Օրվա լրահոսը
Այսպիսի տեխնոլոգիայով փորձում են ստանալ վատ վարչապետի մի կերպար, որն իր պաշտոնավարման ընթացքում առանձնապես արդյունքներ չի գրանցել. «Իրատես»
Քարոզչության մյուս ուղղությունը. հանրության ուշադրությունը կենտրոնացվում է վարչապետի և նրա մերձավոր շրջապատի անձանց առանձնատների վրա։ Ընդ որում, որպես քարոզչական գործիք ներգրավված են նաև ընդդիմադիր համարվող որոշ ուժեր, մասնավորապես, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ իր նախագահի գլխավորությամբ։ Վերջիններս նույնիսկ օնլայն ռեժիմով և, այսպես կոչված, անկախ ինտերնետ ռեսուրսներով նկարահանում են «Հաղթանակ» զբոսայգում վարչապետի առանձնատունը՝ վերջինիս համեմատելով նախկին վարչապետների հետ
Ամեն ինչ ուրախ կանցնի
Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ցմահ ղեկավարն է: Ինչպես Կիմ Իր Սենը, Իսլամ Քարիմովը, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն: Եվ այդ իմաստով սկզբունքային չէ, թե ով է լինելու նախագահական ընտրություններին նրա մրցակիցը: «Հավերժ թեկնածուներ» Զյուգանովը եւ Ժիրինովսկին Պուտինի համար նույնքան անվնաս են, որքան Քսենյա Սոբչակը: «Ընդդիմադիր» վետերաններն, ըստ էության, Պուտինի քաղաքականության կուրսի
«Մենք մեր ներսում ունենք բազում գույներ ու խավար». Սերժ Թանկյանը ներկա էր «Օրկա»-ի պրեմիերային. «Ա1+» (Տեսանյութ)
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի բացառիկ համերգների շրջանակում հոկտեմբերի 19-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան։ Սա ստեղծագործության Հայաստանյան պրեմիերան էր։ «Orca Symphony No 1»-ն ձայնագրվել է 2012 թվականի հոկտեմբերին Ավստրիայի Լինց քաղաքում: Պաշտոնապես ալբոմի տեսքով թողարկվել է 2013թ. հունիսի 25-ին: Մինչ «Օրկա»-ն, նվագախումբը՝
Սոնա Պողոսյանն առաջին չեմպիոնական տիտղոսը բերեց Հայաստանին
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն առաջին չեմպիոնն ունեցավ՝ աղջիկների Մ 20 տարեկանների պայքարին մասնակցած 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Սոնան սկզբում փոքր ոսկի նվաճեց պոկում վարժությունում՝ (97 կգ), այնուհետեւ հավասարը չունեցավ հրումում (130 կգ) եւ երկամարտի 227 կիլոգրամով մեծ առավելությամբ նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հերթական Պրոխորով». Ռուսաստանում արձագանքը Քսենյա Սոբչակի առաջադրմանը
Լրագրող Քսենյա Սոբչակը հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին: Ընդ որում, այդ մասին զրույցներ պտտվում էին դեռ ամիսներ առաջ, սակայն Սոբչակը հերքում էր դա: Սոբչակը հայտարարել է, որ իր այդ մտադրության մասին տեղյակ է պահել Վլադիմիր Պուտինին: Նրա կարծիքով՝ Պուտինին այդ գաղափարն այնքան էլ դուր չի եկել: «Պուտինն ասաց, որ յուրաքանչյուր ոք
«Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)
Խոսքը նրանում է, թե մենք կարո՞ղ ենք այդ անասունների ընտանիքը բուժել, ոնց բուժենք, որովհետեւ դրանք համարյա հիվանդ մարդիկ են: Այդ չկամեցող մարդիկ կան, դրանք երեւի մարդկային հոգեբանական վիճակն են: Շատ փոքր մարդուն, երբ իշխանություն ես տալիս, ինքը ինչ ասես կանի: Իսկ հիմա դու իր ընտանիքում տվել ես իրեն 100 տոկոսանոց իշխանություն:
Լեւոն Հայրապետյանի անշահախնդիր նվիրումը դրսեւորվել է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու մշտական պատրաստակամությամբ
Վշտակցություն Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով Ցավով տեղեկացանք Լեւոն Հայրապետյանի անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն. Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող եւ այդ ապագան առավել բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված հայրենասեր գործիչ: Կարելի է հիշել նրա ձեռնարկած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել
