Օրվա լրահոսը
էդ միջանցք չի, ուղիղ գծով խաղաղասիրական զբոսաշրջությո՞ւն է. «ՉԻ»
Վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանը գրել է. «Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։ Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում»: «ՉԻ». Սա հենց այն դեպքն է, երբ ուզում ես հարցնել՝ էդ
Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Թրամփը քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր
Սպիտակ տանը տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը երկու երկրների առաջնորդները ստորագրել են Փոխըմբռնման հուշագրեր: Մասնավորապես, ստորագրվել են. Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին, Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների
Ոչ ոք կը խօսի ներկայի աւեր գործող քաղաքակրթական-մշակութային հայկական բոլոր խաւերու մէջ ծաւալող աղէտի մասին. «Հայրենիք»
Հայը իր հոգեբարոյական դարպասի պահակը չէ: Իր արմատներուն դէմ նախայարձակումներ գործել իմաստութիւն եւ գործնականութիւն կը համարէ, իր լեզուն կը զեղծէ, անհատաբար եւ հաւաքաբար, այս կամ այն յաջողութեան հասնելու կրպակային պատշաճեցումներով, լաւ ապրելու համար հայրենիք կը լքէ: Դար մը առաջ, մարդորսական նկատումներով, թրքախօս հայերը քրիստոնեայ դարձնելու համար, հայերէն աղօթք, շարական եւ Ս. Գիրք թրքերէնի կը թագմանուէին
Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով․ Հռչակագիր
Սպիտակ տանը կայացած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ Հռչակագիրը` Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Ստորև ներկայացվում է հռչակագրի տեքստը. «Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության
Փաշինյանն ու Ալիեւը չպատասխանեցին արցախցիների վերադարձի մասին հարցին
Ստորագրված փաստաթղթերում էլ Արցախի մասին հիշատակում չկա
«Այն, ինչ որ այստեղ տեղի ունեցավ, կհանգեցնի խաղաղության, տեւական խաղաղության, հավերժ խաղաղության Կովկասում»․ Իլհամ Ալիեւ
Նիկոլ Փաշինյանը համամիտ է եւ հավելելու ոչինչ չունի
Պարոն նախագահ Թրամփ, Հայաստանում միայն կապիտուլյացիայի ջատագովն ու Արցախ հանձնողը կարող է Ադրբեջանին ընկեր համարել. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոն նախագահ Թրամփ, Արցախում էթնիկ զտման հեղինակները երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի ընկերներ չեն կարող հռչակվել։ Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին՝ ԱՄՆ նախագահ Թրամփն ասում է. «35 տարի է՝ իրենք կռվել են, իսկ հիմա ընկերներ են ու ընկերներ են լինելու երկար ժամանակ»։ Պարոն նախագահ
«Այսօր մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին»․ Սպիտակ տանը հայտարարեց Իլհամ Ալիեւը
Փաշինյանն ու Ալիեւը Դոնալդ Թրամփին կառաջադրեն Նոբելյան մրցանակի
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հասել ենք կարեւոր հանգրվանի․ Նիկոլ Փաշինյան
«Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին համաձայնագիրը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքների վրա»
Թրամփ. «Երբ ես եկա՝ աշխարհը կարծես հրդեհի մեջ էր, գրեթե բոլոր հրդեհները հանգցրել ենք… »
Վաշինգտոնում դեռ շարունակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Դոնալդ Թրամփն իր խոսքում նշելով, որ ստորագրվածով Ադրբեջանն ու Հայաստանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ, իսկ Ադրբեջանը TRIPP-ով հասանելիություն է ունենալու իր Նախիջեւան տարածքի հանդեպ` հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, նաեւ ասաց. «Հայաստանը նաեւ բացառիկ գործընկերություն է
«Ուժեղ է եւ խելացի»․ Դոնալդ Թրամփն այսպես անվանեց Իլհամ Ալիեւին
Այսօր պատմական օր է, նախագահ Թրամփը խաղաղություն է բերում Հարավային Կովկասին․ Ալիեւ
