Օրվա լրահոսը
ՄԻԵԴ վճռով ՀՀ-ն կփոխհատուցի դատապարտյալին մահակով ծեծողին
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը դիմել էր ՄԻԵԴ ընդդեմ ՀՀ-ի
ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները
Կոնգրեսականները հիացմունքով լսել են նաև հայկական ստարտափերի վերջին տարիների հաջողության պատմությունները ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային, մասնավորապես, ամերիկյան շուկայի մասշտաբով։
Հայաստանի անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն Վիետնամում
Սեպտեմբերի 17-ին Վիետնամում ՀՀ դեսպանության և Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի կողմից Հանոյի Բարեկամության պալատում կազմակերպվեց ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին և Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Միջոցառմանը մասնկացում էին Վիետնամի կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, Հայաստանում ուսում անցած վիետնամցի ուսանողներ, լրատվամիջողների ներկայացուցիչներ: Ներկաներին ուղղված իր ելույթում Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը ներկայացրեց անկախության 26
Կառավարությունում քննարկել են «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքը
Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը
Արենու քարանձավի բացումը դեսպան Միլսի մասնակցությամբ
ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված պահպանության ծրագրի ավարտը
Քննարկվել են Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների տոնակատարությունների նախնական ծրագրերը
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացել է կլոր սեղան քննարկում` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների, ինչպես նաև Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների նախնական ծրագրերի քննարկմանը: Քննարկման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է այն լայնածավալ պաշտոնական և տոնական միջոցառումներին, համերգային, մշակութային, պատմաճանաչողական և հայրենասիրական ծրագրերին, մրցույթներին, գիտաժողովներին, նախաձեռնություններին, որոնք նախատեսվում
Վիգեն Սարգսյան. «Դժվարանում եմ ասել, թե ինչպիսի պետություն կլինեինք մենք, եթե հակառակորդը չզգոնացներ մեզ»
Գիտեք, առաջին նախաձեռնություններից, որ առաջ քաշեցի, ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, դա հատուկ հիմնադրամի ստեղծումն էր, որը ժողովրդի կողմից ստացավ «հազար դրամների հիմնադրամ» անվանումը: Ես դրանից բացարձակ չեմ նեղվում, որովհետև գլխավորն այն է, որ ծրագիրն իրականացավ:
«Պինգ պոնգ»-ի քաղաքականություն է». ինչո՞ւ դատախազը չի անդրադառնում Եղնուկյանի միջնորդությանը
Պետրոս Պետրոսյանը չի անդրադառնում Կարո Եղնուկյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու միջնորդութուններին
Կարո Փայլանին շնորհվեց ԵՊՀ ոսկե մեդալ (Տեսանյութ)
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը: Հանդիպման ընթացքում Կարո Փայլանը հանդես եկավ կարճ ելույթով ու պատասխանեց ուսանողների հարցերին: Ներկաներին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, որն էլ Փայլանին շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալը: Կարո Փայլանը հայազգի թուրք քաղաքական գործիչ է, Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր, Ստամբուլի
ԿԳ փոխնախարար. «Երբ մենք խոսում ենք հայկական կրթության մասին, խոսքը միայն հայոց լեզվի մասին չէ»
Վիլյամ Սարոյանը գրում էր անգլերենով, բայց՝ հայեցի: Այսինքն` լեզուն պարտադիր պայման է հայեցի կրթության համար, բայց կան նաև այլ կարևոր պայմաններ, որոնցից մեկը նպատակադրումն է:
Հրաչյա Ռոստոմյան. «Եթե մարզիկը դոպինգ օգտագործելու մեջ բռնվի, ինքն ու մարզիչը զրկվում են Հայաստանում մարզական գործունեություն ծավալելու իրավունքից»
«Օլիմպավանում» Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ այսօր սկսված «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո մենք կանգնեցինք դոպինգային խնդրի առջեւ եւ այդ խնդիրը չէր կարող չմտահոգել
Բռնաբարության գործով 34-ամյա տղամարդուն կասկածյալի կարգավիճակ է տրվել
