Օրվա լրահոսը

«Վարդավառի լճում» դի է նկատվել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 17:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառի լճում» քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին (մոտ 25 տարեկան): ԱԻՆ

Լեւոն Արոնյանն ու Հոու Յիֆանը ոչ-ոքի արեցին Թբիլիսիում

Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի առաջին պարտիայում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով միավորը բաժանեց Չինաստանի լավագույն կին շախմատիստ Հոու Յիֆանի հետ: Սամուէլ Սեւյանը (ԱՄՆ) սպիտակներով ոչ-ոքի արեց չինացի գրոսմայստեր Վանգ Հաոյի հետ: Վաղը կկայանան 1/32 եզրափակչի պատասխան պարտիաները, որտեղ զույգերը կփոխեն խաղաքարերի գույները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դանիել երաժիշտ. «Դելլալյանն ընդարձակել է հայկական տարածությունը, դարձրել ծովից ծով»

Կայացավ կոմպոզիտորի 5 ժողովածուների շնորհանդեսը

Արսեն Բադալյան. «Մեզ համար առաջնայինը Միհրան Հարությունյանի առողջությունն է»

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը պատրաստվում է հանդես գալ խառը մենամարտերում: MMA-ի ճանաչված մենեջեր Ռիզվան Մոգամեդովի տարածած այս հայտարարությունը համացանցում լայն քննարկման թեմա է դարձել, առավել եւս, որ ինքը՝ Միհրան Հարությունյանը, իր էջում չի հերքել այդ տեղեկությունը: Նա նշել է նաեւ, որ ոչ միայն չի պատրաստվում հեռանալ ըմբշամարտից, այլեւ մտադիր է շարունակել հանդես գալ նաեւ Հայաստանի ազգային հավաքականում: Թե դա որքան իրականանալի իրողություն է,

Հայաստանին նվիրված ուսումնական տարվա մեկնարկ Լեհաստանի Կիելցե քաղաքի գեղարվեստի ուսումնարանում

Սեպտեմբերի 4-ին Լեհաստանի Կիելցե քաղաքում՝ Լեհաստանի Հանրապետության մշակույթի և ազգային ժառանգության նախարարությանը կից գործող Յուզեֆ Շերմենտովսկու անվան Գեղարվեստի ուսումնարանում, տեղի ունեցավ ամբողջությամբ Հայաստանին նվիրված 2017-2018թթ. ուսումնական տարվա մեկնարկի պաշտոնական արարողությունը: Ուսումնական տարվա ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն անցկացվելու են Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոյեվոդության մարշալեկի պատվո հովանու ներքո` Վարշավայում գործող լեհ-հայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ուսումնական

«Գյումրիում շատերը հրաժարվում են Ախուրյանի ջրամբարի ձուկն ուտել»․ բնապահպանը՝ ցամաքող ջրամբարի մասին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ախուրյանի ջրամբարի ձկները շարունակում են սատկել, ջրի մակարդակը կտրուկ իջել է․ էկոհամակարգը վնասված է։ Այս թեման մեծ աղմուկ է բարձրացրել մամուլի էջերում ու ֆեյսբուքյան օգտատերերի շրջանակում։ Երեկ էլ գյումրեցի օգտատերերից մեկը՝ Տիգրան Պետրոսյանը, հղում տալով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին ու մարզի լրագրողներին, հորդորեց կանխել ձկնորսությունը։ «Նոր ահազանգ ստացա առ այն, որ Ախուրյանի ջրամբարից մնացած մի

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմիտաս վարդապետի հիշատակին

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտասի հիշատակին: Հարկ

Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների անշահախնդիր բարեկամության, որը

Դավիթ Լոքյան. «Մարզերից արդեն կան ձևավորված փաստաթղթեր, համայնքային տնտեսական ծրագրեր են կազմվել և պիտի ֆինանսավորվեն»

