Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում նշվեց Արցախի անկախության 26-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց Արցախի անկախության 26-րդ տարեդարձը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում հնչեցվեց հովվապետական մաղթանք, այնուհետև համայնքային «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացավ Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության տոնի առթիվ:

Սևան-Պրահա-Վինոր համագործակցության առաջին լուրջ հայտն այլևս իրողություն է

Արամ Մարությանի հովանավորությամբ Պրահա-Վինոր այգում, որը զբաղեցնում է շուրջ 4600քմ, մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Երբեմնի անհրապույր տարածքը հետզհետե ստանում է ձև և բովանդակություն, գծագրվում են ապագա այգու ճեմուղին, խաղահրապարակը ընթացքի մեջ է գիշերային լուսավորության ցանցի շահագործումը:

Հարցաքննվել է Երևանի մի բնակչուհի, որի հեռախոսահամարից կատարվել է ԱԺ շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգը

ՀՀ Ազգային Ժողովի վարչական շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ կեղծ ահազանգի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում։ 2017թ. սեպտեմբերի 2-ին` վաղ առավոտյան, ահազանգ էր ստացվել 911 ծառայությունում՝ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում պայթուցիկ սարք տեղադրված լինելու

Պետական գնումների մասին հայտարարությունները կլինեն ռուսերենով

Ֆինանսների փոխնախարարը խոստանում է`«բարձր գլխով» կքայլեն

Ներդրումների փոխարեն կապիտալի արտահոսք

Օրերս, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ում ներդրումային ակտիվության մակարդակը բնութագրող մի շարք վիճակագրական տվյալներ: Գաղտնիք չէ, որ իր թիրախավորած ցուցանիշներին հասնելու համար ՀՀ ներկայիս Կառավարությունը ընդգծված կարևորություն է տալիս ՀՀ ներդրումային միջավայրը աշխուժացնելու և ինտենսիվ կերպով օտարերկրյա կապիտալ միջոցներ ներգրավելու խնդրին: ՀՀ տնտեսության մեջ մեծածավալ ներդրումների ներգրավումը նաև հանդիսանում

Անահիտ Բախշյան. Որպես ՀՀ վարչապետ, գոնե Ձեր անձնական արժանապատվությունը պաշտպանեք, սանձեք ու կարգի հրավիրեք Արմավիրի մարզպետին

Պարոն նախարար, որպես ոլորտի կառավարման լիազոր մարմնի ղեկավար, վերջապես օրինական ձևով պաշտպանեք այդ գյուղի երեխաների կրթության շահերը, միայն երեխաների կրթության շահերից ելնելով լուծեք Արմավիրի Արտաշար գյուղի դպրոցի տնօրենի հարցը:

Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին

«Ելք» խմբակցության անդամները նաև արձանագրեցին, որ ՀՀԿ ներկայացուցիչների մի մասը չէր ուսումնասիրել առաջարկված նախագծերի հիմնավորումները` պարզապես ենթարկվելով խմբակցության` նախապես որոշված մարտավարությանը նախագծերը տապալելու ուղղությամբ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Սեպտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 6-ին, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5, 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի

ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարում՝ հանուն ԵՄ-ի հետ Ասոցացման նոր համաձայնագրի ստորագրման անխափանությա՞ն

Ըստ Մարթա Այվազյանի՝ առավել հավանական է, որ հայկական կողմը զորավարժություններին չմասնակցելու որոշում է կայացրել ռուսական կողմի ճնշման ներքո

Բակունցի պես մարդուն պարտադրել են Չարենցի դեմ գրել, հիմա ի՞նչ՝ բռնենք Բակունցի հետ կապված ամեն ինչ ոչնչացնե՞նք. Հաղթանակ Շահումյան. «Ժողովուրդ»

Հայ հանրության կողմից շարունակվում է բուռն քննարկվել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը՝ անվանափոխել բոլշեւիկների անուններ կրող մայրաքաղաքի փողոցներն ու դպրոցները։ «Ելք»-ն առաջարկում է Կասյան փողոցը, օրինակ, անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Ֆրունզեի փողոցը՝ ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի։ Լենինգրադյան փողոցն առաջարկվում է անվանափոխել՝ ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի

Խնդիրն ավելի բարդ է, քան ՆԱՏՕ-ի զորավարժությունները. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու փաստն ընդամենը մեկ օրվա ընթացքում վերածվեց երկրի ներքաղաքական դիսկուրսի թիվ մեկ հարցի՝ ստվերելով նման քարոզչական «ռասկրուտկայի» իրական շարժառիթները։ Ի վերջո՝ ամեն մի անկախ երկիր ինքն է որոշում այս կամ այն զորավարժությանը մասնակցել-չմասնակցելու հարցը։ Ավելին՝ պարզվում է, որ վերջին պահին Վրաստանի ՊՆ-ի ներկայացուցչի տարածած հայտարարությունն

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 6 ավտոմեքենաներ, կա վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Վենետիկյան պալատ»-ի հարևանությամբ, բախվել են Audi A6 մակնիշի 65 PՈ 555 համարանիշի, Mercedes C230 մակնիշի 29 ՏՏ 625 համարանիշի, Toyota Rav 4 մակնիշի 26 ՍՏ 344 համարանիշի, Toyota մակնիշի 701 CO 01 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 014 BB 01

Որքան շատ են իշխանությունները նման հայտարարություններ անում, այնքան ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելը կասկածների տեղիք է տալիս. «Ժողովուրդ»

Հայաստանի որոշման պատճառների մասին ՊՆ-ն պաշտոնապես պարզաբանեց իրադարձություններից մոտ 30 ժամ ուշացումով։ ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը Չինաստանում է եւ ժամանակ չունի նման «մանր» հարցերին անդրադառնալու։ Ու սա լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս։ Առավել եւս, երբ երեկ իշխանությունները՝ ՀՀԿ-ականներն իրենց հերթին, իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականներն իրենց հերթին, պնդում էին, որ զորավարժություններին չմասնակցելը ինքնիշխան պետության ինքնուրույն որոշումն

Նախարարը Սեուլում հանդիպել է «Samsung» ընկերության հայազգի աշխատակիցներին

Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ կատարած այցի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին: Մասնավորապես, հանդիպում է տեղի ունեցել «Samsung» ընկերությունում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնց թվում կա նաև Կորեայի համալսարանի տրանսպորտային անվտանգության ֆակուլտետի ուսանող: Երիտասարդ

Նախկինում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները մշտապես մնացին ՌԴ-ում. «Հայկական ժամանակ»

Այս դեպքում եւս կարող են հնչել պատճառաբանություններ, թե սա կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ։ Այդ դեպքում նման պատճառաբանությունների հեղինակները պետք է բացատրեն, թե երեք տարվա ընթացքում ուր կորան 160 հազար զբաղվածները։ Արդյո՞ք նրանց հիմնական մասին պետք չէ փնտրել «170 միլիոնանոց» շուկայում։

Եթե Ադրբեջանը վերջին պահին է մեջտեղ ընկել, դա արդեն լիովին փոխում է իրավիճակը. «Հրապարակ»

Եվ Հայաստանը ոչ թե պետք է սուսուփուս հրաժարվեր մասնակցությունից, այլ ՆԱՏՕ-ին իր եղած-չեղածով հիշեցներ տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի պատմությունը, մարդասպան, որ մասնակցում էր նույն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, եւ որին, հայ սպային կացնահարելու համար, հերոսացրեց Ադրբեջանը՝ չարժանանալով հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական նախատինքին։

Եթե ՀՀ-ն երբեք չի հաստատել իր մասնակցությունը, ինչպես եղավ, որ… «Հայկական ժամանակ»

Կամ, եթե դա տեղի է ունեցել աոանց ՀՀ-ի պաշտոնական հաստատման, ինչու ՀՀ ՊՆ-ն չի դիմել Վրաստանի գործընկերներին Հայաստանի անունը հանելու խնդրանքով։

Ներկայացվել են շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի զբոսայգիներում և պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները: Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն վարչական շրջանների և համապատասխան ստորաբաժանումների կողմից առանձնացված տարածքների առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին զբոսանքի դուրս բերելու հետ կապված

Միայն 2016-17 ուստարում Հայաստանից հեռացել է շուրջ 7 հազար աշակերտ. «Հրապարակ»

Դպրոցները փակվել են, որովհետեւ աշակերտների թիվը պակասել է։ Աշակերտների թիվը պակասել է, որովհետեւ Հայաստանում ծնելիությունը պակասել է բավականին ահասարսուռ տեմպերով, շատացել է արտագաղթը, ոմանք երեխաներին դպրոց ուղարկելու գումար չունեն, մի մասն էլ չի գնում դպրոց, որպեսզի օգնի ծնողներին՝ աշխատի։

