Օրվա լրահոսը

Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով

Այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ 5.25% տարեկան եկամտաբերությամբ

Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Պարտատոմսերի թողարկումը մեկնարկում է 2020թ.-ի սեպտեմբերի 1-ին: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն փաթեթը՝ 1000 ԱՄՆ դոլար, ինչը արժեթղթերը հասանելի է դարձնում ներդրողների, այդ թվում` ֆիզիկական անձանց լայն շրջանակի համար: Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված է մինչև 2020 թ.

«Ծայրից ծայր սուտ տեղեկություն է, հերյուրանք է, որեւէ կապ ես չունեմ այդ ամեն ինչի հետ». Հրաչյա Հակոբյանը՝ կառավարական առանձնատների կոռուպցիոն պատմության մասին

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ Արուսյակ Մանավազյանին ճանաչում է, բայց սուտ է, որ իր համար բարեխոսել է. «Ես որեւէ ձեւով որեւէ մեկին այսքան ժամանակ որեւէ տեղ չեմ բարեխոսել, այդ թվում նաեւ Արուսյակ Մանավազյանին: Կառավարական առանձնատների վերանորոգման հետ կապված զրո տեղեկություն ունեմ: Առաջին անգամ մամուլից իմացա, որ իմ անունը շրջանառվում է»:

Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են արցախյան հակամարտության կարգավորման հարցում. Լավրով

Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև նշել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ

«65-70 տարեկան նախկին սպաները ֆիզիկապես եւ գաղափարապես չեն զիջում 18 տարեկաններին». Գաբրիել Բալայան

Գաբրիել Բալայանն ասաց՝ համաձայն չէ կարծիքների հետ, թե 15-20 տարի առաջ հրաձգային զենքից կրակել սովորած եւ դիպուկ կրակող անձը շատ մեծ ջանքեր պետք է ներդնի՝ այսօր հմտությունը վերհիշելու համար

Խաղողի մթերման գներն այս տարի ցածր են․ խաղողագործները բողոքում են

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի խաղողագործները փոխմարզպետի հետ հանդիպման ժամանակ, որպես բողոք, լքեցին դահլիճը, խոստացան՝ ուժեղ ցույցեր անել

«Ինչի՞ց են ոմանք ենթադրել, թե քաղաքում զինված մարդիկ են շրջելու. նման բան չկա». փոխնախարար

Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված անձանց՝ այն դեպքում, երբ կոնկրետ տեղում մարտական գործողություններ են սկսվում կամ կա սկսվելու վտանգ

Ով է գրավել Սիբիրը և ինչպես այն ազատագրել. Նավալնիի հետաքննությունը Նովոսիբիրսկի պատգամավորների մասին

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին աշխատել է ֆիլմի ստեղծման վրա նախքան հոսպիտալացվելը:

«Կամավորների անկանոն խմբերն ավելի շատ խանգարում են ԶՈՒ աշխատանքին, քան օգնում». Գաբրիել Բալայան

Հավաքվել 20-30 հոգով գնալ կամ փորձել գնալ առաջնագիծ, դա նախեւառաջ պատասխանատվություն է: Առանց պարենային եւ սպառազինության ապահովման գնալով՝ հրամանատարին ավելի շատ վնաս են տալիս

Կառավարական առանձնատների կոռուպցիոն սկանդալի հետքերով. բյուջեից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին 386 մլն դրամ են տվել

Մեր ձեռքի տակ է Սավգուլյանի հետ կնքած պայմանագիրը, որով 2019-ի հունվարի 8-ին ՊՈԱԿ-ը պարտավորվել է ՀՀ բարձրաստիճան անձանց գերատեսչական առանձնատների սպասարկման (ներառյալ կեցության ապահովման) եւ շահագործման, Կոնդի առանձնատների տնտեսության տարածքի եւ օժանդակ կառույցների սպասարկման ու շահագործման ծառայություններ մատուցել:

Կենսաթոշակի վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից. «Հայփոստը» հորդորում է չգալ փոստային բաժանմունք

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի)  հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբեր 10-ից սկսած:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Եթե ԵԿՄ-ում դժգոհություն կա, շուտով կփարատվի». Գաբրիել Բալայանը՝ աշխարհազոր ստեղծելու մասին

Իսկ ո՞վ ասաց, որ այս օրերին կամ ապրիլյան ռազմական գործողություններում ԵԿՄ-ն ներգրավված է եղել կամավորության սկզբունքով

Անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, ռազմատենչ հռետորաբանության առկայության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում. Զոհրաբ Մնացականյան

Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե թուլացնել լարվածությունը, այլ էլ ավելի անկայունացնել տարածաշրջանը, Թուրքիան էր:

Հրդեհ է բռնկվել «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա երկու զոհ և չորս տուժած

Տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Առավել տարածված է եղել օտարման ենթակա գույքերը ձևական աճուրդներով կամ մրցույթներով իրացնելը. 183 քրեական գործ՝ համայնքային և պետական սեփականության գույքերի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով

Քրեական գործերից 105-ը վերաբերել է անշարժ գույքի օտարման գործընթացում արձանագրված չարաշահումներին, իսկ 78-ը՝ վարձակալության կամ ենթավարձակալության։