ՀՀ  տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Համայնքների տարեկան աշխատանքային պլաններ» խորագրով աշխատաժողով, որին ներկա են գտնվել նախարար Դավիթ Լոքյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը: Աշխատաժողովին մասնակցել են նաև նախարարության գործընկեր ԱՄՆ ՄԶԳ  և Շվեյցարական կոնֆեդերացիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները, նախարարության պատասխանատուները

Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ստորագրվել են համագործակցության մի շարք հուշագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի պաշտոնական հանդիպումից հետո Սմոլնիում կայացել է համագործակցության հուշագրերի ստորագրման արարողություն: Երկուստեք կապերի ամրապնդման, ոլորտային համագործակցության և մի շարք ուղղություններով փորձի փոխանակման հուշագիր է ստորագրվել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի և Սանկտ Պետերբուրգի Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական ուսումնարանի միջև: Համանման հուշագրեր են ստորագրվել նաև Երևանի

Ռումինիայում մեկնարկեց շախմատի Եվրոպայի 2017 թ. պատանեկան առաջնությունը

Սեպտեմբերի 5-ին Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի 2017թ. պատանեկան անհատական առաջնությունը, որին մասնակցում են 1150 շախմատիստներ Եվրոպայի 48 երկրներից: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 36 պատանի շախմատիստներ, որոնց թվում են աշխարհի 2016թ. 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը և Եվրոպայի 2016թ. 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը: Առաջնության հանդիսավոր բացման արարողությանը ողջունի խոսքով հանդես եկան Ռումինիայի Շախմատի

Երևանի քաղաքապետը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հետ

Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երևանի օրերի շրջանակում ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սմոլնիում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Ողջունելով Երևանի քաղաքապետին` նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն կարևորել է երկու քաղաքների սերտ համագործակցության շրջանակում Երևանի օրերի անցկացումը: «Երկու քաղաքների միջև ստորագրված համագործակցության 2015-2020 թթ. ծրագրի ընթացքը մեկ անգամ ևս փաստում է, որ գործընկերային մեր

Քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված մեխանիզմները

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտին պետական աջակցության մեխանիզմների ընդլայնման հնարավորություններն ու տարբերակները: Ոլորտի զարգացման պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ այն ունի զարգացման ու արտահանման մեծ ներուժ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը,  արդիականացմանը, արտադրանքի մատչելիության ապահովմանը, միջազգային շուկայում հնարավոր ռիսկերին: Վարչապետը նշել է, որ պետք

Շավարշ Քոչարյան. «Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին»

 ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Aysor.am» լրատվական կայքի հարցին Հարց. Պարո՛ն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե իբր բոլորին հայտնի է` ինչ է քննարկվելու՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև առաջիկա հանդիպմանը: Պատասխան: Բոլորին հայտնի է այն, ինչ հայտնի չէ Ադրբեջանի ԱԳ նախարարին. առաջին հերթին պետք է հաղթահարվեն այն խոչընդոտները, որոնք

«Հայկական գյուղ»-ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը. Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է քաղաքաշինական և զբոսաշրջային նշանակություն ունեցող ծրագրերի ընթացքը

Բյուրականի անտառների համար կրկին կխնդրե՞նք ռուսական ինքնաթիռ

ԱԻՆ-ը դեռ չի որոշում Բյուրականի անտառների համար դիմել Ռուսաստանի օգնությանը

Հոգևոր առաջնորդների հանդիպումները պետք է որ որոշակի չափով իրենց բարի արդյունքները տան. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև առաջիկայում նախատեսված հանդիպմանը, հիշեցնում է, որ արդեն մի քանի այդպիսի հանդիպումներ եղել են` սկսած նախորդ դարից. «Լավ է, որ հոգևոր առաջնորդները հանդիպում են, նրանց հանդիպումներն անհրաժեշտ են: Լավ է,

Սեպտեմբերի 1-ից դյուրացվել է ՀՀ քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա

Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ընդունելություն արտգործնախարարությունում

Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել են համագործակցային հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հարցեր

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Համաշխարհային բանկում Հարավային Կովկասի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում տկն. Թեմբոնի կողմից ներկայացվել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Սիլվի Բոսութղոն: Սիլվի Բոսութղոն Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն է 2017թ. սեպտեմբերի 1-ից: 1998 թ. ի վեր տկն.

