Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան. «Հայերը սիրում են երաժշտություն, մեր ֆիլմերն էլ այդ թեմայով են»

Հայաստանում 12-րդ անգամ կանցկացվի Ճապոնական ֆիլմերի փառատոն

Անդրիաս Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Դատավորը մերժեց նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Հայտնաբերվել է զովունեցի հովվի դին

Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: Ժամը 11:50-ի սահամններում փրկարարները հայտնաբերել են Ս. Պ.-ի դին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, 18-ի ցերեկը, 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում Հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           28.00C (1997 թ.) •

Հարգելի Բակո Սահակյան, խնդրում եմ Ձեզ, Արթուր Աղաբեկյանն ինչ խորհուրդ տա, արե՛ք հակառակը. Անահիտ Բախշյան

2017թ. հոկտեմբերի 15-ին տեղեկացվեցինք, որ Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, «Մարտիկ» հիմնադրամի գաղափարի հեղինակն ու այդ գաղափարը հեղինակազրկողը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական: Ազնիվ խոսք, ես չեմ պատկերացնում, թե Դուք այս մարդուց ո՞ր ոլորտի խնդիրները լուծելու համար եք խորհուրդ հարցնելու: Գուցե այն մասին, թե հայրենասիրությունից ինչպես մեծ-մեծ խոսել ու Հայոց բանակի նկատմամբ թուլություն ունեցող

«Թող տա, մեկի գլուխը ջարդի, զոհը կգնա գերեզման, երեխան էլ մնա որբ, հիմա ո՞րն է ուղղված հայ ընտանիքի պաշտպանությանը». Վիգեն Քոչարյան

Փոխնախարարը հիշեց Թումանյանին, Բակունցին, Նար-Դոսին. «Մխիթար Գոշի Դատաստանագրքում նախատեսում էր, որ եթե ամուսինը ծեծում էր կնոջը, ապա կինը իրավունք ունի դիմել դատարան, դա նույն է, ինչ այս օրենքն է նախատեսում: Արեւմտյան փորձն էլ կա»:

Մեծամորի ԱԷԿ-ի տարիքը, ռիսկայնությունն ու փակման հետևանքները

Այսօր չկա որևէ ուսումնասիրություն, որը կասի, թե արդյոք Մեծամորի ատոմակայանը կարո՞ղ է աշխատել 2026 թվականից հետո: Բայց, հաշվի առնելով այն, որ ВВЭР-440/230 սերնդի էներգաբլոկները արդեն ամբողջությամբ դուրս են բերվում շահագործումից, կարելի է ենթադրել, որ դրա անվտանգ շահագործման ժամկետն ավարտվում է:

ՀԴԿ. «Օրինագիծը հնարավորություն է տալիս պետական մարմիններին անհարկի միջամտել ընտանեկան հարաբերություններին»

Օրինագծի այն դրույթները, որոնք հանրային քննարկումների արդյունքում կարժանանան հավանության, կարող են ընդգրկվել արդեն իսկ գործող «Ընտանեկան օրենսգրքում», «Քրեական օրենսգրքում» և այլ համապատասխան օրենքներում, ինչն էլ կբացառի նոր օրենքի ընդունումը:

«Հաց բերողի» գործի առնչությամբ Փաստաբանների պալատի խորհուրդը Տիգրան Եգորյանի նկատմամբ կիրառեց տույժ

Փաստաբանների պալատի խորհուրդը նրան մեղադրեց փաստաբանի վարքագծի կանոնագրքի որոշ կետեր խախտելու մեջ

Հայկական չիրը դրսի շուկայում մրցունակ չէ. «Փաստ»

Մեզ մոտ շատ թանկ է նստում արտադրությունը։ Մեր երկրում չրային տնտեսությունները դեռ բավարար չափով չեն ձևավորվել։

ՆԱՏՕ- ում այդքան էլ դեմ չեն, որ Թուրքիան ՌԴ-ից C 400 ձեռք բերի (Տեսանյութ)