Փոխըմբռնման ինչ հուշագրեր են ստորագրել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները
ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը։ Նպատակ ունենալով խորացնելու ռազմավարական համագործակցությունը երեք առանցքային ոլորտներում՝ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների Կառավարությունները ստորագրել են հետևյալ փոխըմբռնման հուշագրերը․ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան
Թրամփ. «Այս հռչակագրով թույլ կտրվի Ադրբեջանին՝ հասանելիություն ստանալ իր Նախիջեւան տարածքին»
Վաշինգտոնում այս պահին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիս են տալիս: Դոնալդ Թրամփը հայտարարեց. «35 տարի կռվել են իրար հետ Հայաստանն ու Ադրբեջանը, շատ ծանր տառապանք են կրել երկու ազգերը, փորձել են գտնել լուծում, այդ թվում՝ Եվրոպական միության միջոցով, ռուսները մեծ ջանքեր են գործադրել, սակայն այդպես էլ
Թորգոմ Ասատրյանի մեղքը ծնվել է բացառապես տուժող Արարատ Միրզոյանի անձով պայմանավորված. Կոչուբաեւ
Մեղքը չի կարող ծնվել աղմուկից, իսկ Թորգոմ Ասատրյանի մեղքը ծնված է բացառապես այդ աղմուկից. փաստաբան
Փաշինյան-Թրամփ հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է, որ Փաշինյան-Թրամփ հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին փաստաթղթով այն ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր ճանաչմանն է արժանանում։ Երկրորդը վերաբերում է էներգետիկային՝ ԱՄՆ-ն համագործակցելու է ՀՀ-ի հետ էներգետիկ անվտանգության ոլորտում։ Երրորդը վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին ու արհեստական բանականությանը»:
Հրանտ Բագրատյան. «Այսօր սեւ օր է Հայաստանի պատմության մեջ եւ դրանում մենք եւ այս ժողովուրդն է մեղավոր: Խոսքս վերաբերում է ե՛ւ հայաստանցի, ե՛ւ արցախցի հայերին»
«Այսօր հայ ժողովրդի պատմության սեւ օրերից մեկն է»-ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում՝ խոսելով ԱՄՆ-ի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ ստորագրվելիք այսպես կոչված խաղաղության պայմանագրի մասին: «Ռոյթերս»-ի գրած տարանցիկ միջանցքը չի լինում: Դա միջանցք է, տարանցիկ չէ: Ադրբեջանը հասավ նրան, որ միջանցքը ստացավ առանց խաղաղության պայմանագիրը ստորագրելու: Խաղաղության պայմանագիրը Վաշինգտոնում
Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով ուշագրավ հարցաքննություններ են սպասվում. Նորիկյան
Նորիկյանը դեռ ձեռնպահ է մնում կացարանի հրդեհի բռնկման իր վարկածը հայտնելու առումով
«Ի՞նչ ունեք ասելու հալածվող հայ քրիստոնյաներին». Հարց Թրամփին
Այն պահին, երբ Թրամփը դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, լրագրողներից մեկը ԱՄՆ նախագահին հարց է ուղղել. «Ի՞նչ ունեք ասելու հալածվող հայ քրիստոնյաներին»։ Ի պատասխան Թրամփը միայն ասել է՝ «շնորհակալություն», ձեռքը թափահարել է։
Ալիեւի` Սպիտակ տան ժամանմանն ընդառաջ ադրբեջացիները բողոքի ակցիա են իրականացնում՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով
Վաշինգտոնի իրավապաշտպանները Թրամփի վարչակազմին կոչ են արել Ալիևի հետ հանդիպմանը պահանջել ազատ արձակել 375 քաղբանտարկյալներին
«Նախ ես Ձեր համար արա չեմ. զոհվածի հայրը՝ դատավորին… Լավ չես լսում երեւի»
Լավ եմ լսում, սաղ տեղն է,- հակադարձեց զոհված զինվորի հայրը
Մեկնարկել է Փաշինյան-Թրամփ հանդիպումը
«Նախագահ Թրամփ, ուղերձ ունե՞ք հալածված քրիստոնյա հայերին ուղղված»,-հարցրեց լրագրողներից մեկը: Ի պատասխան Թրամփը «շնորհակալություն, շնորհակալություն» ասելով ներս մտավ։
«Մենք գիտակցաբար ենք անցնում այս փորձության միջով՝ առանց խղճահարության ու ողբի». Իգոր Սարգսյան
