Օրվա լրահոսը

«Մանկահասակների նկատմամբ սեքսուալ բռնությունների 47%-ը տեղի են ունենում ընտանիքներում». Հայկ Եգանյան

Փաստաբանի խոսքով՝ փաստարկներից մեկն այն է, որ սա կերակրատաշտ է ստեղծում գործ տվողների եւ գործ ուտողների համար: Մինչդեռ դա ուտոպիա է. «Առաջարկն այն է, որ դռները փակենք, գնանք տո՞ւն: Ասում են՝ մենք նման խնդիր չունենք, հայ ավանդական ընտանիք ենք քանդում, մտնում ենք ընտանիքներ: Ես նախ չգիտեմ, թե ինչ ասել է հայ ավանդական ընտանիք»:

«Հրաժարվում եմ մասնակցել Ներսեսի խոշտանգման արարողությանը». Սեֆիլյան (Տեսանյութ)

Փաստաբան Նինա Կարապետյանցը պարզաբանեց, որ Ներսես Պողոսյանն ի վիճակի չէ անգամ կանգնել, ոստիկաններն են նրան բերել

ՀՀ-ԵՄ փաստաթղթում կան Ռուսաստանի շահերին հակասող կետեր (տեսանյութ). «Ա1+»

Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության փաստաթղթում կան Հայաստանում Ռուսաստանի շահերին հակասող կետեր։ Օրինակ՝ վիզաների ազատականացման պարագայում հայաստանցիներն անարգել մուտք կունենան Եվրամիության երկրներ՝ հաստատելով տնտեսական և այլ կապեր, որը միայն կզորացնի Հայաստանը։ Սա կհակասի Հայաստանը թուլացնելու Ռուսաստանի քաղաքականությանը։ Կարծում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, ում պնդմամբ՝ մինչ Համաձայնագրի ստորագրման օրը հարցականի տակ է լինելու՝ արդյո՞ք այս անգամ

Աշոտ Վարդապետյան. «Լեւոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն Աշխարհի գավաթի զարդն էր»

Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որը գլխավոր մրցավար է եղել ամենահեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ նաեւ Աշխարհի թագի համար երկու մրցամարտում, այս անգամ Թբիլիսիում կայացած շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության գլխավոր մրցավարի տեղակալն էր, որտեղ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը փայլուն խաղով 12 տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ նվաճեց այդ պատվավոր մրցանակը: Նա այդ մրցաշարից ստացած տպավորություններով

Արցախում հայրենադարձ յուրաքանչյուր ընտանիքի 10 տարվա օգտագործման իրավունքով տրամադրվում է անհատական տուն կամ բնակարան

Արցախում վերաբնակեցման ծրագրի արդյունքները ամփոփ ներկայացնում է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը

Ռուսաստանը ցանկանում է ստեղծել իր սեփական կրիպտոռուբլին. World Forex

Կրիպտոարժույթների և Bitcoin-ի նկատմամբ հետաքրքրությունն այնքան է աճում, որ չի շրջանցում անգամ պետությունների ղեկավարներին: Ռուսաստանը ցանկանում է ստեղծել իր սեփական կրիպտոարժույթը, որի նախաձեռնությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինն է: Իսկ ռուսական կրիպտոարժույթի անունը կլինի կրիպտոռուբլի: Կրիպտոռուբլու առաջացումը, սակայն, չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է օրինականացնել Bitcoin-ը կամ այլ կրիպտոարժույթները: Նախքան այդ որոշման հրապարակումը, Ռուսաստանի Բանկի փոխնախագահը

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի համար շտապօգնություն կանչեցին (Տեսանյութ)

Նիստն ընդմիջվեց, որպեսզի հացադուլի մեջ գտնվող ամբաստանյալի վիճակը կարգավորվի

Անդրեյ Արեշեւ. ԵՄ համաձայնագիրը չի հակասում ԵՏՄ շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին. (Տեսանյութ)

«Ժամանակակից աշխարհում չկան զուտ քաղաքական կամ տնտեսական միություններ: Դրանք սերտ կապակցված են, ինչպես մենք տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության ու Եվրամիության պարագայում, որի հետ Հայաստանը պատրաստվում է համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել: Մենք գիտենք, որ տարվա սկզբից այդ փաստաթուղթը մշակվում է եւ, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ այն կստորագրվի»,- այսօր ԱՊՀ երկրների ինստիտուտի

Վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել Շաղիկ համայնքից. «Փաստ»

Այս տարի Շիրակի մարզի Արփի համայնքի կազմի մեջ մտնող Շաղիկ բնակավայրից 11 բնակիչ է հեռացել։ 3 ընտանիքներն էլ Ռուսաստանի Դաշնություն են մեկնել։ Համայնքի վարչական ղեկավար Արտակ Բադեյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ վերջին 2 տարիների համեմատ 2017 թվականին ավելի շատ են արտագաղթել։ Մարդիկ գնում են աշխատանք չունենալու պատճառով։ Վերջին ամիսների ընթացքում գործազուրկ բնակիչներից

Ջրատարը կշրջանցի գերեզմանատունը – 2

Վեոլիա Ջուրն աշխատում է Վեոլիա Ջուր ընկերությունը օրերս հայտարարել էր հոկտեմբերի 18-19-ին Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում եւ Կոտայքի մարզի 1 գյուղում 24 ժամով ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Դա պայմանավորված էր «Գառնի – Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի վրա առկա վթարները վերացնելու, նոր սարքավորումներ տեղադրելու ու մոտ 1կմ երկարությամբ նոր ջրագծի միացման անհրաժեշտությամբ: Սակայն ի տարբերություն

Ընկերությունները կաթի փոշուց մեծ քանակությամբ կաթնամթերք են արտադրում, գյուղացու արտադրանքն էլ մնում է. «Փաստ»

Գյուղացիների մեծ մասը ցանկանում է հրաժարվել անասնապահությունից, քանի որ գյուղատնտեսության այս ճյուղը վաղուց իրենց եկամուտ չի ապահովում։

«Հացադուլ անող Ներսես Պողոսյանին տեղափոխել են պատժախուց, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել». փաստաբան (Տեսանյութ)

Ըստ պաշտպանի՝ կատարվածը Ներսես Պողոսյանի հանդեպ հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝  25.30C (1986 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան՝  -1.70C (1977 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան՝  12.20C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ

Վերջին տարիներին բնակիչները շատ քիչ քանակությամբ են կարտոֆիլ մշակում, քանի որ իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ. «Ժողովուրդ»

Այս ամենի արդյունքում Հայաստանում այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները զգալի նվազել են։

Ալիեւի քարոզչական «աճպարարությունը»՝ Ժնեւի հանդիպմանն ընդառաջ

Ալիեւը դիմեց «հնարքի»՝ փորձելով ցույց տալ, թե բանակցությունների է գնում Ադրբեջանի համար առաջատար դիրքերից Հոկտեմբերի 16-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման կազմակերպումը՝ գրեթե մեկուկես տարի դադարից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավոր նպատակն էր: Դեռ ապրիլյան պատերազմ սանձազերծելուց առաջ Ալիեւը տեւական ժամանակ հետեւողականորեն աշխատում էր բանակցային գործընթացը փակուղում պահելու ուղղությամբ`

2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին ուսման վարձի փոխհատուցման համար

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի

Քաղաքացիներին հանրաքվեներ նախաձեռնելու համար բավական բարդ ընթացակարգ է սահմանված. «Ժողովուրդ»

Եվ հետո՝ կան օրենքներ, որոնց վերաբերյալ քաղաքացիներն իրավունք չունեն հանրաքվեներ կազմակերպել։

Հասարակությունն արագ մոռանում է, հաշտվում է իրականությանը, ինչը եւ նրանից ակնկալվում է. «Հայկական ժամանակ»

Եվ նրանք ու նրանց հարազատները միայնակ են, քանի որ մեր հետաքրքրությունն արդեն նվազել է այդ գործի հանդեպ։

Ինչու են բարձրանում գները. «Հայոց Աշխարհ»