Պահնորդական ծառայությունը չի տրվել սադրանքներին և Ամուլսարի տարածք է մտել՝ խուսափելով բախումներից. «Լիդիանը» պատրաստ է երկխոսել բացառապես օրենքի շրջանակներում

Սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։

«Եթե կանայք ցանկանան, կներգրավվեն աշխարհազորում եւ ոչ մարտական խնդիրներ կկատարեն». փոխնախարար

Եթե կինը բուժքույր է եւ կկամենա աշխարհազորում իր հմտությունները ծառայեցնել, մենք դա հաշվի կառնենք՝ իր առողջական վիճակին համապատասխան

Ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը. բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը տեղափոխվել են ապաստարան

Ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ։

Պահն է, որ բռնցքվենք ազգովի, որպեսզի կարողանանք դիմագրավել մեր առջև ծառացող մարտահրավերները. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Առաջինը բանակի օժանդակության «Զինվորի ապահովագրության» հիմնադրամի նվիրատվությունների խնդիրն է

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կարևորելով իր հաճախորդների անվտանգությունը՝ ևս մեկ անգամ հիշեցնում է

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ միաժամանակ հաճախորդների համար իրականացնելով ֆինանսական կորուստներից զերծ մնալու և խարդախություններին զոհ չգնալու կանխարգելիչ միջոցառումներ: Կարևորելով հաճախորդների անվտանգությունը՝ տեղեկացնում ենք, որ վերջերս անհայտ անձինք սոցիալական ցանցերի էջերին կամ էլեկտրոնային հասցեներին ուղղված հայերեն նամակների միջոցով՝ քաղաքացիներին առաջարկում են ցածր տոկոսով վարկեր՝ հորդորելով տրամադրել իրենց անձնագրային տվյալները՝ վարկային հայտը դիտարկելու

Տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց թունավորված որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել

Ըստ նախնական վարկածի և թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին

Հենրիխ Մխիթարյանը հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմա»-ի հետ

Ես սիրում եմ Հռոմը, սիրում եմ այս ակումբը և երկրպագուներին։ Կգործադրեմ բոլոր ջանքերս մեր նպատակներին հասնելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Նույնիսկ աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած մեր երիտասարդներին չեն առաջարկվում նույնպիսի պայմաններ, ինչպիսին առաջիկայում առաջարկելու ենք սփյուռքահայ հարյուր երիտասարդի. Էլինար Վարդանյան

Միամտություն է կարծել, որ հարյուր անփորձ, բուհերը նոր ավարտած երիտասարդները գալու են աշխարհի տարբեր ծայրերից ու փրկեն Հայաստանի իշխանությունը փնթի և անարդյունավետ կառավարումից։ Ո՞վ կամ ինչպե՞ս է որոշելու նրանց մասնագիտական որակները։

Իշխանությունները շատ պարզունակ կերպով են մոտենում տնտեսական հարցերին. «Փաստ»

«Ժողովուրդը կարող է պահանջել, որ պետության ղեկին նրանց փոխարինեն այնպիսի պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք ի վիճակի կլինեն դուրս հանել երկիրը ստեղծված իրավիճակից։»

«Տուրքի մասով խնդիր կա, այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Խաղողի մթերման մասով՝ դժվար խնդիրներ լինեն». Մանվել Ղազարյան. «Ժամանակ»

Խոշոր մթերողներից որոշները 50-60 տոկոսով կրճատել են իրենց պայմանագրերը, բայց խաղողի բերքը կմթերվի

Կարծում եմ՝ 5,7 տոկոսը նկարված է, և տնտեսական անկումը գերազանցում է 10 տոկոսը. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

«Կա՛մ կառավարության ղեկավարին սխալ են զեկուցում, և ինքն այդ պատճառով սխալ է ներկայացնում, կա՛մ իրեն ներկայացնում են ճիշտ, բայց միտումնավոր սխալ է ներկայացնում ու ինչ-որ իմիտացիաներ է ստեղծում»

«Իմ անաչառությունը կասկածի տակ դնելու որեւէ հիմք չեմ տվել: Եթե նպատակահարմար չեն համարի իմ պաշտոնավարումը ՍԴ դատավորի պաշտոնում, ողբերգություն չեմ տեսնում». Էդգար Շաթիրյան. «Հրապարակ»

Որեւէ երաշխիք չեմ ստացել, բայց խմբակցության պատգամավորների մեծ մասի հետ տեղի է ունեցել հարցուպատասխան՝ հանդիպման շրջանակում, պատգամավորներն ինձ ուղղել են իրենց հուզող հարցադրումները, եւ ես փորձել եմ հնարավորինս սպառիչ պատասխանել դրանց։

Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք է հաստատվել

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 3-ինը՝ միջին ծանրության:

Մարդկանց թվում էր, թե նրանք սարեր են շարժելու, եւ կյանքը փոխվելու է, երկիրը մեջքը շտկելու է, ու դրան խանգարողը միայն մենք ենք՝ նրանց քննադատող լրագրողները. «Հրապարակ»

Այսօր արդեն մենք ենք հանդուրժողականության եւ համբերության կոչում այդ մարդկանց, որոնց համբերությունը սպառվելու վրա է։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930