Պատանի ըմբիշ Հայկ Ասատրյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Աթենքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է հինգ ըմբիշով: Երեկ մրցագորգ մտել են 50 կգ քաշային Հայկ Ասատրյանը եւ 63 կգ քաշային Շանթ Խաչատրյանը: Վերջինը դուրս է մնացել պայքարից, իսկ Հայկն այսօր երեկոյան գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մոսկվային դուր չի եկել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին. վրաց փորձագետ. aliq.ge

«Մոսկվային հավանաբար դուր չեկավ, երբ Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի «Noble Partner- 2017» թբիլիսյան զորավարժություններին»,- «Ալիք»-ի հետ զրույցում Հայաստանի քայլն այսպես մեկնաբանեց «Արսենալի» ռազմական, վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին։ Ինչպես հաղորդել էինք, այս օրերին Վրաստանում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։ Ադելաշվիլին կարծում է, որ Հայաստանը փորձում է համագործակցել և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ՆԱՏՕ-ի

Ճնշում Մոսկվայի՞ց, թե՞ հաշվարկված քայլ

Չի կարելի բացառել, որ Մոսկվան պահանջած լինի հայկական կողմից չմասնակցել Agile Spirit զորավարժություններին

Բյուրականի մերձակայքում իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ

ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար: Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները: Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները:

«Չկա նման ձայնագրություն… բացի այդ, քառասունքից արդեն 3 օր անցել է, և բոլորը հասկացել են, թե ով` ով է». Նորիկ Սիմոնյան

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին արձագանքում է հորեղբոր մեղադրանքներին

ԱՍԵԿՈՍԵ

Երբ երկու զինված կողմ բարդ տեղանքում միմյանց մոտ են գտնվում, բախման միջադեպի նարավորություն միշտ կա: ՌԻՉԱՐԴ ՀՈԳԼԱՆԴ

Չհայտնվել համացանցի ցանցում

Երկու շաբաթ համացանցից դուրս լինելու «օրհնյալ» օրերը վերջացան: Սեպտեմբերի 1-ին միացրեցի համակարգիչս, եւ ինձ վրա փչեց հայկական ֆեյսբուքի քամին… Արձակուրդներին, բարեբախտաբար, հաջողվեց գրքեր կարդալ: Կարեւոր չէ, թե ինչ, թեկուզ ոչ այնքան տաղանդավոր ստեղծագործություններ: Ես զգում եմ, թե ինչպես են գրքերն ինձ դարձնում ավելի բարդ, ավելի հարուստ, ավելի հետաքրքիր: Ի հակադրություն ֆեյսբուքյան եւ ընդհանրապես ինտերնետային գրառումների,

Արթուր Պետրոսյան. «Եթե շարունակեմ աշխատանքս այստեղ, ապա կարելի է այդպես ասել» (Տեսանյութ). ffa.am

Խաղը լավ սկսեցինք, բայց չէինք կարողանում պայքարել գնդակի համար երկրորդ հարկում, քանի որ մրցակցի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ էին:

«Գոռը հրեշ չէր, նրան հատուկ էին այդպիսին դարձրել»

«Առավոտը» հրապարակում է Գոռ Հակոբյանի ընտանիքի մտերիմներից մեկի հոդվածը:

Իսրայելական անօդաչուների սկանդալը կարող է բիծ թողնել այդ երկրի ռազմական արդյունաբերության վրա. Tablet

Իսրայելական ռազմական ընկերություններից մեկի կողմից Ադրբեջանին անօդաչուների մատակարարումը կարող է բացասական հետք թողնել Իսրայելի ռազմական արդյունաբերության վրա, գրում է ԱՄՆ-ում տեղակայված իսրայելական Tablet պարբերականը: Ինչպես ավելի վաղ հաղորդում էին Maariv-ը և Jerusalem Post-ը, Orbiter 1K անօդաչուների վաճառքն ավարտին հասցնելու համար իսրայելական Aeronautics ընկերության թիմին ադրբեջանական կողմը խնդրել էր սարքի հնարավորությունները ցույց տալ՝ իրական հարձակում իրականացնելով

Թուրքիան նախկինի պես ցանկանում է անդամակցել ԵՄ-ին. Չավուշօղլու

Թուրքիան նախկինի պես ցանկանում է միանալ Եվրամիությանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք ցանկանում ենք լինել Եվրամիության անդամ, դա նախկինի պես մնում է մեր ռազմավարությունը, մեր ընտրությունը»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բլեդի ռազմավարական ֆորումում: Պատասխանելով եվրոպական իշխանությունների կողմից Անկարայի հասցեն հնչող մեղադրանքներին՝ Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031