Ինչո՞ւ է մեզանում վերջին շրջանում մի շարք ապրանքների կտրուկ թանկացում արձանագրվում։ Գները արհեստականորեն բարձրացնում են ապրանք արտադրողներն ու վաճառողնե՞րը, թե՞ դա օբյեկտիվ երեւույթ է։ Ասենք՝ գնաձեւավորման խնդիրները տարակուսանքի մեջ են գցում մասնագետներին ողջ աշխարհում։ Չենք խոսում արդեն իշխանությունների մասին, որոնք քաղաքական հաշվարկ են կառուցում գնաճի դեմ պայքարի վրա։ Օրինակ՝ 1970-ական թվականներին համաշխարհային շուկայում նավթի սրընթաց

Հայաստան-ԵՄ. Եվրահանձնաժողովը պարզաբանել է՝ բաց թողնելով ամենակարևորը. «Ժամանակ»

Եվրահանձնաժողովը նախօրեին հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը Եվրամիության անդամ երկրների լեզուներից չի թարգմանվել միայն իռլանդերեն: Հանձնաժողովը հայտարարել է, որ թարգմանությունն իրականացնում է Եվրահանձնաժողովը և Իռլանդիայի հետ կա պայմանավորվածություն, որ ոչ բոլոր փաստաթղթերն են թարգմանվում իռլանդերեն: Այդպիսով, Եվրահանձնաժողովը, փաստորեն, հերքում է տեղեկությունը, որ ԵՄ անդամ երեք պետություն չեն հասցրել թարգմանել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը,

Սա թշնամական վերաբերմունք է երևանցու հանդեպ. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ –Տիկին Նահապետյան, ընտրություններից հետո Երեւանի ավագանու բոլոր նիստերն անցնում են չափազանց լարված մթնոլորտում, հնչում են փոխադարձ վիրավորանքներ, սպառնալիքներ մեկմեկու հասցեին: Ո՞րն է նման վիճակի պատճառը: -Իրոք, երեւույթը խիստ մտահոգիչ է բոլոր նրանց համար, ովքեր ավագանի են եկել աշխատելու, մեր քաղաքի խնդիրները լուծելու նպատակով:

Չհանդուրժելով Տապասիայի անօրենություններն Իչայի նկատմամբ՝ ձեռքին եղած ձեռնափայտով՝ տուր թե կտաս հեռուստացույցի ճակատին. «Հրապարակ»

Հայկական իրականության մեջ սերիալները միշտ էլ մեծ պահանջարկ են վայելել։ Սակայն հիմա դրանց հանդեպ հետաքրքրությունը կարծես թե հասել է գագաթնակետին։ Առօրյայում բոլորը դիտում են, իսկ սոցցանցերում՝ քննադատում։ Այո, փոխվում են ժամանակները՝ Գավյոտային, Սանտա Բարբարային, Իզաուրային ու Ջեյդին փոխարինելու են եկել Իչան, Տապասիան, Քուշի Կումարի Գուպտան, Չակորը ել այլք։ Իչակիին բաժին ընկած դառը ճակատագիրը նրա հետ

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները և փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդևը Երևանում մասնակցելու է

Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Տիգրան Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։                          ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի ծառահատումների և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված անփութության դեպքի առթիվ: ՀՀ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի համապատասխան հրամանով ապրանքանյութական արժեքների հանձնում-ընդունում կատարելու նպատակով ստեղծված հանձնաժողովը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային

Խոստանում են կտրել տվյալ սննդի օբյեկտին տրամադրվող արտոնյալ զեղչը, եթե նա համարձակվի այլ ընկերության ջուր եւս վերցնել. «Հրապարակ»

Դավիթ Ներսիսյանը կարծում է, որ հարկայինում ծանոթի միջոցով հարց լուծելու թվերն անցել են։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Գերմանիայի նախկին նախագահ Յոհակիմ Գաուկի հետ

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանի հիշատակության միջոցառումների շրջանակներում, պաշտոնական ընդունելությամբ հանդիպեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ պրն. Յոհակիմ Գաուկի հետ: Նորին Սրբությանն ուղեկցում էին Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Գիրք տասնութերորդ
Գլուխ հարյուր յոթերորդ

Սոնա Պողոսյանը Եվրոպայի Մ20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության Մ20 տարեկանների աղջիկների մրցումներում 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երկամարտի արդյունքում Սոնա Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք: Հայ մարզիկը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում (97 կգ) և հրում (130 կգ) վարժություններում: Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մրցապայքարի դուրս կգան 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 94 կգ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031