Նա ստորագրել է չհեռանալու մասին
Արմեն Աշոտյանը պատասխանում է յոթ շրջանները հանձնելու մասին հարցին
«Եկեք հավատացեք, որ բանակցային գործընթացը ամուր ձեռքերում է»
Հայաստանը զարգացման մեծ ալիքի վրա է. ձեզ հետ, թե առանց ձեզ` դա տեղի է ունենում. Արմեն Ավակ Ավակյան (Տեսանյութ)
Երբ հարցնում են հայերն ովքե՞ր են, եկեք ասենք՝ մենք ինչեր ենք ստեղծել։ Մենք ստեղծել ենք ավտոմատ փոխանցման տուփը, գունավոր հեռուստատեսությունը։ Խոսակցությունը պիտի փոխվի։
Արևմուտքը Այվազովսկուն ընկալում է որպես ռուս նկարիչ: Երբ իմանում են, որ հայ է` զարմանում են. ամերիկահայ գործարար (Տեսանյութ). «Ա1+»
«Հիմա կարևոր է հասկանալ, որ հայության մեծ մասը սփյուռքն է: 100-200 տարի հետո էլ սփյուռք պետք է լինի: Սակայն այսօր Ամերիկայի, Ֆրանսիայի հայերից շատերն արդեն կես հայ, քառորդ հայ, մեկ ութերորդ հայ են: Եվ նրանց հայությունը պահելու համար մեծ ճիգեր են հարկավոր: Պետք է սփյուռքի նոր սերունդին ցույց տանք, որ հայերը զորավոր ազգ են, հանճարներ
«Մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի հետ կապված մենք դեռ պատրաստ չենք ճշմարտությունն ասելու». Ամատունի Վիրաբյան
Ազգային արխիվի տնօրենի տեղեկացմամբ` այս տարի առաջին անգամ արխիվում տեղ կգտնեն նաև ՀՀ դատարանների փաստաթղթերը
58 երկրներ, ներառյալ Հայաստանը, կհամատեղեն ուժերը՝ կանգնեցնելու մահապատժի և խոշտանգումների համար օգտագործվող ապրանքների առևտուրը
Նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շաբաթվա շրջանակներում մեկնարկեց «Խոշտանգումներից ազատ առեւտրի միջազգային դաշինքը»: Հայաստանը նույնպես միացել է Դաշինքին: Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության, Արգենտինայի և Մոնղոլիայի համատեղ ջանքերով և ընդհանուր թվով 58 մասնակից երկրների մասնակցությամբ: Այն նպատակ ունի դադարեցնել մահապատիժ եւ խոշտանգումներ իրականացնելիս օգտագործվող ապրանքների առեւտուրը: Միջազգային իրավունքը բացարձակ արգելք է սահմանում խոշտանգումների նկատմամբ,
Ջեյմս Ջոլի. «Մենք ուրախ ենք, որ Համահայկական նվագախումբը հանդես եկավ «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը»
Սեպտեմբերի 13-ին Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը Լոնդոնում հանդես եկավ դասական երաժշտության ոլորտում ամենահեղինակավոր «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Գրամոֆոնի» մրցանակաբաշխությունը համարվում է դասական երաժշտության Օսկարը, որին ներկա են գտնվում աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ անունները։ Հայ երաժիշտների կատարողական վարպետությունը Medici հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ վայելեցին դասական երաժշտության միլիոնավոր սիրահարներ աշխարհի տարբեր ծայրերում։ Համահայկական նվագախումբը այս
Հրաչյա Ռոստոմյան. «Դոպինգը չարիք է եւ ցանկացած երկրի համար խայտառակվելու առաջին պայման»
ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ այսօր «Օլիմպավանում» անցկացվում է «Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության եւ վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինար: Սեմինարի մասնակիցներին եւ հյուրերին ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա նշեց, որ այսօր դոպինգը դարձել է սպորտի ամենաարդիական չարիքը: «Սպորտում այսօր
«Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջ են, նորեն կուզեն անձայն մնալ». Փայլանի ելույթին հոտնկայս ծափահարեցին
Փայլանը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի հետ, այսօր էլ համաժողովի ժամանակ միջանցքում ջերմ զրուցում էր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Նա ասաց, որ ելք են փնտրում, թե ինչ անել՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, եթե մենք անընդհատ ասենք՝ թուրքը թուրք է, իրենք էլ ասեն՝ հայը հայ է, այս տեսակ ազգայնական մտածողությունները իշխեն, մենք արդարության համար ինչպե՞ս պետք է ուժ ունենանք. «Այս կամուրջը շինելու համար եմ այստեղ: Գիտեմ, որ դժվար է, բայց ճանապարհ պետք է գտնենք»:
«Իրավունքի կողմ». Նաիրա Նահապետյանը սպառնացել է․ «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք և հեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»
Հարուցված քրեական գործի շրջանակներում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության շահառուն ճանաչվել է տուժող։
Վանաձորի քաղաքապետը՝ ճոպանուղու քանդման մասին. «Եթե հանկարծ, այդ երեխաներից մեկի քթից արյուն գար, էդ շինարարությունից ընկներ, էլի մեզ էին մեղադրելու»
Այսօր տեղի ունեցած Վանաձորի համայնքի ավագանու նիստից հետո, քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն անդրադարձավ Վանաձորի ճոպանուղու խնդրին. «Որոշ մարդիկ իրենց չարախնդությունը կամ մեջի չարությունն ուզում են հանեն նման երեւույթներ ցույց տալով: Կարծես թե Վանաձորում հիմա ճոպանուղի կա, ճոպանուղին էլ քանդվում է: Երբ որ էդ ճոպանուղու ընդամենը 4 թե 5 սյուներն են կանգնած, իսկ այն, ինչը որ քանդման
ՊՆ-ն սփյուռքահայ երիտասարդներին ներգրավելու է զինծառայությունում
Նա ասաց, որ պետք է վերականգնել վստահությունը բանակի նկատմամբ: Ու լիարժեք վստահության պայմաններում արդեն կկարողանան խոսել սփյուռքի, սփյուռքահայերի ներգրավվածության մասին նաեւ զինծառայությունում. «Պարտադիր չի դա լինի ժամկետային ծառայություն, կարող է լինել այլ ծառայության տեսակ, որը ունենք»:
«Անդրիասի դեմ ցուցմունք տվածներից մեկը հոգեկան առողջության խնդիրներ ունի, մյուսի խոսքերն էլ հակասական են». Թարխանյան (Տեսանյութ)
Հակասությունը հաշվի առնելով՝ Անահիտ Թարխանյանը համոզված է, որ ամուսնու դեմ ակնհայտ կեղծ ցուցմունքներ են տվել
«Մենք աշխարհում ամենածառայող ժողովուրդներից մեկն ենք՝ բանակում». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)
ՊՆ փոխնախարարը նշեց, որ շատ կարեւոր է աստիճանաբար գալ նրան, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները զինվորական ծառայություն անցնելու համար պետք է դա համարեն իրենց կենսագրության շատ կարեւոր մասը եւ դրա հայտարարագրումը ունի եւ պետական պարտավորության պահպանման ինչպես բարոյական կողմ, այնպես էլ իրավական կողմ:
Վանաձորի համայնքի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստին բոյկոտող ուժերը կրկին չներկայացան
Այսօր տեղի ունեցավ Վանաձորի համայնքի ավագանու այս նստաշրջանի առաջին նիստը: Ներկա էին միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ավագանու 14 անդամներ: Նախորդ նիստերի պես այս անգամ էլ բոյկոտող քաղաքական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների խմբակցությունների անդամները նիստին չէին ներկայացել: Օրակարգում 10 հարց էր: Մինչ նիստի մեկնարկը օրակարգից հանվեց բյուջեի մեջ փոփոխություն կատարելու
Սփյուռքահայ գործարարն ուզում է տուրիստ բերել Հայաստան, բայց 2 օր է՝ հարցերին ստույգ պատասխան չի ստանում
Սփյուռքահայերին կոչ են անում ներդրումներ անել, սակայն նրանց առաջ ծագած խնդիրները լուծելու ցանկություն առանձնապես չեն հայտնում
ԵԽԽՎ համազեկուցողները հույս են հայտնել, որ Ադրբեջանում նոր ձերբակալություններ չեն լինի
«Մենք ողջունում ենք այն նորությունը, որ գործակալության դեմ հարկային սանկցիաները որոշ ժամանակով հանվել են և կոչ ենք անում իշխանություններին հանել բոլոր մեղադրանքները Մեհման Ալիևի վրայից և դադարեցնել «Թուրան» լրատվական գործակալության դեմ ճնշումները»,- ասվում է զեկույցում:
Եղնուկյանների փաստաբանը ՀՔԾ-ին հորդորում է հանցագործության մասին հաղորդում ընդունել
«Պետք է բացահայտվի ոստիկանություն ահազանգած անձը ու սուտ մատնության համար նրան պատասխանատվության ենթարկեն».
Տարոն Մարգարյանը՝ Փոստանջյանի՝ իրեն դատի տալու եւ Ծիտ մականունով ավագանու անդամի պահվածքի մասին
Հարցին՝ չե՞ք կարծում, որ այդ միջադեպի համար հիմք է հանդիսացել ձեր եւ Անահիտ Բախշյանի խոսակցությունը, երբ կոպիտ էիք խոսել նրա հետ, հիմա էլ Ծիտն է կոպիտ խոսում՝ Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Տիկին Բախշյանին ես հարգում եմ, տիկին Բախշյանի հետ մենք մտերիմ ենք, տիկին Բախշյանը իր ակտիվությամբ, մասնակցությամբ նաեւ կառուցողական մոտեցում ունի»:


















































