Օրվա լրահոսը
Հաշմանդամություն ունեցողների խնդիրներին պետք է ավելի շատ իրազեկ լինեն որոշումներ կայացնողները
Այսօր Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության եւ նրա գործընկեր՝ «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» ՀԿ-ն Երեւանի եւ հանրապետության մարզերի հաշմանդամություն ունեցող շուրջ 120 անձանց մասնակցությամբ կազմակերպեցին մարաթոն՝ Երեւանից մինչեւ Էջմիածին: Հայաստանի հաշմանդամություն ունեցողների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Սուսաննա Սարգսյանն Aravot.am-ին ասաց. «Անվասայլակներով մարաթոնը մեր կազմակերպության ավանդական ծրագրերից մեկն է, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների իրազեկումն է
Աշոտ Մանուկյան. «2018-19 թվականներին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում չի լինի» (Տեսանյութ)
Նախարարն ասում է՝ հոսանքի գնի բարձրացման նախադրյալներ չկան
Սեֆիլյանի համար կրկին հանրային պաշտպանի կհրավիրեն
Նախկինում նրա հանրային պաշտպանը Մարինե Թովմասյանն էր, որի գործողություններից դժգոհ էին Սեֆիլյանի հարազատներն ու աջակիցները
Նախարար. «Եթե անգամ Հայաստանը Իրանից գազ գնի, ապա ֆիզիկապես այն չի կարող հասցնել Վանաձոր եւ Գյումրի» (Տեսանյութ)
Աշոտ Մանուկյանն ասում է՝ ՀՀ-ն պատրաստ է գնել իրանական գազը, եթե այն ռուսականից ավելի էժան լինի
Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ Սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպման համատեղ հայտարարությունը
ՆԻԿՈՍԻԱ, ԿԻՊՐՈՍ – ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կիպրոսի նախագահի՝ հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս Նիկոլաոս Քուիքն այսօր (ուրբաթ, 20-ը հոկտեմբերի 2017թ.) անցկացրեցին Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև սփյուռքի հարցերի համակարգման ուղղությամբ առաջին եռակողմ հանդիպումը: Հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության նախագահի՝
«Ռազմական գործողություններին բանակցային գործընթաց հակադրելը միշտ էլ դրական է»
Համոզված է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը – Տիկին Եսայան, նոյեմբերի 24-ին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում նախատեսված է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը, որն, ի դեպ, նախաստորագրված է եւ օրերս հրապարակվեց: Թեեւ իշխանության ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով հայտարարել են փաստաթղթի ստորագրության պատրաստակամության մասին, վերջին օրերին քաղաքական եւ հասարակական շրջանակներում մտահոգություններ են հնչում, որ փաստաթղթի ստորագրումը կարող է
«Որևէ քաղաքական խոչընդոտ չկա ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման համար». Թևան Պողոսյան
Ըստ պարոն Պողոսյանի` 2018 թվականը բավարար կլինի փաստաթղթի վավերացման համար
Սերժ Թանկյանի «Օրկան»` Խաչատրյանի փառատոնի բարձր նոտան
Եվ ինչպես դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է փաստում, Սերժ Թանկյանն այն կոմպոզիտորն է, ում երաժշտությունը պետք է շատ հնչի, ում փիլիսոփայության հետ շատերը պետք է հաղորդակցվեն։
Երեւանյան դպրոցների բանկային հաշվի ընդհանուր մնացորդը մոտ 1 միլիարդ 500 միլիոն դրամ է
Առանձին դպրոցների բանկային հաշվեհամարի մնացորդները կազմում են 10-ից մինչեւ 70 միլիոն դրամ
BBG-ն համախմբել է շնորհալի երիտասարդների . «Թիմի ստեղծման նպատակն է՝ Կապանի բարբառի պահպանումն ու այն սիրված դարձնելը»
Կապանցի երիտասարդները տեղում աշխուժացնում են մշակույթը
Գծատերերը եթե ստվերում չաշխատեն, տրանսպորտը կկանգնի՞ (Տեսանյութ)
Վարորդին 50-60 հազար դրամ աշխատավարձ են գրանցում, վճարում 150-200 հազար դրամ
Կլիմայի փոփոխության պարագայում գյուղատնտեսությունը պետք է ադապտացնել
