Օրվա լրահոսը
Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգում բացվել է հայկական ձեռագրերի ցուցահանդես
Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել «Աշխարհը էջերում» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Ռուսաստանի ազգային գրադարանի ձեռագրերի բաժնում բացված ցուցահանդեսին ներկայացվել են հայերեն լեզվով ձեռագիր գրքեր և փաստաթղթեր, որոնք գրադարանում են պահվում 1805թ.-ից: Ներկայացնելով ցուցանմուշները՝ պատասխանատուները նշել են, որ
20 հազար դրամ տուգանք՝ բակում անասուն մորթելու եւ վաճառելու համար. Կառավարության նախագիծը
Հուլիսի 1-ից տեղական արտադրության միս վաճառելու դեպքում՝ կլինի դա մսեղիք, կիսամսեղիք, թարմ, թե սառեցված, դմակ, ճարպ, լեզու, ամորձի, թե գլուխ՝ տնտեսվարողը պետք է ունենա համապատասխան փաթեթավորում, մակնշում, սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը: Եթե այս պահանջը չկատարեց՝ տուգանք է նախատեսվում 20 հազար դրամ, պետական պաշտոնյայի դեպքում՝ 100 հազար դրամ:
«Սասնա ծռերի» պաշտպանները կդիմեն արդարադատության խորհրդին՝ Արտուշ Գաբրիելյանի վարքագիծը քննելու համար (Տեսանյութ)
Այդ կերպ նրանք մտադիր են պատասխանատվության ենթարկել դատավորին, քանի որ նա, իրենց բնորոշմամբ, օրենքի խախտումով է նիստ անցկացնում
Սահմանամերձ գոտու ուսուցիչներին՝ ապահովագրական փաթեթի տրամադրում, երիտասարդ ուսուցիչների խրախուսում, կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին մարզերում աշխատելու առաջարկ, ուսուցիչների տների վերականգնում, հողահատկացում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհուրդը հաստատել է օրակարգում ընդգրկված երկու հարցերը, ապա Լևոն Մկրտչյանը հասարակական խորհրդի անդամներին ներկայացրել է ԿԳՆ-ի կողմից վերջերս ազդարարված «Ուսուցիչ» նախաձեռնությունը: Նախարարի խոոսքով պայմանականորեն «Ուսուցիչ» անվանումը կրող ծրագիրը նպատակ
Ոչ թե աստղադիտարան, այլ դամբարան. «Զորաց քարերում» պեղումների եզրակացությունը
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ 2017-ի օգոստոսին վերսկսվել էին պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Հնագիտական աշխատանքի արդյունքն այսօր ամփոփեցին Ծառայության տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանն ու գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը: Նրանց տեղեկացմամբ, պեղվել է հուշարձանի տարածքում առկա բազմաթիվ դամբարաններից մեկը, որը բազմիցս «արժանացել» է գանձագողերի ուշադրությանը, սակայն տևական թալանից
Վանաձորի գետնանցումների տխուր պատկերը
Խորհրդային միության տարիներին Վանաձոր քաղաքում գործում էր 2 գետնանցում: Երկուսն էլ գտնվում են քաղաքի բանուկ հատվածներում՝ Տիգրան Մեծ պողոտայում եւ Վարդանանց փողոցում: Սակայն այսօր դրանցից եւ ոչ մեկն իր նպատակին այլեւս չի ծառայում: Գետնանցումները վերածվել են աղբանոցի եւ հասարակական զուգարանի: -Գետնանցումները հիմա չեն աշխատում: Աղբանոց են դառել: Երեկոյան ժամերին էլ չգիտեմ թե ինչի է վերածվել,-
Հարություն Խաչատրյանն առաջադրվել է կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում. yerkirmedia.am
Հարություն Խաչատրյանը հնարավոր է՝ ղեկավարի կինեմատոգրաֆիստների միությունը: Նա այսօր իր թեկնածությունն է առաջադրել միության նախագահի պաշտոնում:«Երկիրն այսօր»-ի զրույցում ռեժիսորը նշեց, որ հայկական կինոն այսօր վատ վիճակում է եւ ինքն ուզում է զբաղվել ոչ թե դրա մի փոքր մասով, այլ ողջ հայկական կինոյով, եւ կարծում է, որ իր կապերն ու հնարավորությունները կարող է ծառայեցնել այդ գործին:
Էդգար Բաղդասարյան. «Ներողություն նախարարից, բայց նրա ասածը չափազանցված է»
Ցավոք, ես հայկական կինոն տեսնում եմ վտանգված:
Մադինացիք ասում են՝ «Գյուղապետը կոոպերատիվի տրակտորներն իր բիզնեսին է ծառայեցնում, գյուղացիք դրանցից չեն օգտվում»
Գյուղապետն էլ ասում է՝ «Էդ «աբիժնիկներն են» ըտենց խոսում» Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի մի խումբ բնակիչներ դժգոհ են գյուղացիներով ստեղծած կոոպերատիվից: «Առավոտ»-ին դիմած մի խումբ գյուղացիներ պատմեցին, որ տարիներ առաջ, երբ ստեղծվեց կոոպերատիվը, հույս ունեին, որ գյուղտեխնիկան, որը ձեռք է բերվել կոոպերատիվի անունով, կծառայի գյուղացիներին: Սակայն, ինչպես մադինացիները պատմեցին, չեն կարողանում այդ գյուղտեխնիկայից օգտվել, նրանք
Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը առաջադրվելու է որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
Ինչպես գիտեք, հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Անչափ սիրելով կինոն, արժեքավորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու: Ունեմ միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք,
Շիրակի դատախազը՝ Ախուրյանի ջրամբարում ձկների ոչնչացման հետքերով
Ինչպես հայտնի է, Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակը կտրուկ իջել է, էկոհամակարգը վնասվել է ու ձկները շարունակում են սատկել։ Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ ձկների ոչնչացման մասին մամուլում տեղ գտած հրապարակումները ուղարկվել են ոստիկանության Ախուրյանի բաժին։ Դրանք դիտվել են որպես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված հանցագործության մասին լրատվամիջոցի հաղորդում ու նյութեր նախապատրաստելու
Լեւոն Մկրտչյան. «Որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալակիր լինելու» (Տեսանյութ)
Լեւոն Մկրտչյանը Հրազդանի քաղաքապետի որդու պարգեւատրման մասին
Շներին զբոսնելու տարածք են տվել
Վերջին շրջանում Երեւանի այգիներում հաճախ կարելի է տեսնել շների զբոսանքն արգելող ցուցանակներ, ինչը հարուցում է շուն պահող քաղաքացիների զայրույթը: Մի առիթով Կենդանիների պաշտպանության «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպությունն անգամ նամակով դիմել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով ամեն վարչական շրջանում որեւէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Կազմակերպության անդամները, վկայակոչելով Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու
Բերնհարդ Մաթիաս Քիսլերը փաստել է, որ Գերմանիան բացառում է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
Արցախի Հանրապետության նախագահը ստանձնել է պաշտոնը Ազգային ժողովի հատուկ նիստում
Սեպտեմբերի 7-ին, համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, խորհրդարանի նիստերի մեծ դահլիճում հրավիրվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ նվիրված խորհրդարանի կողմից հուլիսի 19-ին ընտրված Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի պաշտոնի ստանձնմանը: Հատուկ նիստին ներկա է եղել 31 պատգամավոր: Նիստը վարել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը մեկնարկել է՝ դահլիճ բերելով
Ոստիկաններն ու քննիչը հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ: Քրեական գործերից
Արհեստական լճում հայտնաբերվել է 35-ամյա կնոջ դի. Հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 35-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: 2017թ. սեպտեմբերի 6-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդավառի այգու արհեստական լճում հայտնաբերվել է իգական սեռի դի: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:
Ամբաստանյալներից մեկը համացանցով ուսումնասիրել էր մետաղադրամներ պատրաստելու եղանակը
«Դասագրքերի եւ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի» գործերի կառավարիչ Տիգրան Ղանդիլյանը Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնել էր, որ թույլատրել է իրենց պահակին՝ Տիգրան Ավետյանին, մյուս աշխատակիցներին, օգտվել համակարգչից, որպեսզի գիշերային ժամերին որեւէ զբաղմունք ունենան: Հիշում է 2015թ. ապրիլին գրասենյակ եկած ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, որոնք խնդրել էին աշխատակիցներին հրավիրել եւ ինքը մերժել
Կառավարությունը նախատեսում է սահմանել արտահանողների ԱԱՀ-ի վերադարձման ավելի կարճ ժամանակահատված
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գինեգործության և խաղողագործության ոլորտի արտահանումների ավելացված արժեքի հարկի վերադարձման ժամկետների վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ արտադրանքի, ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի վերադարձն իրականացվում է 90
Բորիս Նավասարդյան. իշխանական մարմինները ձգտում են փակվել հասարակությունից
