Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Ջերարդ Թրփանջյանին եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին ծրագրի իրականացման համար: Երկրի ղեկավարը կարեւորել է շրջաններում եւ գյուղական բնակավայրերում դպրոցական ցանցի ընդլայնումն ու արդիականացումը՝ այն համարելով կրթության եւ մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից

Ադրբեջանի կողմից փողերի լվացումն ու կոռուպցիոն գործընթացները` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի «թոփ» թեմա

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում ամրագրվել է «Ադրբեջանի կողմից փողերի լվացման գործընթացները» ձեւակերպումը Հոկտեմբերի 9-ին Ստրասբուրգում մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի պարտավորությունների մասին զեկույցը: Երեկ Փարիզում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը հաստատեց այդ զեկույցը: Հանձնաժողովի նիստում ծավալված քննարկման ընթացքում խստացվեցին փաստաթղթում տեղ գտած որոշ ձեւակերպումներ: «Առավոտը» Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին մասնակցած

Ինչու Մանուկ Սիմոնյանի մահվան քառասունքին այդպես էլ եղբայրը չհրապարակեց սենսացիոն ձայնագրությունները

«Սպասեք քննության ավարտին, եղբայրս արգելում է հիմա հրապարակել». Արամ Սիմոնյան

Ջորջ Սորոսի հաջողությունը

Ռուսական մամուլն ահագին ժամանակ է արդեն՝ ուրախությունից գլուխը կորցրած հայտարարում է, որ Ջորջ Սորոսին տեռորիստ ճանաչելու Թրամփին ուղղված կոչ է նախապատրաստվում։ Սկզբում գրում էին նախապատրաստման մասին, հետո սկսեցին գրել, որ հավաքվել է 50, ապա 63 հազար ստորագրություն, իսկ սեպտեմբերի 2-ին վերջապես հայտարարեցին, որ կոչը հավաքել է 100 հազար ստորագրություն, եւ Սպիտակ տունն արդեն պարտավոր է

Արա Զոհրաբյանն ամեն ինչ կանի, որ իրենից վիրավորված փաստաբանները հանգեն ընդհանուր շահի. (Տեսանյութ)

Նա այդ փաստաբաններին կոչ է անում ասել, թե ինչ կարող է իրենց համար անել պալատը, որ չի արել

Աղբահանության մենաշնորհն ու աղբի մեջ կորած Երեւանը

Մեկ-երկու ամիս է՝ մայրաքաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում աղբակույտերի լուսանկարներ են հրապարակում` դժգոհություն հայտնելով, որ այս կամ այն հասցեում ամռան այս տապին օրերով աղբը մնում է տեղում: Բնակիչները նաեւ նշում են, որ անգամ ահազանգելուց հետո աղբը տարածքից կամ չի հեռացվում, կամ ժամեր անց է արձագանք լինում: Օրերս էլ մեր քաղաքացիները սոցիալական ցանցերում կրկին մի շարք

iPhone 8-ը շուկայում կհայտնվի մեկ ամիս ուշացումով. «Ամերիկայի ձայն»

Apple-ի նորագույն սմարթֆոնի շնորհանդեսը կայանալու է սեպտեմբերի 12-ին

«Դատարաններում կռիվ տվող, եվրոպական դատարաններում գործեր շահող փաստաբանները չառաջադրվեցին». Տիգրան Հայրապետյան

Այդ փաստաբանների վերջին տարիների վատ քարոզարշավի հետեւանք էր, որովհետեւ մյուս փաստաբաններն իրենց չէին ճանաչում

«Եթե իմանայի, որ նա անձնագրի մեջ գումար է դրել, նրան ետ կկանչեի եւ կվերադարձնեի այդ գումարը»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Մելսիդա Դանիելյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել 700.000 ՀՀ դրամի չափով տուգանքը: Նա երկու տարով զրկվել է բժշկասոցիալական փորձաքննությունների ոլորտում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: 2015թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մուրադյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական

Կարեն Կարապետյանը մասնակցել է «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի թվայնացման օրակարգ» աշխատաժողովի բացմանը, լսել ներկայացված զեկույցներն ու փորձագիտական առաջարկությունները: Աշխատաժողովը կազմակերպել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Զարգացում և ռազմավարական ուսումնասիրություններ» ծրագրի օժանդակությամբ: Աշխատաժողովի նպատակն է ազդարարել Հայաստանի թվայնացման օրակարգի մշակման մեկնարկը և պատրաստել օրակարգի փաստաթղթի նախագիծը՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը, ներկայիս

Փաստաբանների պալատում «վիրաբուժական» միջամտության կարիք կա

Փաստաբանների մի մասը կարծում է, որ պալատը չի պաշտպանում իրենց իրավունքները Այսօր ՀՀ փաստաբանների պալատի ընտրություններն են: Թեկնածուն մեկն է՝ պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանը: Մեկ թեկնածու լինելու պատճառը, ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի, Փաստաբանների պալատում տիրող անառողջ մթնոլորտն է: «Առավոտի» հետ զրույցում նա ասում է. «Պալատի ներկայիս ղեկավարությունը եւ խորհուրդն ամենեւին չեն զբաղվում փաստաբանների իրավունքների

Սեպտեմբերի 10-14-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

«Կինոմիություն չկա, հեղինակությունը զրո է»

Էդգար Բաղդասարյանն ավելի ուշ կորոշի առաջադրվել «Առավոտը» կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանից հետաքրքրվեց` արդյոք պատրաստվո՞ւմ է պայքարել Կինոգործիչների միության նախագահի պաշտոնի համար, մանավանդ շրջանառվող թեկնածուների անունների ցանկում իր անունն էլ կա: «Ես դեռ որոշում չեմ կայացրել»,-ասաց ռեժիսորը, քիչ անց էլ հավելեց, որ չի բացառվում ինքն էլ մասնակցի ընտրապայքարին: «Ամեն ինչ կախված է, թե ոնց կգնա ամեն ինչ»,-

ԱՄՆ անտառային ծառայության թիմը ժամանում է Հայաստան՝ աջակցելու հետհրդեհային աշխատանքներին

Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո: Թիմը, որի կազմում ընդգրկված

«Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել պալատի նախագահի ընտրությունները». Զոհրաբյան. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գուցե գործադուլին միացած որոշ փաստաբաններ չեն մասնակցում, բայց դա բոլորին չի վերաբերում

Ուր է տանում Բոլոնիայի գործընթացը

Բոլոնիայի գործընթացին անդամակցելը մեր հանրապետությունում տարակարծությունների առիթ տվեց: Ազգովի կիսվեցինք դեմ եւ կողմ բանակների, ու դրանից ելնելով, ցավոք, այդ գործընթացը իր դրական կողմերով ամբողջական չընկալվեց մեր հասարակությունում: Թերեւս, հենց այդ նպատակով պրոֆեսոր Ս. Երիցյանի եւ պրոֆեսոր Ա. Ճուղուրյանի համահեղինակությամբ վերջերս հրատարակվեց «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երեւանից-Փարիզ» խորագրով վերլուծական ձեռնարկը, նպատակ ունենալով ընթերցողի հետ եւս մեկ անգամ

Կարինե Դանիելյան. «Ինչքան փորձում ենք Էկոլոգիա առարկա մտցնել, ԿԳ նախարարությունը պայքարում է մեր դեմ»

Սեպտեմբերի 9-ին Ֆորում ակումբում շրջակա միջավայրի պահպանման, կանաչ տարածքների ոչնչացման ու ծառահատման խնդիրների շուրջ բնապահպան Կարինե Դանիելյանը փաստեց. «Կառավարությանն առընթեր անտառների երկու խորհուրդ, ես երկուսի խորհրդում էլ կամ: Ու անընդհատ հարց եմ բարձրացնում, բայց խորհրդի բոլոր անդամները ինձ ասում են՝ ոչ մի հարց չկա, երբ ասում եմ, թե մեքենաներով դուրս են հանում հատված ծառերը կամ

