Օրվա լրահոսը
«Իմ քայլը» դաշինքի առնվազն կեսը մտածողությամբ «նախկին» է. Միքայել Նահապետյան. «Իրատես»
«Քաղաքացու որոշում» կուսակցությունն առաջարկում էր կիրառել հետևյալ գործիքակազմը. այն գործարարը, որ 5-10 տարում կփոխհատուցի ժողովրդից գողացվածը և դուրս կգա քաղաքականությունից, կազատվի բանտ նստելու տխուր հեռանկարից
Վանեցյան. Աններելի սխալների շարքում էր իշխանական վերնախավի՝ հրապարակավ քարոզածի եւ սեփական վարքագծի անհամապատասխանությունը. «Հրապարակ»
Այս վիճակը հետևանքն է ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը և անձամբ՝ Փաշինյանը
Վլադիմիր Գասպարյանին և Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել. բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունների դեպքեր. ՀՔԾ
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:
«Մասնավոր հեռուստաընկերությունների գովազդային մասը կպակասի». Հ1-ը սկսում է գովազդ ցուցադրել. «Ժամանակ»
Հանրային հեռուստաընկերությունը սնվում է բյուջեից, ստանում է ահռելի գումարներ, ու եթե հիմա էլ հնարավորություն է ստանում օգտվելու գովազդի շուկայից, ապա դա ամենամեծ անհավասար պայմաններն է ստեղծում մասնավոր հեռուստաընկերությունների միջև։
Ինչու հետաձգվեց Հրայր Թովմասյանի հայցի քննությունն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գայանե Խաչատրյանի նախագահությամբ պետք է տեղի ունենար առաջին նիստը:
Կորոնավիրուսային վարակ է հաստատվել Հադրութի շրջանի ևս 2 կոնտակտավոր բնակիչների մոտ
COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
Ողջունելով դատարանի որոշումը՝ չեմ կարող տարակուսանք չհայտնել աննախադեպ՝ 2 մլրդ դրամի գրավի գումար սահմանելու կապակցությամբ. Վիկտոր Սողոմոնյան
Գրավի գումարը վճարելու գործում մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ, որոնց անունները կհրապարակենք առաջիկայում։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 459 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Ծրագրի այս փուլի շահառուներն են նաև հաշմանդամություն ունեցող 250 երեխաների և 150 զինհաշմանդամների ընտանիքները. «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է 1000 կարիքավոր ընտանիքների
Մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի ընթացքում այս օրերին 1.000 կարիքավոր ընտանիքների տրամադրվում են սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը:
Ծառուկյանը ժամանեց դատարան. քննվում է նրա կալանքի հարցը
ԱԱԾ-ն դատարանին միջնորդել է նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը
1-03 համակարգը հնարավորություն կունենա միևնույն պահին ընդունել 14 կանչ
1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար դիմել ենք «Վեոն Արմենիա» ընկերությանը:
Բացարձակ մերժելի երևույթ է, երբ մանկահասակ երեխայի նկարն օգտագործելով՝ երկրի Հանրային խորհրդի նախագահն անում է այնպիսի գրառում, որով երեխային դարձնում է ատելության թիրախ. Արման Թաթոյան
Խիստ մտահոգիչ երևույթ է Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի մասնավոր ու ընտանեկան կյանքի թիրախավորմամբ, խիստ անձնական բնույթի տվյալների օգտագործմամբ, նրան ու նրա մանկահասակ երեխաների հանդեպ ատելության խոսքը:
ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ տեղեկատվության տարածման փորձ
Ի.Վառլամովի տեսագրության մեջ խոսքը գնում է 1850-ական թվականներին Երևան քաղաքի այն հատվածի մասին, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայումս Վ.Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ (բայց ոչ ադրբեջանցիներ) և հայերը այցելել են այդ վայր առևտուր անելու համար:
Գործում է 30 տարվա համակարգը
Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ ժամանակ առ ժամանակ գալիս են ժամանակաշրջաններ, երբ ձեւավորվում է ուժեղ եւ անվերահսկելի իշխանություն: Հիմա մենք ապրում ենք հենց այդպիսի ժամանակահատվածում: Այսօր իշխանությունը կարող է ազատազրկել ցանկացած պատգամավորի, ցանկացած գործարարի (դրա համար բավարար իրավական հիմքեր գտնելը դժվար չէ), ընդհանրապես՝ ցանկացած մարդու: Իշխանությունը կարող է արգելել ցանկացած կուսակցություն, փակել ցանկացած լրատվամիջոց, պատասխանատվության