Հակառակ դեպքում, ըստ փորձագետ Դավիթ Պիպոյանի, գյուղատնտեսությունում, որն արդեն քանի տարի է՝ հռչակված է գերակա ուղղություն, անկում է գրանցվելու: Ամբողջ Հայաստանում այս տարի երաշտային էր, ինչի հետեւանքով էլ խոտի` անասնակերի պակաս կա: Խոտի դեֆիցիտը գյուղատնտեսները նաեւ կարկուտի հասցրած վնասներով են պայմանավորում: Շատ գյուղացիներ մտավախություն են հայտնում, որ կերի պակասի պատճառով ստիպված կլինեն անասնագլխաքանակը կրճատել, հակառակ դեպքում
Գրականության և արվեստի թանգարանին նվիրաբերվեց Մեծարենցի «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» բանաստեղծության ինքնագիրը
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ձեռագրային բազմահազար նվիրատվությունները համալրվեցին ևս մեկ անգնահատելի գանձով: Փարիզաբնակ մտավորական Հրայր Հրաչյանն այսօր թանգարանին նվիրաբերեց Միսաք Մեծարենցի հանրահայտ «Տո˜ւր ինծի, Տե˜ր, ուրախությունն անանձնական» աղոթք-բանաստեղծության ինքնագիրը: Հայ պոեզիայի այս գլուխգործոցը Մեծարենցը հյուսել է կյանքի վերջին ամիսներին` կոչելով այն «Արդի մարդուն «Հայր մերը»»: Մեծարենցն այս քերթվածքը նվիրել է իր մեծանուն
Ամբաստանյալը բողոքը ներկայացնելիս լաց եղավ
«Ես ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվել, կասկածի տակ է առնվել իմ բարոյականությունը, փորձաքննություն եմ անցել»,- ասաց ամբաստանյալը՝ հուզվելով: Բնակարան գնելուց հետո Արփինե Մայսուրյանի նկատմամբ իրականացվել էր քրեական հետապնդում եւ նա առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման: Երեկ վերաքննիչ դատարանում իր բողոքը ներկայացրեց Ա. Մայսուրյանը. «Գնել եմ բնակարան 2010թ. սեպտեմբերի 11-ին, որի առքուվաճառքի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Ստեփան Գրիգորյան-Գեւորգ Մելիքյան
Առցանց «Առավոտի» եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը: Թեման`«Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր. ինչո՞վ կավարտվի երկրորդ փորձը»: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը:
Ջութակահարը Գինեսի գրքում գրանցած իր ռեկորդը նվիրում է արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին
Ճանաչված ջութակահար Նիկոլայ Մադոյանին, միանշանակ, ներկայացնելու կարիք չկա: «Առավոտը» քանիցս անդրադարձել է արվեստագետի ոչ միայն ստեղծագործական գործունեությանը, այլեւ սխրանքներին: Դժվար է մտաբերել որեւէ այլ՝ թեկուզ նշանավոր, ջութակահարի, որը հաղթահարած լինի նման երաժշտական ծրագրեր ու համերգներ: Երիտասարդ ջութակահարը դեռեւս 2000թ. ունկնդրին է ներկայացել Բեթհովենի Դաշնամուրի եւ ջութակի համար գրված 10 սոնատների շարքով՝ 3 օր անընդմեջ, 3
Անդրանիկ Կարապետյանը երկրորդ ոսկե մեդալը բերեց Հայաստանին
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը 23 տարեկանների պայքարում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտում ցույց տալով 360 կգ: Հայ ծանրորդը փոքր ոսկու արժանացավ նաեւ պոկում վարժությունում (170 կգ), իսկ հրում վարժությունում (190 կգ) դարձավ արծաթե մեդալակիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մարտեր առանց կանոնների» սկզբունքով բանավեճ՝ ասուլիսում. Ասուլիսը ստիպված եղան ընդհատել. (Տեսանյութ)
Կրքերը թեժացան, բոլոր բանախոսները սկսեցին իրար մեղադրել, վիճել: Մեկընդմեջ գոռում էին՝ «սա հանրահավաք չի, սաբոտաժի եք ենթարկում»: Տեսնելով, որ իրավիճակը դառնում է արդեն անվերահսկելի, ասուլիսը վարողը հորդորեց վեճը շարունակել ակումբից դուրս:
Գրողի մեկ բանաստեղծությունը միավորեց բարեկամներին
Իրինա Զաքյանն ու Լիլիթ Վարդումյանը ստանձնել են վաղամեռիկ Հենրիկ Արթենյանի «Գրիգոր Նարեկացի» դրամատիկական պոեմի տպագրության գործը: Օրերս «Առավոտը» հյուրընկալել էր երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանին, սակայն մեր զրույցն ընթացավ ոչ թե երգարվեստի, այլ գրականության ուղղությամբ: Նա մեզ ծանոթացրեց բանասեր Լիլիթ Վարդումյանի հետ, ով գրող, թարգմանիչ Հենրիկ Արթենյանի (լուսանկարում) զարմուհին է: Պարզվեց, որ Իրինա Զաքյանը մայրենի