Անհամաձայնություններ եւ մտահոգություններ կան, բայց խորը քննադատություն`ոչ

ԵՄ-ը եւ ԵԽ-ը Հայաստանում 2,4 միլիոն եվրոյի ծրագրեր են իրականացրել

Այսօր ամփոփվեցին ծրագրերի արդյունքները

Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ռազմական համալսարանի ուսանողին ու դասախոսին. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իր վարած ВАЗ 217230 մակնիշի 10 ՏX 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Սեդա Գևորգյանին և 47-ամյա Սիմեոն Բաբայանին։ Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝

Պետական պարտքի վրա ճնշումը թուլացնելու համար կառավարությունը նպատակ ունի ինքնածախսածածկում ապահովող մի շարք վարկային ծրագրեր իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության ճանապարհով

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են էներգետիկայի և ջրային տնտեսության ոլորտներում նախատեսվող մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր։ Կարևորելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և KFW բանկի դերը Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման, վերազինման և արդիականացման գործում՝ Աշոտ Մանուկյանը հյուրերի

Ադրբեջանը ՌԴ-ին մեղադրել է Հայաստանին արտոնյալ պայմաններով զենք տրամադրելու մեջ (Տեսանյութ)

ՌԴ-ի կողմից Հայաստանին արտոնյալ պայմաններով զենքի վաճառքի մեղադրանքին ի պատասխան հայկական պատվիրակությունը հակադարձել է՝վկայակոչելով, որ Ադրբեջանը ՌԴ-ից եւ մի շարք այլ երկրներից հարձակվողական զենքեր է ձեռք բերում։

Էլեկտրամոբիլների համար զրոյական մաքսատուրքի արտոնությունը սեպտեմբերի 1-ից այլևս չի գործում. «168 ժամ»

Ինչպես հասկացաք, մաքսատուրքի հնարավոր զրոյացումն ամենևին պայմանավորված չի լինի ՀՀ կառավարության առաջարկություններով ու գործողություններով։

Էդգար Կոստանդյան. Մեր հերոսները կա՛մ քաչալ օլիգարխներն են՝ իրենց թիկնապահներով, կա՛մ սոված, հիվանդ մարդը, որը պետք է փող հայթայթի, որ բուժվի. «Ժողովուրդ»

Ոչ ոք կասկածի տակ չի դնում այն փաստը, որ այսօր բոլորիս համար կարեւորագույն ֆիգուրը հայ զինվորն է, բայց կարելի՞ է տարվա մեջ նկարել 20 կինո, որից 17-ը՝ ղարաբաղյան թեմայով, 2-ը՝ Ցեղասպանության, 1-ն էլ՝ լպիրշ կոմեդիա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սարգսյան- Ալիև հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ուղղված Արցախի հակամարտության կարգավորմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Գուտերրեշը «ողջունում է Ժնևում բարձր մակարդակով անցկացված հանդիպումը»: «Նա ոգևորված է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և պայմանավորվել լրացուցիչ քայլեր

Հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները: Հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը:

Դեռեւս աշխատանքին չի վերադարձել բանկի այն կառավարիչը, որի հետ պայմանավորված բանկ էին մտել եւ տարել 200 հազար դոլարը. «Ժողովուրդ»

Հոկտեմբերի 9-ին տեղեկություն ստացվեց, որ օրը ցերեկով թալանել են «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղը։ Դեպքից 7 օր անց ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է։ Սակայն իրականում կարծես թե գողության դեպքը բացահայտված չէ, քանի որ չկա ամենակարեւորը՝ գողոնը։ Ի վերջո, ինչպես են պլանավորել բանկի կողոպուտը։ Մեզ հասած տեղեկություններով՝ բանկի կառավարչի

Ի՞նչ միջոցներից է պետությունը հատկացնելու բռնության զոհերի ապաստարանի գումարը, երբ անգամ «Շտապօգնություն» ծառայությունն է ցանկանում ամբողջապես վճարովի դարձնել. «Հայկական ժամանակ»