Հայաստանը գնաց իր ճանապարհով՝ կանգնեցրեց տնտեսությունը, բայց լոկդաունի ժամանակ կարանտինը չգործեց, ու դա է Ձեր մեղքը. «Իրատես»
Երբ ճգնաժամային իրավիճակներում կառավարումը խաթարվում է, ոչ թե սպասում են՝ ճգնաժամն ավարտվի, հետո կառավարիչներին փոխեն, այլ փոխում են կառավարիչներին՝ ճգնաժամը կառավարելու համար: Սա պահանջում է քաղաքական ռիսկ, Դուք այդ ռիսկին չգնացիք, ու դա է Ձեր մեղքը:
Եզնիկ քահանա Գալստյան. «Բա, որ կորոնավիրուսից մահացավ կինս, ոնց թողեցին, որ ես առանց հանդերձանքի մոտենայի». «Հայկական ժամանակ»
Ես, բոլոր վտանգներն անտեսելով, թաղում եմ արել, ժամերգություն եմ արել, մահամերձ հիվանդից հաղորդություն տվել և հատուցեցի կնոջս մահով»,- հայտարարեց քահանան:
ԱԺ ներկայացված Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մեջ եղել է ցուցմունք, որը ստացվել է ավելի ուշ. Երեմ Սարգսյան
Ընտրակաշառքի գործով երկու օրվա ընթացքում չորս տասնյակից ավելի խուզարկություններ են արվել ԲՀԿ մարզային կառույցներում, ԲՀԿ-ականների բնակարաններում. Էմին Խաչատրյան
Գագիկ Ծառուկյանը չասաց, թե ի՞նչ է իրեն առաջարկել Նիկոլ Փաշինյանը
ԲՀԿ նախագահի կալանավորման հարցի քննությունը կրկին հետաձգվեց
«Փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին». Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը թվիթերի իր էջում գրում է. «Հպարտությամբ եմ հետևում մեր օրերի պայծառ գործիչներից մեկի` իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի փայլուն գործունեությանը: Շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի մեր երկրում, և փոքրոգի մարդկանց հիվանդ ուղեղներով միտք անգամ չի անցնի, թե կարող են վիրավորել որևէ մեկին:
«Սա մի օրինակ է այն բազմաթիվ նամակներից, որ մենք ստանում ենք այն ծնողներից, որոնց ստիպել են հրաժարվել ծնողական իրավունքից». Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «…Խնդրում եմ, օգնեք գտնեմ երեխայիս, իմանամ, կենդանի՞ է նա արդյոք, թե ոչ: Տարիներ առաջ ես ստիպված էի հրաժարվել նրանից, քանի որ ամուսինս և նրա քույրը ասացին, որ տղաս առողջական խնդրով է ծնվել և չթողեցին, որ նրան վերցնեմ…» Սա մի օրինակ է այն
Սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման կոնցեպտների նախադեպային իրավունքի պակաս կա. Վենետիկի հանձնաժողով
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է խորհրդատվական կարծիք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ
«Ո՞վ է փոխհատուցվելու, այս պետությո՞ւնը, որ տուգանք գանձելով է բյուջե լցնում». Գեւորգ Պետրոսյան
Գեւորգ Պետրոսյանը կրկին տուգանվեց
Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է. «Այս քարտեզում կարող եք 50 մետրի ճշտությամբ տեսնել այն հասցեները, որտեղ կան ինքնամեկուսացված քաղաքացիներ»:
Աբրահամ Մանուկյանի կալանավորման միջնորդության հիմքում մեկ անձի վկայություն է դրված. Հրանտ Անանյան
Քննարկվում է Աբրահամ Մանուկյանի կալանավորման միջնորդությունը
«Անկետայում լրացրել է, որ իրենք հրաժարվել են թեստավորումից». կորոնավիրուսից մահացած կնոջ դուստրը մանրամասներ է հայտնում. ԳԱԼԱ
Հունիսի 16-ին «Գյումրի» ԲԿ-ում մահացած 66ամյա կնոջ հարազատները հերքում են, որ երկու անգամ կնոջն առաջարկվել է թեստավորել, և երկու անգամ էլ թեստավորումից հրաժարվել են, այն էլ գրավոր: Հանգուցյալի հարազատներն այդ ամենը զրպարտություն են համարում։ Մահացածը Հայ առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանի կինն է։ «Մենք ամբողջ ընտանիքով մրսել էինք։ Հայրս հիվանդացավ, մկանները ցավում էին։
Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ընտրակաշառքի գործով. «Փաստինֆո»
ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ՝ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար։ Բացի այդ՝ վարույթն իրականացնող մարմինը Աբրահամ
«Կան պոլիկլինիկաներ, որոնք շատ ավելի լավ են աշխատում». Հայկ Մարության
Մարությանը հանդիպել է բուժհիմնարկների տնօրենների հետ
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հունիսի 18-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք, եւս 51 հոգի առողջացել է։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ,


















































