Օրվա լրահոսը
Կրկին պարտվեցինք
Ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը կրկին պարտությունը կրեց: Մեր ֆուտբոլիստները «E» խմբի ութերորդ տուրում սեփական հարկի տակ ընդունեցին Դանիայի ընտրանուն եւ պարտվեցին 1:4 խոշոր հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թե՜- Թե՜-ն նաեւ ռազմաքաղաքական ոլորտում
Անդրադառնալով Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելուն՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին. «Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ,
Լեւոն Արոնյանն անցավ աշխարհի գավաթի երկրորդ շրջան
Թբիլիսիում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը երկրորդ անգամ անընդմեջ պարտության մատնեց հարավաֆրիկացի Դանիել Կաուդերիին եւ անցավ 1/32 եզրափակիչ: Հրանդ Մելքումյան-Բերիս Գրաչով եւ Ռոբերտ Հովհաննիսյան-Մաքսիմ Ռոդշտեյն դիմակայությունների երկրորդ պարտիան եւս ավարտվեց ոչ-ոքի եւ նրանք հաջորդ շրջան անցնելու համար միմյանց միջեւ պայքարը շարունակելու են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լեւոն Ջուլֆալակյան. «Պարտերը ըմբշամարտի աղն ու պղպեղն է»
«Մեր ըմբիշների մրցելույթներն աշխարհի առաջնությունում ստացված են: Մեդալները եւ հաղթանակները համարում եմ գերազանց արդյունք: Բայց, նաեւ չկա աշխատանք առանց բացթողումների»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: «Ընդհանուր առմամբ գոհ եմ աշխարհի առաջնությունում հավաքականի ելույթներից: Արթուր Ալեքսանյանի վրա մեծ ճնշում կար՝ վնասվածքներ, սայթաքում Եվրոպայի առաջնությունում: Բայց մենք
«Մինչև սեպտեմբերի 10-ը մանկապարտեզներ կընդունվի ավելի քան 9000 երեխա»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադարձել է մանկապարտեզներում հերթագրման և երեխաների ընդունման գործընթացի կազմակերպմանն ու ծնողների մտահոգություններին: «Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ մտահոգվելու խնդիր բացարձակ չկա: Մենք հստակ կանոնակարգել ենք աշխատանքները և համապատասխան կարգի համաձայն, սեպտեմբերի 1-ից մինչև 10-ը կկատարվի երեխաների ընդունելություն, որի արդյունքում ավելի քան 9000 երեխա ևս կսկսի հաճախել մանկապարտեզներ: Մեր
Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են. ՊՆ
Հաշվի առնելով, որ մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին և դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին: Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է`
«Ապօրինի ծառահատման յուրաքանչյուր դեպք պետք է խստորեն պատժվի». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով օրեր առաջ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում ծառերի հատման դեպքին, բնապահպանության վարչությանը հանձնարարել է օրենքի շրջանակում ընթացք տալ այս հարցին. «Մասնավորապես այս դեպքի առնչությամբ հնչեցվող «արդարացումը», թե տվյալ տարածքը մասնավոր սեփականություն է, բնավ չի կարող ընդունելի լինել: Եվ հետո, պարոն Մարտիրոսյան,
Սպանություն՝ հարսանյաց հանդեսից հետո. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 25-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները, կասկածյալը ձերբակալվել է: 2017 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 01:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած վերք մարմնական վնասվածքով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ Ստեփան Մինասյանը՝ ծնված 1992թ., որտեղ մահացել է՝
«Քաղաքի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում` կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ». Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքի տարածքում առկա կիսակառույց շինություններին և այն տարածքներին, որտեղ նախատեսվել են քաղաքաշինական ծրագրեր, բայց չեն իրականացվել, խնդրի լուծման նպատակով, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է գույքագրել այդ տարածքները և հստակ ծրագիր կազմել՝ տարանջատելու վերոնշյալ տարածքները 3