ԵԽ Իրավական հարցերով կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Եվրախորհրդարանի Իրավական հարցերով կոմիտեն այսօր ընդունված զեկույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և արդարադատության ոլորտում թերացումների վերաբերյալ: Զեկույցի նախաձեռնությունը պատկանում է պատգամավոր Ալեն Դեստեքսին, այն ընդունվել է միաձայն: Կոմիտեն, մասնավորապես, իր մտահոգությունն է հայտնել ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների, մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների, բլոգերների և իրավաբանների հետապնդումների վերաբերյալ: Զեկույցում նշվում է, որ

Շահեն Հարությունյանը տուգանվեց 150 հազար դրամով

Երևանի քաղաքապետարանի ներկայացրած մյուս երեք հայցերը մերժվեցին

Մամեդյարովի խոսքով՝ բոլորին է հայտնի՝ ինչ հարցեր են քննարկվելու Էդվարդ Նալբանդյանի հետ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը համաձայնեցված է. Մամեդյարով

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները նաև աջակցություն են հայտնել միմյանց տարածքային ամբողջականությանը

2018թ. հնարավոր է անցկացվի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահների գագաթնաժողով

Անցյալ տասնամյակի ընթացքում դպրոց չհաճախող երեխաների համաշխարհային ցուցանիշը նվազեցնելու ուղղությամբ գրեթե զրոյական առաջընթաց է գրանցվել` ՅՈՒՆԻՍԵՖ

6-ը սեպտեմբերի, 2017թ., Նյու Յորք- Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօրվա հայտարարության, դպրոցական տարիքի երեխաների 11.5 տոկոսը կամ 123 միլիոնը կրթություն չի ստանում: Տվյալ ցուցանիշը 2007թ. -ի դպրոց չհաճախող երեխաների 12.8 տոկոսի կամ 135 միլիոնի հետ համեմատելիս՝ հասկանալի է դառնում, որ դպրոց չհաճախող 6-15 տարեկան երեխաների տոկոսի գրեթե զրոյական նվազում է գրանցվել: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ համատարած աղքատության,

Բացառվում է՝ Ռուզաննա Մկրտչյանն իր վրա վերցրած լինի որդու կատարած սպանությունը. փաստաբան

Փաստաբանը չհաստատեց սպանված խորհրդականի եղբոր «բացահայտումները»

«Զգոն լինելը մեր հոգու մեջ է». հայ փրկարարը փրկել է խեղդվող վրացի երեխային. aliq.ge

«Լոռէ» փրկարարական ջոկատի հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը Վրաստանի Ուռեկի հանգստավայրում փրկել է 12-ամյա վրացի տղայի կյանքը: Փրկարարը պատմում է. կեսօրից անց էր, ծովում էր՝ ափից 20-30 մետր հեռավորության վրա: Իրենից քիչ հեռու 12-ամյա Գիորգիին նկատել է, երբ նա արդեն ջրի տակ էր անցնում, դուրս է բերել ափ․ «Փորի վրա պառկած ափ դուրս

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. սեպտեմբերի 8-ից Երևան քաղաքի Բաղրամյան-Մաշտոց պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Բաղրամյան պողոտայից Մաշտոցի պողոտայի ուղղությամբ աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկի լուսացույցի լրացուցիչ սեկցիայով նշված ուղղությամբ այսուհետ կերթևեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Կապան քաղաքի բնակչուհուց խարդախությամբ խոշոր չափերով գումար է հափշտակվել, որում ներգրավված է նաեւ փաստաբան

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը: Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակչուհի Ն. Ս.-ն հաղորդում է տվել, որ նույն քաղաքի բնակչուհի Ն. Մ.-ի` աճուրդի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031