Ամուսինը կնոջը գոմում է կապել. Վազգեն Մանուկյանը հորդորեց հուզիչ դեպքեր իրեն չպատմել (Տեսանյութ)
ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանը քննադատեց՝ «կոռուպցիայի բուն եք ստեղծում, կուզենան՝ կտան, կուզենան՝ չեն տա, կոռուպցիայի դեմ պայքար եք տանում, բայց նոր կետեր եք գրում»:
Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ
Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության
«Դեմ առ դեմ». Ստեփան Գրիգորյան-Գեւորգ Մելիքյան
Վաղը` հոկտեմբերի 20-ին, ժամը 14. 00-ին առցանց «Առավոտի» եթերում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը եւ ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը: Թեման`«Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիր. ինչո՞վ կավարտվի երկրորդ փորձը»: Հաղորդումը կվարի Նելլի Գրիգորյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Ադրբեջանի «Ֆավորիտը». որտե՞ղ են ադրբեջանական Ս-300-ները. Razm.info
Առաջին անգամ Ադրբեջանը ցուցադրեց իր Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերը 2011թ․ հունիսի 26-ին՝ Բաքվում զորահանդեսին։ Այն ժամանակ ցուցադրվեցին արձակման 5П85ТЕ2 երեք կայաններ, տեղափոխման և լիցքավորման 5Т58 երկու կայաններ ու լուսավորման և ուղղորդման 30Н6Е2 մեկ ռադիոլոկատոր։ Ըստ ռուսական «Զենքի միջազգային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալների` Ադրբեջանը Ռուսաստանից գնել է Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» ԶՀՀ 2 դիվիզիոն, յուրաքանչյուրում 8-ական արձակման
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ մարզի տարածքում «armday.am» լրատվական կայքի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 7-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, լրագրողը մեկնել է Վայոց Ձոր մարզի Շատին գյուղ՝
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում ռեկորդային քանակով դոպինգ ստուգում կանցկացվի
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մտադիր է ռեկորդային քանակությամբ դոպինգ ստուգում կազմակերպել նոյեմբերի վերջին ԱՄՆ-ի Անահայմ քաղաքում մեկնարկող աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք միջազգային մարզական կազմակերպության մամուլի հաղորդագրությունից: «Մենք մանրակրկիտ նախապատրաստվել ենք աշխարհի առաջնությանը: Մեկ ամիս առաջ Կոլորադո-Սփրինգսում հանդիպել ենք կազմակերպական կոմիտեի եւ ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության (USADA) ներկայացուցիչների հետ: Հիմա IWF հակադոպինգային հանձնաժողովը պատրաստ է լրիվ
«Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերն ու ԽՍՀՄ Սահմանադրությունը». Շարմազանով
Առանց Արցախի ամբողջական մասնակցության՝ անհնար է ակնկալել որեւէ լուրջ առաջընթաց բանակցություններում. ՀՀԿ խոսնակ
Հայ հանրությունը դեռեւս պատրաստ չէ ընդունելու այն կանանց, ովքեր ամուսիններից ավելի են վաստակում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Կանանց օրակարգը» եւ «Հայաստանում քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության խթանումը» թեմաներով: «Կանանց օրակարգը» մշակվել է Երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից անցկացվող «Հավասար» ծրագրի շրջանակներում՝ ՊրոՄեդիա-Գենդեր եւ «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ «Օքսֆամ»-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Քննարկմանը մասնակցել
«Սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմին, այլեւ կրակոց է Ժնեւյան պայմանավորվածություններին». Շարմազանով
Ադրբեջանը ցույց տվեց իր գործի ու խոսքի հակասությունը. ՀՀԿ խոսնակ