Գոնե այս իրավիճակում, ես կարծում եմ, որ մեր ընդդիմադիր պատգամավորները կարող են քայլեր անել: Ասենք, հանձնաժողովի փակ նիստից հետո հանդիպել լրագրողների հետ եւ մանրամասն պատմել տեղի ունեցածը`հնչած կարծիքները, կայացված որոշումները:
«Գրքի բնագավառը տեր ունի»
Ըստ «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի, գրքի կայացած շուկա ունենալու համար պետական միջամտությունը պետք է բացառել: ՀՀ մշակույթի նախարարության կայքում տեղադրված հայտարարությունը 2018թ. պետական պատվերով եւ աջակցությամբ գրականություն հրատարակելու վերաբերյալ, ինչի նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ, գրողների եւ հրատարակիչների շրջանում էլ ավելի է «սրել» շուրջ մեկ տարի առաջ նախարար Արմեն Ամիրյանի եւ նրա տեղակալ Ներսես
«Հասել ենք այն վիճակին, որ կոչում են սանտավիկի էֆեկտ». Սամվել Մարտիրոսյանը՝ ինֆորմատիկայի դասագրքերի մասին
Կրթության ազգային ինստիտուտի Ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչի տեղեկացմամբ՝ այս տարի նոր կրթակարգ է գրվել:
Տեղեկանք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ. 2014-2016 թթ.
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտադիտարկում է ՀՀ Կառավարության կողմից 2014 թվականի փետրվարի 27-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը՝ 2014-2016 թթ.-ի համար: Ըստ առանձին տարիների՝ Կազմակերպությունը մշտադիտարկման արդյունքները ներկայացրել է նաև 2015 և 2016 թթ.-ին: Պատասխանատու պետական մարմիններից հարցումների և պաշտոնական էլեկտրոնային աղբյուրների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրով նախատեսված
Հայտնի են Վրաստանում ավտովթարից զոհված եւ վիրավորված հայերի անունները
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:40-ի սահմաններում տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի հանրապետության Թբիլիսի քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, որոնց թվում՝ ազգությամբ հայեր: Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 03:39 սահմաններում Երևան-Մոսկվա ավտոճանապարհի 370-րդ կմ-ին՝ Մցխեթա քաղաքի մոտ, բախվել են «Մերսեդես» մակնիշի o 961 XA 777 պետհամարանիշով
Շաքարավազի շուկայում կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ 1 կգ-ի գինը նվազել է 50 դրամով
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից կատարված վերահսկողության արդյունքների համաձայն, վերջին մեկ –երկու ամսվա ընթացքում տեղի է ունեցել շաքարավազի գնի մոտ 10-12 տոկոսով նվազում: Եթե հունիսին 1 կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, այսօր այն կազմում է 350 դրամ: Նվազումը խիստ կարևոր հանգամանք է նաև այն առումով, որ, սովորաբար, պահածոների պատրաստման ժամանակահատվածում հանրապետությունում մի քանի
Էդգար Արամյան. «Հայը պետք է առնվազն աշխարհի չեմպիոն դառնա»
Մոսկվաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը, որը ՌԴ մայրաքաղաքում զբաղվում է շինարարական բիզնեսով, Փարիզում օգոստոսի վերջին ներկա է եղել ըմբշամարտի աշխարհի առաջնությանը եւ այնքան ոգեւորվել Արթուր Ալեքսանյանի եւ Մաքսիմ Մանուկյանի գոտեմարտերով, որ որոշել է պարգեւատրել աշխարհի չեմպիոններին: Էդգար Արամյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար եւ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը: Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վրաստանում զոհվել է երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի
Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ («Մերսեդեսի» ուղևորներ), վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ
Անառողջ մթնոլորտ՝ ԵՊՀ գրադարանում. տնօրենը չի հերքում. «Ա1+»
Վերջին մի քանի ամիսների ընթացքում սոցիալական ցանցերում իրենց քննադատական կարծիքներն են ներկայացնում ԵՊՀ մի շարք ուսանողներ, որոնք բողոքում են ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի աշխատակիցների վերաբերմունքից: Բողոքող ուսանողներից մեկը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ռաֆյանն է, որն «Ա 1 +»-ի հետ զրույցում ներկայացրեց իր բողոքը: «Ես շատ քիչ եմ
Հարություն Խաչատրյանն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:


















