Ապօրինի որսացել են 533 կարմրախայտ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելու դեպքի մի շարք հանգամանքներ. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: 2017թ. օգոստոսի 28-ին «Խոսրովի Անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից արձանագրվել է խոշոր չափերով ձկնագողության դեպք, ըստ արձանագրության արգելոցի տարածքից գողացել են կարմրախայտ տեսակի 533 հատ ձուկ:
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ իրականացվել է ապօրինի օպերատիվ-հետախուզական գործողություն
2015 թ. սեպտեմբերի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի դրույթների կոպիտ խախտմամբ թույլատրել է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ: «Ներքին դիտումը» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակ է, որի ընթացքում իրավապահ մարմնի ներկայացուցիչները հետևում են անձին, վերահսկում նրա գործողությունները իր բնակարանում և արձանագրում դիտման արդյունքները: Դա կարելի է իրականացնել ինչպես
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ համագործակցությունը և այդ բնագավառում սպասվող իրադարձությունները։
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մետտե Բոկին
«24 ժամ լարված մթնոլորտում ենք»․Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը՝ բուժհիմնարկների մասնավորեցումների մասին
Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այս ակումբի ու «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 2016 թվականին 20 մարզային պոլիկլինիկաներում և 10 շտապօգնության կայաններում իրականացված մոնիտորինգի նախնական, դեռևս չհրապարակված զեկույցը ներկայացնելիս՝ առանձին անդրադարձ եղավ պոլիկլինիկական ծառայություններին։ Փորձագետ Վիոլետա Զոփունյանն ասաց՝ հարցվածների 12 տոկոսը փաստել է, որ իրենք պոլիկլինիկաներ դիմում են տարբեր տեսակի բժշկական՝ փոքր ու միջին հետազոտությունների
ՆԱՏՕ-ի զորավարժություններն ու Հայաստանի հերթական դիվանագիտական պարտությունը
Սեպտեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան: Հայկական
Գույների և պատկերների յուրահատուկ աշխարհ. բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը (տեսանյութ)
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում սեպտեմբերի 4-ին բացվեց նկարիչ Վարդան Պողոսյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Ներկայացված է մոտ 40 նկար։ Վարդան Պողոսյանը նշում է, որ ինչ իրեն հիշում է, նկարում է. «Երբ գունավոր մատիտ տեսա, այդ ժամանակից էլ նկարում եմ»։ Նկարչությունը Վարդան Պողոսյանի համար յուրատեսակ մի աշխարհ է, որտեղ ապրում ես, արարում, հաճույք, հանգստություն ստանում նոր բան ստեղծելու պրոցեսից.
Սահմանամերձ Կոթիի անմեղսունակ բնակիչը 1 գրամ մարիխուանայի համար կգնա Բերդ
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողությանը հանձնելը
Հաստատվել է սոցիալական փաթեթի շահառուներին բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը
Նոր մեխանիզմով բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և որակին կհետևեն ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլև ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող ապահովագրական ընկերությունները։
ՎԶԵԲ նախագահը վերահաստատել է ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին
Նախագահն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիին
Վիգեն Սարգսյանը նշել է, որ թեև Հայաստանը մեծ երկիր չէ, այդուհանդերձ, պատկառելի մասնակցություն է բերում խաղաղարար առաքելություններում
Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Մանկապարտեզների շուրջ 4700 աշխատակից հնարավորություն կունենա օգտվելու առողջապահական ապահովագրության փաթեթներով նախատեսված ծառայություններից
Պարոն Նիկոյան, ուսումնասիրեք նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մյուս կրթամշակութային և մարզական կրթօջախները, որոնց աշխատակիցները դեռևս ներառված չեն առողջապահական ապահովագրության համակարգում, որպեսզի հաջորդ տարվա ծրագրում նրանց ևս ընդգրկենք հնարավորության դեպքում: Խոսքը, մասնավորապես երաժշտական, արվեստի և սպորտի դպրոցների մասին է», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