Պատանի ազատ ոճայինները ձախողվեցին աշխարհի առաջնության մեկնարկում

Աթենքում երեկ մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում  մրցագորգ մտած Հայաստանի չորս ներկայացուցիչները ձախողվեցին: Գենիկ Ասատրյանը (50 կգ քաշային կարգ), Սերոբ Սերոբյանը (58 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ) եւ Կամո Հակոբջանյանը (85 կգ) տարբեր փուլերում պարտվեցին մրցակիցներին եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից: Այսօր պայքարի մեջ ներգրավվելու է Հայաստանի եւս հինգ ըմբիշ՝ Առաքել Մովսիսյանը՝

«Նախ՝ կադրեր կրթենք մեր երկրի, այլ ոչ 500 միլիոնանոց Եվրոպայի շուկայի համար»

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ – Պարոն Շահինյան, խնդրում ենք ներկայացնել այն «պարադոքսը», որ այս տարի միջին մասնագիտական հաստատություններում ավելի մեծ մրցույթ էր, քան բուհերում: – Վերջին 2-3 տարում դիմորդների հոսքն իսկապես ավելացել է դեպի քոլեջներ, ինչը ողջունելի է: Համարյա բոլոր նման ուսումնական հաստատություններում գործում է պետպատվերի սկզբունքը: Ինքս

Սիլվա Ադամյան. «Բնակիչներն ասում են` էն ժամանակ սոված էինք մեռնում, հիմա` թունավորված եւ սոված»

Սեպտեմբերի 9-ին «Ֆորում» մամուլի ակումբում շրջակա միջավայրի պահպանման, կանաչ տարածքների ոչնչացման ու ծառահատման խնդիրների շուրջ խոսեցին բնապահպան Կարինե Դանիելյանը, եւ հասարակական գործիչ՝ Սիլվա Ադամյանը: Սիլվա Ադամյանի ձեւակերպմամբ, խնդիրն անընդհատ արծարծվում է. «Մենք ունենք լուրջ խնդիր: Օրինակ, վերցնենք Երեւան քաղաքը, կանաչ տարածքները յոթանասուն տարի շարունակ պետության կողմից, որ ստեղծվել են, հիմա ոչնչացված են, շատ դեպքերում մնացել

«Կիսլորոդի» և գազի միջոցով բանկոմատ են պայթեցրել՝ հափշտակելով 3 մլն 300 հազար դրամ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Հանրապետության 71 հասցեում տեղակայված բանկոմատը «կիսլորոդի» և գազի միջոցով պայթեցնելու եղանակով թալանել են խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնտեղից հափշտակել են 3 մլն 300 հազար դրամ գումար, հիմնականում՝ 20 հազար դրամանոցներով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝

Ապամոնտաժվում են ապօրինի ջրագծերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վեոլիա Ջուրը ակտիվացնում է պայքարը ապօրինի ջրօգտագործման դեմ: Գաղտնիք չէ, որ մեզանում խմելու ջրի անբավարարությունը զգալիորեն հետեւանք է այդ տգեղ ու մերժելի երեւույթի: Ընդ որում, ինքնակամ միացումները ոչ թե պարզապես անջատվում են, այլ ապօրինությունների հեղինակներին առաջարկվում է միանալ ընկերության համակարգին` օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, խոսքը մեծ հաշվով խմելու ջրի սպառման կանոնակարգման

Երեւանում մեկնարկել է լողափնյա վոլեյբոլի Արեւելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը:

Մասնակցում է 13 թիմ, Իսրայելը, որը տարածաշրջանային երկիր չէ, սպիտակ քարտով:

Սկանդալային պատմություն ունեցող շենքը վերջապես կառուցվեց. «Հայկական ժամանակ»

