Օրվա լրահոսը
Նրա ամբողջ կյանքը մեծ նվիրում էր՝ տրանսպորտի կայուն զարգացմանը. մահացել է Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը
Հերբերտ Համբարձումյանը իսկական նվիրյալ էր, ինքնատիպ, անսահման եռանդի տեր, պայքարող և արարող անհատականություն
Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը կդիմի Իտալիայի իշխանություններին Արցախի Հանրապետությունը ճանաչելու համար
Քաղաքի ավագանին բանաձև է ընդունել
Արսեն Թորոսյանը համավարակի ընթացքում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ իր անհանգստությունն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
«Այս ամենը տեղի է ունենում համավարակի ծանր իրավիճակում և համաշխարհային հանրային առողջապահական հանրությունը չի կարողանա վիրուսի կործանարար հետևանքներից պաշտպանել բնակչության խոցելի խմբերին»
ԱԺ-ն ռազմական դրությունից բխող երեք օրինագիծ ընդունեց
ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին ռազմական դրությունից բխող երեք օրինագծեր, որոնք երեկ ընդունվել էին առաջին ընթերցմամբ: «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը զեկուցեց, մինչեւ այսօր առաջարկներ չեն եղել: Հիշեցնենք, որ այս օրինագծով սահմանվում է աշխարհազորի ստեղծումը. այն կազմավորվում է կամավորության սկզբունքով: Երկրորդ՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխությունների»
Այլընտրանքային տարբերակներից է Սաուդյան Արաբիայի շուկան. ինչպես ՀՀ տնտեսության վրա կանդրադառնա թուրքական ապրանքների արգելքը. Ա1+. տեսանյութ
«Շինարարական և հումքի ապրանքներ կան, որոնց բացակայությունը կազդի թեթև արդյունաբերության զարգացման վրա»
Գյուղապետից մինչև հովիվ․ ապրիլյան պատերազմի նահատակների ծնողներն ու եղբայրները ևս մեկնեցին ռազմաճակատ (ֆոտոշարք)
Այն, ինչ հայրենիքի համար այս օրերին կատարվում է Շիրակի մարզում, աննկարագրելի է․ գյուղ առ գյուղ ոտքի են ելել հայրենիքը պաշտպանելու․ գյուղապետից մինչև հովիվ զենք են վերցրել, կամավորագրվել ու մեկնել ռազմաճակատ։ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի էջում անընդմեջ կարելի է տեսնել մարտի պատրաստվող կամավորական ջոկատների անզիջում, խրոխտ կեցվածքով լուսանկարները։ Մի տեղ Արփի խոշորացված համայնքի կամավորական
«Կոչ ենք ուղղել Ավստրալիայի կառավարությանը, որ ճիշտ ձևով արձագանքի». ավստրալահայերն՝ ի նպաստ Արցախի ճանաչման
«Երբ գլուխդ բարձին դնես, քեզ հարցրու՝ արդյոք այդ օրը բավականաչա՞փ գործ ես արել հայրենիքի համար»
Ադրբեջանական բանակը պետք է վերադառնա սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայից առաջ առկա դիրքեր. ԳԴՀ Բունդեսթագի Ձախեր խմբակցության խոսնակ
Սա ներառում է դեպի Թուրքիա զինամթերքի արտահանման անհապաղ և համապարփակ դադարեցում, որն իր գերմանացի զինագործների հետ համատեղ մշակված ռազմական մարտական անօդաչու թռչող սարքերով, շարունակում է թեժացնել պատերազմը Կովկասում:
Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Մոսկվա մեկնել բանակցությունների՝ «առանց նախապայմանների»
«Ես չգիտեմ՝ որքան արդյունավետ դրանք կլինեն հիմա (նկատի ունի՝ եռակողմ հանդիպումները-խմբ.)… Բայց եթե այդպիսի առաջարկ լինի, մենք միշտ դա դրական ենք ընդունել և կընդունենք»,- ասել է Ալիևը:
Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող
Խոր վշտով հայտնում ենք, որ Հայրենիքի համար մղվող պատերազմում անմահացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Մհեր Փոթոյանը։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Հայկակ Արշամյան․ «ՌԴ-ից հայերի նվիրատվությունն աննախադեպ է»
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենն ասում է՝ մեկ փոխանցման հետեւում հազարավոր հայեր են կանգնած:
Ստեփանակերտում մի ամբողջ թաղամաս է վնասվել. ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կադրեր է հրապարակել
Կան բազմաթիվ ավերածություններ
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան Դավիթ Ավետիսյանը
Կորոնավիրուսից մահացել է ՀՀ վաստակավոր իրավաբան, վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախկին նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Ավետիսյանը: Երեկ նա իր ՖԲ էջում արել էր հետեւյալ գրառումը. «Ընկերությունը, քանի դեռ չի ենթարկվել փորձության, վաղ է գովերգել»: Լուսանկարը՝ Դավիթ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Պետությանն աջակցողներին կօգնի նաև պետությունը. Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ
Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:
«Անասելի ոգեշնչող, դրա կողքին՝ դավաճանների եւ դասալիքների հանձնվողական մթնոլորտ». «Իմ քայլի» պատգամավորը՝ 10 օր Արցախում գտնվելու մասին
Մեռնելու չափ հիասթափեցնող ու թեւաթափ անող, հերոսների անգնահատելի սխրանքներ, նվիրվածություն…
Առաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել
Ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։
Լենա Նազարյան. Մարդիկ տեսնում են, որ ժողովրդավար գերտերություններն ունակ չեն ազդելու այն երկրների վրա, որոնք գործում են ահաբեկչական մեթոդներով
«Դա հայերի կյանքին ու անվտանգությանն ուղիղ սպառնալիք է»:
Հաշվարկի կազմով 4 ԱԹՍ են ոչնչացրել, բարդ պայմաններում՝ վիրավորներին որակավորված բուժօգնություն ցուցաբերել. նորօրյա հերոսներ
Փառք բոլոր ճակատներում իրենց բարոյական ու մասնագիտական պարտքը հայրենիքի առջև հերոսաբար կատարող բոլոր անհատներին:
Ազգային ժողովի նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով
ՀՀ Ազգային ժողովն այսքանով ավարտել է հոկտեմբերի 27-ին գումարված հերթական նիստերի աշխատանքը՝ օրակարգը սպառված լինելու պատճառով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ֆրանսիայում վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա
Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր:
Այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյանի կոչը
Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։
Ավելի քան 15 հարված. Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով նույնիսկ մոր և մանկան առողջության կենտրոնը
Այս հանցագործությունների համար պատասխանատվություն է կրում ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը:
«ՄԻԵԴ-ն արդեն կիրառել է միջանկյալ միջոց, Ադրբեջանի ներկայացրած հարցերի մեծ մասի հետ կապված իրավասու չէ որևէ որոշում կայացնել». Եղիշե Կիրակոսյանը` Ադրբեջանի՝ ՄԻԵԴ-ի դիմումի մասին
Տեղեկացնենք՝ Ադրբեջանը հոկտեմբերի 27-ին դիմել է ՄԻԵԴ պահանջով միջանկյալ միջոց կիրառել Հայաստանի դեմ:
«Հնարավորինս փորձել եմ խուսափել, չստացվեց». «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հասանելի կլինեմ օնլայն կապի բոլոր միջոցներով
ՌԴ ԳՇ նախկին աշխատակից․ Ռուսաստանի օգնությամբ Ղարաբաղի բանակը 3 օրում կջարդի Ադրբեջանին
Երևանը բավարար առիթներ ունի ՀԱՊԿ իր դաշնակիցներին օգնության խնդրանքով դիմելու համար։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը։
Երկու զանգ Անկարայից Մոսկվա՝ մեկ օրում
Ռուսական քարոզչամեքենայի գիծը ապահովողները գիտակցո՞ւմ են, թե ռուսաստանյան եթերում մեկամսյա «ջուր ծեծոցին» այս թեմայի շրջանակներում՝ «Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես բարեկամ երկրներ ու ժողովուրդներ են» թեզը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայության համար ինչպես է ընկալվում, ինչ հետեւանքներ է ունենալու եւ ինչ նստվածք է թողելու պատերազմի ավարտից հետո, օրինակ, Պուտինի նշած՝ «2000 զոհերի» ընտանիքների անդամների մոտ:
Կորոնավիրուսից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ճանաչված փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Զուռնաչյանը: «Առավոտին» նրա բարեկամ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը տեղեկացրեց, որ նա բուժվել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Վարդան Զուռնաչյանը ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր էր, «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:
Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Իդլիբում գրոհայիններին հարվածելու համար
«ՌԴ օդա-տիեզերական ուժերի հարվածը Իդլիբի ուսումնա-մարզական կենտրոնին վկայում է այն մասին, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն չի ուզում»,- ասել է Էրդողանը «Անադոլու» գործակալությանը։
Վանաձորցի աղջիկը ծննդյան 3 միլիոն դրամից ավելի գումարը տրամադրեց բանակին
Բացի այդ, Աննան կամավորագրվել է նաեւ աղջիկների ջոկատում: Մեկ անգամ անցել է համապատասխան հարցազրույցի փուլը, այժմ սպասում է առաջնագիծ մեկնելու իր հերթին:


















































