Օրվա լրահոսը
Էդվարդ Նալբանդյանը՝ փոխզիջումից վախեցող սփյուռքահային. «Չեմ կարծում այդքան վախկոտ եք դուք Մարսելում»
Նախարարը սփյուռքահային ասաց. «Հռոմի պապն ասում էր՝ մի վախեցեք: Եթե դուք կարծում եք այդ փոխզիջումներից որեւէ մեկը վախեցնող է, այդքան մարդիկ կան Մարսելում, չեմ կարծում այդքան վախկոտ եք դուք այնտեղ Մարսելում, գիտեք, չեմ կարծում, որ Ադրբեջանը, այդքան որ հօգուտ իրեն բաներ լիներ, հիմա մինչեւ հիմա չէր համաձայնվի: Ադրբեջանը խի՞ չի համաձայնվում»:
ԱԳ նախարար. «Մենք բոլորս միասին ենք արժանացել «Ադրբեջանի համար մեկ թշնամու կոչմանը» (Տեսանյութ)
Սև ցուցակներում մարդկանց ընդգրկելով ու միջազգային հետապնդումներ հայտարարելով բռնապետերը չեն կարող ո’չ վախեցնել, ո’չ արգելել մարդկանց միջև ազատ շփումները, ո’չ էլ խոսքի ազատությունը:
Էդվարդ Նալբանդյանը՝ ՌԴ-ի կողմից Հայաստանը մեկուսացման մեջ պահելու մասին. Հայաստան-Սփյուռք համաժողով
Նախարարի խոսքով՝ ասել, որ ՌԴ-ի դիրքորոշումը ՀՀ-ին դնում է մեկուսացման մեջ եւ վնաս է հասցնում մեզ, հատկապես՝ Ղարաբաղի հարցում, դուք երեւի մոտիկից չեք գտնվում այն հայտարարություններին, որ ՀՀ նախագահն է անում, արտգործնախարարն է անում հակառակ դեպքում, դուք այդպիսի հարց չէիք տա:
«Չկար որևէ փաստաբան, որ կարող է ինչ-որ երկյուղ կամ նման զգացմունք ունենար Արա Զոհրաբյանի նկատմամբ». Երվանդ Վարոսյան
Գործադուլ հայտարարած փաստաբանները վստահեցնում են, որ բողոքի ակցիան արդյունք տվել է Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց. «Գործադուլ հայտարարելուց հետո դատական դեպարտամենտը փոխեց իր մոտեցումները. մասնավորապես հստակ հայտարարեց, որ առնվազն քաղաքական և վարչական գործերով զբաղվող փաստաբաններին չեն խուզարկելու և զննելու: Գործադուլի արդյունք է նաև արգելված իրերի ցանկի հաստատումը: Ցանկը հաստատվեց ծիծաղելի տեսքով և ոչ
«Ելք»-ին մեղադրում են՝ առանց գիտակցելու, թե վերջինս ինչ է անում». Թեւան Պողոսյանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնության մասին (Տեսանյութ)
«Ինքս որեւէ դրական փոփոխություն չեմ տեսնում ԵՏՄ անդամակցությունից»,-ասում է նախկին պատգամավորը
Փաստաբանին սպառնացողը պարբերաբար փոխում է անուն-ազգանունը (տեսանյութ). «Ա1+»
Մեկ ամիս առաջ կեղծ օգտատերը սպառնալիքներ էր հնչեցրել փաստաբան Արայիկ Պապիկյանի եւ նրա ընտանիքի անդամների հասցեին: Մեկ ամիս հետո նա դեռ հայտնաբերված չէ. «Սպառնալիքների մասով իմ կամ իմ ընտանիքի անդամների վերաբերյալ գործ չի հարուցվել»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Արայիկ Պապիկյանին սպառնացել էր կեղծ օգտատեր Էմմա Սահակյանը: «Երբ ես ներկայացա ոստիկանության համապատասխան ստորաբաժանում բացատրություն տալու
Ավտոկայանատեղիում հայտնաբերվել է օձ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի թիվ 24/5 շենքի ավտոկայանատեղիում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխվել է անվտանգ տարածք: ԱԻՆ հաղորդագրություն
Դիլիջանում ապօրինի ծառահատումն ավարտվել է անչափահաս տղայի մահով
Ավագ եղբայրը 15 օր առաջ վարչական պատասխանատվության է ենթարկվել
Ոստիկանության գնդապետ. «Հայաստանում օրենքով գողերը մեր իրավիճակին, անվտանգությանը չեն սպառնում» (Տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: Հաղորդման թեման է՝ Հայաստանում վերջին շրջանում քրեական տարրերն ակտիվացել են, եւ արդյոք համարժե՞ք են իրավապահ մարմինների գործողությունները: Նելլի Բաբայան.- Նախօրեին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ, հրազենից սպանություն տեղի ունեցավ, կա նաեւ
«Եթե էդ վարկը պիտի օգտագործի հօգուտ Ռուսաստանի, ուրեմն շատ ավելի վատն է». Սփյուռքահայը՝ Կարեն Կարապետյանի մասին
Սփյուռքահայը լսել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայից ուղարկված մարդ է: Եվ եթե նա աշխատի՝ հօգուտ ՌԴ-ի, ուրեմ ավելի վատն է, քան այսօրվա գործող ղեկավարները:
«Էդ ե՞ք ուզում ասեմ. ուրեմն այո՝ մենաշնորհները շատ սխալ են»