Հոդվածը պատրաստելուց առաջ մանրամասն ծանոթացա «Ընտանեկան օրենսգրքին», վիճակագրությանը։ ԱՄՆ-ում, Եվրոպայում ընտանեկան բռնությունների վիճակագրությունը՝ չնայած խիստ օրենքների, չի նվազում։ Նախագծի նորարարությունը թերեւս հոդված 4-ում նկարագրված՝ բռնության զոհերի ապաստարանի մոդելն է. «Անվտանգ եւ համապատասխան անվտանգության համակարգով համալրված ժամանակավոր կացարան, որտեղ նաեւ անհատույց տրամադրվում է սնունդ, հագուստ, սոցիալական աջակցություն, հոգեբանական խորհրդատվություն, իրավաբանական խորհրդատվություն ու օգնություն, բժշկական օգնություն եւ

Նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են: *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի

Պետրոս Դուրեանի շիրիմը կը զբաղեցնէ օրակարգը

Պոլսոյ Սկիւտար թաղի հայկական գերեզմանատան մէջ գտնուող Պետրոս Դուրեանի շիրիմը, կատարուած նորոգութեան աշխատանքներէն ետք պաշտօնապէս բացուեցաւ անցեալ շաբաթ կատարուած ոգեկոչման հանդիսութեամբ մը: 1898-ին մեծ բանաստեղծի եղբօր` Եղիշէ Դուրեան պատրիարքի միջոցներով իր վերջին տեսքին բերուած շիրիմը 1950-ականներու ճանապարհաշինական աշխատանքներուն պատճառով փոխադրուած էր իր այսօրուան տեղը: Պոլսահայ բանասէր Սեւան Տէյիրմենճեանը «Ակօս»-ին մէջ հրատարակած էր յօդուած մը, որուն

Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց

Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վրեժ Ս.-ին, որը հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Բարձրացէք Երեւանի Զէյթուն, կամ Մոնումենտ թաղամասերը եւ միայն սիրտխառնուք պիտի ունենաք, ի տես դղեակներու տեսքով ցուցաբերուող լկտիութեան. «Ասպարեզ»

Գանք հայկական իրականութեան, ուր (գէթ սկզբունքով եւ մեր կարծիքով) մամուլին դերը պէտք է ըլլայ ամէն բանէ առաջ պաշտպանել ու յառաջ մղել Հայաստանի ու հայութեան շահերը: Նախ՝ չտարածել թշնամիին համար նպաստաւոր տեղեկութիւններ կամ վերլուծումներ, ապա՝ Հայաստանի ու հայութեան համար նպաստաւոր տեղեկութիւնները, տեսակէտները տարածել ու այս ձեւով հայկական ընդհանուր «պաշտպանական համակարգ»ին մէջ դերակատարութիւն ստանձնել: Գալով հայկական ներքին

«Տպավորություն էր, որ Ալիեւին կառափնարան էին բերել»

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ «Ալիեւն է իր դիրքերից զիջում կատարել՝ համաձայնելով Ժնեւի հանդիպմանը»:

Տեքստը հրապարակվեց, որ կանխվեն շահարկումները. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, քաղաքագետ ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ –Չնայած Հայաստանի եւ Եվրամիության պաշտոնյաների հայտարարություններին, թե ՀՀ–ԵՄ համաձայնագիրը կարող է հրապարակվել միայն վերջնական ստորագրվելուց հետո՝ այն օրերս հրապարակվեց: Ինչո՞ւ Եվրահանձնաժողովը դիմեց նման քայլի՝ շրջանառելով վերջնական չստորագրված փաստաթուղթը: Ի՞նչ նպատակ է այս քայլը հետապնդում: -Չեմ կարծում, որ կա հատուկ կամ

Ռուբեն Բաբայան. «Ազատ մամուլն ու քարոզչությունը բացարձակապես կապ չունեն իրար հետ». «Հրապարակ»

Բացարձակապես չեմ նեղվում, նույնիսկ, երբ ինձ են քննադատում, սա համարում եմ բնական պրոցես, բնական ընթացք, երբեք կռիվ չեմ տալիս մամուլի հետ, որովհետեւ մամուլի հետ կռիվ տալը մանկամտություն է

Ուժգին քամու վնասների վերաբերյալ «911» ծառայություն ստացված ահազանգերը

Հոկտեմբերի 17-ի դրությամբ՝ նախօրեի երեկոյան և գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում գրանցված ուժգին քամու հասցրած վնասներն են. Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ում ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել թիվ 62

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031