Դպրոցների տնօրենները քարտով գումար կանխիկացնելով՝ ուսուցիչներին աշխատավարձ են բաժանում
Առանց լիցենզիայի գործող դպրոցներ կան
Անդրեյ Արեշեւ. Սարգսյան-Ալիեւ շփումները «շոշափելի արդյունքի չեն հանգեցնի»
Ինչո՞ւ Մինսկի խմբի համանախագահները չեն հիշում Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին
«Տուժելու են նրանք, որոնք լավ էին սովորում ու արդար ճանապարհով գնում դեպի գիտություն». Արեն Մանուկյան
Քաղաքական ենթատեքստ՝ ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխության նախաձեռնության մեջ
«Ներքին գներով» զենք ենք գնել, զենքի գնման վարկ ենք ստացել
Անդրեյ Արեշեւը պարզաբանում է, թե ինչ քաղաքական խնդիր է լուծել ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին
«Մանկահասակների նկատմամբ սեքսուալ բռնությունների 47%-ը տեղի են ունենում ընտանիքներում». Հայկ Եգանյան
Փաստաբանի խոսքով՝ փաստարկներից մեկն այն է, որ սա կերակրատաշտ է ստեղծում գործ տվողների եւ գործ ուտողների համար: Մինչդեռ դա ուտոպիա է. «Առաջարկն այն է, որ դռները փակենք, գնանք տո՞ւն: Ասում են՝ մենք նման խնդիր չունենք, հայ ավանդական ընտանիք ենք քանդում, մտնում ենք ընտանիքներ: Ես նախ չգիտեմ, թե ինչ ասել է հայ ավանդական ընտանիք»:
«Հրաժարվում եմ մասնակցել Ներսեսի խոշտանգման արարողությանը». Սեֆիլյան (Տեսանյութ)
Փաստաբան Նինա Կարապետյանցը պարզաբանեց, որ Ներսես Պողոսյանն ի վիճակի չէ անգամ կանգնել, ոստիկաններն են նրան բերել
ՀՀ-ԵՄ փաստաթղթում կան Ռուսաստանի շահերին հակասող կետեր (տեսանյութ). «Ա1+»
Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան Հայաստանում Ռուսաստանի շահերին հակասող կետեր։ Օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական և այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը։ Սա կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը։ Կարծում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, ում պնդմամբ՝ մինչ Համաձայնագրի ստորագրման օրը հարցականի տակ է լինելու՝ արդյո՞ք այս անգամ
Աշոտ Վարդապետյան. «Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն Աշխարհի գավաթի զարդն էր»
Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը գլխավոր մրցավար է եղել ամենահեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ նաեւ Աշխարհի թագի համար երկու մրցամարտում, այս անգամ Թբիլիսիում կայացած շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավարի տեղակալն էր, որտեղ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը փայլուն խաղով 12 տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ նվաճեց այդ պատվավոր մրցանակը: Նա այդ մրցաշարից ստացած տպավորություններով
Արցախում հայրենադարձ յուրաքանչյուր ընտանիքի 10 տարվա օգտագործման իրավունքով տրամադրվում է անհատական տուն կամ բնակարան
Արցախում վերաբնակեցման ծրագրի արդյունքները ամփոփ ներկայացնում է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը
Ռուսաստանը ցանկանում է ստեղծել իր սեփական կրիպտոռուբլին. World Forex
Կրիպտոարժույթների և Bitcoin-ի նկատմամբ հետաքրքրությունն այնքան է աճում, որ չի շրջանցում անգամ պետությունների ղեկավարներին: Ռուսաստանը ցանկանում է ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը, որի նախաձեռնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինն է: Իսկ ռուսական կրիպտոարժույթի անունը կլինի կրիպտոռուբլի: Կրիպտոռուբլու առաջացումը, սակայն, չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է օրինականացնել Bitcoin-ը կամ այլ կրիպտոարժույթները: Նախքան այդ որոշման հրապարակումը, Ռուսաստանի Բանկի փոխնախագահը


















