Հայաստան բիզնես դնելու համար, նախ՝ պետք է իմանաս՝ կարո՞ղ է ինչ-որ մեկին խանգարես
«Ազատագրված տարածքները ողջ ՀՀ-ի թիկունքն են, դրանց վերադարձն անընդունելի է». Արմեն Մարտիրոսյան
Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ ապրիլյան ռազմական գործողություններից հետո առկա բանակցային գործընթացը չի համապատասխանում իրողությանը
«Նաեւ քաջություն պետք է ունենանք դժվարությունը հաղթահարելու եւ ճիշտ խոսելու». Սփյուռքահայը՝ Վեհափառին
Հարցին՝ սփյուռքն ավելի շատ ինչի՞ց է հիասթափվել Հայաստանից, նա պատասխանեց. «Օրինակի համար, եթե գոնե արտագաղթի հարցը լուծին…ինչո՞ւ հայրենիքեն կգաղթեն: Շատերը երբեմն պատճառաբանած են, թե հայը միշտ էլ գաղթած է: Բայց ադ չարդարացնե, որ Հայաստանեն հայը կգաղթե, այդ գաղթը զանազան պատճառներ ունի»:
Հարցում. Մեծամասնությունը ԵԱՏՄ անդամակցությունը մեծ հարված է համարում Հայաստանի համար
Սեպտեմբերի 3-ին լրացավ 4 տարին այն օրվանից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե ինչ է տվել այդ անդամակցությունը Հայաստանին: Հարցման մասնակիցները ունեին պատասխանի 5 տարբերակ՝ «մեծ հարված էր, քանի որ երես թեքեցինք Եվրոպայից եւ միացանք անհասկանալի ու հետադիմական մի կառույցի», «անկեղծ ասած՝
ԿԳ պաշտոնյան՝ Գալուստ Սահակյանին. «Իհարկե, ռուսերենը չի կարող հայերենին հավասար կարգավիճակ ունենալ»
«Դա ընդամենը ռուսերենի դասավանդման որակի բարելավման հայեցակարգ է: Այն մշակվել է՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կապված են կրթության հետ»,-ասում է Աշոտ Արշակյանը
Evocabank-ը նոր մշակույթ կներդնի Հայաստանի բանկային համակարգում
Արագ փոփոխվող աշխարհում տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց Հայաստանում առաջինը գրանցված Պրոմեթեյ առևտրային բանկը փոխում է ռազմավարությունը և բիզնես մոդելը, նոր իրականություն բերում Հայաստանի բանկային համակարգ: Սեպտեմբերի 15–ին «Մերիդիան էքսպո» կենտրոնում տեղի ունեցավ Պրոմեթեյ Բանկի ռեբրենդինգի միջոցառումը, որի ընթացքում էլ հայտարարվեց բանկի ռազմավարության և բիզնես մոդելի փոփոխության մասին, ինչը հաճախորդների համար առավել կհեշտացնի բանկի ծառայություններից օգտվելու հնարավորություններն
Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրողներին մաքսակետերում էլ կֆիքսեն
Վահան Մարտիրոսյանը` կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում կատարվող փոփոխությունների մասին Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մեկ տարի առաջ ստանձնելով պաշտոնը՝ խոսեց միջպետական եւ միջմարզային ուղեւորափոխադրումների վատ որակից, ասաց, որ դաշտը պետք է կանոնակարգվի, նաեւ պետք է լուծվի ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների հարցը: Շաբաթներ առաջ կրկին ականատես եղանք մի խոշոր ավտովթարի, ինչի արդյունքում
Սփյուռքահայ գործարար. «Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, 4-ն էլ թալանեցին ու տարան» (Տեսանյութ)
Մեր հարցին՝ այսինքն, Հայաստանում բիզնեսը չի զարգանա, որովհետեւ գողանում, «քցո՞ւմ» են, դա՞ է ձեր պատկերացումը՝ Զարեհ Պալյանը պատասխանեց. «Հայաստանում բիզնեսը չի զարգանա, եւ ամեն ինչի պատճառը առաջինը հոգեբարոյական, ազնվական արժեքների պակասն է եւ բացասական հատկանիշների ավելցուկը: Տո՛ էլ ստախոսություն, է՛լ անարդարություն, է՛լ անխղճություն, է՛լ քծնանք»:
Սփյուռքահայ գործարար. «Մենք չենք կարող Սփյուռքից դրամ ուզել առանց բան ցույց տալու» (Տեսանյութ)
«Մաքսային ձեւը պետք է փոխվի, հեշտացվի». Գործարարը կառավարությանը
«Ստացվում է, որ ասում ես՝ «դու քոչվոր ես, գաղթական ես, գնալու ես Ռուսաստան». ԿԳ նախկին նախարարը՝ ռուսաց լեզվի հայեցակարգի մասին
«Խոսվում է ռուսերենի նոր կարգավիճակի մասին, որը վտանգավոր ճանապարհ է, դա երկրորդ մայրենի լեզվի կարգավիճակի ճանապարհն է»,-նկատում է Աշոտ Բլեյանը
Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը Հայաստան ոտք դնելիս լաց է եղել (Տեսանյութ)
