Օրվա լրահոսը

Մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են. Բաղրամյան 26-ի մեկնաբանությունը. news.am

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է՝ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Բաղրամյան 26-ը Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի երեկվա նիստում հնչեցրած հայտարարությունները ԼՂ հարցի վերաբերյալ: «Վերջին հայտարարությունները

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Էրեբունի-Երևան 2799»-ի շրջանակում առաջին անգամ կանցկացվի օդագնացության միջազգային փառատոն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և «Skyball» ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը ներկայացրել են «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 14-17-ը Երևանում առաջին անգամ անցկացվելիք օդագնացության միջազգային փառատոնի մանրամասները: «Բացահայտիր Հայաստանը երկնքից» խորագրով օդագնացության միջազգային փառատոնը, որը կանցկացվի գործընկեր կառույցների միջոցով, կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Skyball» ընկերությունը: Ողջունելով ներկաներին` Երևանի

ԱՊՀ ԱԳ նախարարները հավանության արժանացրեցին «Ընտանիքի ինստիտուտի աջակցության և ավանդական ընտանեկան արժեքների» վերաբերյալ ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցեց և ելույթ ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Արտգործնախարարների խորհրդի նիստը մեկնարկեց նեղ ձևաչափով, ապա շարունակվեց ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, իրավապահ, հումանիտար, մշակութային, կրթական բնագավառներում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության սերտացման ուղղված երկու տասնյակ փաստաթուղթ,

Ծխահարվել է 2 քաղաքացի. հրդեհ Մոլդովական փողոցում

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է հանրակացարանի 6-րդ մասնաշենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկում: Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Փրկարարները

Լոռու մարզն ամենաթափանցիկ, իսկ Արագածոտնը՝ ամենապասիվ մարզն է (տեսանյութ). «Ա1+»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այսօր ներկայացրեց ՀՀ համայնքապետարանների աշխատանքի թափանցիկության մշտադիտարկման 2017թ. տարեկան զեկույցը: Ինչպես իր խոսքում նշեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը՝ 793 համայնքապետի են ուղարկել հարցումներ՝ գրավոր, ծրարներով. «Եղել են նաեւ թերի պատասխաններ, երբ ոչ բոլոր հարցերին էին պատասխանել: Առայժմ առեղծվածային պատճառներով Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի շատ ցածր ակտիվություն է ցուցաբերում՝ հարցումներին պատասխանելու իմաստով:

Նախագահը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հոլիվուդյան հայտնի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ Նախագահը նշել է, որ մեծագույն հաճույք է տաղանդաշատ արվեստագետին հյուրընկալել մի երկրում, որտեղ շատ բարձր են գնահատում արվեստի ուժը, և որի ժողովուրդը դարերի ընթացքում կարողացել է ստեղծել

Անդրիաս Ղուկասյանը դատարանին առաջարկեց իրեն գրավով ազատ արձակել (Տեսանյութ)

Գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ գտնելով, որ այն անհիմն է

2018-ին համայնքներն անցնելու են ծրագրային բյուջետավորման

Նախարար Լոքյանը վստահեցնում է՝ եթե համայնքը որոշակի գումար ներդնի՝ պետությունն այն կկրկնապատկի

Ցավդ տանեմ, Երևան…

 (Հայոց մայրաքաղաքի 2799-ամյակի առթիվ) Էրեբունի – Երեւան… Այսպես է ընկալվում հիմնադրման 782 մ.թ.ա. ուրարտական ​​սեպագիր արձանագրությունը՝ մի քաղաքի, որն աշխարհի հնագույն բնակավայրերից է: Երեւանը հնագույն քաղաք է եւ միաժամանակ երիտասարդ: Բացի Էրեբունի, Արին-Բերդ, Կարմիր բլուր հազարամյա բնակավայրերից, ամրոցների մնացորդներից եւ ավերակներից պահպանվել են միայն մի քանի հայկական եկեղեցիներ եւ մի համեստ պարսկական մզկիթ՝ որպես դարավոր

Ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից հանրապետության մի շարք մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին

Ադրբեջանը ԵԱՏՄ կազմ մտցնելու համար ՌԴ-ն իր շահերն ունի (տեսանյութ). «Ա1+»

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը բնական է համարում Ադրբեջանի հնարավոր  անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Նրա խոսքերով՝ ՌԴ-ն խոշոր երկիր է, դարեր շարունակ ազդեցության ոլորտ է ունեցել, որտեղ գտնվել են եւ Ադրբեջանը եւ Հայաստանը: Իսկ ՌԴ-ն, ըստ Վարդան Բոստանջյանի, կցանկանա, որ իր ազդեցության շրջանակները չփոքրանան, հետեւաբար ոչ միայն Հայաստանին պետք է ամրագրի որպես ռազմավարական ընկեր, այլ նաեւ Ադրբեջանին,

Չինաստանի մեծահարուստները կարող են «Լիվերպուլը» գնել մեկ միլիարդ ֆունտ ստերլինգով

Անգլիայի առաջնության «Նյուքասլի» հետ «Լիվերպուլի» արտագնա խաղում նկատվել է ոմն Ամանդա Ստեյվլի, որի ներկայությունը կրկին թարմացրել է անգլիական ակումբը գնելու թեման: «The Mirror»- փոխանցմամբ, այդ կինն անցած տարի ակումբը վաճառելու բանակցություններ էր վարում «Լիվերպուլի» ներկայիս սեփականատեր «FenWay Sports Group» ամերիկյան ընկերության հիմնադիրներից Թոմ Վերների եւ Չինաստանի ներդրողների միջեւ: FSG-ն «Լիվերպուլը» 2010 թվականին ամերիկացի բիզնեսմեններ Ջորջ