Գրում եմ ձեզ բանտից՝ մի վայրից, ուր հայտնվել եմ ոչ թե հանցանքի, այլ քաղաքական հաշվեհարդարի հետևանքով 🔷Իշխանության պատվերով բանտարկված լինելը ինձ չի կոտրել. իմ կամքը ամուր է, հավատս՝ անկոտրում, սերս՝ բացարձակ։ 🔷Այսօր շատերը խոսում են՝ առանց մտածելու խոսքի արժեքի ու դրա հետևանքների մասին։ Ազատության անունից հայհոյում են, վիրավորում, դատապարտում ու ստում՝ մոռանալով, որ խոսքը բումերանգ
Վաշինգտոնում քննարկվել են ամերիկյան խոշոր ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնելու վերաբերյալ հարցեր
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը գրում է. «Այս օրերին Վաշինգտոնում եմ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում։ Այցի շրջանակում քիչ առաջ Սպիտակ տանը հանդիպել եմ գործընկերոջս՝ Գիտության և տեխնոլոգիաների քաղաքականության գրասենյակի (Office of Science and Technology Policy – OSTP) տնօրեն, ԱՄՆ նախագահի՝ գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր խորհրդական Մայքլ Կրացիոսի, Արհեստական բանականության հարցերով Սպիտակ
Կարեն Խաչանովը բարձրացել է 12-րդ հորիզոնական
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Տորոնտոյում ավարտված ATP 1000 մրցաշարի եզրափակիչ խաղում 7:6, 4:6, 6:7 հաշվով պարտվել է ամերիկացի Բեն Շելթոնին: 29-ամյա մեր հայրենակիցը ATP թարմացված վարկանիշային դասակարգման ցուցակում չորս քայլ վերընթաց է կատարել՝ 16-րդից բարձրանալով 12-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Րոպեներ անց Փաշինյանը կժամանի Սպիտակ տուն
Սպիտակ տանը նախապատրաստվում են Փաշինյան-Թրամփ-Ալիեւ եղառկողմ հանդիպմանը: Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
«Միլիոնավոր դոլարանոց մեքենաները մաշվում են, տները՝ հնանում, ամենամնայունը գիտելիքն է»․ Երվանդ Սերոբյան
Aravot.am-ը Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանին հարցրեց՝ նկատո՞ւմ է, որ վերջերս շուրջբոլորի մեծահարուստ մարդկանց հոգեբանությունը փոքր-ինչ փոխվել է․ այդքան ուշադրություն չեն դարձնում նյութական արժեք ձեռք բերելու, գույք՝ տներ, մեքենաներ գնելու, որքան իրենց զավակներին կրթության տալու վրա, ջանում են արտերկրյա հեղինակավոր բուհեր ուղարկել նրանց։ Ի դեպ, Գյումրիում այդ միտումը օր օրի նկատելի է դառնում։ «Ինձ
«Ցանկացած պայմանավորվածություն կամ ստորագրված որևէ փաստաթուղթ կլինի թերի, եթե դրանցում չկան հստակ երաշխիքներ». Խաչատուր Քոքոբելյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անշուշտ կարևորելով այսօր ԱՄՆ-ում սպասվելիք հանդիպումների շարքը և նախատեսվող փաստաթղթերի ստորագրումը, պետք է արձանագրել, որ ցանկացած պայմանավորվածություն կամ ստորագրված որևէ փաստաթուղթ կլինի թերի, եթե դրանցում չկան հստակ երաշխիքներ հետևյալ հարցերի վերաբերյալ. Հաղորդակցությունների ապաշրջափակում միմիայն փոխադարձության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա:
Փաստաբան Առնոլդ Վարդանյան. «Իմ պաշտպանյալի մեղադրանքին երկու իրավական որակում է տրված նույն արարքի համար»
Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանին մեղսագրված արարքների իրավական որակման՝ օրենքի կիրառման մեկնաբանության վերաբերյալ մասնագիտական կարծիքի քննարկմանը Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Առնոլդ Վարդանյանը արձանագրեց, որ օրենքի, մասնավորապես, քրեական օրենսգրքի կիրառման հետ կապված իր պաշտպանյալի մեղադրանքին երկու իրավական որակում է տրված
Բերման են ենթարկվել «Սրբազան պայքարի» երիտասարդ ակտիվիստներ
Ոստիկանները բերման են ենթարկել «Սրբազան պայքարի» երիտասարդ ակտիվիստներ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրչյանին։ Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիք
Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ է արձակվել
Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքի։


















