Երեւանի Բուզանդ եւ Տերյան փողոցների հատման մասում՝ «Նացիոնալ» հյուրանոցի ետնամասում շուտով շահագործման կհանձնվի հերթական էլիտար բազմաֆունկցիոնալ շենքը: Բուզանդի 12 հասցեում տեղակայված այս շինության նախապատմությունը լի է սկանդալային իրադարձություններով: Կառավարությունը 2004թ. հունիսին 909-Ն որոշմամբ Երեւանի կենտրոնում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առանց մրցույթի՝ հողամասեր տրամադրեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանին (վերջինս

Հյուսիս-հարավ. Մերոնք փողերը մսխել են, Վրաստանն ընտիր ճանապարհ է կառուցել. «Հրապարակ»

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պատշաճ եւ ողջամիտ ժամկետում իրականացումը, կարծեք, կառավարության կոկորդում կանգնած ոսկոր լինի՝ կուլ տալ չի կարող, քանի որ «մարսողության» հետ կապված խնդիրներն անխուսափելի կլինեն, կոկորդից դուրս բերելն էլ տրավմատիկ հետեւանքներ կունենա: Փաստ է, որ 2009-ից մեկնարկել է կառուցումը, նախատեսված 556 կմ-ից առայժմ կառուցվել է 31 կմ-ն: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական

Կատալոնիայի փակուղին, Արցախի ելքը. «Ժամանակ»

Կատալոնիայի խորհրդարանն անցած գիշեր հավանություն է տվել, այսպես կոչված, «անջատման մասին օրենքին», չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Իսպանիայից անկախանալու մասին հանրաքվեի անցկացումը։ Փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու հանրաքվեի՝ Կատալոնիայի անկախացման աջակիցների հաղթանակի դեպքում։ Այն լինելու է որպես ժամանակավոր Սահմանադրություն։ Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել անկախության հանրաքվեի մասին օրենքին, որը պետք է

ՆԱՏՕ-ի հետ մեր «խաղերը» և Հայաստանի ռազմավարական դաշնակիցը. «Ազգ»

Agile Spirit 2017 էկզոտիկ անունը կրող, հարեւան Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը հայկական քաղաքական եւ լրատվական դաշտում բարձրացված հերթական փոթորկի պատճառ դարձավ: Բնականաբար, մեկնաբանություններում գերակշռում էին շահարկումներն ու ենթադրությունները եւ դրա հիմնական մեղավորը ՀՀ պաշտպանության նախարարության տարօրինակ պահվածքն էր: Միայն մեկ օր առաջ պաշտպանական գերատեսչությունը հայտարարում է, որ Հայաստանը չի մասնակցելու այդ զորավարժություններին, իսկ

Հրդեհները չկանխելու մեջ մեկը մյուսին է մեղադրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության ներսում շարունակվում է միջգերատեսչական պայքարը, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերջին օրերի հրդեհի մեղավորությունը բարդել դիմացինի վրա: Նախօրեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ու բնապահպանության նախարարությանը մեղադրել էր հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու մեջ: Երեկ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Պաշտոնյաներին դպրոցից տարածք է տրվել. «Հայկական ժամանակ»

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի ընտանիքը, պարզվում է, դպրոցի տարածք է վարձակալել բավական վաղուց: Ենթադրվում է, որ մնացած հատվածի հարցերով զբաղվում է հիմա: Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ «Երեւանի համար 41 դպրոցը, որը դատարկ էր մնացել օպտիմալացումից հետո, տրվում է

Ընդդեմ անարդարության. «Հրապարակ»

Մարդիկ ամենից շատ դժգոհում են անարդարություններից, անհավասար վերաբերմունքից։ Արտագաղթի, անտարբերության, հիասթափության գլխավոր պատճառը հենց դա է։ Երբ մարդը տեսնում է, որ օրենքը հավասար չի գործում բոլորի հանդեպ, եւ բոլորն ինքնադրսեւորվելու հավասար հնարավորություններ չունեն։ Ինչ եզրակացնի քաղաքացին, երբ քաղաքական ակցիա իրականացրած, իր բողոքն արտահայտած որեւէ անձ, ասենք՝ Շանթ Հարությունյանը, դատապարտվում է 6 տարվա ազատազրկման, Շանթի դատի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031