուսիկ տատին (տեսանյութ)

Գյումրի բժշկական կենտրոնը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել՝ վերնագրելով․ «93-ամյա Լուսիկ Դարբինյանը Գյումրու բժշկական կենտրոնի բուժաշխատողների օգնությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը»։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին պատմեց, որ Լուսիկ տատը իրենց մոտ ընդունվել է ապրիլի 15-ին, 14 օր բուժվել է։ Նրան սկզբում տեղափոխել են հիվանդանոցի տրիաժ բաժանմունք՝ բարձր ջերմությամբ, շնչառական

Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ն երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգտոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական։ Երկարաձգումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակը ի պատասխան Ամերիկայի ձայնի հայկական բաժնի հարցման: Պետքարտուղարի խոսնակի խոսքով՝ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին

Հայոց պետականության գաղափարախոսության որոնումներում

Ե՞րբ հայությունը կորցրեց պետականության զգացումը: Դիմենք պատմությանը: Ինչպես երեւում է Խորենացու վկայությունից, մինչ 5-րդ դարը այսպես է բնութագրել պատմահայրը. «Կամենում եմ առանց մեղադրական հիշատակի չթողնել մեր հին նախնիքների անիմաստասեր բարքը, նրանց կշտամբանքի խոսքեր գրել», կամ թե՝ «Մեզ ամենից հայտնի է մեր թագավորների եւ մյուս նախնիքների անփութությունը դեպի գիտությունը եւ բանական հոգու անկատարությունը»: Երբ հայ ժողովուրդը

Հերթական օրինագիծը ԶԼՄ-ների դեմ, իսկ որոշներն էլ դեռ նոր պիտի ԱԺ հասնեն․ «Ժողովուրդ»

Մայիսի 4-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ արագորեն այն անցկացնել առանց խնդիրների, սակայն փոփոխությունները մտահոգություն են առաջացնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրենսգրքին անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Բանն այն

Հայաստանում ապագա կա, և այդ պայծառ ապագան կերտելու ենք եռանդուն ու ստեղծագործ աշխատանքով․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Բոլորիս շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Կորոնավիրուսի համավարակի ճգնաժամը, այնուհետև պատերազմը մեր առջև բացել են բազմաթիվ մարտահրավերներ ու խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր է միայն բոլորիս համատեղ ամենօրյա աշխատանքով, յուրաքանչյուրիս  անհատական

Հրաչ Բերբերյան. «Հանցագործությունն արեց Նիկոլ Փաշինյանը, երբ փակեց գյուղնախարարությունը». «Փաստ»

Գյուղատնտեսության ոլորտը մեր երկրում կարևորագույններից մեկն է, չնայած, դատելով իշխանությունների քայլերից, վերջին տարիներին տպավորություն է, թե ոլորտն ամբողջությամբ թողնվել է ինքնահոսի: Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ որոշում կայացվեց նախարարությունների օպտիմալացման շրջանակներում փակել գյուղնախարարությունը, ավելի ճիշտ՝ այն միավորել էկոնոմիկայի նախարարության հետ։ Օրերս էլ կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում գյուղոլորտի աշխատակիցները, որոնց գրչի մեկ հարվածով

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216596 դեպք, որոնցից 199115-ն` առողջացած, 4128-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 988086 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4430 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 980 առողջացած և 20 մահվան դեպք: Նախորդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031