Խոպանչիները կարող են իրենց կանանց ու երեխաներին ապաստարան տանել՝ ձրի ապրելու. Ընտանեկան բռնության օրենքի բացերը
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նա ասաց, որ օրինագծի քննարկումը դաշտը բաժանեց սեւերի եւ սպիտակների: Զոհրաբյանն էլ նշեց, որ 2016-ին ոստիկանությունից ստացել են բռնությունների մասին տվյալներ եւ թվերը մտահոգիչ չեն:
«20 տոկոս աննորմալ ընտանիքներ բուժելու համար, կարող ես ավանդական ընտանիքների կորուստ ունենալ». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)
Վազգեն Մանուկյանը Իսրայելի օրինակը բերեց. «Այնտեղ էլ ամուսինների դեմ կանայք բողոքում են անհիմն, որովհետեւ նյութական օգուտներ կան: Բայց իրենց օրենքում հստակ ձեւավորված է, որ եթե դու սխալ տեղեկություն ես տվել, ապա դու պատժվելու ես, այդ կանանց պատժում են՝ տուգանքի ենթարկելով, չնայած սա չեմ հասկանում, եթե կինը չաշխատի, մեկ է, ամուսինն է էլի վճարելու»:
«Ձեզ հետ միասին Հայաստանում որակական փոփոխություններ անելու հնարավորություն ունենք»
Վարչապետն ընդունել է NSF-FAST միջազգային աշխատաժողովի մասնակիցներին
Լեհաստանի փոխվարչապետ. «Լեհերը հայերի նկատմամբ ունեն առանձնահատուկ ընդգծված վերաբերմունք»
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ
Շփման գծում զինվոր է զոհվել
ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած
Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը
Հոկտեմբերի 17-ին Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցելու համար ԻԻՀ փոխնախագահ Ալի Ասղար Մունեսանի հրավերով Իրան էր ժամանել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Համատեղ ցուցահանդեսի նախաձեռնման, նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին այլ պետական կառույցների հետ մեկտեղ էական մասնակցություն է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը: ՀՀ պատմության թանգարանը
«Հայ-լեհական բարեկամությունն ունի գերազանց ապագա». ՀՀ ԱԺ նախագահ
Լեհաստանի Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ընդունել է բանաձեւ
Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների թիվն ավելացել է
Ուսումնասիրություն
Արծվիկ Մինասյանը կարևորել է նորաստեղծ Տեսչական մարմնի գործունեությունը
ՀՀ ԲՆ և WWF-Հայաստանի համագործակցության շրջանակներում տեսչական մարմնի հետ հուշագիր է ստորագրվել
Սոչիի փառատոնում ադրբեջանցիներին նյարդայնացրել է Հայաստանի քարտեզը
Սոչիում անցկացվող երիտասարդության և ուսանողների 19-րդ միջազգային փառատոնում Արցախը վեճի առարկա է դարձել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև: «Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչները ներխուժել են փառատոնի շտաբ՝ պահանջելով հայկական պատվիրակության ստենդից հեռացնել քարտեզը, որի վրա Լեռնային Ղարաբաղը պատկերված է որպես Հայաստանի մաս»,- պատմել է «Կոմերսանտի» հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը: Նրա խոսքով՝ կազմակերպիչները երկար բանակցություններ են վարել Ադրբեջանի
«Ալաշկերտը» դուրս եկավ Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ
Հոկտեմբերի 19-ին կայացավ Հայաստանի Գավաթի խաղարկության պատասխան քառորդեզրափակիչ հանդիպումը՝ «Ալաշկերտ»-«ՖԿ Արցախ» 6:0 (1:0) Երևան, «Նաիրի» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Միլյան Յաբլան, 25, Արթուր Եդիգարյան, 66, 76, 79, Արտակ Գրիգորյան, 69, 11մ, Արտակ Դաշյան, 90+1 Առաջին հանդիպումը՝ 3:1 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում`«խաղից դուրս» վիճակում
Համայնքի ղեկավարի ընտրություններում`ընդդիմադիր ոչ մի թեկնածու


















