«Թուրքիայում ինցեստի մակարդակը մոտ 40 տոկոս է». Hürriyet
Թուրքիայում ինցեստի՝ ծնողների և երեխաների, եղբայրների և քույրերի, արյունակից այլ հարազատների միջև սեռական հարաբերությունների տարածվածության մակարդակը կազմում է 40 տոկոս: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի կայքի թղթակից Մելիս Ալփհանը: Հոդվածի համար հիմք են ծառայել Թուրքիայի Կանանց միությունների ֆեդերացիայի (THDF) անցկացրած «Թուրքիայում ինցեստի աշխարհագրությունը» խորագրով ուսումնասիրության արդյունքները: Ալփհանի խոսքով՝ չնայած երկրում տվյալ երևույթի լայն
«Հիվանդի գլուխը շոյելու, նամազ անելու ժամանակ չունեն»․ Գյումրու շտապօգնության տնօրենը ՝քննադատներին
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ու «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնն անցած տարի ԱՄՆ «Միջազգային զարգացման գործակալության» աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքով մի քանի մոնիտորինգներ են անցկացրել, որոնցից մեկը կրթական հաստատություններին է առնչվել, մյուսը՝ առողջապահական։ Այսօր «Ասպարեզ» ակումբում ներկայացվեց 2016 թվականին 20 մարզային պոլիկլինիկաներում և 10 շտապօգնության կայաններում իրականացված մոնիտորինգի նախնական,
Մինչև 16 տարեկանների շրջանում ամենաշատը պահանջված գրքերի տասնյակը 2017-ի օգոստոս ամսին
1.Ստեփան Զորյան, «Պատմվածքներ և վիպակներ». – 85 2.Մկրտիչ Կորյուն, «Մանկական աշխարհ». – 71 3.Հրանտ Մաթևոսյան, «Մեր վազքը». – 66 4.Վախթանգ Անանյան, «Որսորդական պատմվածքներ». – 67 5.Գուրգեն Մահարի, «Մանկություն: Պատանեկություն». – 65 6.Հրանտ Մաթևոսյան, «Կանաչ դաշտը». – 64 Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, «Առակներ». – 63 8.Գրիմ եղբայրներ, «Հեքիաթներ». – 63 9.Վարդան Այգեկցի, « Առակներ». – 52
Դավիթ Խաժակյան. «Հիմա մենք փորձում ենք հաշվի նստել քաղաքապետարանի փաստարկների հետ»
Ընդդիմադիր «Ելք»-ի անդամն արձագանքում է ՀԽ-ում մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման մասին հայտարարությանը
Վաչիկ Վարդանյանը միջազգային մրցաշարի հաղթող
2017թ. սեպտեմբերի 1-ից 4-ը Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացվեց մարտական սամբոյի «Բայկալի գավաթ» անունը կրող առաջին միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր ավելի քան 100 մարզիկ՝ աշխարհի 17 երկրից: Հաճելի է, որ խաղարկվող 7 հավաքածու մեդալներից՝ 68 կգ քաշային կարգի ոսկին բաժին հասավ մեր պետությունը ներկայացնող սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանին, ում
«Քաղաքական գործերով միշտ պատվեր է իջեցվում». Գեւորգ Սաֆարյանի բողոքը մերժվեց
«Չկա դատարան, որը չի ենթարկվում իշխանությանը»,-պնդեց քաղաքացիական ակտիվիստը
ԿԳ նախարար. «Եկեղեցու մասնակցությունը կրթական ծրագրերում, կարծում եմ, լուրջ ազդակ կդառնա, որպեսզի վերածնունդ ապրի նաև միջնադարագիտությունը»
Երևանի ավագ և հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրվել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք դպրոցների
«Ոստիկան Գեղամ Խաչատրյանը բռունցքով հարվածել է քաղաքացուն». քննվում է Գեւորգ Սաֆարյանի բողոքը
Միջադեպը տեղի էր ունեցել 2016թ. Ամանորի գիշերը, երբ քաղաքացիական ակտիվիստները ցանկացել էին Ազատության հրապարակում տոնը նշել
Էդգար Արամյանը չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին նվիրել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար պարոն Հրաչյա Ռոստոմյանը և մոսկվաբնակ գործարար Էդգար Արամյանը պարգևներ են հանձնել հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (98կգ) և աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին (80կգ): Նախարարը կրկին շնորհավորել է մարզիկներին աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց՝


















