Արա Պապյան. «Սահմանները խնդրագրերով չեն բացվում. ՀՀ-ն պետք է ագրեսիվ քաղաքականություն վարի» (Տեսանյութ)

Սերժ Սարգսյանը ցանկանում է մաքրել հայ-թուրքական արձանագրությունների բիծը

Ըստ հաղորդման՝ երեք քննիչներ քաղաքացու նկատմամբ ճնշումներ ու սպառնալիքներ են գործադրել

Պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու դեպքերի վերաբերյալ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Մասնավորապես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Է. Ք.-ն դատական նիստի ընթացքում հայտնել է, որ նշված

Քրդական պետությունից ինչն է մեզ օգուտ, ինչը՝ վնաս. «Մենք վաստակելու ենք Իրանի ոչ բարյացակամ վերաբերմունքը»

Փորձագետերը գտնում են, որ Քրդական պետությանն աջակցելով՝ մեր ոտքը քարին կարող է դիպչել: Քեռյանը նկատեց, որ այս օրերին ՌԴ-ի դիրքորոշումն էլ չգիտենք դեռ, հետեւաբար ո՞նց կարող ենք առաջ ընկնել. «Մենք նույն ռազմաքաղաքական դաշինքում ենք: Մենք մի հատ հլը պիտի տեսնենք ռուսների քայլը, դիրքորոշումը»:

Հայ-թուրքական վատթարացած հարաբերություններն ու ՀՅԴ-ի ցանկությունը (Տեսանյութ)

Ստեփան Գրիգորյանը կարծում է`2008-ի գործընթացի արդյունքները դեռ կտեսնենք

Ադրբեջանի պետական կառավարչական համակարգը խիստ կոռումպացված է, կոռուպցիան իր նոր դրսևորումներով արտահանվում է դեպի Եվրոպա և այլ երկրներ. Միքայել Մելքումյան

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Միանշանակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գործունեությունը և աջակցությունը տարբեր երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում խիստ կարևոր է: Հատկապես փորձագիտական մակարդակով ներկայացվող բարձրամակարդակ մասնագետները լրջագույն աջակցություն են ցուցաբերում տարբեր երկրներում:

Խաղաղության արտիստ դաշնակահարը համերգային գործունեությունը զուգահեռում է հասարակականին

Էլիսո Բոլկվաձեն Հայաստանում է 11-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Փարիզաբնակ վրաց դաշնակահարուհի Էլիսո Բոլկվաձեի դափնիների «հավաքածուում», բացի մասնագիտական միջազգային մրցանակներից, տեղ են գտել նաեւ 2015թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Artist of Peace կոչումը, որին արժանացել է մշակութային եւ մարդու իրավունքների պաշտպանական միջոցառումներին գործուն մասնակցություն ունենալու եւ Ֆրանսիայի կառավարության Chevalier des Arts et Letters պարգեւը՝ Վրաստանի ու Ֆրանսիայի միջեւ

«Ծգլ»-ը՝ դատավորին. «Ոնց որ մաֆիա խաղանք՝ իրենք «սեւերն» ենք, մենք «կարմիրները» (Տեսանյութ)

Ամբաստանյալներն էլ իրենց հերթին դժգոհեցին, որ որերորդ նիստն է՝ նույն ընթերակային են սպասում

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հետ զբաղվել S-400-ների համատեղ արտադրությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի  գնման և համատեղ արտադրության վերաբերյալ ռուս-թուրքական բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Yeniakit» թեթրի կայքի՝ Չավուշօղլուն անդրադառնալով այն խոսակցությունների, թե Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության չեն հասել S-400 համատեղ արտադրության հարցում, ասել է. «Մենք չգիտենք թե այդ հայտարարությունը ով է արել: Սկուզբունքորեն համաձայնության ենք հասել երկարաժամկետ

Ընտրակեղծիքի փորձ կատարած անձը դատապարտվեց ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի

Ավան եւ Նոր-Նորքի դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանն այսօր հրապարակեց Հովհաննես Ղազարյանի դատավճիռը: Վերջինիս մեղադրանք էր առաջադրվել 2017 թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նույն ընտրական տեղամասում երկրորդ անգամ քվեարկելու փորձ կատարելու համար: Արագացված դատաքննության ընթացակարգով անցած դատական նիստից հետո դատարանը վճռեց Հովհաննես Ղազարյանին ճանաչել մեղավոր եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում

Վարչապետը հանդիպել է Իրանի նավթի և էներգետիկայի նախարարների հետ

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 11-12-ը, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի

Կրճատվում են նաև ծառայողական մեքենաները. «Հայոց Աշխարհ»

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսում է պետական կառավարման համակարգում օգտագործվող ծառայողական մեքենաները կրճատել 41¬ով։ Ըստ այդմ, 63 պետական մարմինների տարբեր պաշտոնյաներին եւ աշխատակազմերին կսպասարկի 874 տրանսպորտային միջոց։ Շա՞տ է սա, թե՞ քիչ, այլ հարց է։ Մի բան անկասկած է, որ ծառայողական մեքենաների խնդիրը Հայաստանում ցավոտ թեմա է։ Հաշվի առնելով հասարակության բացասական վերաբերմունքը՝ նախորդ տարի

«Հորիզոն-2020» ծրագիրը հանդիպման առանցքում

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական hանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան, որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը նպաստում է Հայաստանում բռնության կանխարգելմանը. հայտարարություն

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն ու շրջանառության մեջ դնելը պետության կողմից կարևոր քայլ է ՀՀ-ում ընտանեկան բռնության խնդիրը կարևորելու և վերջինիս դեմ արդյունավետ պայքար մղելու հաստատակամություն արտահայտելու առումով։ Բռնության որևէ ձևի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031