Օրվա լրահոսը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար անձնակազմից պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները ՄԻՊ-ի նկատմամբ. Արման Թաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար այն անձնակազմից և մյուս պատասխանատուներից, ովքեր այս օրերին անմիջականորեն ներգրավված են մարդկանց սոցիալական աջակցության ապահովման գործընթացին, պահանջում եմ գիտակցել սահմանադրական պարտականությունները Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու վերաբերմունքը և ապահովել լիարժեք համագործակցություն մեր աշխատակազմի հետ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է 24-ժամյա սկզբունքով մեր հայրենակիցների,

«Դա աններելի է, ես չգիտեմ անգամ ինչ պատիժ կարող է սահմանվել այդ մարդկանց, այդ դավաճանության հետեւանքն էր որոշակի դասալքության տրամադրությունը». Գայանե Աբրահամյան

Գայանե Աբրահամյանն ասաց, որ մեր զինվորները, մեր երեխաներն իսկապես հրաշք են, մնում է նրանց արժանի հրամանատարներ լինեն. «Այդ առումով մի քիչ խնդիրներ են եղել, բայց արդեն փոխվել է, այդ առումով նաեւ ամրանում ենք հիմա»:

Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱԴՐԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-68-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր

Պետք է գծենք այն սահմաններն ու կարմիր գծերը, որոնք չենք հատելու որևէ պարագայում. Արման Բաբաջանյան

Սեպտեմբերի 27-ից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հոկտեմբերի 26-ին հայտարարվեց թվով երրորդ հրադադարի մասին, այս անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Սա տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 17-ին հաստատված հրադադարների տապալումից հետո։ Այս շրջանը գործնականում փակվեց ԱՄՆ-ի կողմից, որը, որպես

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվել է Արցախից Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածության հարցը

Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց զբաղվածության ապահովման հարցը քննարկվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած հեռավար ընդլայնված նիստի ընթացքում։ Գործարարները կարևորեցին իրենց բնական առօրյայից հարկադրաբար կտրված արցախցի հայրենակիցներին վարձատրվող կամ կամավորական աշխատանքներում ներգրավելը, ինչը թույլ կտա ոչ միայն որոշակի նյութական օժանդակություն ապահովել, այլև պահպանել եղած մասնագիտական

Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում են հայտնվել Արցախի փրկարարները․ ԱՀ ԱԻՊԾ

Արդեն 2-րդ անգամ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնվում են Արցախի փրկարարները, ովքեր պատերազմական այս օրերին թիկունքում հումանիտար առաքելություն են իրականացնում։ Շուշիում այսօր վիրավորված փրկարարներից Հարութ Ապրեսյանն արդեն դուրս է գրվել բուժհաստատությունից, իսկ Կարոտ Բաղրյանի վիճակը կայուն է: Գեղամ Գրիգորյանը վիրահատվում է: Վերջիններս դեռ կմնան բժիշկների հսկողության տակ: Նշենք, որ այսօր հետկեսօրին Շուշիի հրթիռակոծության ժամանակ մասնագիտական պարտականությունը

Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ ՀՀ ԱԳՆ

ԲՀԿ-ն պատվիրակություն է գործուղում Մոսկվա

Այսօր՝ հոկտեմբերի  28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝  ՀՀ ԱԺ փոխնախագահ  Վահե Էնֆիաջյանին ,  ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության  քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց

ՀՀ նախագահի հրամանագրերը՝ Աշոտ Բալասանյանին գեներալ-մայորի կոչում շնորհելու եւ Արմեն Գյոզալյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Աշոտ Սաբիրի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում: 2020-10-28   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

«Ադրբեջանական բնակավայրերի բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները՝ հորդորում ենք հեռանալ»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է բացահայտ և դիտավորյալ կերպով պատերազմական հանցագործություններ իրականացնել՝ տարբեր զինատեսակներից թիրախավորելով Արցախի հիվանդանոցներն ու դպրոցները, բնակելի տներն ու հանրային նշանակության այլ օբյեկտներ՝ սպանելով կամ մարմնական վնասվածքներ պատճառելով խաղաղ բնակչությանը: Եվ աշխարհն իր հանրահայտ լրատվամիջոցների ներկայությամբ շարունակում է այս ամենը լուռ

Թուրքական «Բայրաքթարները» ՀՀ սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս

Թուրքական Բայրաքթարները Հայաստանի սահմանին մոտ ամեն օր հետախուզական թռիչքների են դուրս գալիս: Թռչող սարքերի այսպիսի ակտիվություն հայաերոնավիգացիայում նկատել են սեպտեմբերի 27-ից: ՀՀ կառավարություն

Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական

«Բավականին խիստ կարգավորումներ են». Արա Ղազարյանը՝ ռազմական դրության ժամանակ լրատվամիջոցների սահմանափակումների մասին

Իրավունք ունի՞ լրագրողը քննադատել կամ կասկածի տակ դնել ինչ-ինչ ռազմական գործողություններ

Բացահայտվել և կանխվել են Արցախից դեպի Հայաստան անօրինական  ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու դեպքեր. ԱԱԾ

ԱԱԾ-ն զգուշացնում է՝ զերծ մնալ նմանատիպ գործողությունների իրականացումից:

«Մեզ ասում էին՝ ոչինչ, հիմա մենք մի քիչ կթողնենք, հետո ամբողջը կվերցնենք հետ, կհաղթենք». Գայանե Աբրահամյանը՝ նահանջի ու Արցախում տիրող տրամադրությունների մասին

Շատ տարբեր տրամադրություններ էլ կային, բայց կար նաեւ ակնհայտ որոշ խմբերի կողմից անկումային տրամադրությունների ներարկում, իշխանության դեմ որոշ «нарратив»-ների ներարկում եւ այլն:

Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ

ՊԲ-ն բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին

Արմեն Սարգսյանը ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 28-ին ստորագրել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, հարկ վճարողներն ավելի պարտաճանաչ են դարձել». Փաշինյանը հպարտանում է մեր գործարարներով

«Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ», ասում է վարչապետը

Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Շուշիի իր տանը վիրավորված 90-ամյա Սերգեյ Հակոբյանն այժմ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. Արցախի ՊԲ

Այդ գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։

Արցախի ՊՆ-ն զգուշացնում է, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հակառակորդը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը,  երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ: ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը

Սա մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին. Արցախի նախագահը` Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծության մասին (Տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ծննդատանը և բնակելի  թաղամասերի ուղղությամբ հրթիռային հարվածներին: ԱՀ նախագահը, մասնավորապես, գրել է. «Այսօր Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտի թաղամասերի ուղղությամբ, այդ թվում՝ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին: Քիչ առաջ հաղորդագրություն է ստացվել Ստեփանակերտի թաղամասերին  նոր հարվածների և նոր ավերածությունների

ՀՀ քննչական կոմիտեն, ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով, Քննչական կոմիտեի ծառայողներից զինվորագրել է 180 կամավորական

ՀՀ քննչական կոմիտեն,  ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով,  Քննչական կոմիտեի ծառայողներից  զինվորագրել է 180 կամավորական,  ձևավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ քննչական կոմիտեի  նախագահի գլխավորությամբ,  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մոսկվայում ձերբակալել են ադրբեջանական ազգայնական խմբավորման պարագլուխներին. «Արմենպրես»

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը Մոսկվայում ձերբակալել է ադրբեջանական ազգայնական «Ի բարօրություն ընդհանուր ժողովրդի» խմբավորման պարագլուխներ Ռագիմ Բայրամովին և Ռոման Ագաևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Baza» տելեգրամի ալիքը՝ նշելով, որ կասկածյալներն այժմ գտնվում են տնային կալանքի տակ: Ազգայնականների ձերբակալման հատուկ գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 19-ին: Կասկածյալների բնակարանների խուզարկության ընթացքում ուժայինները հայտնաբերել են

Քննարկվում է ուսումնական հաստատությունների անվանակոչության նոր կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգի նախագիծը: Իրավական նոր կարգավորումը նպատակ ունի անվանակոչության և անվանափոխության հետ կապված գործընթացները կազմակերպել արդյունավետ և անաչառ` հիմքում դնելով կրթական ընդհանուր քաղաքականությունը, սահմանելով համապատասխան չափորոշիչներ և ընդհանուր սկզբունքներ։ Լուծումներ են առաջարկվում, թե որ դեպքերում և ինչ ժամկետներում կարող է անվանակոչվել

Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական Kargu մահապարտ ԱԹՍ-ներ. «Ռազմինֆո»

«Ռազմինֆո».  Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp Թելեգրամ-ալիքում հրապարակվել է ամենայն հավանականությամբ հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ: Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5

Էրդողանը Պուտինին առաջարկել է համատեղ մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ նախորդ օրը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը Ռուսաստանի ղեկավարին առաջարկել է համատեղ մասնակցել ղարաբաղյան ճգնաժամի կարգավորմանը: «Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք ասացինք՝ եկեք Կովկաս, լուծեք այս հարցը: Եթե ուզում եք, եկեք միասին լուծենք: Դուք կխոսեք ձեր գործընկերների հետ, մենք` մեր: Թող

Արցախում կյանքը սպանելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության փորձերը ձախողվելու են, իսկ դրանց կազմակերպիչները ենթարկվելու են պատասխանատվության. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և Շուշի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի զինված ուժերն օրվա ընթացքում բազմաթիվ անգամ ռմբահարել և հրթիռակոծել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը և մեծությամբ երկրորդ քաղաք Շուշին։ Հարվածներ են հասցվել քաղաքի բնակելի թաղամասերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատանը: Խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը թվարկում է՝ ինչ պետք է անենք, որ ռազմական ներուժը մեծացնենք, պաշտպանական ծախսերն ավելացնենք

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ մեր պարագայում, տնտեսության զարգացման համար, գլխավոր խնդիրը լինելու են ներդրումները: «Այո, նույնիսկ այսօր, երբ ռազմական գործողությունները չեն դադարել եւ բանակցային գործընթաց սկսված չէ, արդեն ակնհայտ են այն տնտեսական խնդիրներն ու բարդությունները, որոնք, հավանաբար, կծառանան մեր երկրի առջեւ՝ ռազմական գործողությունների դադարից հետո: Մենք արդեն տեսնում ենք պանդեմիայի արդյունքում առաջացած տնտեսական խնդիրները, դրանց կգումարվեն

Վիրավորում են ստացել 3 փրկարարներ Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելու ժամանակ

Բժիշկներից ստացված տեղեկատվության համաձայն նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031