Իսկ ծագումով հայ Ժան Վանդոմը խոստացել է հայերեն սովորել
Եթե կա բանավեճ՝ տվյալ անձը ժամանակին 5000 մարդ է սպանել, թե 3000, ուրեմն նրա անունով փողոց չպետք է լինի
Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ երեւանյան փողոցների անվանակոչության հարցն առաջնային չէ ՀՀՇ վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը համոզված է, որ երեւանյան փողոցների անվանակոչության հարցը չափազանց քաղաքականացված է: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Երեւանի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են կոմունիստ եւ բոլշեւիկ հայտնիների անունները: Այդ շարքում են Խորհրդային Հայաստանի գործիչներ՝
«Ադրբեջաներենով երկու անգամ ասում են, որ մենք ձեզ ցույց կտանք ցեղասպանություն». Արցախի օմբուդսմենը՝ խոշտանգումների մասին
Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց պատերազմական վայրագությունների օրինակներ, խոսեց, ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնվածների նկատմամբ վերաբերմունքի մասին: 3 կետերում է եղել, որ քաղաքացիական անձինք կամ զինծառայողներ հայտնվել են իրենց վերահսկողության ներքո, ընդհանուր առմամբ 31 հոգի, կամ խոշտանգման են ենթարկվել, կամ մարմինների անարգման, ընդ որում՝ կազմակերպված երեւույթի հետ գործ ունենք:
Օդեսայի օդանավակայանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (Տեսանյութ)
Սահմանապահները նրան հետ են ուղարկել Հայաստան։
«Մյուս երկու խոսողները, չգիտեմ ինչ խոսեցին, ես երեւի քնել էի». Հայաստան-սփյուռք համաժողով
Սփյուռքահայ Զարեհ Պալյանի գնահատականը՝ ՀՀ երեք նախագահներին: Նա վստահեցնում է, որ Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին սատարել է, բայց ուշ է իմացել, օրինակ, որ Քոչարյանը կաշառք է վերցրել:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Սեպտեմբերի 19-23-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոն
Արցախի ստատուս-քվոն երկարաձգելու դիվանագիտությունը եւ մարտավարությունը ինքնին անիմաստ էր
Թե ինչպես պետական այրերը Ռիչարդ Հոգլանդին անարգանքի սյունին գամեցին Ռիչարդ Հոգլանդի հայտնի պարզաբանումները շարունակվում են քննարկվել: Դրան անդրադարձավ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան եւ հստակ հավելեց, որ մեջբերվածը նոր չեն, այլեւ դրա վրա բազմիցս հղում են կատարել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի համանախագահները, այսինքն՝ հավաստեց, որ այդ դրույթներն են բանակցային առարկան: Ի տարբերություն՝ մեր պետական այրերը
Հին հայկական աղցան՝ մտավոր հոգնածության համար
Հին հայկական խոհանոցը հայտնի է իր բուժիչ կերակրատեսակներով, աղցաններով ու օշարակներով, որոնք օգտագործել են տարբեր հիվանդությունների դեպքում: Մաղադանոսը ընդհանրապես հայտնի է ստամոքսային հիվանդություններ բուժելու կարողությամբ: Աղցանն օգտակար է թե՛ շաքարային դիաբետի դեպքում, թե՛ ֆիզիկական հոգնածության անցկացման համար: Բացի այդ, աղցանը խիստ բարերար ազդեցություն է թողնում նաեւ արտերիալ հիվանդությունների բուժման վրա, կարողանում է անցկացնել հատկապես մտավոր
«Տարիներ առաջ, երբ զենքը լիքն էր, Ալավերդիում նման կոնֆլիկտները մի իսկական հեղինակություն էր հարթում». Համլետ Մոսինյան
Վահագն Աբգարյանը մտավորականների ընտանիքից է, նրա մայրը լրագրող է եղել, հայրը՝ դասախոս, ինքն էլ բազմիցս հովանավոր է կանգնել գրքերի հրատարակմանը
«Ադրբեջանի պահվածքը պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ». Կարեն Միրզոյան
Կարեն Միրզոյանն իր մտահոգությունը հայտնեց, որ Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք է սկսել, ուստի հակառակորդի ռազմատենչ ձգտումները, ախորժակը զսպելու համար պետք է մեծ ուշադրություն դարձնենք պաշտպանական համակարգի եւ բանակի կատարելագործման ու արդիականացման վրա:


















































